[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՎԹԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին հայ­կա­կան մե­դիա-փոր­ձա­գի­տա­կան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ շա­րու­նա­կա­բար այն տես­լա­կանն էին գե­նե­րաց­նում, որ ՙնավ­թի դա­րաշր­ջանն ա­վարտ­վում է, ստեղծ­վում կամ հայտ­նա­գործ­վում են է­ներ­գիա­յի այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­ներ՚։ Ար­վում էին հետևու­թյուն­ներ, թե ըստ այդմ Ադր­բե­ջա­նի կա­րե­ւո­րու­թյու­նը ՙնվա­զե­լու է՚։ Նույ­նիսկ խոս­վում էր, թե այդ երկ­րի տն­տե­սու­թյու­նը ՙփլուզ­ման եզ­րին է, քա­նի որ ամ­բող­ջո­վին նավ­թա­յին ա­սե­ղի վրա է՚։ Նման հրա­պա­րա­կում­նե­րի հե­ղի­նակ­ներն ա­սե­լի­քը գու­նա­զար­դում էին օ­տար աղ­բյուր­նե­րից հղում­նե­րով։

Ի­րա­կա­նու­թյան մեջ, մինչ­դեռ, ա­մեն ինչ հա­կա­ռակն է։ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ող­բեր­գու­թյու­նը է­ներ­գա­կիր­նե­րի եւ տա­րանց­ման ու­ղի­նե­րի հա­մար կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյան պարզ ար­տա­պատ­կերն է։ Այս ա­ռու­մով Ադր­բե­ջա­նը շատ գրա­գետ եւ հա­վա­սա­րակ­շռ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րեց ի սկզ­բա­նե՝ դե­ռեւս 1994թ. աշ­նա­նը, երբ ստո­րագր­վեց ՙդա­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը՚։ Ի դեպ, այդ մեծ նա­խագ­ծին ո­րե­ւէ ձե­ւով մաս կազ­մե­լու Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյու­նը բաց էր մին­չեւ 2000-ա­կան­նե­րի սկիզ­բը։ Շուրջ յոթ տա­րի Բա­քու-Ջեյ­հան խո­ղո­վա­կա­շա­րի անց­կա­ցու­մը հե­տաձգ­վում էր։ Եւ երբ պարզ դար­ձավ, որ ԼՂ հար­ցում Հա­յաս­տա­նը չի կողմ­նո­րոշ­վում, BP-ին տվեց ՙդա­րի կա­ռույ­ցի՚ մեկ­նար­կը՝ պայ­մա­նա­վոր­վե­լով Վրաս­տա­նի հետ։ Բայց սա ա­ռան­ձին քն­նու­թյան թե­մա է։
Նավ­թի դա­րաշր­ջա­նը ոչ միայն չի ա­վարտ­վել, այ­լեւ շա­րու­նակ­վում է, եւ նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կոն­ստ­րուկ­ցիա­ներ են ձե­ւա­վոր­վում։ Օ­րերս տե­ղի է ու­նե­ցել անս­պա­սե­լին. Թուրք­մենս­տա­նի խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րել է Կաս­պից ծո­վի վի­ճե­լի հան­քա­վայրն Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­տեղ շա­հա­գոր­ծե­լու մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը, որ ա­վե­լի վաղ նույն ըն­թա­ցա­կար­գով հաս­տա­տել էր Բա­քուն։ Կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են գոր­ծա­ծու­թյու­նից պաշ­տո­նա­պես հա­նել հան­քա­վայ­րին տված ազ­գա­յին ան­վա­նում­նե­րը եւ այն կո­չել ՙԴոստ­լուգ՚(ՙԲա­րե­կա­մու­թյուն՚)։ Ըստ ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյան՝ հան­քա­վայ­րից ստաց­վե­լիք ե­կա­մուտ­նե­րը Թուրք­մենս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ կբաշխ­վեն 70։30 տո­կոս հա­րա­բե­րակ­ցու­թյամբ։ Ա­վե­լին, Ադր­բե­ջանն իր վրա է վերց­րել նոր հան­քա­վայ­րից մին­չեւ Ա­զե­րի-Գյու­նեշ­լի՝ ար­դեն իսկ շա­հա­գործ­վող հան­քա­վայր ընդ­ծո­վյա քսան կի­լո­մետ­րա­նոց խո­ղո­վա­կա­շա­րի անց­կաց­ման ֆի­նան­սա­տեխ­նի­կա­կան ա­պա­հո­վու­մը։ Այս­պի­սով թուրք­մե­նա­կան գա­զը, ա­ռանց այդ երկ­րի կող­մից լրա­ցու­ցիչ ծախ­սե­րի, կհաս­նի Բաք­վի Սան­գա­չալ նավ­թա­գա­զա­յին թեր­մի­նալ, որ­տե­ղից սկիզբ է առ­նում Բա­քու-Էրզ­րում գա­զա­տա­րը։
Կաս­պյան ա­վա­զա­նի է­ներ­գա­կիր­նե­րի տա­րանց­ման հար­ցի շուրջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մր­ցակ­ցու­թյու­նը, որ վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում ձգ­վում էր Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ, այս­պի­սով փակ­վում է։ Բո­լոր կող­մե­րը գոհ են։ Ո­րո­շա­կիո­րեն ի­մաս­տա­վոր­վում է ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին հոսք՚ նա­խա­գի­ծը, որն ա­ռանց թուրք­մե­նա­կան գա­զի տա­րանց­ման տն­տե­սա­կան լուրջ նշա­նա­կու­թյուն չէր ու­նե­նա, բայց ա­մեն ինչ տե­ղի է ու­նե­նում Ռու­սաս­տա­նի ա­չա­լուրջ ներ­կա­յու­թյամբ. Թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զա­յին նոր հան­քա­վայ­րի շա­հա­գործ­ման օ­պե­րա­տոր կհան­դի­սա­նա ռու­սա­կան ՙԼու­կօյլ՚ ըն­կե­րու­թյու­նը։ Վեր­ջինս, ի դեպ, հինգ տո­կո­սի մաս­նա­բա­ժին ու­նի նաեւ Բա­քու-Ջեյ­հան նավ­թա­մու­ղում։ Իսկ ՙԼու­կօյ­լի՚ սե­փա­կա­նա­տերն էթ­նիկ ադր­բե­ջան­ցի է՝ մի­լիար­դա­տեր Վա­գիթ Ա­լեք­պե­րո­վը, Ա­լիեւ­նե­րի եւ Փա­շաեւ­նե­րի իշ­խող ըն­տա­նի­քի մեր­ձա­վոր բա­րե­կա­մը։ Ա­հա քեզ՝ գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, որ­տեղ ոչ ոք չի կորց­նում, բո­լո­րը միայն շա­հում են։

Ռու­սաս­տա­նը, որ տա­րի­ներ ի վեր ար­գե­լա­փա­կում էր Տրանս­կաս­պյան գա­զա­տա­րի անց­կա­ցու­մը՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ դա բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տի կմատ­նի Կաս­պից ջրա­յին ա­վա­զա­նը, ներ­կա­յումս Թուրք­մենս­տան-Ադր­բե­ջան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վորն է։ Ա­մեն ինչ նոր­մալ է, ե­թե մե­գած­րագ­րի թի­կուն­քին կանգ­նած չեն BP-ն եւ ա­մե­րի­կյան նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը։ Ռու­սաս­տա­նին հա­ջող­վել է Կաս­պից ա­վա­զա­նից է­ներ­գա­կիր­նե­րի հե­տա­գա տա­րանց­ման օ­պե­րա­տո­րու­թյու­նը քա­ղա­քա­կան եւ ուղ­ղա­կի ի­մաս­տով վերց­նել իր ձեռ­քը։ Այն, ին­չի հա­մար շուրջ քսան տա­րի պայ­քա­րում էր Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը՝ Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տիկ շու­կա­յում ՙսեղ­մել՚ Ռու­սաս­տա­նին, մնաց որ­պես չի­րա­կա­նաց­ված ե­րա­զանք։ Ո­րով­հե­տեւ Եվ­րո­պա տա­րանց­վող գազն ան­վա­նա­պես թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան է, բայց քա­ղա­քա­կան եւ ֆի­նան­սա-տն­տե­սա­կան վե­րահս­կե­լիու­թյան ա­ռու­մով՝ ռու­սա­կան, ռու­սաս­տա­նյան։
Մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ՙԼու­կօյլն՚ ա­մե­նե­ւին էլ էթ­նիկ ադր­բե­ջան­ցի Վա­գիթ Ա­լեք­պե­րո­վի սե­փա­կա­նու­թյու­նը չէ, ռու­սաս­տա­նյան նավ­թա­գա­զա­յին ՙիմ­պե­րիա­յի՚ մի մաս­նիկ է, վե­րահ­սկ­վում եւ ուղ­ղորդ­վում է Կրեմ­լից։ Գործ­նա­կա­նում ար­տա­ռոց ո­չինչ տե­ղի չի ու­նե­ցել։ Վա­ղը նույն սկզ­բուն­քով ղա­զա­խա­կան նավ­թա­գա­զա­յին ռե­սուրս­ներն են հո­սե­լու ադր­բե­ջա­նա­կան Սան­գա­չալ, այն­տե­ղից՝ Ջեյ­հան, Էրզ­րում եւ ա­վե­լի հե­ռու՝ դե­պի հա­րա­վա­յին Եվ­րո­պա։ Բայց դա ար­դեն լի­նե­լու է սոսկ նավթ եւ գազ՝ շու­կա­յա­կան ապ­րանք, ո­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաստն Ռու­սաս­տանն ար­դեն զտել է հօ­գուտ իր շա­հե­րի։ Ար­տա­ռո­ցը (ե­թե շա­րու­նա­կենք աշ­խար­հը տես­նել հայ­կա­կան ուլտ­րա-պատ­րիո­տիզ­մի նաի­վու­թյամբ) թե­րեւս այն է, որ չա­փա­զանց բարդ եւ գրե­թե ան­լու­ծե­լի պատ­կեր­ված մի թն­ջուկ այդ­քան ա­րագ հան­գու­ցա­լուծ­ման է գնում նավ­թից եւ գա­զից զուրկ, աղ­քատ լեռ­նա­յին մի տե­ղաշր­ջա­նում՝ ԼՂ-ում ծա­վալ­ված եւ քա­ռա­սուն­չորս օր տե­ւած մի պա­տե­րազ­մից հե­տո, որ հա­մաշ­խար­հա­յին չա­փում­նե­րով ան­նա­խա­դեպ է առն­վազն վեր­ջին քա­ռորդ դա­րի կտր­ված­քով։ Բայց ար­դյո՞ք ար­տա­ռոց է, որ հենց այդ պա­տե­րազ­մից հե­տո է գա­լիս Կաս­պից ա­վա­զա­նի է­ներ­գա­կիր­նե­րի շուրջ բո­լոր կող­մե­րի մի­ջեւ մո­դուս-վի­վեն­դիի ժա­մա­նա­կը։
Վա­ղը հա­ման­ման հա­մա­ձայ­նու­թյան կգան Ադր­բե­ջա­նը եւ Ի­րա­նը։