[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ՆԵՐ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՊԵՏՔ Է ՉԵ­ԶՈ­ՔԱՑ­ՎԻ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ Ի­գոր Պո­պո­վը, Ստե­ֆան Վիս­կոն­տին, Էնդ­րյու Շո­ֆերն ու ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­ջեյ Կասպ­շի­կը փետր­վա­րի 16-ին տե­սա­կա­պով ա­ռան­ձին զրույց­ներ են ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Ա­րա Այ­վա­զյա­նի և Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տե­ղե­կատ­վու­թյան՝ մտ­քե­րի փո­խա­նա­կում է տե­ղի ու­նե­ցել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի վերս­կս­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և դրա շր­ջա­նակ­նե­րում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ա­ռանց­քա­յին հար­ցե­րի հաս­ցեագր­ման շուրջ։

Ու­ժի կի­րառ­ման հետևանք­նե­րը չեն կա­րող դի­տարկ­վել որ­պես հա­կա­մար­տու­թյան հան­գու­ցա­լու­ծում, ա­սել է նա­խա­րա­րը ու նաև վե­րա­հաս­տա­տել հայ­կա­կան կող­մի հանձ­նա­ռու­թյու­նը՝ շա­րու­նա­կել խա­ղաղ կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ ջան­քե­րը ե­ռա­նա­խա­գա­հու­թյան հո­վա­նու ներ­քո, որն ըն­դուն­վել է որ­պես մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նե­ցող միակ ձևա­չափ։ Տե­սա­կա­պով զրույց­նե­րին հետևել է Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­ված էր. ՙՀա­մա­նա­խա­գահ­ներն արտ­գործ­նա­խա­րար­նե­րից յու­րա­քան­չյու­րի հետ եր­կար ու ա­ռար­կա­յա­կան կար­ծիք­նե­րի փո­խա­նա­կում են կա­տա­րել տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան խթան­ման, միջ­նոր­դա­կան գոր­ծըն­թա­ցի ձևա­չա­փե­րի և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի դե­րի վե­րա­բե­րյալ՚։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նում, թերևս, ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք ՙմիջ­նոր­դա­կան ձևա­չա­փեր՚ ձևա­կերպ­մա­նը։
Ի՞նչ են նկա­տի ու­նե­ցել հա­մա­նա­խա­գահ­նե­րը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նկա­տի է առն­վել պա­տե­րազ­մից հե­տո մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռուս-թուր­քա­կան հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում ի հայտ ե­կած մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րո­նը։ Վեր­ջինս, ի­հար­կե, որ­պես ձևա­չափ, հա­մե­մա­տե­լի չէ ա­ռա­ջի­նի հետ, բայց և այն­պես, նո­րու­թյուն է, ո­րը չի կա­րե­լի ան­տե­սել։ Այ­դու­հան­դերձ, կա մեկ այլ հան­գա­մանք. քա­նի որ այս պա­րա­գա­յում հա­մա­նա­խա­գահ­նե­րը ներ­կա­յաց­նում են աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը, իսկ թուր­քա­կան գոր­ծո­նը նրանց հա­մար ըն­դա­մե­նը տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման գոր­ծիք է, ա­պա ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում պետք է կարևոր­վի նաև այդ գոր­ծո­նի ուռ­ճա­ցու­մը կան­խար­գե­լե­լու հան­գա­ման­քը։

Դա կա­րե­լի է ի­րա­կա­նաց­նել Մի­ջին Արևել­քում Թուր­քիա­յի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­կազ­դող տա­րա­ծաշր­ջա­նա­յին գլ­խա­վոր ու­ժի՝ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան մի­ջո­ցով։ Փետր­վա­րի 18-ին տե­ղի է ու­նե­ցել եվ­րո­պա­կան ե­րեք ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի՝ Ֆրան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ու ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի հան­դի­պու­մը։ Քա­ռյա­կը քն­նար­կել է Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի շուրջ ի­րա­վի­ճա­կը, իսկ օ­րեր ա­ռաջ ՄԱ­ԳԱ­ՏԷ-ի ղե­կա­վա­րը, ներ­կա­յաց­նե­լով այդ ծրագ­րի ներ­կա փու­լը, տե­ղե­կաց­րել էր, որ Ի­րանն սկ­սել է մե­տա­ղա­կան ու­րա­նի մշա­կու­մը։ Արևմուտ­քի հա­մար սա նշա­նա­կում է մի­ջու­կա­յին հայտ­նի հա­մա­ձայ­նագ­րի խախ­տում, քա­նի որ թույլ կտա Ի­րա­նին ի­րա­գոր­ծել մի­ջու­կա­յին զեն­քի ստեղծ­ման ծրա­գի­րը։ Հնա­րա­վո՞ր է, որ հի­շյալ պե­տու­թյուն­ներն Ի­րա­նի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը մեղ­մե­լու հար­ցում գան ընդ­հա­նուր հա­մա­ձայ­նու­թյան։ Ցույց կտա ժա­մա­նա­կը։ Արևմտյան եր­կր­նե­րի դիր­քո­րոշ­ման փո­փո­խու­թյու­նը, ինչ խոսք, միայն դրա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի վրա, հա­կա­ռակ դեպ­քում Թուր­քիա­յին զս­պելն ա­վե­լի դժ­վար կլի­նի։ Նախ­քան հան­դի­պու­մը Ֆրան­սիա­յի, Գեր­մա­նիա­յի և Մեծ Բրի­տա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը կոչ էին ա­րել Թեհ­րա­նին դա­դա­րեց­նել մե­տա­ղա­կան ու­րա­նի ար­տադ­րու­թյունն ու վե­րա­դառ­նալ 2015թ. հա­մա­ձայ­նագ­րի դրույթ­նե­րի լիար­ժեք կա­տար­մա­նը։ Ի­րա­նա­կան ար­ձա­գան­քը շատ ա­վե­լի հե­տաքր­քիր էր. ՄԱԿ-ում Ի­րա­նի դես­պան և մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­ջիդ Թախթ-Ռա­վան­չին հայ­տա­րա­րեց, որ Ի­րա­նի մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րին ցան­կա­ցած երկ­րի վե­րա­դարձ ան­վա­վեր կդիտ­վի ա­ռանց պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի հաս­տատ­ման։ Մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից ա­ռա­ջինն ԱՄՆ-ն է դուրս ե­կել, հըն­թացս նաև պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Ի­րա­նի նկատ­մամբ, հետևա­բար, ըստ պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի, հա­մար­ժեք քայլ պետք է սպա­սել հենց այդ երկ­րից։ Bloomberg գոր­ծա­կա­լու­թյունն ա­վե­լի վաղ հայտ­նել էր, որ Բայ­դե­նի վար­չա­կազ­մը մի քա­նի տար­բե­րակ է քն­նար­կում, թե ինչ­պի­սի փո­փո­խու­թյուն­ներ կա­րե­լի է մտց­նել Ի­րա­նի նկատ­մամբ տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Ի­րա­նա­կան կող­մի հա­մար, սա­կայն, ա­ռաջ­նա­յի­նը պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցումն է։ Տն­տե­սա­կան ա­ռու­մով Արևմուտ­քի քմա­հա­ճույք­նե­րից չկախ­վե­լու հա­մար Ի­րա­նը կարևոր քայլ ա­րեց՝ ԵԱՏՄ-ին միա­նա­լու ո­րո­շում կա­յաց­նե­լով։ Դա կբարձ­րաց­նի նրա կշի­ռը տա­րա­ծաշր­ջա­նում, կտա­նի նաև Թեհ­րան-Երևան տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­մանն ու խո­րաց­մա­նը։ Հա­յաս­տա­նը ԵԱՏՄ ան­դամ միակ պե­տու­թյունն է, ո­րը ցա­մա­քա­յին սահ­ման ու­նի Ի­րա­նի հետ։ Նման զար­գա­ցում­նե­րի ֆո­նին Վա­շինգ­տո­նի և Ան­կա­րա­յի միջև սր­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կն­պաս­տեն տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­թյան, հետևա­բար և, հա­վակ­նու­թյուն­նե­րի նվազ­մա­նը, Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը, միան­շա­նակ, ան­ցան­կա­լի զար­գա­ցում է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­մար։ Թուր­քիան ար­դեն իր հա­մար ռազ­մա­կան հե­նա­կե­տի է վե­րա­ծել Ադր­բե­ջա­նը։ Դրան ի պա­տաս­խան պետք է ամ­րապ­նդ­վի ռու­սա­կան ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։ Զար­մա­նա­լի չէ, որ Էր­դո­ղանն ար­դեն բա­ցում է խա­ղա­քար­տե­րը՝ իր ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րը ներ­կա­յաց­նե­լով քրիս­տո­նեա­կան և մահ­մե­դա­կան քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի միջև պայ­քա­րի հա­մա­տեքս­տում։ Ռու­սաս­տան-Հա­յաս­տան-Ի­րան փոխ­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­մամբ և ՌԴ ռազ­մա­կան ներ­կա­յու­թյան ամ­րապ­նդ­մամբ հնա­րա­վոր կլի­նի չե­զո­քաց­նել թուր­քա­կան գոր­ծո­նը՝ տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյանն ու կա­յու­նու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գը։
;