[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ, ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀՀ ԶՈՒ-Ն ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ. ԵՎՍԵԵՎ

 

Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված հրա­դա­դա­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ի­րա­վի­ճա­կը, մեղմ ա­սած, անվ­տանգ չէ Սյու­նի­քի մար­զում՝ հատ­կա­պես սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում և միջ­հա­մայն­քա­յին ու միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րին։

Հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ճշգրտ­ման ըն­թաց­քում մեկ ան­գամ չէ, որ հն­չում են հա­ղոր­դում­ներ այն մա­սին, որ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րը կանգ­նում են Սյու­նի­քի մար­զի միջ­պե­տա­կան մայ­րու­ղու վրա, ՙԲա­րի գա­լուստ, Ադր­բե­ջան՚ ցու­ցա­նակ­ներ են ա­վե­լաց­նում Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հին, սադ­րում Սյու­նի­քի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին, կրա­կոց­ներ ար­ձա­կում, ստեղ­ծե­լով վա­խի մթ­նո­լորտ և վտան­գա­վոր մի­ջա­վայր սյու­նե­ցի­նե­րի հա­մար։ Թեև միջ­պե­տա­կան մայ­րու­ղու ո­րոշ հատ­ված­նե­րը վե­րահ­սկ­վում են նաև ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի կող­մից, ընդ­հա­նուր առ­մամբ Սյու­նի­քում ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րը շա­րու­նակ­վում են՝ խն­դիր­ներ ստեղ­ծե­լով թե ՀՀ սահ­մա­նա­պահ­նե­րի, թե բնա­կիչ­նե­րի հա­մար, ո­րին ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մար­ժեք ար­ձա­գանք ըստ էու­թյան չեն տա­լիս, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը բա­ցատ­րե­լով սահ­մա­նի ճշգրտ­մամբ։ Խն­դիրն այն է, որ Սյու­նի­քի մար­զի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րը ոչ միայն զին­ված ներ­կա­յու­թյուն ու­նեն, այլև կրա­կում են, ինչն իշ­խա­նու­թյու­նը որևէ կերպ չի մեկ­նա­բա­նում, որևէ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ չի պար­զա­բա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Ե­րեկ ՀՀ ՄԻՊ Ար­ման Թա­թո­յա­նը նույ­նիսկ տե­սաա­պա­ցույց հրա­պա­րա­կեց այն մա­սին, որ ադր­բե­ջա­նա­կան զին­ված ծա­ռա­յող­նե­րը ՀՀ Սյու­նի­քի մար­զի գյու­ղե­րի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ կրա­կում են՝ ինչ­պես փոքր, այն­պես էլ՝ խո­շոր տրա­մա­չա­փի զի­նա­տե­սակ­նե­րից։
ՙԱյս տե­սա­նյու­թի կրա­կոց­ներն ար­վել են 2 օր ա­ռաջ, օր­վա տար­բեր ժա­մե­րի՝ Կա­պան հա­մայն­քի Ա­գա­րակ ու Եղ­վարդ գյու­ղե­րի միջ­նա­մա­սում, այն նկա­րել են մեր դիր­քա­պահ­նե­րը։ Տա­րա­ծու­թյու­նը պատ­կե­րաց­նե­լու հա­մար նշեմ, որ այս կրա­կոց­նե­րի վայ­րից դե­պի Ա­գա­րակ գյուղ ու­ղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է։ Հա­յաս­տա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը Կա­պա­նի գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րից պար­բե­րա­բար է ստա­նում զայ­րույ­թի ու ան­հան­գս­տու­թյան ա­հա­զան­գեր ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի կող­մից պար­բե­րա­բար ար­ձակ­վող կրա­կոց­նե­րի մա­սին։ Այս ա­մե­նը ևս մեկ ան­գամ հաս­տա­տում է, որ Սյու­նի­քի հա­մայ­նք­նե­րի ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ, այդ հա­մայ­նք­ներն ի­րար կա­պող ճա­նա­պարհ­նե­րին ադր­բե­ջա­նա­կան զին­վո­րա­կան ու­ժեր չպետք է լի­նեն. դա լր­ջո­րեն վտան­գում է խա­ղաղ բնա­կիչ­նե­րի ի­րա­վունք­նե­րը, խա­թա­րում է նրանց ան­դորրն ու խա­ղաղ կյան­քը՚,- նշել էր Ագ Թա­թո­յա­նը։
ՙ168 Ժամ՚-ի հետ զրույ­ցում ՌԴ ԱՊՀ Ինս­տի­տու­տի փոխտ­նօ­րեն, Կով­կա­սի բաժ­նի ղե­կա­վար, ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան Վլա­դի­միր Եվ­սեևն ա­սաց, որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի նման վար­քա­գի­ծը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ ճնշ­ման բա­ղադ­րիչ է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է այն ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով, ո­րոնք նա գրան­ցեց Ղա­րա­բա­ղյան երկ­րորդ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, և մի­ջա­դե­պե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզմ­նե­րի բա­ցա­կա­յու­թյամբ և քա­նի որ նման մե­խա­նիզմ չկա, դա թույլ է տա­լիս ադր­բե­ջա­նա­կան կող­մին դրսևոր­վել այն­պես, ինչ­պես կա­մե­նում է։

Ռազ­մա­կան վեր­լու­ծա­բա­նի կար­ծի­քով, ա­ռա­ջի­նը՝ ԵԱՀԿ Մինս­կին խմ­բի մի­ջո­ցով և դրա շր­ջա­նա­կում հար­կա­վոր է ճն­շում­ներ բա­նեց­նել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՝ ստեղ­ծե­լու հա­մար մի­ջազ­գա­յին հե­տաքն­նա­կան մե­խա­նիզմ­ներ։ Երկ­րորդ, նրա կար­ծի­քով՝ պետք է տե­ղա­կայ­վեն վե­րահս­կո­ղու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ հրա­դա­դա­րի դի­տարկ­ման հա­մար, քա­նի որ միայն այդ դեպ­քում է հնա­րա­վոր ա­պա­ցու­ցել և միայն այդ դեպ­քում է հնա­րա­վոր հս­տա­կեց­նել մե­ղա­վոր կող­մին՝ ա­պա­ցու­ցե­լով։
ՙՏվյալ մար­զի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ այդ հատ­վա­ծում, որ­տեղ կրա­կոց­ներ են հն­չում ներ­կա­յումս, դի­տա­կե­տեր եր­բեք չեն ե­ղել, ԵԱՀԿ դի­տոր­դու­թյու­նը չի աշ­խա­տել։ Երևի թե պետք է հարց դնել, որ ի­րա­վի­ճա­կի նման սր­ման կա­պակ­ցու­թյամբ ա­վե­լաց­վի դի­տա­կե­տե­րի քա­նա­կը և դի­տորդ­նե­րի քա­նակն այն հատ­վա­ծում, ո­րը վի­ճե­լի է հա­մա­րում ադր­բե­ջա­նա­կան կող­մը, չգի­տես թե ին­չու։ ԵԱՀԿ-ն ևս պետք է ի­րա­կա­նաց­նի իր ա­ռա­քե­լու­թյու­նը դի­տոր­դա­կան։ ԵԱՀԿ-ն հիմ­նա­կան մի­ջոցն է։ Ակն­հայտ է, որ Ռու­սաս­տա­նը, որ­պես ԵԱՀԿ ՄԽ ան­դամ եր­կիր և Հա­յաս­տա­նին բա­րե­կամ եր­կիր, ինչ­պես ԵԱՀԿ մյուս եր­կր­նե­րը՝ Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը, ճն­շում­ներ կգոր­ծադ­րեն։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Ռու­սաս­տա­նի առջև կա­րե­լի է հարց դնել, որ­պես­զի այն­տեղ սահ­մա­նա­պահ զոր­քեր տե­ղա­կայ­վեն, այ­սինքն՝ հա­վե­լյալ նրան, ինչ ներ­կա­յումս կա։ Այ­սինքն՝ այդ սահ­մա­նը Ռու­սաս­տա­նը կա­րող է վերց­նել իր վե­րահս­կո­ղու­թյան տակ այն­պես, ինչ­պես դա ՌԴ-ն ա­նում է թուր­քա­կան սահ­մա­նի դեպ­քում։ Կար­ծում եմ՝ այդ հար­ցը Հա­յաս­տա­նը կա­րող է բարձ­րաց­նել Ռու­սաս­տա­նի առջև՚,- ա­սաց Եվ­սեևը։
Նա ա­սաց, որ այն պայ­ման­նե­րում, ինչ կա ներ­կա­յումս՝ փո­խա­դարձ դժ­գո­հու­թյուն­ներ, Ադր­բե­ջա­նը ա­զատ չի ար­ձա­կում ՀՀ բո­լոր ռազ­մա­գե­րի­նե­րին, ադր­բե­ջա­նա­կան կող­մի տվյալ­նե­րով՝ հայ­կա­կան կողմն իր զոր­քերն ամ­բող­ջու­թյամբ դուրս չի բե­րում ԼՂ-ից, ի­րա­վի­ճա­կի սրումն ան­խու­սա­փե­լի է թվում։
Վեր­լու­ծա­բա­նի կար­ծի­քով՝ այս­պի­սով Ադր­բե­ջա­նը փոր­ձում է իր հա­մար շա­հե­կան պայ­ման­ներ ստա­նալ, ինչ­պես՝ զոր­քե­րի տե­ղա­կայ­ման վայ­րի, այն­պես էլ՝ տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի ձևա­վոր­ման հար­ցով։
ՙՆրանք ցան­կա­նում են ստա­նալ տրանս­պոր­տա­յին մի­ջանցքն ու հար­մար պայ­ման­ներ այդ մի­ջանց­քի հա­մար։ Նրանք մտա­ծում են, թե տրանս­պոր­տա­յին նոր մի­ջանց­քը լի­նե­լու է Լա­չի­նի մի­ջանց­քի կար­գա­վի­ճա­կի նմա­նու­թյամբ, և նրանք ու­նե­նա­լու են նույն­պի­սի հա­սա­նե­լիու­թյուն, ին­չը բա­ցար­ձա­կա­պես սխալ է։ Դրանք տար­բեր պայ­ման­ներ են, Լա­չի­նի մի­ջանց­քում ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են, ոչ ոք պար­տա­վոր չէ թույլ տալ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րին և ու­ժա­յին­նե­րին մի­ջանցք, ո­րը ծրագր­վում է ստեղ­ծել Նա­խիջևա­նի հա­մար։ Այս­տեղ դիր­քո­րո­շու­մը կոշտ պետք է լի­նի և հեն­վի այն մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի վրա, որն առ­կա է։ Կա ԵԱՀԿ Մինս­կի խումբ, կան ՌԴ-ի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ և ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ո­րոնք բո­լորն ու­նեն լծակ­ներ, և դրանք պետք է օգ­տա­գոր­ծել։ Այս ա­մե­նը ցույց է տա­լիս, որ չնա­յած Ադր­բե­ջա­նը տա­րածք­ներ է ստա­ցել, ա­մեն դեպ­քում շա­րու­նա­կում է լի­նել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խախ­տող և սադ­րիչ։ Որ­քան ա­րագ Հա­յաս­տա­նին հա­ջող­վի ա­պա­ցու­ցել, որ Ադր­բե­ջա­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի խախ­տող է, այն­քան ա­վե­լի հեշտ կլի­նի ճն­շում­ներ բա­նեց­նել Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՚,- ա­սաց Եվ­սեևը։
Խո­սե­լով պա­տե­րազ­մին հա­ջոր­դած փու­լում ՀՀ ՊՆ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և խն­դիր­նե­րին ար­ձա­գան­քե­լու պատ­րաս­տա­կա­նու­թյու­նից՝ Եվ­սեևն ա­սաց, որ չա­փա­զանց բարդ է գնա­հա­տել ՀՀ ՊՆ աշ­խա­տան­քը հետ­պա­տե­րազ­մյան փու­լում, քա­նի որ նախ՝ Ար­ցա­խյան երկ­րորդ պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ շատ հար­ցեր ու­նի, ո­րոնց պա­տաս­խա­նը չի ստա­ցել։ Ա­վե­լին, նրա խոս­քով, ներ­կա­յումս ո­րո­շա­կի շփոթ­վա­ծու­թյուն կա և դա­տա­պարտ­վա­ծու­թյան զգա­ցում ՀՀ Պն-ի մոտ, ո­րի պա­րա­գա­յում կր­կին կենտ­րո­նա­նալ խն­դիր­նե­րի վրա չի ցան­կա­նա, քա­նի որ ներ­կա­յումս ևս կան խն­դիր­ներ ու ռիս­կեր։
ՙԿար­ծում եմ՝ պետք է կոտ­րել ՊՆ-ի շփոթ­ված ի­րա­վի­ճա­կը։ Ռու­սաս­տա­նը ևս ապ­րել է նման ի­րա­վի­ճակ։ Դա ե­ղել է չե­չե­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո, այդ ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նը, փաս­տո­րեն, պարտ­վել էր պա­տե­րազ­մում, բայց Ռու­սաս­տա­նը կա­րո­ղա­ցավ ներ­սից հա­վաք­վել և հաղ­թել երկ­րորդ պա­տե­րազ­մում։ ՌԴ-ի փոր­ձը պետք է հաշ­վի առ­նել, Հա­յաս­տա­նը կա­րող է ինք­նու­րույն հա­վաք­վել, բայց կա նաև դաշ­նա­կից, ո­րը մշ­տա­պես օգ­նում է։ Պար­զա­պես պետք է ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նել, ամ­րապն­դել զին­ված ու­ժե­րը և պատ­րաստ­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյա­նը, դրան է պետք պատ­րաստ­վել, քա­նի որ ԼՂ պաշտ­պա­նու­թյան մա­սին պետք չէ մտա­ծել, դա ՌԴ-ն ա­պա­հո­վում է, իսկ ՀՀ-ի մա­սին պետք է մտա­ծել, ինչ­պես պաշտ­պա­նել Ադր­բե­ջա­նից, Թուր­քիա­յից՝ ինչ­պես Ղա­րա­բա­ղի, այն­պես էլ՝ Նա­խիջևա­նի կող­մից, պետք է լր­ջո­րեն մո­տե­նալ ոչ միայն ԶՈՒ մար­տու­նա­կու­թյան վե­րա­կան­գն­մա­նը, այլև մո­բի­լի­զա­ցիոն ռե­զեր­վի հար­ցին, ո­րը, ինչ­պես պարզ­վեց՝ կա?մ չկա, կա?մ դրան կց­ված սպա­ռա­զի­նու­թյուն չկա, կա?մ չկա ցան­կու­թյուն այն գոր­ծի դնել, այդ հար­ցը ո­րա­կա­պես պետք է փոխ­վի։ Հնա­րա­վոր չէ խո­սել ՀՀ տա­րած­քի պաշտ­պա­նու­թյան մա­սին, ե­թե հնա­րա­վոր չէ ի­րա­կա­նաց­նել մո­բի­լի­զա­ցիա, քա­նի որ ներ­կա­յումս խոս­քը ՀՀ տա­րած­քի պաշտ­պա­նու­թյան մա­սին է՝ պաշտ­պա­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նը՝ որ­պես ան­կախ, ինք­նիշ­խան պե­տու­թյուն։ Սա ա­մե­նա­կարևոր հարցն է։ Դրա հա­մար հար­կա­վոր է ձեռ­նար­կել ո­րո­շա­կի քայ­լեր, և ա­սեմ, որ ՌԴ-ն պատ­րաստ է այդ հար­ցե­րում Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցել՚,- ա­սաց Վլա­դի­միր Եվ­սեևը։