Logo
Print this page

ԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻ ԱԿՆ­ԿԱ­ԼԻ­ՔԸ՝ Ե­ՐԵ­ՎԱ­ՆԻՑ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ներ­հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին պաշ­տո­նա­կան Ան­կա­րան հետևում է ու­շի-ու­շով։ Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ահ­մեդ Բե­րաթ Չոն­քա­րը ՙՌիա Նո­վոս­տի՚-ին տե­ղե­կաց­րել է, որ Ան­կա­րան ող­ջու­նում է Հա­յաս­տա­նում ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը։ Թուր­քա­կան մեջ­լի­սը ճիշտ է հա­մա­րում, երբ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­վում են ա­զա­տո­րեն և իշ­խա­նու­թյու­նը փոխ­վում է ըստ ժո­ղովր­դի կամ­քի, ա­սել է Չոն­քա­րը։ Սույն նա­խա­բա­նից թուրք խոր­հր­դա­րա­նա­կանն ան­ցում է կա­տա­րել ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան թե­մա­յին՝ ըն­դգ­ծե­լով Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի դե­րա­կա­տա­րու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում։ Ով էլ Հա­յաս­տա­նում գա իշ­խա­նու­թյան, պետք է հա­վա­տա­րիմ մնա Ղա­րա­բա­ղի մա­սին հա­մա­ձայ­նագ­րին, հա­կա­ռակ դեպ­քում անհ­րա­ժեշտ կլի­նի կոշտ գոր­ծել, ին­չը չի բխում Հա­յաս­տա­նի շա­հե­րից։ Ար­ձա­նագ­րենք, որ վեր­ջերս պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յից նման ազ­դակ­ներ հա­ճա­խա­կի են հղ­վում Երևա­նին։ Ա­վե­լի վաղ Թուր­քիա­յի ՙԱզ­գայ­նա­կան շար­ժում՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, ՙգորշ գայ­լեր՚-ի ա­ռաջ­նորդ Դևլեթ Բահ­չե­լին հայ­տա­րա­րեց ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ա­ջակ­ցու­թյուն հայտ­նե­լու մա­սին։ Նա դա­տա­պար­տեց ՀՀ զին­ված ու­ժե­րի բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և ա­պա հույս հայտ­նեց, որ Հա­յաս­տա­նը ՙչի գնա հե­ղաշր­ջում­նե­րի ճա­նա­պար­հով՚։ Բահ­չե­լիից ա­ռաջ էլ նա­խա­գահ Էր­դո­ղանն ու արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի՝ փետր­վա­րի 25-ին ար­ված հայ­տա­րա­րու­թյունն ան­վա­նե­ցին ռազ­մա­կան հե­ղաշ­րջ­ման փորձ։

Պաշ­տո­նա­կան Ան­կա­րան հա­յե­րին ժո­ղովր­դա­վա­րու­թյան դա­սեր է տա­լիս, իսկ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Մա­րիա Պեյ­չի­նո­վիչ Բու­րի­չը խնդ­րա­հա­րույց է հա­մա­րում Թուր­քիա­յում ընդ­դի­մա­դիր և քր­դա­մետ հա­մար­վող ՙԺո­ղո­վուրդ­նե­րի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան՚ (ԺԴԿ) գոր­ծու­նեու­թյան դա­դա­րեց­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը։ Այս մա­սին եվ­րո­պա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան ար­տա­հայտ­վել է գեր­մա­նա­կան թեր­թե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցում։ Նրա խոս­քում նշ­վել է, որ կու­սակ­ցու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րը ևս պաշտ­պան­ված են Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի կող­մից, ո­րը հա­վաք­ներ կազ­մա­կեր­պե­լու և միա­վո­րում­ներ ստեղ­ծե­լու ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վորն է։ ԵԽ գլ­խա­վոր քար­տու­ղարն Էր­դո­ղա­նին հի­շեց­րել է, որ Թուր­քիա­յում նախ­կի­նում էլ կու­սակ­ցու­թյուն­ներ են փակ­վել. ՄԻԵԴ-ի օ­րա­կար­գում ա­վե­լի վաղ 7 գործ է քնն­վել, ո­րոն­ցից 6-ի դեպ­քում եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը մե­ղա­վոր է ճա­նա­չել Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Վեր­ջինս խախ­տել էր Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցիան։ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի՝ Թուր­քիա­յի հար­ցե­րով զե­կու­ցող Նա­չո Սան­չես Ա­մորն էլ զգու­շաց­րեց, որ ԺԴԿ-ի փա­կե­լը լուրջ հետևանք­ներ կու­նե­նա Թուր­քիա­յի հա­մար։ Ե­թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ­մամբ, ի վեր­ջո, կու­սակ­ցու­թյու­նը փակ­վի, ա­պա դա կլի­նի Թուր­քիա­յին Եվ­րա­միու­թյու­նից հե­ռաց­նող և ներ­կա ավ­տո­րի­տար հա­կում­ներն էլ ա­վե­լի խո­րաց­նող մտա­հո­գիչ քայլ։ Սո­ցիա­լա­կան մե­դիա­յում ա­րած հրա­պա­րակ­ման հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րը պատ­գա­մա­վո­րա­կան ման­դա­տից զր­կել էին ԺԴԿ-ից ըն­տր­ված Օ­մեր Ֆա­րուք Գեր­գեր­լիօղ­լուին։ Դա ա­ռիթ հան­դի­սա­ցավ, որ­պես­զի դա­տա­կան գոր­ծըն­թաց սկս­վի ԺԴԿ գոր­ծու­նեու­թյունն ար­գե­լա­փա­կե­լու նպա­տա­կով։
Ժո­ղո­վուրդ­նե­րի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյունն իշ­խող վեր­նա­խա­վին գլ­խա­ցա­վան­քի մեջ պա­հող քա­ղա­քա­կան ու­ժե­րից է։ Այդ կու­սակ­ցու­թյու­նը ներ­կա­յաց­նող՝ հայ պատ­գա­մա­վոր Կա­րո Փայ­լանն օ­րերս խոր­հր­դա­րա­նում բարձ­րաց­րեց հայ­կա­կան գե­րեզ­մա­նո­ցի վրա շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցը։ Ան­կա­րա­յի Ու­լուս շր­ջա­նում ինչ-որ բան­կի նոր մաս­նա­շեն­քի կա­ռուց­ման նպա­տա­կով հիմ­քի փոր­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ մար­դու ոս­կոր­ներ էին հայտ­նա­բեր­վել։ Կա­դաստ­րա­յին ար­խիվ­նե­րի տվյալ­նե­րով՝ նշ­ված տա­րած­քում ե­ղել է հայ­կա­կան և կա­թո­լիկ գե­րեզ­մա­նոց։ Փայ­լա­նը գրա­վոր հար­ցապն­դում է ուղ­ղել Թուր­քիա­յի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի և քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Մու­րաթ Քու­րու­մին՝ պա­հան­ջե­լով պար­զա­բա­նել, թե ին­չու չի դա­դա­րեց­վել նշ­ված տա­րած­քում բե­տո­նա­պատ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խա­րա­րին դի­մել է այս­պի­սի հար­ցով՝ ին­չո՞ւ եք բե­տոն թա­փում Ա­նա­տո­լիա­յի հա­յե­րի ոս­կոր­նե­րի և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի վրա։ Աղմ­կա­հա­րույց այս պատ­մու­թյու­նը նույ­նիսկ Թուր­քիա­յի ճար­տա­րա­պետ­նե­րի պա­լա­տին ան­տար­բեր չթո­ղեց, ո­րը կոչ ա­րեց դա­դա­րեց­նել շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։
Վե­րա­դառ­նանք Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նի՝ մի­ջազ­գա­յին հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ահ­մեդ Չոն­քա­րի հայ­տա­րա­րու­թյա­նը և դի­տար­կենք գլ­խա­վոր հար­ցը՝ ին­չո՞ւ Ան­կա­րան այդ աս­տի­ճան շա­հագր­գռ­ված է ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի պահ­պան­մամբ և ո՞րն է ակն­կա­լի­քը։ Թուր­քա­կան մեջ­լի­սի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյան են­թա­տեքս­տում Ար­ցա­խի դեմ սան­ձա­զերծ­ված վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժե­րի նոր հա­րա­բե­րակ­ցու­թյան պահ­պան­ման, ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ակն­կա­լիքն է։ Ան­կա­րան և Բա­քուն ա­նընդ­հատ վկա­յա­կո­չում են նո­յեմ­բե­րյան ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան այն կե­տը, ո­րը վե­րա­բե­րում է տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­մա­նը։ Տան­դե­մը, նախևա­ռաջ, ՙթու­րա­նա­կան մի­ջանց­քի՚ գա­ղա­փարն ի կա­տար ա­ծե­լու խն­դիր ու­նի, և ԼՂ վե­րա­բե­րյալ հա­մա­ձայ­նագ­րին հա­վա­տա­րիմ մնա­լու կո­չով տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, թե իբր կող­մե­րի միջև նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.