[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՇԵՒԻԿՅԱՆ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

1921թ. մար­տի 16-ի ռուս-թուր­քա­կան ՙԲա­րե­կա­մու­թյան եւ եղ­բայ­րու­թյան մա­սին՚ պայ­մա­նագ­րի 100-րդ տա­րե­լի­ցի առ­թիվ պաշ­տո­նա­կան մի­ջո­ցա­ռում է անց­կաց­վել Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վում (խոր­հր­դա­րա­նում)։ Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա է գտն­վել նաեւ այդ երկ­րում ՌԴ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պա­նը։ Ռու­սաս­տա­նում նույն մա­կար­դա­կի մի­ջո­ցա­ռում չի անց­կաց­վել։ Պաշ­տո­նա­կան տե­սա­կետ ար­տա­հայտ­վել է ԱԳՆ մա­մու­լի խոս­նա­կի մի­ջո­ցով։

ՙՎեր­ջին հա­րյուր տար­վա ըն­թաց­քում իր քա­ղա­քա­կան ու պատ­մա­կան ար­դիա­կա­նու­թյու­նը չկորց­րած Մոսկ­վա­յի պայ­մա­նագ­րի ո­գուն ու սկզ­բունք­նե­րին հետևե­լը ե­րաշ­խիք է հան­դի­սա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ու Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա ա­ռա­ջա­դեմ զար­գաց­ման հա­մար՚,- սա է ՌԴ ԱԳՆ ամ­փոփ տե­սա­կե­տը։
Ակն­հայտ է, որ պայ­մա­նագ­րի հո­բե­լյա­նա­կան տա­րե­դար­ձի մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի կլի­նեին, ե­թե չխան­գա­րեր մի կող­մից կո­րո­նա­յի հա­մա­վա­րա­կը, մյուս կող­մից՝ քա­ռա­սուն­չո­րօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ի­րա­վի­ճա­կը, ո­րը, հա­վա­նա­բար, Մոսկ­վա­յին թույլ չի տա­լիս ա­վե­լի բա­ցա­հայտ ար­տա­հայտ­վել Թուր­քիա­յի հետ գոր­ծըն­կե­րա­յի­նից ռազ­մա­վա­րա­կան-դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի անց­նե­լու գեո­քա­ղա­քա­կան նպա­տա­կի մա­սին։
Այ­դու­հան­դերձ, հո­բե­լյա­նա­կան տա­րե­դար­ձին ըն­դա­ռաջ կա­յա­ցել է ՌԴ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի տե­սա­կոն­ֆե­րանս, ո­րի ըն­թաց­քում հայ­տա­րար­վել է Թուր­քիա­յում ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի երկ­րորդ է­ներ­գաբ­լո­կի հիմ­նար­կե­քի մա­սին։ Մա­մու­լում տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել, որ Ռու­սաս­տա­նը կա­րող է չոր­րորդ եւ հին­գե­րորդ սերն­դի ռազ­մա­կան իք­նա­թիռ­ներ մա­տա­կա­րա­րել Թուր­քիա­յին։
Այս կոն­տեքս­տում դի­տար­ժան է, որ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հը Բա­քու եւ Ե­րե­ւան է այ­ցե­լել հատ­կա­պես մար­տի 15-ին եւ 16-ին։ Բաք­վում Իլ­համ Ա­լիե­ւը հայ­տա­րա­րել է, որ ԼՂ հա­կա­մար­տու­թյու­նը մնա­ցել է ան­ցյա­լում։ Ե­րե­ւա­նում արտ­գործ­նա­խա­րար Այ­վա­զյա­նը պն­դել է, որ ե­ռա­կողմ Հայ­տա­րա­րու­թյու­նը զի­նա­դա­դա­րի հաս­տատ­ման փաս­տա­թուղթ է եւ չի կան­խո­րո­շում ԼՂ կար­գա­վո­րու­մը։ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հը բա­վա­րար­վել է ընդ­հա­նուր բնույ­թի ար­ձա­նագ­րում­նե­րով։
Ըստ վս­տա­հու­թյուն ներ­շն­չող աղ­բյուր­նե­րի, Ադր­բե­ջան եւ Հա­յաս­տան այ­ցից ա­ռաջ ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հը ճե­պազ­րույց է ու­նե­ցել ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ, ո­րին Ռու­սաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը չի մաս­նակ­ցել։ Պա­տե­րազ­մից հե­տո սա ար­դեն երկ­րորդ դեպքն է, երբ ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գա­հը ԼՂ հար­ցով քն­նար­կում­նե­րին չի մաս­նակ­ցում։
ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը շա­բա­թա­կան բրի­ֆին­գին խո­սել է ԼՂ մուտ­քի սահ­մա­նա­փակ­ման թե­մա­յով եւ ա­սել, որ այս պա­հին զբո­սաշր­ջու­թյան կամ են­թա­կա­ռուց­ված­քա­յին հար­ցեր քն­նար­կելն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն չէ, նախ պետք է ա­պա­հո­վել կա­յու­նու­թյու­նը, մարդ­կանց վե­րա­դար­ձը եւ կյան­քի պայ­ման­նե­րը, իսկ հե­տո անց­նել ՙայլ հար­ցե­րի, ո­րոնք բազ­մա­թիվ են եւ չա­փա­զանց զգա­յուն՚։
Հա­յաս­տա­նի գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը եւ ին­սի­տու­ցիո­նալ ընդ­դի­մու­թյու­նը չեն անդ­րա­դար­ձել ուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի 100-րդ տա­րե­լի­ցին։ Քա­ղա­քա­կան դաշ­տի մի հատ­ված, ո­րի մո­դե­րա­տորն, ըստ ե­րե­ւույ­թին, Ազ­գա­յին ինք­նո­րո­շում կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Պա­րույր Հայ­րի­կյանն է, հա­րու­ցել է այդ պայ­մա­նագ­րի օ­րի­նա­կա­նու­թյան վի­ճար­կում։ Ա­ռա­ջարկ­վում է դի­մել Ռու­սաս­տա­նին եւ մի­ջազ­գա­յին դա­տա­կան ա­տյան­նե­րին։
Գործ­նա­կան ա­ռու­մով, ի­հար­կե, դա շատ բարդ ըն­թա­ցա­կար­գի հարց է։ Էա­կան է, սա­կայն, որ Հա­յաս­տա­նում գե­նե­րաց­վում է ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րին զու­գա­հեռ բարձ­րաց­նել նաեւ ՌԿ(բ)Կ Կով­բյու­րո­յի 1921թ. հու­լի­սի 5-ի, ո­րի 100-րդ տա­րե­լիցն է գա­լիս, ո­րոշ­ման օ­րի­նա­կա­նու­թյան հար­ցը։

Սա չա­փա­զանց կա­րե­ւոր դիս­կուրս է, քա­նի որ գո­յու­թյուն չու­նի ո­րե­ւէ այլ ակտ, ո­րով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ճա­նաչ­վել է Ադր­բե­ջա­նի մաս։ ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը հեն­ված է այդ ո­րոշ­ման վրա։ Ստաց­վում է, որ ան­կախ Ադր­բե­ջա­նը տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն է պահ­նա­ջում այն սահ­ման­նե­րում, որ ո­րո­շել է բոլ­շե­ւի­կյան Ռու­սաս­տա­նը։
Ըստ ե­րե­ւույ­թին, կա­րե­ւոր է, որ­պես­զի Ար­ցա­խի բու­հե­րի հա­մա­պա­տաս­խան ամ­բիոն­նե­րը՝ ԱԳՆ հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին կազ­մա­կեր­պեն գի­տա­գործ­նա­կան քն­նար­կում­ներ՝ ներգ­րա­վե­լով ա­ռա­ջին հեր­թին ռու­սաս­տան­ցի պատ­մա­բան­նե­րի, մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րի եւ ի­րա­վուն­քի մաս­նա­գետ­նե­րի։ Գի­տա­կան գե­նե­րա­ցիան, ի­հար­կե, ըն­կալ­վե­լու է որ­պես քա­ղա­քա­կան մո­տե­ցում, բայց սա այն դեպքն է, երբ լռու­թյու­նը կըն­կալ­վեր որ­պես ԼՂ հար­ցում բոլ­շե­ւի­կյան ստա­տուս-քվո­յի հետ հա­մա­ձայ­նու­թյուն՝ դրա­նից ար­վե­լիք եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րով հան­դերձ։