Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկել են «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի ընդունումը

 

Մարտի 16-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահը  ընդունել է ՀՀ ԱԺ  «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ինչպես նաև  հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ և ՀՀ օրենքները  պետք է լինեն նույնական:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին  և պատգամավորներին ՝ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները: «Խաղաղության կնքումից ի վեր  առաջացել են հարցեր , որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում  կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը հայտնել է նաև, որ նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:

Նազելի Բաղդասարյանը  պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ պատգամավորների  առաջարկների շուրջ, անշուշտ, քննարկումներ կծավալեն:

Երկուստեք կարևորվել են  նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք կլինեն շարունակական:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 լրատվության և հանրության հետ կապերի բաժին