[ARM]     [RUS]     [ENG]

Ո՞ՐՆ Է ԽՈՐ­ՀՐ­ԴԱՆ­ՇԱ­ԿԱՆ ՃԱ­ՆԱՉ­ՄԱՆ ՀԵ­ՌԱՆ­ԿԱ­ՐԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 2020թ. սեպ­տեմ­բե­րին Ար­ցա­խի դեմ ձեռ­նարկ­ված թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիան մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը վերս­տին սևե­ռեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան ճա­նաչ­ման խնդ­րին։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գանք­նե­րում ընդ­գծ­ված ան­հան­գս­տու­թյուն կար ֆի­զի­կա­կան գո­յատևման հա­մար մա­հու և կե­նաց պայ­քար մղող ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի նկատ­մամբ։

Իս­պա­նիա­յի Կոնգ­րե­սի սե­նա­տոր Վի­սենց Վի­դա­լին, դա­տա­պար­տե­լով Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ հար­ձա­կո­ղա­կան ա­նօ­դա­չու­նե­րի կի­րա­ռու­մը, Թուր­քիա­յի տա­րած­քով ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տի տե­ղա­փոխ­ված սի­րիա­ցի և լի­բա­նան­ցի ջի­հա­դիստ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մտա­վա­խու­թյուն էր հայտ­նել, որ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հաղ­թա­նա­կը Կով­կա­սում նոր ցե­ղաս­պա­նու­թյան կբե­րի և բա­ցար­ձա­կա­պես ա­նըն­դու­նե­լի ի­րա­վի­ճակ կս­տեղծ­վի։ Ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցավ Ֆրան­սիա­յի Սե­նա­տի ըն­դու­նած՝ ՙԼՂ ճա­նաչ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին՚ բա­նաձևը, ո­րում կոչ էր ար­վում Ֆրան­սիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը ճա­նա­չել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը ու այդ ճա­նա­չու­մը դարձ­նել տևա­կան խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մանն ուղղ­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռար­կա։ Ար­ձա­նագ­րենք, որ բա­նաձևը կա­ռա­վա­րու­թյան հա­մար խոր­հր­դատ­վա­կան բնույթ է ու­նե­ցել։ ԱՀ ճա­նաչ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չե­ցին աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից։ Հոկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին Ի­տա­լիա­յի Ա­զո­լո և Չեր­քիա­րա դի Կա­լաբ­րիա քա­ղաք­նե­րը ճա­նա­չե­ցին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը։ Ճա­նաչ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն հն­չեց Կա­տա­լո­նիա­յի Ամ­պոս­տա քա­ղա­քից։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գանք­նե­րը ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­ցին, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­կան ճա­նա­չու­մը կա­րող է միայն խթա­նել հա­կա­մար­տու­թյան ար­դա­րա­ցի և տևա­կան կար­գա­վո­րու­մը։ Փետր­վա­րի 5-ին ԱՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց Ավ­ստ­րա­լիա­յի Հա­րա­վա­յին Ավ­ստ­րա­լիա նա­հան­գի օ­րենս­դիր մարմ­նի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չող և Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը սա­տա­րող բա­նաձևի ըն­դուն­ման կա­պակ­ցու­թյամբ։ ԱԳՆ-ն կարևո­րել է օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րի կող­մից վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր­նե­րի մա­կար­դա­կով ԱՀ ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը։
Մեր օ­րե­րում, երբ նոր թա­փով է շա­րու­նակ­վում Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյունն ու Ար­ցա­խի օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հետևո­ղա­կան ոչն­չա­ցու­մը, նա­հան­գա­յին կամ քա­ղա­քա­յին մա­կար­դա­կով ճա­նաչ­ման մա­սին բա­նաձևե­րի ըն­դու­նումն ող­ջու­նե­լի է ար­ցախ­ցի­նե­րի՝ հայ­րե­նի հո­ղում ա­զատ, անվ­տանգ ու ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու և այդ նպա­տա­կով անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու ա­ռու­մով։ Նման ո­րո­շում­նե­րով նաև դա­տա­պարտ­վում է մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կա­ռույց­նե­րի լռու­թյու­նը Ադր­բե­ջա­նին ցու­ցա­բեր­վող քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան կա­պակ­ցու­թյամբ, ին­չը հան­գեց­նում է Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք­նե­րի մե­ծաց­մանն ու ամ­բողջ տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­կա­յու­նաց­մա­նը։ Սա կարևոր փաս­տարկ է, բայց, միա­ժա­մա­նակ, մենք բախ­վում ենք մի խնդ­րի, որն անհ­նար է շր­ջան­ցել։ Փաստն այն է, որ ԱՀ ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու՝ նա­հանգ­նե­րի և քա­ղաք­նե­րի կո­չերն ի­րենց եր­կր­նե­րի դաշ­նա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ­պես կա­նոն, մնում են ան­պա­տաս­խան։ Ստաց­վում է, որ ըն­դուն­ված բա­նաձևերն ա­վե­լի շատ խոր­հր­դան­շա­կան բնույթ են կրում, այ­սինքն՝ պե­տու­թյուն­նե­րի կող­մից ճա­նաչ­ման հայ­տա­րա­րու­թյուն­ներ չենք կա­րող ակն­կա­լել։ Դա­տենք թե­կուզ Ֆրան­սիա­յի օ­րի­նա­կով։ Ֆրան­սիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան պետ­քար­տու­ղար Ժան-Բա­տիստ Լե­մուա­նը Սե­նա­տում տե­ղի ու­նե­ցած քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց, որ Ֆրան­սիա­յի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյան միա­կող­մա­նի ճա­նա­չումն օգ­տա­կար չէր լի­նի ո՜չ Հա­յաս­տա­նին, ո՜չ Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյա­նը, ո՜չ Ֆրան­սիա­յին, ո՜չ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րին, ո՜չ էլ Եվ­րո­պա­յին։ ՙԴա կա­ռա­վա­րու­թյան (Ֆրան­սիա­յի) քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չէ, դա Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չէ, դա մեր գոր­ծըն­կեր­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չէ՚,- ա­սել է Լե­մուա­նը։ Նրա կար­ծի­քով՝ դա կա­րող է բա­ցա­սա­բար ազ­դել իր երկ­րի՝ որ­պես միջ­նոր­դի դե­րի վրա։ Կա­րե­լի է հաս­կա­նալ Լե­մուա­նին, ե­թե խոս­քը վե­րա­բե­րում է Ֆրան­սիա­յին, ե­ռա­նա­խա­գա­հու­թյա­նը և Եվ­րո­պա­յին։ Բայց երբ ա­սում է, որ ԼՂ ան­կա­խու­թյան ճա­նա­չու­մը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չէ, մեղմ ա­սած, զար­մանք է հա­րու­ցում։ Մեզ հայտ­նի է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ճա­նա­չու­մից մշ­տա­պես խու­սա­փել են՝ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը չվի­ժեց­նե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ։ Բայց ա­հա թե ինչ հայ­տա­րա­րեց ՙԼու­սա­վոր Հա­յաս­տան՚ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րի 11-ին տե­ղի ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ։ ԱՀ ճա­նաչ­ման ո­րո­շա­կի գոր­ծըն­թաց ե­ղել է, բայց գաղտ­նի։ Ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված՝ ի­րենք չեն կա­րող քայ­լեր ա­նել, ո­րոնք կվ­տան­գեն որևէ մե­կի կյան­քը կամ որևէ գոր­ծըն­թաց, ա­սել է Մա­րու­քյա­նը և հա­վե­լել, որ ա­վե­լին ա­սել չի կա­րող, քա­նի որ դա պե­տա­կան գաղտ­նիք է։ Խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը նաև հայտ­նել է, որ շուրջ մեկ ա­միս ին­քը զբաղ­վել է Ար­ցա­խի ճա­նաչ­ման հար­ցով, սա­կայն դա ե­ղել է գաղտ­նի գոր­ծըն­թաց։ Քա­ղա­քա­կան գոր­ծի­չը լրի­վու­թյամբ չի բա­ցել փա­կագ­ծե­րը։ ՙՊե­տա­կան գաղտ­նի­քը՚, կար­ծում ենք, մի օր կբա­ցա­հայտ­վի, իսկ այ­սօր միայն հարց հն­չեց­նենք՝ ի՞նչ գին ու­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի շա­հե­րին հա­կա­սող այդ գաղտ­նի­քը։ Հա­ջորդ հար­ցը՝ ո՞րն է, ի վեր­ջո, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դան­շա­կան ճա­նաչ­ման հե­ռան­կա­րը։

 la