Logo
Print this page

ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ ԿՀԱՐ­ԿԱԴ­ՐԵՆ ՀԵ­ՏԵ­ՎԵԼ ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԻ ՑՈՒ­ՑՈՒՄ­ՆԵ­ՐԻՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Ջո Բայ­դե­նի հաղ­թա­նա­կը կա­րող է էա­կան փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել Ռու­սաս­տան-Թուր­քիա և Թուր­քիա-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Վա­շինգ­տոնն այս մա­սին ի­րա­զե­կեց ընտ­րու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո՝ մատ­նան­շե­լով, որ Ռու­սաս­տա­նը դի­տար­կում է որ­պես ԱՄՆ-ի հա­մար Չի­նաս­տա­նին հա­մար­ժեք սպառ­նա­լիք։ Ազ­դակ­նե­րը ՌԴ-ի նկատ­մամբ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կոշ­տաց­նե­լու մա­սին էին։ Վա­շինգ­տո­նից հաս­կա­նալ են տվել՝ ոչ թե սպա­սել Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րի, այլ ըն­դու­նել, որ հենց Բայ­դե­նի վար­չա­կազմն է ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն հատ­կաց­նե­լու Թուր­քիա­յին՝ պա­հան­ջե­լով հրա­ժար­վել Ռու­սաս­տա­նի և Արևմուտ­քի միջև մանևրե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։

Ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով տե­ղե­կաց­վել է, որ նա­խա­գահ Էր­դո­ղա­նից կպա­հան­ջեն վե­րա­նա­յել իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, հա­կա­ռակ դեպ­քում նա կկորց­նի իշ­խա­նու­թյու­նը։ Տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ Էր­դո­ղանն իշ­խա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն չպի­տի ու­նե­նա, ա­սել է թե՝ ի վեր­ջո, պետք է հետևի Վա­շինգ­տո­նի ցու­ցում­նե­րին։
Թուրք-ա­մե­րի­կյան դաշ­նակ­ցա­յին կա­պերն, ի­րոք, լավ ժա­մա­նակ­ներ չեն ապ­րում: Ան­կա­րա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խո­րաց­մամբ Ռու­սաս­տա­նը թու­լաց­նում է ՆԱ­ՏՕ-ի դիր­քե­րը տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում։ Իսկ թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ուղ­ղա­կի շան­տա­ժի է են­թար­կում դա­շին­քի ա­ռա­ջա­տար ԱՄՆ-ին՝ նրա­նից ա­վե­լի մեծ օ­գուտ­ներ քա­ղե­լու նպա­տա­կով։ Ե­թե Վա­շինգ­տոն-Ան­կա­րա հա­րա­բե­րու­թյուն­նե­րում խո­րա­նում է լար­վա­ծու­թյու­նը, դրա­նից չի հետևում, որ Թուր­քիա­յին վտա­րե­լու են ՆԱ­ՏՕ-ից։ Ան­կա­րան Վա­շինգ­տո­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նի Սևծո­վյան տա­րա­ծաշր­ջա­նում, Սի­րիա­յում, Լի­բիա­յում և այ­լուր։ Այն, որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մնում են ու­ժի մեջ, վկա­յում են Վա­շինգ­տո­նի՝ վե­րը նշ­ված ազ­դակ­նե­րը։
Մինչ­դեռ պա­տե­րազ­մի օ­րե­րին քա­ղա­քա­կան-փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում տե­սա­կետ էր շր­ջա­նառ­վում, ըստ ո­րի՝ պա­տե­րազ­մից հե­տո ԱՄՆ-ն պատ­ժա­մի­ջոց­ներ կկի­րա­ռի Թուր­քիա­յի նկատ­մամբ։ Ժա­մա­նա­կը ցույց տվեց, որ խոս­քը ոչ այն­քան լուրջ պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին է, այ­սինքն՝ Վա­շինգ­տո­նը Թուր­քիա­յին և Ռու­սաս­տա­նին պա­հում է հա­կա­ռակ բևեռ­նե­րում։ Սի­րիա­կան հա­կա­մար­տու­թյու­նում Ան­կա­րան Բա­շար ալ-Ա­սա­դի դեմ է, Ռու­սաս­տա­նը՝ նրա կող­քին։ Լի­բիա­յում նույն ի­րա­վի­ճակն է. թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ա­ջակ­ցում են Լի­բիա­յի արևմտյան հատ­վա­ծում գոր­ծող՝ Ֆաիզ ալ-Սա­րա­ջի գլ­խա­վո­րած Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ռու­սաս­տա­նը սա­տա­րում է այդ կա­ռա­վա­րու­թյա­նը հա­կազ­դող ու­ժին՝ Լի­բիա­յի ազ­գա­յին բա­նա­կին։ Թուր­քիան չպատժ­վեց նույ­նիսկ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում ցու­ցա­բե­րած դիր­քո­րոշ­ման հա­մար, չնա­յած քա­նիցս ար­ժա­նա­ցավ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի խիստ քն­նա­դա­տու­թյա­նը։ Պատ­մա­կան փաս­տե­րը նույն­քան խո­սուն են։ Քա­նի՞ ան­գամ են Ռու­սաս­տանն ու Թուր­քիան պա­տե­րազ­մել։ Ճշգ­րիտ թի­վը ե­թե չա­սենք, կա­րող ենք ա­սել՝ 10-ից ա­վե­լի ան­գամ։ Ներ­կա­յիս Թուր­քիան չի մո­ռա­ցել, որ բո­լոր պա­տե­րազմ­նե­րից պարտ­ված է դուրս ե­կել։

Չենք կա­րող շր­ջան­ցել Ղրի­մի շուրջ ռուս-թուր­քա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ա­մեն ան­գամ թե­մա­յին անդ­րա­դառ­նա­լիս Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը շեշ­տում է Ուկ­րաի­նա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։ Մար­տի 10-ին ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը հայ­տա­րա­րեց. ՙՄենք չենք ըն­դու­նում Ղրի­մի հար­ցում Թուր­քիա­յի դիր­քո­րո­շու­մը։ Դրա հետ մեկ­տեղ, համ­բե­րա­տար շա­րու­նա­կում ենք բա­ցատ­րել մեր դիր­քո­րո­շու­մը և վս­տահ ենք, որ մեր թուրք գոր­ծըն­կեր­նե­րը, վաղ թե ուշ, կհաս­կա­նան ՌԴ դիր­քո­րոշ­ման ճշ­տու­թյունն ու հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը՚։ Պես­կովն այ­նու­հետև հա­վե­լել է, որ ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար Ղրի­մի հարց, որ­պես այդ­պի­սին, գո­յու­թյուն չու­նի։
Ար­դյո՞ք միայն՝ ՙհամ­բե­րա­տար աշ­խա­տանք՚։ Օ­րերս ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուն, խո­սե­լով ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին, ըն­դգ­ծեց, որ դրանք ըն­թա­նում են ոչ հեշտ, հա­մա­տեղ աշ­խա­տան­քը բարդ է, խան­գա­րում է այն հան­գա­ման­քը, որ Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է։ Դա ինք­նին բա­ցա­ռիկ փորձ է, երբ մի կող­մից ՆԱ­ՏՕ-ի ան­դամ է, մյուս կող­մից՝ ոչ, ա­սել է Շոյ­գուն։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյան են­թա­տեքստն ար­դեն իսկ հու­շում է, որ Արևմուտ­քը Թուր­քիա­յի նկատ­մամբ ու­ժե­ղաց­նում է քա­ղա­քա­կան ճն­շում­նե­րը՝ կանգ­նեց­նե­լով նրան ընտ­րու­թյան ա­ռաջ։ Թուր­քիա­յի նա­խա­գահն ԱՄՆ-ի հետ ներ­քին խն­դիր էլ ու­նի. Փեն­սիլ­վա­նիա նա­հան­գում բնակ­վող քա­րո­զիչ, իս­լա­մա­կան հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ֆե­թուլ­լահ Գյու­լե­նի ար­տա­հան­ձն­ման՝ Էր­դո­ղա­նի խնդ­րան­քը մշ­տա­պես մնում է ան­պա­տաս­խան։ 2016թ. հու­լի­սին Թուր­քիա­յում պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման ձա­խող­ված փոր­ձը ցույց տվեց, որ Էր­դո­ղա­նի իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­մը նաև կախ­ված է Վա­շինգ­տո­նի տրա­մադր­վա­ծու­թյու­նից։ Սա ևս Էր­դո­ղա­նին զգաս­տաց­նե­լու կարևոր լծակ է։
Վե­րը շա­րադր­վա­ծի հա­մա­տեքս­տում անդ­րա­դառ­նանք հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ո­րոնք այ­սօր այն նույն մա­կար­դա­կի վրա են, ինչ հա­րյուր տա­րի ա­ռաջ։ Մար­տի 11-ին արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն Ղր­ղըզս­տան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում թուրք-ղր­ղը­զա­կան հա­մալ­սա­րա­նում հան­դի­պում է ու­նե­ցել ու­սա­նո­ղու­թյան հետ և անդ­րա­դար­ձել ար­ցա­խյան զար­գա­ցում­նե­րին։ Նրա կար­ծի­քով՝ այժմ հնա­րա­վոր է փո­խել տա­րա­ծաշր­ջա­նի ճա­կա­տա­գի­րը և մշ­տա­կան խա­ղա­ղու­թյուն ու կա­յու­նու­թյուն հաս­տա­տել։ Հա­կա­դար­ձենք Չա­վու­շօղ­լուին՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ոչն­չով չի նպաս­տել խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան հաս­տատ­մա­նը, իսկ տա­րա­ծաշր­ջա­նի ճա­կա­տա­գի­րը փո­խե­լու մա­սին դա­տո­ղու­թյուն­նե­րը միա­կող­մա­նի են:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.