Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ադր­բե­ջա­նը փոր­ձում է մշա­կու­թա­յին լե­գի­տի­մաց­ման հաս­նել

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 ''Независимая газета''-ն հար­ցազ­րույց է ու­նե­ցել Ռու­սաս­տա­նում Ադր­բե­ջա­նի դես­պան Փո­լադ Բյուլ­բյուլ-օղ­լուի հետ։ Վեր­ջինս ա­սել է, որ ՙա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի միայն վերջ­նա­կան ա­կա­նա­զերծ­ման հա­մար կպա­հանջ­վի 10-15 տա­րի՚։ Ըստ դես­պա­նի, ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րին ներգ­րավ­ված են ինչ­պես ռուս խա­ղա­ղա­պահ­ներ, այն­պես էլ թուրք սակ­րա­վոր­ներ, օգ­տա­գործ­վում է ՙա­մե­նաա­ռաջ­նա­կարգ տեխ­նի­կա՚։

Ադր­բե­ջա­նի եվ­րո­պա­կան եւ ա­մե­րի­կյան վտա­րան­դիու­թյան կենտ­րոն­նե­րը տե­ղե­կատ­վա­կան նոր մի­ջոց­ներ են օգ­տա­գար­ծում՝ Ադր­բե­ջա­նում հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ գե­նե­րաց­նե­լու նպա­տա­կով։ Ռու­սա­կան մա­մու­լը գրում է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նոր ադ­մի­նիստ­րա­ցիան ԼՂ հար­ցում ՙկա­րող է հա­մա­գոր­ծակ­ցել Ռու­սաս­տա­նի հետ՚։ Միա­ժա­մա­նակ ընդ­գծ­վում է, որ ԱՄՆ-ը պաշ­տո­նա­կան Բաք­վի առ­ջեւ դնե­լու է ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի ա­պա­հով­ման եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րը։
Դես­պան Բյուլ­բյուլ-օղ­լուն Ադր­բե­ջա­նում պահ­վող 62 ռազ­մա­գե­րի­նե­րին ան­վա­նել է ՙա­հա­բե­կիչ­ներ, ո­րոնք ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի թի­կունք էին ու­ղարկ­վել դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար՚։ Նա ա­սել է, որ ՙդի­վեր­սանտ­նե­րը վնա­սա­զերծ­վել են ան­ցյալ տար­վա դեկ­տեմ­բե­րին՝ Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից՚։ Պաշ­տո­նա­կան Բա­քուն, այս­պի­սով, տե­ղե­կատ­վա­կան ֆոն է ստեղ­ծում, որ­պես­զի ռազ­մա­գե­րի­նե­րի հար­ցը հու­մա­նի­տար հար­թու­թյու­նից հան­վի։
Բյուլ­բյուլ-օղ­լուն միա­ժա­մա­նակ հայ­կա­կան կող­մին մե­ղադ­րել է, որ ՙչի տրա­մադ­րում ա­կա­նա­պատ­ման քար­տեզ­նե­րը՚։ Կա­րե­լի է զգու­շո­րեն են­թադ­րել, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը ռազ­մա­գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­ման դի­մաց պա­հան­ջում է ա­կա­նա­պատ­ման քար­տեզ­ներ, որ­պես­զի ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րը դյու­րին լի­նեն։ Բա­վա­կան ծա­վա­լուն հար­ցազ­րույ­ցում Ադր­բե­ջա­նի դես­պա­նը կրկ­նել է պաշ­տո­նա­կան քա­րոզ­չու­թյան թե­զե­րը՝ կապ­ված ՙադր­բե­ջա­նա­կան մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի ոչն­չաց­ման՚ հետ։
Դես­պա­նի հար­ցազ­րույ­ցը հրա­պա­րակ­վել է ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցից հե­տո, ուս­տի կա­րե­լի է են­թադ­րել, որ քա­րոզ­չա­կան նպա­տա­կը հե­տե­ւյալն է.
-հան­րա­յին կար­ծիք ձե­ւա­վո­րել, որ Ադր­բե­ջա­նի հա­մար ա­ռաջ­նա­յին է ՙա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի ռեա­բի­լի­տա­ցիան՚.
-գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղի են ու­նե­նում ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում.
-հայ­կա­կան կող­մը փոր­ձում է խո­չըն­դո­տել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։
Այս տե­ղե­կատ­վա­կան էքս­պան­սիան ա­ռա­ջին հեր­թին հաս­ցեագր­ված է Ռու­սաս­տա­նի հան­րու­թյա­նը։ Փորձ է ար­վում քա­ռա­սուն­չոր­սօ­րյա ագ­րե­սիվ պա­տե­րազ­մը ներ­կա­յաց­նել որ­պես ՙհայ­կա­կան ա­հա­բեկ­չու­թյան հե­տե­ւանք­նե­րի վե­րա­ցում՚։ Ըստ ե­րե­ւույ­թին, Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նի ա­սա­ծը, որ ԼՂ խն­դի­րը բար­դա­ցել է Սում­գա­յի­թից հե­տո, Ադր­բե­ջա­նին ո­րո­շա­կի զգու­շա­վո­րու­թյուն է պար­տադ­րում։
Այս կոն­տեքս­տում ու­շագ­րավ է, որ Ադր­բե­ջա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րը վեր­ջերս այ­ցե­լել է Թուր­քիա, որ­տեղ ԼՂ հա­կա­մար­տու­թյան, Խո­ջա­լու եւ պա­տե­րազ­մի թե­մա­նե­րով գե­ղար­վես­տա­կան եւ փաս­տագ­րա­կան ֆիլ­մե­րի հա­մա­տեղ նկա­րա­հան­ման մա­սին հու­շա­գիր է ստո­րագր­վել։ Թուր­քիան ու­նի բա­վա­կան զար­գա­ցած կի­նոին­դուստ­րիա։ Այդ ծրագ­րի քա­ղա­քա­կան նպա­տա­կը քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մը եւ դրա հե­տե­ւանք­նե­րը մի­ջազ­գա­յին հան­րա­յին շր­ջա­նակ­նե­րում լե­գի­տի­մաց­նելն է։
Ար­ցա­խի պատ­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը՝ ԱԳՆ-ն եւ ԿԳՄՍ-ն, հա­վա­նա­բար, պետք է Հա­յաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հետ քն­նար­կեն հատ­կա­պես քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի մի­ջազ­գա­յին պո­պու­լյա­րաց­ման խն­դի­րը։ Դա ու­նի հս­տակ քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն։ Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան, Հա­յաս­տա­նի տար­բեր հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի եւ այ­լոց կող­մից ար­ված նկա­րա­հա­նում­նե­րի դա­սա­կարգ­ման, հա­մա­կարգ­ման, մշակ­ման եւ այդ դո­կու­մեն­տալ հիմ­քի վրա պա­տե­րազ­մի՝ որ­պես զուտ հու­մա­նի­տար ա­ղե­տի, ամ­բող­ջաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։