[ARM]     [RUS]     [ENG]

ՀՅԴ ԲՅՈՒ­ՐՈ­ՅԻ Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐ­ԴԱ­ԿԱՆ ԳՐԱ­ՍԵ­ՆՅԱ­ԿԻ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 ՄԱՄ­ԼՈ Ա­ՍՈՒ­ԼԻՍԸ

Մար­տի 11-ին Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյուն կու­սակ­ցու­թյան Ար­ցա­խի ԿԿ գրա­սե­նյա­կում տե­ղի է ու­նե­ցել ՀՅԴ բյու­րո­յի ե­րի­տա­սար­դա­կան գրա­սե­նյա­կի կող­մից հրա­վիր­ված մամ­լո ա­սու­լիս։


Ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րի մա­սին ե­լույթ­նե­րով հան­դես են ե­կել բյու­րո­յի ե­րի­տա­սար­դա­կան գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Ար­շակ Մես­րո­պյա­նը, ՀՅԴ Ար­ցա­խի ԿԿ ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան վար­չու­թյան ան­դամ Ա­նի Հով­հան­նի­սյա­նը և կու­սակ­ցու­թյան Լի­բա­նա­նի ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան ան­դամ Քրիստ Բրու­տյա­նը։
Ե­րի­տա­սարդ կու­սակ­ցա­կան­նե­րը նախ խո­սել են հետ­պա­տե­րազ­մյա Ար­ցա­խի ի­րա­կա­նու­թյան ա­վե­լի ա­ռանց­քա­յին հար­ցե­րի մա­սին, ա­պա ներ­կա­յաց­րել սպաս­վող ծրա­գե­րը, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում կի­րա­կա­նաց­վեն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում:
Ար­շակ Մես­րո­պյա­նը ման­րակր­կիտ ներ­կա­յաց­րեց ա­նե­լիք­նե­րի շար­քը՝ հա­մայ­նք­նե­րում բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կեր­պու­մից մինչև ե­րի­տա­սար­դա­կան ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի ու ճամ­բար­նե­րի անց­կա­ցում։
ՀՅԴ Ար­ցա­խի ԿԿ ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան վար­չու­թյան ան­դամ Ա­նի Հով­հան­նի­սյա­նը, խո­սե­լով կա­տա­րած աշ­խա­տան­քի մա­սին, նշեց , որ ի հի­շա­տակ պա­տե­րազ­մում ըն­կած մեր նա­հա­տակ­նե­րի, պատ­րաստ­վում են պու­րակ հիմ­նել Ար­ցա­խի Մար­տու­նի քա­ղա­քում՝ զու­գա­հեռ կազ­մա­կեր­պե­լով ծա­ռա­տուն­կեր տար­բեր հա­մայ­նք­նե­րում ։
Քրիստ Բրու­տյա­նը լրագ­րող­նե­րին տե­ղե­կաց­րեց, որ Լի­բա­նա­նից մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ ե­կել են ներգ­րավ­վե­լու Ար­ցա­խի շե­նաց­ման ու վե­րա­կան­գն­ման գոր­ծին։ ՙՄենք մեր աշ­խա­տան­քը, ու­սու­մը հե­տաձ­գել և ե­կել ենք Ար­ցախ՝ այս­տե­ղի ե­րի­տա­սար­դու­թյան կող­քին լի­նե­լու հա­մար՝ այս ըն­կճ­ված վի­ճա­կից որ­քան հնա­րա­վոր է շուտ դուրս գա­լու ակն­կա­լի­քով՚։
Բրու­տյա­նի խոս­քով՝ Լի­բա­նա­նից ժա­մա­նած ե­րի­տա­սարդ­նե­րի մի խում­բը օգ­նե­լու է Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նում բուժ­վող պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին, մեկ այլ խումբ ի­րա­կանց­նե­լու է ժա­ման­ցա­յին և դաս­տիա­րակ­չա­կան բնույ­թի տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։
Մամ­լո ա­սու­լիսն ա­վարտ­վեց լրագ­րող­նե­րի հետ հար­ցու­պա­տաս­խա­նով։
;