[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՌՈՒՄ ԵՆ, ՎՏԱՆԳՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՑԱԾ ՉԵՆ

Վեր­ջին եր­կու ամս­վա ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը մաս­նակ­ցե­լու են թվով եր­րորդ զո­րա­վար­ժու­թյա­նը։ Ինչ­պես հայտ­նի է, թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան փետր­վա­րի սկզ­բին՝ 1-12-ը, Կար­սում, մար­տի 4-ից մեկ­նար­կել են թուրք-ադր­բե­ջա­նա­կան հրա­մա­նա­տա­րա­կան 6-շա­բա­թյա զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։

Նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նեց, որ Ադր­բե­ջա­նի զի­նու­ժը հա­ջորդ շա­բաթ լայ­նա­մասշ­տաբ զո­րա­վար­ժու­թյուն­ներ կանց­կաց­նի՝ տա­սը հա­զար զին­ծա­ռա­յո­ղի մաս­նակ­ցու­թյամբ։ Դրանք, ըստ հա­ղոր­դագ­րու­թյան, կմեկ­նար­կեն մար­տի 15-ին, կշա­րու­նակ­վեն 4 օր՝ մոտ հա­րյուր միա­վոր տան­կե­րի և այլ զրա­հա­տեխ­նի­կա­յի, հր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րի, օ­դու­ժի ու ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի ներգ­րավ­մամբ։
ՙՎար­ժանք­նե­րը կանց­կաց­վեն լեռ­նա­յին՝ դժ­վա­րին ռե­լիեֆ ու­նե­ցող տա­րածք­նե­րում, ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կլի­նի զոր­քե­րի կա­ռա­վա­րումն ու նրանց մար­տու­նա­կու­թյան բարձ­րա­ցու­մը, ինչ­պես նաև կմ­շակ­վեն հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ և պայ­քա­րի մի­ջոց­ներ՝ ա­պօ­րի­նի զին­ված խմ­բա­վո­րում­նե­րի դեմ՚,- աս­ված է Ադր­բե­ջա­նի ՊՆ տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։
Մար­տի 3-ին Ադր­բե­ջա­նում հյու­րըն­կա­լե­լով Պա­կիս­տա­նի զին­ված ու­ժե­րի միա­ցյալ շտա­բի ղե­կա­վար գե­նե­րալ Նա­դիմ Ռա­զա­յի գլ­խա­վո­րած պատ­վի­րա­կու­թյա­նը՝ Իլ­համ Ա­լիևն ա­սել էր, որ Ադր­բե­ջանն ու Պա­կիս­տա­նը ցան­կա­նում են հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նել, Բա­քուն պատ­րաստ­վում է Իս­լա­մա­բա­դից նոր սպա­ռա­զի­նու­թյուն ձեռք բե­րել։ Ռազ­մա­կան ո­լոր­տում նոր դաշ­նակ­ցի հետ Ա­լիևի վար­չա­կազ­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տելն է։ Ա­լիևի խոս­քով՝ Ադր­բե­ջա­նի և Պա­կիս­տա­նի միջև ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեծ պո­տեն­ցիալ ու­նի, Ադր­բե­ջա­նում ծա­նոթ են Պա­կիս­տա­նի պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ար­տադ­րան­քին, ստա­ցել են և ցան­կա­նում են շա­րու­նա­կել այդ գոր­ծըն­թա­ցը։ ՙԱյժմ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կաց­ման ժա­մա­նակն է՚,- հայ­տա­րա­րել էր Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նոր­դը։
Հի­շեց­նենք, որ դեկ­տեմ­բե­րին հայտ­նի դար­ձավ, որ 2021-ին Ադր­բե­ջա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծում երկ­րի պաշտ­պա­նու­թյա­նը, ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը, դա­տա­կան ու ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ա­պա­հով­մա­նը ծրագր­վում է տրա­մադ­րել ա­վե­լի քան 6,6 մլրդ մա­նաթ (4 մլրդ դո­լար), ին­չը 16,3 տո­կո­սով ա­վե­լի է, քան 2020-ին։ 2021-ին նա­խա­տես­վում է տրա­մադ­րել 2,1 մլրդ մա­նաթ (1,23 մլրդ դո­լար) Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի ամ­րապ­նդ­մանն ուղղ­ված կա­պի­տալ ծախ­սե­րի հա­մար։
168.am-ի հետ զրույ­ցում ռուս քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ա­լեք­սանդր Սկա­կովն ա­սաց, որ, հաշ­վի առ­նե­լով Ադր­բե­ջա­նի մո­տե­ցու­մը, որ ուժն է ծնում ի­րա­վունք, Ադր­բե­ջանն աշ­խա­տում է հենց այդ ուղ­ղու­թյամբ, և դա տե­ղի է ու­նե­նում պա­տե­րազ­մից հե­տո ադր­բե­ջա­նա­կան կող­մի կրած հաղ­թա­նա­կի ոգևո­րու­թյան ֆո­նին։
Ըստ նրա՝ պա­տե­րազ­մից հե­տո ևս Թուր­քիա­յի ա­ջակ­ցու­թյամբ Ադր­բե­ջանն ակն­հայ­տո­րեն խո­րաց­նում է իր ռազ­մա­կան նե­րու­ժը՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով հնա­րա­վոր բո­լոր սպա­ռա­զի­նու­թյան մա­տա­կա­րար­նե­րի հետ, ու­նե­նա­լով դրա հա­մար բա­վա­րար մի­ջոց­ներ, ինչն էա­կան հան­գա­մանք է այս հար­ցում։ Փոր­ձա­գե­տի կար­ծի­քով՝ սա նաև ներ­քին սպառ­ման հա­մար է նա­խա­տես­ված՝ ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով, որն իշ­խա­նու­թյու­նը դի­տար­կում է իր օգ­տին գոր­ծըն­թաց։ Մյուս հան­գա­ման­քը, ըստ նրա, այն է, որ Թուր­քիան է ուղ­ղոր­դում Ադր­բե­ջա­նին։
ՙԲնա­կա­նա­բար, կարևոր գոր­ծոն­նե­րից մեկն էլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան է, Ադր­բե­ջա­նը շատ ա­վե­լի լուրջ դե­րա­կա­տար­ման է ձգ­տում տա­րա­ծաշր­ջա­նում, թեև իր կող­քին ու­նի Թուր­քիա­յին, ո­րը ստ­վե­րում է Ադր­բե­ջա­նին և ուղ­ղոր­դում։ Տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազ­մից հե­տո կա­րող է թվալ, որ բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը վե­րա­ցել են, բայց դա այդ­պես չէ։ Ադր­բե­ջա­նը հա­մա­րում է, որ կա­րող է ու­ժով հարևան­նե­րին պար­տադ­րել ծրագ­րեր և այդ մա­սին խո­սում է բաց տեքս­տով, ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը միայն հրա­դա­դա­րի հայ­տա­րա­րու­թյուն է, և այդ հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րի ի­րա­կա­նաց­ման շուրջ կա­րող են նոր տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ա­ռա­ջա­նալ, դա ինք­նին սպառ­նա­լիք է։
Հա­յաս­տա­նում տի­րող ի­րա­վի­ճակն էլ խո­ցե­լի է դարձ­նում Հա­յաս­տա­նը` թեև ՌԴ-ն ՀՀ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է: Սա զս­պող գոր­ծոն է, բայց վտանգ­ներ կան, քա­նի որ ան­կան­խա­տե­սե­լի են զար­գա­ցում­նե­րը, իսկ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կող­մե­րի միջև չեն սկս­վել. կան ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­ներ, ո­րոնք լիո­վին հա­ջող չեն, որ­քան հաս­կա­նում եմ։ Բայց հա­կա­մար­տու­թյուն­նե­րը, փոր­ձը ցույց է տա­լիս, որ եր­կար ժա­մա­նակ են պա­հան­ջում կար­գա­վոր­ման հա­մար։ Տե­սեք, թե ինչ է կա­տար­վում Դոն­բա­սում, մինչ սա ինչ հա­մա­ձայ­նու­թյուն­ներ են ձեռք բեր­վել կող­մե­րի միջև։ Ի­րա­վի­ճակն ան­կա­յուն է նաև Սի­րիա­յում՝ Իդ­լի­բում, այ­սօր բա­նակ­ցու­թյուն­ներ են ծա­վալ­վել Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի ու Քա­թա­րի ԱԳ նա­խա­րար­նե­րի միջև։
Տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծըն­թաց­նե­րը ե­ռում են, դրանց նոր թափ է հա­ղոր­դե­լու նաև ԱՄՆ նոր վար­չա­կազ­մը, ո­րը կսկ­սի իր խոսքն ա­սել։ Այ­սինքն՝ կա­յուն խա­ղա­ղու­թյան հա­մար միայն հրա­դա­դա­րը բա­վա­րար չէ, դա է ցույց տվել նաև Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման 30-ա­մյա պատ­մու­թյու­նը, երբ ա­ռա­ջին պա­տե­րազ­մը դա­դա­րեց հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րե­րով։ Սա­կայն ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը տար­բեր է այն ի­մաս­տով, որ և? Հա­յաս­տա­նում, և? Ղա­րա­բա­ղում կան ռու­սա­կան ու­ժեր՚,- ա­սաց Սկա­կո­վը՝ հա­վե­լե­լով, որ Հա­յաս­տա­նում պետք է մտա­ծեն անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­ման մա­սին՝ դուրս գա­լով ներ­քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մից, ո­րը հա­սու­նա­ցել է իշ­խա­նու­թյան քայ­լե­րի հետևան­քով։