[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆ­ՏՐ­ՎԵՑ ԱՀ ԿԵՆՏ­ՐՈ­ՆԱ­ԿԱՆ ԸՆՏ­ՐԱ­ԿԱՆ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈ­ՎԻ ՆՈՐ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ս.թ. փետր­վա­րի 26-ին կա­յա­ցավ ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջին նիս­տը։ Հա­մա­ձայն ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 42-րդ հոդ­վա­ծի 1-ին և 4-րդ մա­սե­րի` 2020թ. մար­տի 31-ին կա­յա­ցած Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, ըստ սահ­ման­ված ժամ­կետ­նե­րի, պետք է կազ­մա­վոր­վի կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան նոր հանձ­նա­ժո­ղով։ Փետր­վա­րի 25-ին ԱՀ նա­խա­գա­հի հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ ձևա­վոր­վել է Հանձ­նա­ժո­ղո­վի նոր կազմ՝ Ա­րա­յիկ Լ. Լա­զա­րյան (ԱՀ նա­խա­գա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ), Տի­րան Վ. Ա­թա­նե­սյան (ԱՀ նա­խա­գա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ), Սի­րան Հ. Ա­վե­տի­սյան (ԱՀ նա­խա­գա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ), Ա­նուշ Զ. Շահ­րա­մա­նյան (ՙԱ­զատ հայ­րե­նիք-Քա­ղա­քա­ցիա­կան միա­ցյալ դա­շինք՚-ի ներ­կա­յա­ցու­ցիչ), Ին­նա Ա. Աբ­գա­րյան (ՙՄիաս­նա­կան հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ), Մի­քա­յել Ս. Սո­ղո­մո­նյան (ՙԱր­դա­րու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ), Հա­մեստ Է. Սու­լեյ­մա­նյան (ՙՀայ Հե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյուն՚ կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ), Ե­ղի­շե Զ. Ա­ռու­շա­նյան (ՙԱր­ցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան՚ ներ­կա­յա­ցու­ցիչ)։

ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջին նիստն անց­կաց­վեց կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նո­րան­շա­նակ ան­դամ­նե­րով, ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով։ ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քի պա­հանջ­նե­րի հա­մա­ձայն` նոր ձևա­վոր­ված ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջին նիս­տը պետք է վա­րի ան­դամ­նե­րից տա­րի­քով ա­վա­գը, ըստ այդմ էլ այն նա­խա­գա­հեց Մի­քա­յել Սո­ղո­մո­նյա­նը։ Օ­րեն­քի պա­հան­ջով` ա­ռա­ջին նիս­տի օ­րա­կար­գին ներ­կա­յաց­վեց ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի, տե­ղա­կա­լի և քար­տու­ղա­րի ընտ­րու­թյան հար­ցը։ Նոր փո­փո­խու­թյան հա­մա­ձայն` ընտ­րու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վե­ցին փակ-գաղտ­նի քվեար­կու­թյամբ։ ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի ընտ­րու­թյան հա­մար Ա­րա­յիկ Լա­զա­րյանն ա­ռա­ջար­կեց Սի­րան Ա­վե­տի­սյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը՝ հա­կիրճ ներ­կա­յաց­նե­լով նրա կեն­սագ­րու­թյու­նը։ ՙԿար­ծում եմ` Ս. Ա­վե­տի­սյա­նի անձ­նա­կան ո­րակ­ներն ու աշ­խա­տան­քա­յին փոր­ձը թույլ կտան նրան պատ­շաճ ի­րա­կա­նաց­նե­լու ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՚, -վեր­ջում հա­վե­լեց Ա. Լա­զա­րյա­նը։ Ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դուն­վեց և գաղտ­նի քվեար­կու­թյամբ՝ 6 կողմ, 2 դեմ ձայ­նե­րով, ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ըն­տր­վեց Սի­րան Ա­վե­տի­սյա­նը։
Օ­րա­կար­գի երկ­րորդ հար­ցի՝ ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կա­լի ընտ­րու­թյան կա­պակ­ցու­թյամբ, Տի­րան Ա­թա­նե­սյանն ա­ռա­ջար­կեց Մի­քա­յել Սո­ղո­մո­նյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը։ Ներ­կա­նե­րին ներ­կա­յաց­վեց նաև վեր­ջի­նիս կեն­սագ­րա­կա­նը։ Ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դուն­վեց և փակ քվեար­կու­թյամբ՝ 7 կողմ և 1 դեմ ձայ­նե­րով, հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ նշա­նակ­վեց Մի­քա­յել Սո­ղո­մո­նյա­նը։ Իսկ որ­պես ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի քար­տու­ղա­րի թեկ­նա­ծու Ս. Ա­վե­տի­սյանն ա­ռա­ջար­կեց Տի­րան Ա­թա­նե­սյա­նին, հիմ­նա­վո­րե­լով, որ քար­տու­ղա­րու­թյու­նը ևս պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն է, իսկ ա­ռա­ջարկ­վող թեկ­նա­ծուն ու­նի աշ­խա­տան­քա­յին փորձ` պե­տա­կան տար­բեր մար­մին­նե­րում։ Ներ­կա­յաց­վեց նաև նրա կեն­սագ­րա­կա­նը։ Քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րով՝ 5 կողմ, 3 դեմ ձայ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ, ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի քար­տու­ղար ըն­տր­վեց Տի­րան Ա­թա­նե­սյա­նը։
Հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­ման նա­խա­գի­ծը սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում կներ­կա­յաց­վի ԱՀ նա­խա­գա­հին, ԱԺ-ին և պետ­նա­խա­րա­րին։