[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԵ՞Ղ՚ ԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մար­տի 14-ին լրա­ցավ Հռո­մի Ֆրան­ցիս­կոս պա­պի գա­հա­կա­լու­թյան ու­թե­րորդ տա­րին։ Չնա­յած որ դա հո­բե­լյա­նա­կան չէ, Սուրբ ա­թո­ռի տի­րոջն, այ­նուա­մե­նայ­նիվ, շնոր­հա­վո­րան­քի ու­ղերձ­նե­րի պա­կաս չկար։ Վա­տի­կա­նը ոչ այն­քան կրո­նա­պե­տու­թյուն, որ­քան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար է, Ֆրան­ցիս­կոս պա­պի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պե­տու­թյուն­նե­րի հա­մար մեծ կա­րե­ւո­րու­թյուն ու­նեն։

Այս ա­ռու­մով չա­փա­զանց ան­հան­գս­տաց­նող է, որ Սուրբ ա­թո­ռի տի­րո­ջը հղած շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձում Իլ­համ Ա­լիե­ւը շո­շա­փել է մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման թե­ման։ Ա­վե­լի վաղ մա­մու­լին հայտ­նի էր դար­ձել, որ Վա­տի­կան է այ­ցե­լել Ադր­բե­ջա­նի պե­տա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րը Ֆրան­ցիս­կոս պա­պի նվի­րա­կին էր փո­խան­ցել ՙՀեյ­դար Ա­լիեւ՚ հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի նա­մա­կը։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, ադր­բե­ջա­նա­կան կող­մը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել շա­րու­նա­կե­լու ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյու­նը Վա­տի­կա­նին՝ Հռո­մում վաղ քրիս­տո­նեա­կան շր­ջա­նի հու­շար­ձան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման հար­ցում, իսկ փո­խա­րե­նը Ֆրան­ցիս­կոս պա­պից ակն­կա­լում է մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն՝ ՙա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի քրիս­տո­նեա­կան հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման եւ վե­րա­կան­գն­ման գոր­ծում՚։ Խոս­քը, ինչ­պես պարզ հաս­կաց­վում է, քա­ռա­սուն­չո­րօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նի օ­կու­պա­ցիա­յի տակ հայ­տն­ված տա­րածք­նե­րում հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի մա­սին է։ Ֆրան­ցիս­կոս պա­պին Իլ­համ Ա­լիե­ւի հղած շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը վկա­յում է, որ այդ հար­ցում հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րը չի բա­ցառ­վում։
Սա ոչ այլ ինչ է, քան՝ պատ­մամ­շա­կու­թա­յին էքս­պան­սիա Ար­ցա­խի հայ­կա­կան ինք­նու­թյան դեմ։ Ար­դեն իսկ տե­ղի է ու­նե­ցել ան­նա­խա­դեպ մի բան. Իլ­համ Ա­լիե­ւի հրա­մա­նագ­րով ստեղծ­վել է ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան կրո­նա­կան հա­մայնք՚։ Այդ կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կրո­նա­կան ա­րա­րո­ղու­թյուն են կա­տա­րում Դա­դի­վան­քում։ Քրիս­տո­նեու­թյան եւ առ­հա­սա­րակ կրո­նի պատ­մու­թյու­նը չգի­տի երկ­րորդ մի դեպք, երբ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյու­նը կրո­նա­կան կա­ռույց է հիմ­նադ­րում։ Այս ա­ղա­ղա­կող սր­բապղ­ծու­թյան դեմ, սա­կայն, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին հրա­պա­րա­կա­յին ո­րե­ւէ քայլ չի ձեռ­նար­կել։ Մինչ­դեռ ռու­սա­կան մա­մուլն ար­դեն գրում է, որ Ադր­բե­ջա­նը գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում Հու­նաց տիե­զե­րա­կան եւ Մոսկ­վա­յի ու հա­մայն Ռու­սիա­յի պատ­րիար­քու­թյուն­նե­րի հետ, որ­պես­զի ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցին՚ կա­նո­նա­կան օրհ­նու­թյուն ստա­նա կամ մե­կից, կամ՝ մյու­սից եւ հաս­տատ­վի որ­պես­զի քրիս­տո­նեա­կան ա­ռան­ձին նվի­րա­պե­տա­կան ա­թոռ։
Կով­կա­սյան Աղ­վան­քի յու­րաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյունն Ադր­բե­ջա­նում սկիզբ է ա­ռել դե­ռեւս ան­ցյալ դա­րի կե­սե­րին։ Լույս են տե­սել բազ­մա­թիվ գր­քեր, ո­րոնց գի­տա­կա­նաց­մա­նը մե­ծա­պես ա­ջակ­ցել է խոր­հր­դա­յին կով­կա­սա­գի­տու­թյու­նը։ Այ­դու­հան­դերձ, ԽՍՀՄ-ում գո­յու­թյուն ու­ներ գի­տա­կան կար­միր գիծ՝ ըն­դուն­վում էր, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից գտն­վել է հայ մշա­կույ­թի եւ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հո­գե­ւոր ինք­նու­թյան տի­րույ­թում։ Ներ­կա­յումս, օգ­տա­գոր­ծե­լով Ար­ցա­խի դեմ ա­հա­բեկ­չա­կան պա­տե­րազ­մի հե­տե­ւան­քով նոր ստա­տուս-քվոն, Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Ար­ցա­խի ինք­նու­թյան քա­ղա­քա­կան ՙլու­ծար­ման՚ կրո­նա-մշա­կու­թա­յին հիմ­քեր ստեղ­ծել։ Ի­հար­կե, նա­խըն­թաց եր­կու­սու­կես տաս­նա­մյակ­նե­րին Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, Սուրբ Էջ­միա­ծի­նը եւ ՀԱԵ Ար­ցա­խի թե­մը պետք է հե­տե­ւո­ղա­կան գտն­վեին, որ­պես­զի այդ թե­ման ընդ­միշտ փակ­վեր։ Ցա­վոք, ա­վե­լի հա­ճախ տուրք է տր­վել ցու­ցադ­րա­կա­նու­թյա­նը։ Բայց դրա­նից չի հե­տե­ւում, թե այ­սօր նույն ինս­տի­տուտ­նե­րի քար լռու­թյու­նը ո­րե­ւէ ձե­ւով ար­դա­րա­ցի կամ ան­գամ հաս­կա­նա­լի է։ Ոչ։ Ռազ­մա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հե­տե­ւանք­նե­րը միշտ էլ շտ­կե­լի են։ Վե­րագտ­նե­լի է նաեւ Ար­ցա­խի հար­ցի քա­ղա­քա­կան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման հա­յե­ցա­կար­գը։ Ան­դառ­նա­լին հո­գե­ւոր-մշա­կու­թա­յին ինք­նու­թյան խե­ղա­թյու­րու­մը կլի­նի։ Զուր չէ թշ­նա­մին այդ­քան ջանք եւ մի­ջոց­ներ ծախ­սում։ Ե­թե չկա հայ­կա­կան ինք­նու­թյուն, ա­պա Ար­ցա­խի քա­ղա­քա­կան հար­ցը փակ­վում է։ Սա է հար­ցի բուն էու­թյու­նը։
Ար­տա­ռոց է, որ Ար­ցա­խի պատ­կան մար­մին­նե­րը, Սուրբ Էջ­միա­ծի­նը, ՀԱԵ Ար­ցա­խի թե­մը թշ­նա­մի երկ­րի այդ քայ­լե­րին ո­րե­ւէ ար­ձա­գանք չեն հն­չեց­նում։ Գու­ցե նույ­նիսկ տե­ղյա՞կ չեն։ Գու­ցե տե­ղյակ են եւ փակ քն­նար­կու՞­մներ են ու­նե­նում քրիս­տո­նյա աշ­խար­հի կենտ­րոն­նե­րի հետ։ Ո­չինչ պարզ չէ, բա­ցի մե­կից՝ թշ­նա­մին ոտ­նձ­գում է Ար­ցա­խի հայ­կա­կան ինք­նու­թյա­նը։ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի ողջ քրիս­տո­նեա­կան ժա­ռան­գու­թյու­նը փորձ­վում է ներ­կա­յաց­նել որ­պես ՙբազ­մամ­շա­կու­թա­յին Ադր­բե­ջա­նի ինք­նու­թյան մի անտ­րո­հե­լի մաս՚։ Նույն վեճն, ի դեպ, Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է նաեւ Վրաս­տա­նի հետ՝ Դա­վիթ Գա­րե­ջի հու­շար­ձա­նա­հա­մա­լի­րը նույն­պես դա­սե­լով ՙաղ­վա­նա­կա­նի՚ շար­քին։ Քրիս­տո­նեա­կան հա­մե­րաշ­խու­թյան տես­լա­կա­նի վրա հույս պա­հել՝ նշա­նա­կում է լի­նել վեր­ջին միա­մի­տը։ Հու­նաց տիե­զե­րա­կան պատ­րիար­քը վա­ղը քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով կա­րող է ինք­նու­թյուն շնոր­հել ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցուն՚։ Ադր­բե­ջա­նում նույ­նիսկ կա­թո­լիկ հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մայնք է ստեղծ­վել։
Սուրբ Էջ­միա­ծի­նը, Հա­յաս­տա­նի աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են հա­մա­տեղ ջան­քե­րով Վա­տի­կա­նի եւ քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու կենտ­րոն­նե­րի առ­ջեւ ա­մե­նայն խս­տու­թյամբ դնել Ար­ցա­խի հայ­կա­կան ինք­նու­թյան դեմ ոտ­նձ­գու­թյուն­նե­րի ան­թույ­լատ­րե­լիու­թյան հար­ցը։
Ար­ցա­խի հան­րու­թյու­նը պար­տա­վոր է բո­ղո­քի իր ձայ­նը բարձ­րաց­նել։