Logo
Print this page

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՙՊԱՇԱՐՎԱԾ ԱՄՐՈՑԻ ՌԵԺԻՄԻ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ա­մե­րի­կյան The National Interest պար­բե­րա­կա­նը վեր­լու­ծել է ռուս-չի­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը։ Պատ­մա­կան անդ­րա­դարձ կա­տա­րե­լով Ռու­սաս­տա­նի դեմ Նա­պո­լեոն Բո­նա­պար­տի ար­շա­վան­քի ժա­մա­նակ­նե­րին, հրա­պա­րակ­ման հե­ղի­նա­կը կա­րե­ւոր եզ­րա­կա­ցու­թյան է ե­կել այն ի­մաս­տով, որ Ռու­սաս­տա­նը մշ­տա­պես ՙպայ­քա­րել է իր ա­ռանձ­նա­հա­տուկ ինք­նու­թյան պահ­պան­ման հա­մար եւ եվ­րոատ­լան­տյան քա­ղա­քակր­թու­թյա­նը նրան ին­տեգ­րե­լու բո­լոր փոր­ձե­րը մատն­վել են ան­հա­ջո­ղու­թյան՝ նե­րա­ռյալ կո­մու­նիս­տա­կան աշ­խար­հար­կար­գի փլու­զու­մից հե­տո Ա­րեւ­մուտ­քի կող­մից կի­րառ­ված ՙփա­փուկ՚ եւ ՙկոշտ ազ­դե­ցու­թյան՚ նա­խագ­ծե­րը։ Ընդ­հան­րաց­նե­լով՝ ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր լրատ­վա­մի­ջո­ցը նա­խա­գահ Բայ­դե­նի կա­ռա­վա­րու­թյա­նը խոր­հուրդ է տվել չգ­նալ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրաց­ման, քա­նի որ ՙդա նպաս­տում է Վլա­դի­միր Պու­տի­նի վար­կա­նի­շի կտ­րուկ բարձ­րաց­մա­նը՚։

Ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի, որ ա­րեւմ­տյան մա­մու­լը խոր­հր­դան­շա­կան է հա­մա­րել ան­ցած կի­րա­կի Սի­բի­րում հան­գիստն անց­կաց­նե­լու՝ ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի ո­րո­շու­մը, այն էլ՝ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Շոյ­գուի ու­ղեկ­ցու­թյամբ՝ հա­մա­րե­լով, որ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան դրա­նով ի ցույց է դնում ՙդե­պի Ա­րե­ւելք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման ան­շր­ջե­լիու­թյու­նը՚։ Նկա­տենք, որ այս դի­տար­կում­ներն ար­վում են ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի Չի­նաս­տան կա­տա­րած աշ­խա­տան­քա­յին այ­ցի շուրջ ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում, իսկ  ՙНезависимая газета՚-ն իր հեր­թին ա­ռանձ­նաց­րել է ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Պատ­րու­շե­ւի այ­ցը Ու­րա­լյան դաշ­նա­յին օկ­րուգ, որ­տեղ նա աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն է անց­կաց­րել Խան­տի-Մա­տիյս­կում։ Պատ­րու­շե­ւի ե­լույ­թի բո­վան­դա­կու­թյու­նը լիո­վին մա­մու­լին չի տրա­մադր­վել, բայց ա­ռան­ձին դրույթ­ներ տեղ են գտել պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։  ՙНезависимая газета՚-ն հա­տուկ ա­ռանձ­նաց­րել է Պատ­րու­շե­ւի ՙսու­վե­րեն մշա­կույթ՚ ձե­ւա­կեր­պու­մը եւ են­թադ­րել, որ քա­ղա­քակր­թա­կան մր­ցա­պայ­քա­րում Ռու­սաս­տանն ՙանց­նում է պա­շար­ված ամ­րո­ցի ռե­ժի­մի՚։
Մշա­կույ­թը լայն ի­մաս­տով միշտ էլ քա­ղա­քա­կա­նու­թյան գոր­ծիք է ե­ղել, Ռու­սաս­տա­նում՝ հատ­կա­պես։ Այդ երկ­րում է դե­ռեւս նա­խան­ցյալ դա­րա­կե­սին ձե­ւա­կերպ­վել, որ ՙպոետ կա­րող ես եւ չլի­նել, բայց քա­ղա­քա­ցի լի­նել պար­տա­վոր ես՚, կամ՝ ՙՌու­սաս­տա­նում պոետն ա­վե­լին է, քան՝ պոե­տը՚։ Ռուս դա­սա­կան գրա­կա­նու­թյու­նը ներ­ծծ­ված է քա­ղա­քա­ցիա­կա­նու­թյամբ, ռու­սա­կա­նու­թյամբ, ռու­սաս­տա­նյան քա­ղա­քակր­թու­թյան հան­դեպ խո­րին հար­գան­քով եւ եր­կյու­ղա­ծու­թյամբ։ Պա­տա­հա­կան չէ, որ այդ ժա­ռան­գու­թյու­նը, չնա­յած որ այն ստեղծ­վել է ինք­նա­կա­լու­թյան քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի պայ­ման­նե­րում, գրե­թե ան­խա­թար փո­խանց­վել է խոր­հր­դա­յին դպ­րո­ցին ու բարձ­րա­գույն կր­թա­կան հա­մա­կար­գին եւ շա­րու­նա­կում է գնա­հատ­վել որ­պես պե­տու­թյան եւ ազ­գա­յին ինք­նու­թյան հիմ­նա­կազ­միչ ե­րե­ւույթ։
Պոստ­խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը վե­րա­կանգ­նել է նաեւ խոր­հր­դա­յին գրաքն­նու­թյամբ ար­գել­ված, այս­պես կոչ­ված՝ ՙսպի­տակ վտա­րան­դիու­թյան՚ ստեղ­ծած գրա­կան, մշա­կու­թա­յին բարձր ար­ժեք­նե­րը, ո­րով­հե­տեւ որ­քան էլ ռե­ժի­մի նկատ­մամբ ընդ­դի­մա­դիր եւ այ­լա­խոհ՝ ռուս ոչ մի հե­ղի­նակ Ռու­սաս­տա­նը եր­բեք չի ստո­րա­դա­սել Ա­րեւ­մուտ­քին։ Ռուս էս­սեիստ-մշա­կու­թա­բան Դմիտ­րի Լի­խա­չո­վը դե­ռեւս գոր­բա­չո­վյան վե­րա­կա­ռուց­ման տա­րի­ներ է դի­պուկ նկա­տել, որ Խոր­հր­դա­յին Միու­թյան դժ­վա­րու­թյուն­նե­րով ա­վե­լի մտա­հոգ է վտա­րան­դի, քան՝ հայ­րե­նաբ­նակ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը։ Այս ա­ռու­մով հատ­կան­շա­կան է Ա­լեք­սանդր Սոլ­ժե­նի­ցի­նի կեն­սա­փոր­ձը, երբ հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լով՝ ամ­բող­ջա­տի­րու­թյան դեմ պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տի­կը դար­ձավ ռու­սա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյան քա­րո­զիչ՝ ըն­դվ­զե­լով ԽՍՀՄ կազ­մա­քանդ­ման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խագ­ծի դեմ։
Ա­հա թե ին­չու ՙսու­վե­րեն մշա­կույ­թի՚ մա­սին ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի դի­տար­կու­մը հե­ղի­նա­կա­վոր թեր­թի բա­ցա­ռիկ ու­շադ­րու­թյանն է ար­ժա­նա­ցել, եւ քա­ղա­քա­կան մեկ­նա­բա­նը պաշ­տո­նա­կան ձե­ւա­կերպ­ման տակ տես­նում է մշա­կու­թա­յին-քա­ղա­քակր­թա­կան մր­ցակ­ցու­թյան մեջ իր երկ­րի դիր­քե­րի ամ­րապ­նդ­ման ծրագ­րա­վո­րում։ Սա լր­ջա­գույն ազ­դակ է պոստ­խոր­հր­դա­յին ամ­բողջ տա­րած­քի նո­րան­կախ եր­կր­նե­րին։
Վեր­ջին տա­սը-տասն­հինգ տա­րի­նե­րին շր­ջա­նա­ռու­թյան մեջ է ՙռու­սա­կան աշ­խարհ՚ քա­ղա­քակր­թա­կան հաս­կա­ցու­թյու­նը, որ շատ հա­ճախ օգ­տա­գործ­վում է նաեւ պաշ­տո­նա­կան խոս­քում։ Ռու­սա­կան աշ­խարհն ա­վե­լին է, քան՝ պոստ­խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րում ընդգրկված տա­րած­քը։ Դա նույ­նիսկ նախ­կին ԽՍՀՄ սահ­ման­նե­րից է դուրս եւ հա­րա­բեր­վում է Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յի, Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա­յի, ան­գամ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի այն կենտ­րոն­նե­րի հետ, որ ցա­րա­կան Ռու­սաս­տանն է ստեղ­ծել կամ՝ սպի­տակգ­վար­դիա­կան վտա­րան­դիու­թյու­նը։ Քա­ղա­քակր­թա­կան այս մի­ջա­վայ­րում է նաեւ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին։ Նոր աշ­խար­հա­կարգն, ինչ­քա­նով հնա­րա­վոր է կան­խա­տե­սել, ձե­ւա­վոր­վե­լու է նաեւ քա­ղա­քակր­թա­կան ընդ­հան­րու­թյուն­նե­րի հի­ման վրա։ Ռու­սաս­տանն այս ի­մաս­տով շա­հե­կան վի­ճա­կում է, ո­րով­հե­տեւ պոստ­խոր­հր­դա­յին ե­րեք տաս­նա­մյակ­նե­րին հա­ջող­վել է ոչ միայն խու­սա­փել քա­ղա­քակր­թա­կան ինք­նու­թյուն­նե­րի առ­ճա­կա­տու­մից, այ­լեւ հաս­նել մշա­կու­թա­յին, դա­վա­նա­բա­նա­կան ար­ժեք­նե­րի հա­մադր­ման։ Դա ա­մե­նից ա­ռաջ քա­ղա­քա­կան կա­պի­տալ է, որ Ռու­սաս­տանն ան­պայ­ման ծա­ռա­յեց­նե­լու է պե­տա­կան, նույ­նիսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի ի­րաց­մա­նը։
Այս հե­ռան­կա­րի նկա­տառ­մամբ քա­ղա­քակր­թա­կան ինք­նու­թյան վե­րագտ­նու­մի լր­ջա­գույն խն­դիր ու­նի նաեւ Հա­յաս­տա­նը, բայց դա ար­դեն այլ քն­նար­կում է են­թադ­րում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.