[ARM]     [RUS]     [ENG]

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հո­լան­դա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան (FAON) ող­ջու­նում է Քրիս­տո­նեա­կան միու­թյուն խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ջոել Ֆոր­դեր­դին­դի բա­նաձևը, ո­րը հս­տակ կոչ է ա­նում կա­ռա­վա­րու­թյա­նը ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Հո­լան­դա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յից հայտ­նում են, որ բա­նաձևը ստո­րագ­րել են նաև պատ­գա­մա­վոր­ներ Մ. Վան Հել­վեր­տը (CDA), Ս. Կա­րա­բու­լու­տը (SP), Բ. վան Օ­յի­կը (GroenLinks), Գ. Վիլ­դերս (PVV), Թ. Բո­դեն (FvD), Ք. վան դեր Ստա­յը (SGP), Գ. վան Օ­տեր­լոն (50PLUS), Ֆ. վան Կո­տեն-Ա­րիս­սե­նը, Լ. վան Ռա­նը (PvdD) և Հ. Քրո­լը։
ՙԲա­նաձևին պատ­գա­մա­վոր­նե­րի լայն ա­ջակ­ցու­թյու­նը ցույց է տա­լիս, որ Նի­դեր­լանդ­նե­րի խոր­հր­դա­րա­նում բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ տի­րում էր մեծ դժ­գո­հու­թյուն Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հետ կապ­ված ի­րար հա­ջոր­դող կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի վե­րա­բեր­մուն­քից։
Բա­նաձևի պատ­գա­մը կա­յա­նում է նրա­նում, որ անհ­րա­ժեշտ է հս­տակ լեզ­վով խո­սել ի­րե­րի մա­սին, որ­պես­զի ա­պա­գա­յում կա­րե­լի լի­նի լու­ծում գտ­նել կնճ­ռոտ խն­դիր­նե­րի հա­մար։ FAON-ը հա­մա­րում է, որ այս գա­ղա­փա­րը չա­փա­զանց կարևոր է՝ հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը, երբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ իսկ Genocide Watch-ը նա­խազ­գու­շաց­րել էր նոր ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին, իսկ պա­տե­րազ­մից հե­տո և? Թուր­քիան, և? Ադր­բե­ջա­նը ագ­րե­սիվ դիր­քո­րո­շում են որ­դեգ­րել Հա­յաս­տա­նի նկատ­մամբ։
FAON-ը են­թադ­րում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը չի ան­տե­սի խոր­հր­դա­րա­նի այս շատ հս­տակ հայ­տա­րա­րու­թյու­նը և կի­րա­գոր­ծի այն։
Ա­վե­լի վաղ բա­նաձևե­րով, խոր­հր­դա­րա­նը հս­տա­կո­րեն ճա­նա­չել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Խոր­հր­դա­րա­նը դեռ 2004 թ. միա­ձայն ըն­դու­նե­լով Ռաու­ֆու­տի բա­նաձևը ճա­նա­չել էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Այդ բա­նաձևը դի­մե­լով կա­ռա­վա­րու­թյա­նը նշում է. ՙԹուր­քիա­յի հետ երկ­կողմ կամ Եվ­րա­միու­թյան շր­ջա­նակ­նե­րում երկ­խո­սու­թյան ժա­մա­նակ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է հս­տա­կո­րեն և շա­րու­նա­կա­բար քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը՚։
Ինչ­պես հայտ­նի է, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ այլ քրիս­տո­նյա փոք­րա­մաս­նու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են ա­սո­րի­նե­րը, ա­րա­մեա­ցի­նե­րը և պոն­տա­ցի հույ­նե­րը, նույն­պես զանգ­վա­ծա­յին ջար­դե­րի զոհ են դար­ձել։ Նրանց հա­մար էլ ցա­վա­լի է, երբ Նի­դեր­լանդ­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նը լիար­ժեք չի ճա­նա­չում ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚,- աս­ված է հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։