[ARM]     [RUS]     [ENG]

Ո­ԳԻՆ ՉԻ ՊԱՐՏ­ՎԵԼ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Տար­վա այս ա­միսն ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մար խոր­հր­դան­շա­կան է՝ նա­խորդ դա­րա­վեր­ջի 80-ա­կան­նե­րին թափ ա­ռած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի վե­րարժևոր­ման, նոր աշ­խար­հա­կար­գի ուր­վագծ­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նում մեր տեղն ու դիր­քը վե­րա­հաս­տա­տե­լու ա­ռու­մով։

Շարժ­ման 33-րդ տա­րե­դար­ձին մեր անդ­րա­դարձն ա­վան­դա­կա­նից տար­բեր­վող բո­վան­դա­կու­թյուն պի­տի ու­նե­նա, քան­զի այ­սօր­վա հրա­մա­յա­կա­նը կորս­ված Հայ­րե­նի­քի բե­կոր­նե­րի վրա ար­ցա­խյան ինք­նիշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է։ Պա­տու­հա­սած սար­սա­փե­լի պա­տե­րազ­մը, ո­րը հա­յաս­տա­նյան գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­պաշ­նորհ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք էր, մեր եր­կի­րը կանգ­նեց­րեց նոր ի­րո­ղու­թյան ա­ռաջ։ Ա­նըն­կա­լե­լի է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի հատ­վա­ծի կո­րուս­տը, ան­դառ­նա­լի մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի հետ հա­մա­կերպ­վելն՝ անհ­նար։ Մեր ժո­ղովր­դի հա­մար պահն օր­հա­սա­կան էր, բայց և հպար­տա­նա­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցավ։ Ինչ­պես չհ­պար­տա­նալ բազ­մա­կի ան­գամ հայ­կա­կան ու­ժե­րին գե­րա­զան­ցած հա­կա­ռա­կոր­դի դեմ ան­հա­վա­սար մար­տե­րում մեր տղա­նե­րի ցու­ցա­բե­րած խի­զա­խու­թյան, բա­ցա­ռիկ հե­րո­սու­թյան ու Հայ­րե­նի­քին անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյան դրսևո­րում­նե­րով։ Հայ զին­վո­րին խորթ է պար­տու­թյու­նը, հա­յի ո­գին չի պարտ­վել. սա ան­վի­ճար­կե­լի ճշ­մար­տու­թյուն է։ Հաս­կա­ցանք նաև, որ տեխ­նոկ­րա­տիա­յի դա­րաշր­ջա­նում պա­տե­րազ­մի ել­քը ո­րո­շում է ար­դիա­կան սպա­ռա­զի­նու­թյամբ աչ­քի ընկ­նող բա­նա­կը։ Սա էլ դաս ե­ղավ մեզ հա­մար։ Հի­շենք նաև մեծն Հյու­գո­յի խոս­քե­րը՝ ժո­ղովր­դի մե­ծու­թյու­նը կախ­ված չէ սրի ու սու­սե­րի մռայլ ար­կած­նե­րից։ Մեր ժո­ղովր­դի մե­ծու­թյունն ի ցույց դնող­ներն աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում ապ­րող մեր բա­րե­կամ­ներն են, ով­քեր դեռևս պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րից դա­տա­պար­տե­ցին թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիան՝ հայ­տա­րա­րե­լով, որ փոք­րիկ Ար­ցա­խը կռ­վում է ի պաշտ­պա­նու­թյուն քրիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյան։ Մեր հա­վա­տա­րիմ բա­րե­կամ­նե­րը շա­րու­նա­կում են հան­դես գալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման դիր­քե­րից՝ պա­հան­ջե­լով միա­ժա­մա­նակ օ­կու­պաց­ված ար­ցա­խյան տա­րածք­նե­րից հա­կա­ռա­կոր­դի զոր­քի դուրս­բե­րում։

2020 թվա­կա­նը դար­ձավ մի նոր ճամ­փա­բա­ժան, ոչ այն­պի­սին, ինչ­պի­սին 1988-ի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժումն էր։ 33 տա­րի ա­ռաջ հա­մա­ժո­ղովր­դա­կան հուժ­կու պոռ­թկ­մա­նը հետևեց ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման հա­մար պայ­քա­րը՝ հա­մախ­մբ­ման, միաս­նա­կա­նու­թյան ու միա­կա­մու­թյան հա­մա­պատ­կե­րին։ Հա­մազ­գա­յին նե­րուժն ամ­բող­ջո­վին նպա­տա­կաուղղ­ված էր մեկ գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ Ար­ցա­խի միա­ցու­մը Մայր Հայ­րե­նի­քին։ Ոչ դյու­րին ճա­նա­պարհ. անկ­րկ­նե­լի ոգևո­րու­թյան դրսևո­րում­նե­րից դե­պի դի­մա­կա­յու­թյան և պա­տե­րազ­մի ծանր տա­րի­ներ, Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վարտ՝ պատ­մա­կան հայ­կա­կան հո­ղում սե­փա­կան ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Եվ ա­պա՝ պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան դժ­վա­րա­գույն գոր­ծըն­թաց, նոր մար­տահ­րա­վեր­ներ ու հրա­մա­յա­կան­ներ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­ներ ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին վայ­րի­վե­րում­ներ։ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից մինչև 2020թ. սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազմ։ Հի­մա ար­դեն ճա­կա­տագ­րա­կան սխալ­նե­րից դա­սեր քա­ղե­լու, ինք­նա­կազ­մա­կերպ­ման, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճիշտ կողմ­նո­րոշ­ման, ի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պատ­րանք­նե­րից զա­նա­զա­նե­լու ժա­մա­նակն է։ Իսկ ի­րա­կա­նը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի լր­ջու­թյու­նը խո­րու­թյամբ գի­տակ­ցելն ու գնա­հա­տելն է։ Այդ ե՞րբ է ազ­գա­յին շա­հե­րին հա­կա­սող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ցան­կա­լի հան­գր­վա­նի հասց­րել։ Այ­սօր մեզ ա­սում են՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը նույ­նիսկ Հա­յաս­տա­նը չի ճա­նա­չել, ին­չո՞ւ պի­տի մյուս­նե­րը ճա­նա­չեն։ Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հա­մա­հայ­կա­կան հար­թա­կում չարչ­րկ­ված խն­դիր, որն, ի վեր­ջո, մնաց ան­պա­տաս­խան։ ՀՀ-ի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­կան ճա­նաչ­ման հար­ցին ա­ռանձ­նա­հա­տուկ հրա­տա­պու­թյուն հա­ղոր­դեց Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը։ 2020թ. սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մը, թվում էր, մո­տեց­րել է խնդ­րի լու­ծու­մը, բայց ըն­դա­մե­նը թվում էր։ Ար­ցախն ան­հա­վա­սար պա­տե­րազ­մի մեջ մտավ չճա­նաչ­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում՝ դի­մա­կա­յե­լով Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի և ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի հար­ված­նե­րին, ար­տա­քին աշ­խար­հից չու­նե­նա­լով ոչ մի ա­ջակ­ցու­թյուն։ Ա­վե­լի ուշ հայտ­նի դար­ձավ, որ բա­նա­կը չու­նի եր­կա­րատև պա­տե­րազմ վա­րե­լու բա­վա­րար ռե­սուրս­ներ, պարզ դար­ձավ նաև, որ այն, ինչ պետք էր ժա­մա­նա­կին ձեռք բե­րել Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը և ա­ռա­ջին հեր­թին օ­դա­յին տա­րած­քի պաշտ­պա­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար, չար­վեց։ Քա­նի դեռ մե­ղա­վոր­նե­րի փնտր­տուք է, ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներն ի­րար հերթ չտա­լով փոր­ձում են ար­դա­րաց­նել ի­րենց ան­գոր­ծու­թյու­նը։ Ջրի ե­րես են դուրս բեր­վում ռազ­մա­կան խայ­տա­ռակ գոր­ծարք­ներ, ո­րոնց ար­դյուն­քում Հա­յաս­տան են ներ­կր­վել զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք այդ­պես էլ ի­րենց նպա­տա­կին չծա­ռա­յե­ցին։ Հնա­րա­վոր չէ բո­լո­րը թվար­կել։ Զի­նա­դա­դա­րը հաս­տատ­վեց Ռու­սաս­տա­նի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյամբ, այ­սօր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են։
Հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­վա՞ծ է։ Ու­րիշ­նե­րի հա­մար գու­ցե՝ ա­յո, բայց մեզ հա­մար՝ ոչ։ Հայ­րե­նի­քի հա­մար ի­րենց կյան­քը զո­հած հայ քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կը պա­հե­լու սուրբ պար­տա­կա­նու­թյու­նը ստի­պում է տեր կանգ­նել ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի 33-ա­մյա պատ­մու­թյա­նը։ Տեր կանգ­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը: Սա նշա­նա­կում է պայ­քա­րի վե­րա­մեկ­նարկ, ա­սել է թե՝ ա­մուր կանգ­նել հայ­րե­նի հո­ղի վրա, շտ­կել մեջ­քը՝ բու­ժե­լով ար­նա­հո­սող վեր­քը և շարժ­վել ա­ռաջ։