[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԽԱՐԴԱՎԱՆՔ Է ԾՐԱԳՐՎՈՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուր­քիա­յի Anadolu պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը սեն­սա­ցիոն հոդ­ված է հրա­պա­րա­կել, ո­րի հե­ղի­նա­կը Ստամ­բու­լի Սա­բա­հա­թին Զաի­մի ան­վան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Օզ­ջան Խը­դըրն է։ Անդ­րա­դառ­նա­լով Հռո­մի Ֆրան­ցիս­կոս պա­պի Ի­րաք այ­ցին, որ տե­ղի է ու­նե­ցել վեր­ջերս, թուրք պրո­ֆե­սո­րը տե­սա­կետ է հայտ­նել, որ Վա­տի­կա­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ աշ­խա­տում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ՙկրո­նա­քա­ղա­քա­կան դա­շինք ձե­ւա­վո­րել՝ սահ­մա­նա­փա­կե­լու Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նի քրիս­տո­նյա­նե­րի նկատ­մամբ՚։

Ա­վան­դա­բար Ռու­սաս­տա­նը, որ քա­ղա­քակր­թո­րեն ի­րեն հա­մա­րում է Բյու­զան­դա­կան կայս­րու­թյան ժա­ռան­գոր­դը, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում այդ­պես էլ ըն­կալ­վում է՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում քրիս­տո­նե­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պան եւ հո­վա­նա­վոր։ Ռու­սա­կան պե­տու­թյան գա­ղա­փա­րա­կան հիմ­քը հա­րյու­րա­մյակ­ներ ի վեր ե­ղել է "Родина,царь, вера" եր­րոր­դու­թյու­նը, եւ Ռու­սիա­յի միա­պե­տը շատ հա­ճախ նույ­նա­կա­նաց­վել է Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու Տի­րոջ հետ։
Այդ եր­րոր­դու­թյու­նը ռու­սա­կան ինք­նու­թյան հա­մար այն­քան հիմ­նա­կազ­միչ է ե­ղել, որ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ստա­լի­նը հա­մա­ձայ­նու­թյան է ե­կել Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հետ։ Փաս­տա­ցի "За Родину, за Сталина" մար­տա­կո­չը նաեւ կրո­նա­կան ե­րանգ է ու­նե­ցել։ Ու նաեւ դրա­նով է բա­ցատր­վում Ստա­լի­նի ան­ձի նկատ­մամբ մինչ օրս Ռու­սաս­տա­նում պահ­պան­վող եւ նոր սերն­դին փո­խանց­վող հար­գան­քը։
Հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ե­կե­ղե­ցին միշտ կա­րե­ւոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցել է։ Վա­տի­կա­նի եւ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու մի­ջեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ճգ­նա­ժա­մից ի վեր հա­կա­մար­տու­թյուն չի ար­ձա­նագր­վել։ Բայց ե­թե թուր­քա­կան կողմն ազ­դա­րա­րել է հնա­րա­վոր դի­մա­կա­յու­թյան մա­սին, ու­րեմն ինչ-որ տե­ղե­կու­թյուն­ներ ու­նի։ Դա զգաս­տաց­նող հան­գա­մանք է, քա­նի որ պոստ­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում Ադր­բե­ջա­նի հե­տե­ւո­ղա­կան քայ­լե­րը վկա­յում են քա­ղա­քակր­թա­կան հար­ցում քրիս­տո­նյա աշ­խար­հի հետ հա­մե­րաշ­խու­թյան հան­գե­լու ծրագ­րի մա­սին։
Հնա­րա­վոր է եր­կու տար­բե­րակ.
-Ադր­բե­ջա­նի կա­թո­լիկ հա­մայն­քի եւ Վա­տի­կա­նի մի­ջեւ կա­պե­րի խո­րա­ցում
-Իլ­համ Ա­լիե­ւի կող­մից ստեղծ­ված ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան կրո­նա­կան հա­մայն­քի՚ լե­գա­լաց­ման փորձ։- Այս դեպ­քում Ադր­բե­ջա­նը պետք է ձգ­տի օրհ­նու­թյուն ստա­նալ կամ Հույն ուղ­ղա­փառ կամ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցուց, քա­նի որ ար­դեն իսկ հայ­տա­րար­ված է, որ ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան կրո­նա­կան հա­մայնքն ուղ­ղա­փառ է՚։
Հու­նաց ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու Տիե­զե­րա­կան պատ­րիար­քի նս­տա­վայ­րը Կոս­տանդ­նու­պո­լիսն է։ Այդ նվի­րա­պե­տա­կան ա­թո­ռը գոր­ծում է Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­չա­լուրջ հս­կո­ղու­թյան ներ­քո եւ շատ լո­յալ է պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յի նկատ­մամբ։ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին սերտ կապ­ված է երկ­րի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ։ ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցի՚ կազ­մա­վո­րե­լու եւ օրհ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար, բնա­կա­նա­բար, Իլ­համ Ա­լիե­ւը պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րի Էր­դո­ղա­նի եւ Պու­տի­նի մի­ջեւ։
Ա­ռա­ջին հա­յաց­քից զուտ կրո­նա­կան թվա­ցող այս հար­ցը խոր­քում քա­ղա­քա­կան է։ Ե­թե ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցին՚ օրհ­նու­թյուն եւ ինք­նու­րույ­նու­թյուն ստա­նա, ա­պա Ար­ցա­խի քա­ղա­քակր­թա­կան ինք­նու­թյու­նը մի­ջազ­գայ­նո­րեն վի­ճար­կե­լի կդառ­նա հա­յե­րի եւ ՙու­դի-աղ­վա­նա­կան հա­մայն­քի՚ մի­ջեւ։ Այդ դեպ­քում Ադր­բե­ջա­նը հան­դես կգա քրիս­տո­նեա­կան ՙա­ռանձ­նա­հա­տուկ հա­մայն­քի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի դե­րում՚։ Եւ, տրա­մա­բա­նո­րեն, կպար­տադ­րի, որ­պես­զի ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցու՚ ազ­դե­ցու­թյու­նը տա­րած­վի ամ­բողջ պատ­մա-քա­ղա­քակր­թա­կան Ար­ցա­խի վրա։
Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, որ­քան ե­րե­ւում է, այս ուղ­ղու­թյամբ ո­րե­ւէ վե­րա­բեր­մունք չի դր­սե­ւո­րել գո­նե հրա­պա­րա­կա­յին մա­կար­դա­կում։ Մինչ­դեռ բա­ցառ­ված չէ, որ ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցին՚ օ­րի­նա­կա­նաց­նե­լու հար­ցում Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սի Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հետ։ Ե­թե նման զար­գա­ցում­ներ ար­ձա­նագր­վեն, ա­պա դա գրե­թե ճա­կա­տագ­րա­կան կլի­նի Ար­ցա­խի հար­ցի քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի հա­մար։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը թե­լադ­րում է, որ­պես­զի ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դա­րա­նը խն­դի­րը ներ­կա­յաց­նի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Բ. կա­թո­ղի­կո­սին, որ­պես­զի Վե­հա­փա­ռը հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում կո­մու­նի­կա­ցիա­յի մեջ մտ­նի Հու­նաց տիե­զե­րա­կան եւ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու պատ­րիարք­նե­րի հետ։ Աղ­վա­նից կա­թո­ղի­կո­սու­թյու­նը, ո­րի ի­րա­վա­հա­ջորդ է ներ­կա­յաց­վում ՙՈւ­դի-աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցին՚ եր­բեք ուղ­ղա­փառ չի ե­ղել, գտն­վել է Սուրբ Էջ­միած­նի հետ դա­վա­նա­բա­նա­կան միու­թյան մեջ, եւ նրա ե­կե­ղե­ցա­կան լե­զուն հա­յե­րենն է։
Երբ կրո­նա-դա­վա­նա­բա­կան ՙման­րուք­նե­րը՚ մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան գոր­ծի­քա­կազ­մի մեջ են նե­րառ­նում գեր­տե­րու­թյուն­նե­րը, պետք է հե­տե­ւու­թյուն­ներ ա­նել, թե ին­չու է Իլ­համ Ա­լիեւն այդ­քան սե­ւեռ­ված Ադր­բե­ջա­նում քրիս­տո­նեա­կան ինք­նու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կի վրա։