[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՆ­ԹՅՈՒՐ­ՔԻԶ­ՄԻ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ՝ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ՀԱ­ԿԱԶ­ԴԵ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Թուր­քիա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը հիմն­ված է ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րի՝ պան­թյուր­քիզ­մի, պա­նիս­լա­միզ­մի և նեոօս­մա­նիզ­մի վրա։ Նշ­ված ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րի կի­րառ­մամբ Ան­կա­րան ա­ռաջ է մղում իր շա­հե­րը Մեր­ձա­վոր Արևել­քում, Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում և Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Այ­սօր պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ու­ղիղ սպառ­նա­լիք է ոչ միայն թյուր­քա­կան աշ­խար­հի միջև սե­պի պես խր­ված Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին, այլև Ռու­սաս­տա­նին, Ի­րա­նին ու Չի­նաս­տա­նին։

Ռու­սաս­տանն ու Թուր­քիան պատ­մա­կան տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում ինչ-որ կերպ կա­րո­ղա­ցել են հա­մադ­րել ի­րենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րը, սա­կայն նման հա­մադ­րու­մը շատ հա­ճախ ժա­մա­նա­կա­վոր բնույթ է կրել։ Եր­կա­րա­ժամ­կետ և ռազ­մա­վա­րա­կան շա­հեր Թուր­քիան ու­նի թյուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հետ, ո­րոնց միա­վոր­ման ա­ռա­քե­լու­թյունն ստանձ­նել է ներ­կա­յիս նա­խա­գահ Էր­դո­ղա­նը։ Նա հայ­տա­րա­րել էր նաև հա­մա­թյուր­քա­կան միաս­նա­կան բա­նա­կի ստեղծ­ման մա­սին, մի ի­րո­ղու­թյուն, որն ան­տար­բե­րու­թյան տեղ չի թող­նում։ Ան­շուշտ, կարևոր է այս հար­ցում Ռու­սաս­տա­նի որ­դեգ­րած մար­տա­վա­րու­թյունն ու ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Հա­զիվ թե Ռու­սաս­տա­նը ո­րո­շի կա­նաչ լույս վա­ռել Մեծ Թու­րա­նի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին։ Ռու­սաս­տա­նում բնակ­վող հայ քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Կուր­ղի­նյանն օ­րերս ար­ձա­գան­քեց ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյա­նը, ըստ ո­րի՝ Թուր­քիան չի ցան­կա­նում ստեղ­ծել Մեծ Թու­րան, պար­զա­պես Ան­կա­րան ակ­տի­վո­րեն զար­գաց­նում է իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը թյուր­քա­լե­զու եր­կր­նե­րի հետ։ Ըստ Լավ­րո­վի՝ ԽՍՀՄ կազ­մի մեջ մտած, այժմ ան­կա­խու­թյուն ձեռք բե­րած թյուր­քա­լե­զու եր­կր­նե­րը չեն ա­ջակ­ցի այդ ա­մե­նին։ Քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Կուր­ղի­նյա­նը ՙՌո­սիա 1՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ե­թե­րում ա­սաց հետևյա­լը. ՙԼավ­րո­վը հիա­նա­լի մարդ և դի­վա­նա­գետ է։ Ե­թե Լավ­րո­վը լի­ներ Թուր­քիա­յի նա­խա­գահ, ես կհա­վա­տա­յի նրա ա­մեն մի խոս­քին։ Բայց ինչ­քան ես գի­տեմ, Թուր­քիա­յի նա­խա­գահն այլ ազ­գա­նուն ու­նի և նա ա­սում է բո­լո­րո­վին այլ բա­ներ։ Նա ա­սում է, որ թյուր­քա­կան աշ­խար­հը պետք է միա­վոր­վի, և երբ ինձ ա­սում են՝ պետք չէ հա­վա­տալ նրա խոս­քին, ինձ մոտ հարց է ա­ռա­ջա­նում՝ նա շա­տա­խոս և դա­տար­կա­բա՞ն է, թե՞ ոչ։ Էր­դո­ղա­նը ձգ­տում է ստեղ­ծել Թու­րան, այդ դեպ­քում մենք ին­չո՞ւ ենք նրա հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցում՚։

Սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մից հե­տո Բա­քուն ու Ան­կա­րան Նա­խիջևա­նի և Թուր­քիա­յի միջև մի­ջանց­քի ստեղծ­ման ծրագ­րին ա­ռանձ­նա­կի հրա­տա­պու­թյուն հա­ղոր­դե­ցին։ Այն պետք է կյան­քի կոչ­վի Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով։ Նո­յեմ­բե­րյան հայ­տա­րա­րու­թյան՝ տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման դրույ­թը թվում էր, թե եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­նե­րին մո­տեց­րել էր այդ ե­րա­զան­քի ի­րա­կա­նաց­մա­նը։ Փետր­վա­րի 14-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը մաս­նակ­ցեց Հո­րա­դիզ-Աղ­բենդ եր­կա­թու­ղա­յին գծի հիմ­նար­կե­քին։ Դա մայ­րու­ղու մի ճա­նա­պար­հա­հատ­վածն է, ո­րը կա­րող է կա­պել Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին ցան­ցե­րը՝ ա­պա­հո­վե­լով Նա­խիջևա­նի հետ Բաք­վի կա­պը։ Դեկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին նա­խա­գահ Ա­լիևը հայ­տա­րա­րել էր, թե այդ նա­խա­գի­ծը կյան­քի կկոչ­վի 2 տար­վա ըն­թաց­քում։ Նա, հա­վա­նա­բար, հույս ու­ներ, որ կս­տա­նա Հա­յաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Պար­զից էլ պարզ է, որ Երևանն ա­մե­նադժ­վար ի­րա­վի­ճա­կում ան­գամ չի գնա նման քայ­լի։ Ադր­բե­ջա­նը միայն իր տա­րած­քով կա­րող է եր­կաթ­գիծ կա­ռու­ցել՝ մինչև Սյու­նի­քի հետ սահ­մա­նը։ Փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ խն­դի­րը, մեծ հաշ­վով, Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րին այն­քան էլ չի հե­տաք­րք­րում և բյու­ջեից տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի հատ­կա­ցու­մը բո­լո­րո­վին այլ նպա­տակ է հե­տապն­դում՝ ա­պա­հո­վել Նա­խիջևա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան և Թուր­քիա­յի հետ մայր­ցա­մա­քա­յին կա­պը, այ­սինքն՝ Ադր­բե­ջան-Թուր­քիա կա­պը։ Բաք­վում այդ նա­խա­գիծն ան­վա­նել են ՙթու­րա­նա­կան մի­ջանցք՚։
Տան­դե­մի ծրագ­րե­րը ներ­կա­յաց­նենք նաև Թուր­քիա­յի նախ­կին վար­չա­պետ Ահ­մեդ Դա­վու­թօղ­լուի տե­սու­թյան ֆո­նին։ 2009թ. նա հայ­տա­րա­րեց, որ իր եր­կիրն ի­րա­կա­նաց­նում է նեոօս­մա­նիզ­մի քա­ղա­քա­կա­նու­թյուն։ ՙԿա ժա­ռան­գու­թյուն, ո­րը թո­ղել է Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը,-գրել է նա։- Մեզ ան­վա­նում են նեոօս­ման­ներ։ Ա­յո, մենք նեոօս­ման­ներ ենք։ Հար­կադր­ված ենք զբաղ­վել հարևան եր­կր­նե­րով և գնում ենք նույ­նիսկ Աֆ­րի­կա։ Մեծ տե­րու­թյուն­նե­րը շփոթ­ված հետևում են դրան՚։ Նա պար­զեց­րել է թյուր­քա­կան ընդ­հա­նուր գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ամ­բող­ջա­կան ի­մաս­տը։ Թուր­քիան չի սահ­մա­նա­փակ­վե­լու մեկ գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­մամբ. ի­րար պետք է հա­ջոր­դեն Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան մյուս գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րը։ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը Թուր­քիա­յի պատ­մու­թյան մի մասն է, իս­լա­մը՝ թյուր­քա­կան մշա­կույ­թի տար­րե­րից մե­կը, արևմտաեվ­րո­պա­կան ուղ­ղու­թյու­նը թյուր­քե­րի պատ­մա­կան փորձն է, թյուր­քիզ­մը՝ գլ­խա­վոր շար­ժու­մը։ Ներ­կա­յիս նա­խա­գահ Էր­դո­ղանն ու­նի աշ­խար­հի ՙբո­լոր թյուր­քե­րի հայր՚ դառ­նա­լու մեծ ե­րա­զանք։ Բայց դա նրա միակ ցան­կու­թյու­նը չէ. հա­մոզ­ված է, որ Մի­ջին Ա­սիա­յի թյուր­քա­կան եր­կր­նե­րը պետք է են­թարկ­վեն Ան­կա­րա­յի իշ­խա­նու­թյա­նը։ Այդ եր­կր­ներն աչ­քի են զարն­վում ոչ միայն մեծ տա­րածք­նե­րով, այլև բա­վա­րար բնա­կան պա­շար­նե­րով։ Ին­չո՞ւ դրանք չօգ­տա­գոր­ծել Թուր­քիա­յի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար։ Հա­մա­թուր­քա­կան դա­շին­քի 6 եր­կր­նե­րից 4-ը Մի­ջին Ա­սիա­յում են, իսկ տա­րած­քա­յին ա­ռու­մով Թուր­քիա­յին մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող Ղա­զախս­տանն Էր­դո­ղա­նի հա­մար, թերևս, ա­մե­նա­հա­մեղ կտորն է։ Այս­տեղ կա մի ՙբայց՚։ Դեռևս պարզ չէ, թե մեր օ­րե­րում Էր­դո­ղա­նի հա­մա­թու­րա­նա­կան ցան­կու­թյուն­նե­րը որ­քա­նով են ա­ջակ­ցու­թյան ար­ժա­նա­նում պաշ­տո­նա­կան Աս­տա­նա­յի կող­մից։ Կար­ծիք կա, որ այդ ցան­կու­թյուն­նե­րը նույ­նիսկ կա­րող են սա­կարկ­վել՝ պայ­մա­նա­վոր­ված նրա­նով, որ Ղա­զախս­տա­նը սահ­մա­նա­կից է Չի­նաս­տա­նի մահ­մե­դա­կան բնակ­չու­թյուն ու­նե­ցող ույ­ղու­րա­կան շր­ջա­նին։ Պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հա­մա­ձայն՝ թյուր­քա­կան էթ­նո­սի հա­մախմ­բու­մը պետք է տե­ղի ու­նե­նա Չի­նաս­տա­նից մինչև Ադ­րիա­տիկ ծով։ Այս հան­գա­մանքն իր հետ բե­րում է գլ­խա­վոր հար­ցա­կա­նը՝ ար­դյո՞ք ի­րա­կան է Ղա­զախս­տա­նի կող­մից Ան­կա­րա­յի տի­րա­պե­տու­թյան ըն­դու­նու­մը։
Վե­րա­դառ­նանք մեր տա­րա­ծաշր­ջա­նին։ Վե­րը շա­րադր­վա­ծը տրա­մա­բա­նո­րեն հան­գում է ՌԴ միջ­նոր­դու­թյամբ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև ան­ցյալ տար­վա նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րի չե­ղարկ­ման հայ­կա­կան պա­հան­ջի հիմ­նա­վոր­մա­նը։ Վտանգ­ված հա­յոց պե­տա­կա­նու­թյան փր­կու­թյան հրա­մա­յա­կա­նը պա­հան­ջում է հա­մազ­գա­յին նե­րու­ժի ամ­րապն­դում և ան­հե­տաձ­գե­լի լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք քա­ղա­քա­կան-դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում։