[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՏՈՆՆԱ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌԵԼ ԿՈՆԳՈՅԻ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚
թերթի հրատարակիչ և խմբագիր

Սա Ադր­բե­ջա­նի զար­մա­նա­լի պատ­մու­թյունն է, մի երկ­րի, որն ու­րիշ­նե­րից զենք է գնում իր կա­րիք­նե­րի հա­մար՝ վա­ճա­ռե­լով տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի զենք Կենտ­րո­նա­կան Աֆ­րի­կա­յի եր­կր­նե­րից մե­կին։

2021թ. փետր­վա­րի 22-ին Կազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան և կո­ռուպ­ցիա­յի լու­սա­բան­ման նա­խա­գի­ծը (OCCRP) հոդ­ված է հրա­պա­րա­կել՝ ՙԿոն­գո-Բրա­զա­վի­լի տի­րա­կա­լը գաղտ­նի զենք է գնում Ադր­բե­ջա­նից՚ վեր­նագ­րով։ Հոդ­վա­ծի հե­ղի­նակ­ներն են Խա­դի­ջա Շա­րի­ֆը և Մարկ Ան­դեր­սո­նը։ Կոն­գո-Բրա­զա­վի­լը Կոն­գո­յի Հան­րա­պե­տու­թյան մեկ այլ ան­վա­նումն է։
Ա­հա OCCRP-ի հոդ­վա­ծի հիմ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հա­մա­ռոտ շա­րադ­րան­քը.
ՙԿոն­գո-Բրա­զա­վի­լը 2015 թվա­կա­նից սկ­սած հս­կա­յա­կան զեն­քի պա­շար է գնել Ադր­բե­ջա­նից. ա­վե­լի քան 500 տոն­նա զենք է ա­ռաք­վել եր­կիր մի քա­նի խմ­բա­քա­նակ­նե­րով։
2020թ. հուն­վա­րին Ադր­բե­ջա­նից ա­վե­լի քան 100 տոն­նա զենք է ու­ղարկ­վել Կոն­գո-Բրա­զա­վի­լի Հան­րա­պե­տա­կան պա­հա­կա­զո­րին, նե­րա­ռյալ 775 ա­կա­նա­նե­տա­յին արկ և ա­վե­լի քան 400 հր­թիռ՝ նա­խա­տես­ված բեռ­նա­տար­նե­րից ար­ձա­կե­լու հա­մար։
Ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պն­դում են, որ Ադր­բե­ջա­նից զեն­քի նախ­կին փո­խադ­րում­ներն օգ­տա­գործ­վել են 2016 թվա­կա­նին՝ հե­տընտ­րա­կան դա­ժան հար­ձա­կում­նե­րի բոր­բոք­ման հա­մար, ին­չը հան­գեց­րել է հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի։
Սաու­դյան Ա­րա­բիան նշ­ված է որ­պես ՙհո­վա­նա­վո­րող կողմ՚ 2016 և 2017 թվա­կան­նե­րին ու­ղարկ­ված զեն­քի առն­վազն եր­կու խմ­բա­քա­նակ­նե­րում, միևնույն ժա­մա­նակ բա­նակ­ցու­թյուն­ներ են վար­վել Կոն­գո-Բրա­զա­վի­լը OPEC [Նավթ ար­տա­հա­նող եր­կր­նե­րի կազ­մա­կեր­պու­թյուն] ըն­դու­նե­լու հա­մար՚։
Ըստ OCCRP-ի՝ ՙ2020թ. հուն­վա­րին Մար­մա­րա ծո­վի արևե­լյան ա­փին գտն­վող թուր­քա­կան Դե­րին­ջե նա­վա­հան­գս­տում զեն­քի հս­կա­յա­կան քա­նակ բեռն­վել է MV Storm բեռ­նա­նա­վի վրա։ Վա­նուա­տուի հար­կա­յին նա­վա­հան­գս­տում գրանց­ված այս նա­վը, բեռն­ված ա­կա­նա­նե­տա­յին ար­կե­րով, բազ­մա­թիվ հա­մա­զար­կա­յին հր­թիռ­նե­րով և պայ­թու­ցիկ նյու­թե­րով, նա­վար­կել է Ադր­բե­ջա­նից դե­պի Կոն­գո­յի Հան­րա­պե­տու­թյուն, որն ա­վե­լի հայտ­նի է որ­պես Կոն­գո-Բրա­զա­վիլ՚:
Վե­րոն­շյալ ամ­փո­փա­գի­րը մի քա­նի լուրջ հար­ցեր է ա­ռաջ բե­րում. ին­չո՞ւ էր Ադր­բե­ջա­նը զենք ու­ղար­կում Կոն­գո­յի Հան­րա­պե­տու­թյուն, երբ Բա­քուն ին­քը զեն­քի կա­րիք ու­ներ։ Կոն­գո ու­ղարկ­ված զեն­քի ի­րա­կան աղ­բյու­րը Ադր­բե­ջա՞նն է, թե՞ Թուր­քիան։ Ին­չո՞ւ է Սաու­դյան Ա­րա­բիան հո­վա­նա­վո­րել զեն­քի եր­կու ա­ռա­քում­նե­րը 2016 և 2017 թվա­կան­նե­րին, ին­չը նշա­նա­կում է, որ Սաու­դյան Ա­րա­բիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը վճա­րել է զեն­քի հա­մար։ Ին­չո՞ւ էին Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի բռ­նա­պե­տե­րը փոր­ձում ա­ջակ­ցել Կոն­գո­յի Հան­րա­պե­տու­թյան բռ­նա­պե­տին՝ նա­խա­գահ Դե­նիս Սա­սու-Նգուե­սո­յին, ո­րը 1997 թվա­կա­նից ի վեր իշ­խա­նու­թյան ղե­կին է։ Ի՞նչ են ստա­ցել Ադր­բե­ջա­նը կամ Թուր­քիան զեն­քի ա­ռաք­ման դի­մաց։
2020թ. հուն­վա­րին Ադր­բե­ջա­նը տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ար­ժո­ղու­թյամբ ա­վե­լի քան 100 տոն­նա զենք է ա­ռա­քել Կոն­գո­յի է­լի­տար Հան­րա­պե­տա­կան պա­հա­կա­զո­րի շտա­բին։ Դա 2015 թվա­կա­նից ի վեր առն­վազն 17 նման ա­ռա­քում­նե­րից վեր­ջինն էր։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ադր­բե­ջա­նը Կոն­գո է ու­ղար­կել ա­վե­լի քան 500 տոն­նա զենք, նե­րա­ռյալ ձեռ­քի նռ­նակ­ներ, ա­կա­նա­նե­տա­յին հա­մա­կար­գեր և մի­լիո­նա­վոր փամ­փուշտ­ներ, հայտ­նում է OCCRP-ը։
Ընդ­դի­մու­թյան ու­ժե­րը պն­դում են, որ այդ զեն­քերն օգ­տա­գործ­վե­լու են Կոն­գո­յի նա­խա­գա­հի կող­մից մար­տի 21-ին կա­յա­նա­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում իր իշ­խա­նու­թյու­նը բռ­նի կեր­պով պահ­պա­նե­լու հա­մար։ Վեր­ջերս նա փո­խել է սահ­մա­նադ­րու­թյու­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նա ցմահ նա­խա­գահ լի­նել...
Ինչ­պե՞ս կա­րող է Կոն­գո­յի նման ֆի­նան­սա­պես սնան­կա­ցած եր­կիրն ի­րեն թույլ տալ գնել այդ­քան մեծ քա­նա­կի զենք։ Սաու­դյան Ա­րա­բիան, ֆի­նան­սա­վո­րե­լով զեն­քի եր­կու բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը, ցան­կա­ցել է ընդ­լայ­նել իր քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյու­նը Կոն­գո­յի վրա։
Ան­ցյալ տար­վա հուն­վա­րին Ադր­բե­ջա­նից Կոն­գո զեն­քի ա­մե­նա­վեր­ջին բեռ­նա­փո­խադ­րու­մը նե­րա­ռում էր 775 ա­կա­նա­նե­տա­յին արկ և 400 հր­թիռ։ Բուլ­ղա­րա­կան մի ըն­կե­րու­թյուն դրանք Բաք­վից տե­ղա­փո­խել է Թուր­քիա, այ­նու­հետև բեռ­նել MV Storm նա­վի վրա Դե­րին­ջեում, ո­րը գտն­վում է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից շա­հա­գործ­վող նա­վա­հան­գս­տում։ Ներ­քին աղ­բյու­րի հաս­տատ­մամբ՝ Կոն­գոն զեն­քը գնել է զեղչ­ված գնե­րով։
Ըստ Կոն­գո­յի քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նոր­դի՝ Կոն­գո­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Ադր­բե­ջա­նից զենքն օգ­տա­գոր­ծել է ընդ­դի­մու­թյան դեմ՝ ՙհր­կիզ­ված երկ­րի՚ ռազ­մա­վա­րու­թյան մեջ։ Հաշ­վի առ­նե­լով վար­չա­կար­գի՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի լուրջ խախ­տում­նե­րը, եվ­րո­պա­կան ոչ մի եր­կիր զենք չէր վա­ճա­ռի Կոն­գո­յին։ 2016-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը քն­նա­դա­տում էր Կոն­գո­յի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ ՙհա­մա­տա­րած խախ­տում­նե­րի և ընդ­դի­մու­թյան կողմ­նա­կից­նե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի հա­մար՚։ Ակն­կալ­վում է, որ այս ամս­վա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը նույն­քան կո­ռում­պաց­ված կլի­նեն, որ­քան նա­խորդ­նե­րը։ ՙԿա­ռա­վա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյուն իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի նկատ­մամբ ա­հա­բե­կում­նե­րի, հե­տապն­դում­նե­րի և կա­մա­յա­կան կա­լան­քի տակ պա­հե­լու հա­մար՚, ա­սաց Amnesty International-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը։
OCCRP-ն հա­ղոր­դել է, որ ՙզեն­քի ա­ռա­ջին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը Բրա­զա­վիլ են ժա­մա­նել Ադր­բե­ջա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ինք­նա­թիռ­նե­րով, բայց 2017 թվա­կա­նից սկ­սած զեն­քի մա­տա­կա­րա­րում­ներն սկ­սել է ի­րա­կա­նաց­նել [ադր­բե­ջա­նա­կան] մաս­նա­վոր Silk Way Airlines ա­վիաըն­կե­րու­թյու­նը.... Silk Way-ը գրանց­ված է Բրի­տա­նա­կան Վիր­ջի­նյան կղ­զի­նե­րում՝ հար­կա­յին նա­վա­հան­գս­տում և նախ­կի­նում կապ­ված էր Ա­լիևնե­րի ըն­տա­նի­քի հետ։ ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյան հետ զի­նամ­թերք և այլ ոչ մա­հա­ցու նյու­թեր տե­ղա­փո­խե­լու նախ­կին շա­հա­վետ պայ­մա­նագ­րե­րից բա­ցի, բուլ­ղա­րա­կան ՙՏրուդ՚ (Trud) թեր­թի կող­մից բա­ցա­հայտ­ված թղ­թակ­ցու­թյու­նից պարզ­վել է, որ Silk Way-ն օգ­տա­գոր­ծում էր դի­վա­նա­գի­տա­կան թույ­լտ­վու­թյուն ու­նե­ցող թռիչք­ներ՝ հա­րյու­րա­վոր տոն­նա զենք գաղտ­նի տե­ղա­փո­խե­լու հա­մար ամ­բողջ աշ­խար­հում, այդ թվում՝ հա­մաշ­խար­հա­յին հա­կա­մար­տու­թյուն­նե­րի գո­տի­նե­րում, 2014-2017 թվա­կան­նե­րին՚։
Կոն­գո­յի ընդ­դի­մու­թյունն ան­հան­գս­տա­ցած է, որ Ադր­բե­ջա­նից ե­կած զեն­քը կբարձ­րաց­նի ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ բռ­նու­թյուն­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ ՙՄենք մտա­հոգ­ված ենք, որ Սա­սու-Նգուե­սո­յի վար­չա­կար­գը Ադր­բե­ջա­նից գնած զեն­քե­րը կա­րող է օգ­տա­գոր­ծել գա­լիք ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ընդ­դի­մու­թյա­նը ճն­շե­լու հա­մար՚, ա­սաց ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը։
ՄԱԿ-ը պետք է հե­տաքն­նու­թյուն սկ­սի Ադր­բե­ջա­նից Կոն­գո­յի բռ­նա­պե­տին զեն­քի այս գաղտ­նի վա­ճառ­քի փաս­տով, ո­րը նա­խա­տես­ված է տե­ղի բնակ­չու­թյան մար­դու ի­րա­վունք­նե­րը ճն­շե­լու և նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ կեղ­ծե­լու հա­մար...