[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԵՑԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՆԳԼԻԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Դեռևս 19-րդ դա­րից սկ­սած Մեծ Բրի­տա­նիան ցան­կա­նում էր ամ­րապն­դել իր հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կան դիր­քե­րը Բալ­կան­նե­րում, ինչ­պես նաև Մեր­ձա­վոր Արևել­քում։ Հենց այդ շր­ջա­նում Մեծ Բրի­տա­նիա­յի դի­վա­նա­գի­տա­կան և քա­ղա­քա­կան տե­սա­դաշ­տում սկս­վեց հայ­տն­վել Արևմտյան Հա­յաս­տա­նը։ Դրա­նով էր պայ­մա­նա­վոր­ված այն, որ 1878 թվա­կա­նին Բեռ­լի­նի վե­հա­ժո­ղո­վում անգ­լիա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը հայ­կա­կան հարցն օգ­տա­գոր­ծեց բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով։ Անգ­լիա­ցի­ներն այդ­կերպ ցան­կա­նում էին ի­րենց դիր­քերն ամ­րապն­դել Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում, ինչ­պես նաև հարցն օգ­տա­գոր­ծել Ռու­սաս­տա­նի վրա ճն­շում­ներ գոր­ծադ­րե­լու հա­մար։

Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում գեր­մա­նա­կան խմ­բա­վոր­ման պար­տու­թյու­նից հե­տո Ան­դր­կով­կա­սից է­վա­կուաց­վե­ցին թուր­քա­կան և գեր­մա­նա­կան զոր­քե­րը։ Այդ զոր­քե­րին փո­խա­րի­նե­ցին անգ­լիա­կան զոր­քե­րը, ո­րոնք 1918 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին և դեկ­տեմ­բե­րին գրա­վե­ցին Բա­քուն, Բա­թու­մը և Թիֆ­լի­սը։ Այդ նույն շր­ջա­նում անգ­լիա­կան ռազ­մա­կան նա­խա­րա­րու­թյու­նում քն­նարկ­վում էր Ան­դր­կով­կա­սում ի­րադ­րու­թյու­նը վե­րահս­կե­լու հա­մար քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կե­լու հար­ցը։ Քն­նարկ­ման հիմ­քում Ա­սիա­յում բրի­տա­նա­կան շա­հե­րը պահ­պա­նե­լու, ամ­րապն­դե­լու, ինչ­պես նաև բոլշևիկ­նե­րի ա­ռաջ քա­շած քա­ղա­քա­կան վտանգ­նե­րից երկ­րի շա­հե­րը զերծ պա­հե­լու ծրագ­րերն էին։
Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տից հե­տո Ան­դր­կով­կա­սում հաս­տատ­ված անգ­լիա­կան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հս­տակ ընդ­գծ­ված վե­րա­բեր­մունք ու­ներ հատ­կա­պես մահ­մե­դա­կան­նե­րի նկատ­մամբ։ Մեծ Բրի­տա­նիան փոր­ձում էր դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տել Թուր­քիա­յի հետ, և դրա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ նրանց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դառ­նում է ադր­բե­ջա­նա­մետ։ Այս ա­մե­նի կող­քին կար ևս մեկ կարևոր պատ­ճառ. դա Բաք­վի նավթն էր, որն անգ­լիա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի կարևոր ՙպատ­ճառ­նե­րից՚ մեկն էր։
1918 թվա­կա­նի ամ­ռա­նը, երբ լուծ­վեց Ան­դր­կով­կա­սի միու­թյան հար­ցը, Կով­կա­սում նո­րից սկ­սե­ցին երևալ թուր­քե­րը։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րի հետևան­քով Ար­ցա­խում հա­մե­մա­տա­կան ան­դոր­րը խախտ­վեց։ Ջե­միլ Ջա­հիդ բե­յի հրա­մա­նա­տա­րու­թյամբ թուր­քա­կան մի բրի­գադ Եվ­լա­խից ուղղ­վեց դե­պի Շու­շի և ճա­նա­պար­հին ռմ­բա­կո­ծեց ու զի­նա­թա­փեց հայ­կա­կան գյու­ղե­րը։ Սեպ­տեմ­բե­րի 26-ին թուր­քերն ա­ռանց կռ­վի մտան Շու­շի։ Ար­ցախ­ցի­նե­րի ա­ռաջ ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար նո­յեմ­բե­րի 16-ին Անդ­րա­նի­կը շարժ­վեց դե­պի Շու­շի. ՙԱնդ­րա­նի­կը լսե­լով ղա­րա­բաղ­ցի­նե­րի խն­դի­րը՝ շտապ պատ­րաստ­վեց և նո­յեմ­բե­րի 16-ին շարժ­վեց դե­պի Շու­շի ու հա­սավ Ավ­դալ­լար գյու­ղը՝ Շու­շիից 40 վերս­տի վրա՚ (հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 329)։
Անդ­րա­նի­կի հրա­մա­նի հա­մա­ձայն՝ Դի­զա­կի զին­ված ու­ժե­րի հրա­մա­նա­տար Սոկ­րատ բեգ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը պետք է գրա­վեր Քիր­սը, Սաղ­սա­ղա­նի գա­գաթ­ներն ու Թթու ջու­րը, սա­կայն նա անց­նում է Շու­շիի մոտ գտն­վող Քա­րին-Տակ գյուղ և հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ է մտ­նում քա­ղա­քագ­լուխ Գե­րա­սիմ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նի հետ, ով հա­կա­ռակ­վել էր Անդ­րա­նի­կի ար­շա­վան­քին.

ՙՄե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը իր և Սոկ­րատ բե­գի կող­մից նա­մակ ու­ղար­կեց Անդ­րա­նի­կին և կանգ­նեց­րեց նրա ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։ Նույն ժա­մա­նակ հե­ռա­գիր հա­սավ զոր. Թոմ­սո­նից, ո­րը հրա­հան­գում էր Անդ­րա­նի­կին դա­դա­րեց­նել կռիվ­նե­րը։ Դրա­նից հե­տո Անդ­րա­նիկն ա­ռավ իր ու­ժերն ու քաշ­վեց Զան­գե­զու­րի միջև ըն­կած Հա­րար, Սպի­տա­կա­շեն և Պետ­րո­սա­շեն հայ­կա­կան գյու­ղե­րը՝ ա­վե­լի ևս դժ­վա­րաց­նե­լով Ղա­րա­բա­ղի և Զան­գե­զու­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՚ (նույն գր­քում՝ էջ 329)։
Դեկ­տեմ­բե­րի սկզ­բին Շու­շի է հաս­նում անգ­լիա­կան զին­վո­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Գա­վա­ռի շր­ջան­նե­րից ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են կազմ­վում, ով­քեր փոր­ձում են բա­նակ­ցել անգ­լիա­ցի­նե­րի հետ և հաս­կա­նալ Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դրու­թյան հար­ցը։ Անգ­լիա­ցի­նե­րը հրա­ժար­վում են բա­նակ­ցել այդ հար­ցի շուրջ և ըն­դգ­ծում են, որ կզ­բաղ­վեն այդ հար­ցով՝ միայն այն դեպ­քում, երբ կար­գադ­րու­թյուն ստա­նան գե­նե­րալ Թոմ­սո­նից։ Սա­կայն անգ­լիա­ցի­նե­րը փոր­ձում էին հա­մո­զել, որ­պես­զի հա­յերն ըն­դու­նեն Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նը։ Այս ա­ռի­թով Սի­մոն Վրա­ցյանն իր գր­քում մաս­նա­վո­րա­պես գրում է. ՙԱնգ­լիա­ցի­նե­րի հա­մար Ղա­րա­բա­ղի, ինչ­պես նաև Զան­գե­զու­րի ճա­կա­տա­գի­րը ո­րոշ­ված էր. նրանք վճ­ռել էին այդ տա­րածք­նե­րը միաց­նել Ազր­բե­ջա­նին։ 1919 թվա­կա­նի հուն­վա­րի 15-ին, Ազր­բե­ջա­նի զոր. Թոմ­սո­նի հա­վա­նու­թյամբ, Ղա­րա­բաղ-Զան­գե­զու­րի ընդ­հա­նուր նա­հան­գա­պետ նշա­նակ­վեց դր. Խոս­րով բեգ Սուլ­թա­նո­վին, ո­րը հա­յե­րի աչ­քին հա­յա­տյա­ցի և ջար­դա­րա­րի համ­բավ էր վա­յե­լում՚ (նույն գր­քում՝ էջ 330)։

Փետր­վա­րի վեր­ջին Շու­շի է գա­լիս անգ­լիա­կան նոր ներ­կա­յա­ցուց­չու­թյուն՝ մա­յոր Մաք Մե­զե­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Մե­զե­նի հետ գա­լիս են նաև 400 զին­վոր­ներ։ Անգ­լիա­ցի­նե­րի բո­լոր ջան­քերն ա­պար­դյուն են անց­նում, քա­նի որ ար­ցախ­ցի­նե­րը չեն ըն­դու­նում Սուլ­թա­նո­վի իշ­խա­նու­թյու­նը։ Հե­տա­գա­յում անգ­լիա­ցի­նե­րը փոր­ձում են հա­մո­զել, որ­պես­զի Ար­ցախն ու Զան­գե­զու­րը են­թարկ­վեն Ադր­բե­ջա­նին, սա­կայն բո­լոր ջան­քերն ա­պար­դյուն են անց­նում։
Անգ­լիա­ցի­նե­րը Բաք­վի անգ­լիա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տար Շա­տել­վոր­տի մի­ջո­ցով փոր­ձում էին ար­ցախ­ցի­նե­րին պար­տադ­րել Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյու­նը։ Սա­կայն նրա մոտ ևս չս­տաց­վեց, և Շա­տել­վոր­տը այս ա­մե­նից դժ­գոհ ու զայ­րա­ցած վե­րա­դար­ձավ Բա­քու։ Սուլ­թա­նովն անգ­լիա­ցի­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ սկ­սեց պատ­րաստ­վել, որ­պես­զի զեն­քի ու­ժով հնա­զան­դեց­նի ար­ցախ­ցի­նե­րին։ Ար­դյուն­քում հու­նի­սի 5-ին անգ­լիա­ցի զին­վո­րա­կան­նե­րի աչ­քի ա­ռաջ թուրք-թա­թա­րա­կան ու­ժե­րը Շու­շիից փոքր հե­ռու գտն­վող հայ­կա­կան գյու­ղե­րից մե­կում սպա­նե­ցին մոտ 100 մար­դու։ Կո­տո­րած­ներ տե­ղի ու­նե­ցան Ար­ցա­խի այլ մա­սե­րում ևս։ Սուլ­թա­նո­վը կո­տո­րեց 600-ից ա­վե­լի կա­նանց և ե­րե­խա­նե­րի։
1919 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 15-ին, Ղա­րա­բա­ղի Հա­յոց 7-րդ հա­մա­գու­մա­րի նիս­տում ո­րոշ­վեց ըն­դու­նել Բաք­վում մշակ­ված հա­մա­ձայ­նա­գի­րը։ Սուլ­թա­նո­վը նա­խա­պես վերջ­նա­գիր էր ներ­կա­յաց­րել և սպառ­նա­ցել, որ հա­մա­ձայ­նա­գի­րը չըն­դու­նե­լու դեպ­քում կդի­մի զին­վո­րա­կան ու­ժի։ Ար­դյուն­քում Ար­ցա­խը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դար­ձավ Ադր­բե­ջա­նի մաս։ Ար­ցա­խը չու­ներ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն պահ­պա­նե­լու ոչ մի հատ­ված և հնա­րա­վո­րու­թյուն։ Իր գր­քում Սի­մոն Վրա­ցյա­նը շատ հե­տաքր­քիր դի­տար­կում է ա­նում՝ ըն­դգ­ծե­լով, որ Ադր­բե­ջա­նի հա­մար Ար­ցա­խի հար­ցը միայն չէր սահ­մա­նա­փակ­վում Ար­ցա­խով. ՙՊարզ ու կտ­րուկ. Ղա­րա­բա­ղի հար­ցը միայն Ղա­րա­բա­ղը Ազր­բե­ջա­նին կցե­լու խն­դիր չէ, այլև Զան­գե­զուրն ու Նա­խիջևա­նը Ազր­բե­ջա­նին միաց­նե­լու։ …Եվ ի­րոք, Ղա­րա­բա­ղի հար­ցը ՙլու­ծե­լուց՚ հե­տո, Ազր­բե­ջա­նը սկ­սեց տեն­դա­գին պատ­րաս­տու­թյուն­ներ տես­նել Զան­գե­զուրն էլ ՙանվ­նաս դրու­թյան մեջ՚ դնե­լու հա­մար՚։ (Նույն տե­ղում՝ էջ 342-343)։
Պատ­մու­թյու­նը, ինչ­պես ա­սում են, կրկն­վում է…

168.am