[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՎ ՀՐԵԱՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

Հա­րութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Ե­րեք տաս­նա­մյակ­նե­րի ըն­թաց­քում Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րու­թյու­նը և ա­մե­րի­կա­ցի հրեա ղե­կա­վար­ներն ա­վե­լորդ և ա­նար­ժան գո­վեստ­ներ են շռայ­լել Ադր­բե­ջա­նի հաս­ցեին՝ հրեա­կան հա­մայն­քի նկատ­մամբ են­թադ­րյալ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան և Իս­րա­յե­լի հետ բա­րե­կա­մու­թյան հա­մար։ Իս­րա­յել­ցի ղե­կա­վար­ներն ու հայտ­նի ա­մե­րի­կա­ցի հրեա­նե­րը մի քա­նի ան­գամ այ­ցե­լել են Բա­քու՝ փա­ռա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը և պար­ծե­նա­լով ի­րենց միջև ե­ղած հա­տուկ մտեր­մու­թյամբ։

Սա վե­րին աս­տի­ճա­նի կեղ­ծա­վո­րու­թյուն է։ Ճշ­մար­տու­թյունն այն է, որ Ադր­բե­ջա­նի և Իս­րա­յե­լի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ոչ մի կապ չու­նեն Բաք­վում հրեա­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի հետ։ Եր­կու եր­կր­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­ված են փո­խա­դարձ շա­հա­գործ­մամբ՝ ան­տե­սե­լով մար­դա­սի­րա­կան և բա­րո­յա­կան բո­լոր նկա­տա­ռում­նե­րը։ Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լից գնել է մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի ժա­մա­նա­կա­կից մա­հա­ցու զենք՝ ադր­բե­ջա­նա­կան նավթն Իս­րա­յե­լին վա­ճա­ռե­լու դի­մաց, որն իր նավ­թի 40 տո­կո­սը ներկ­րում է Ադր­բե­ջա­նից։ Ա­մո­թա­լի է, որ Հո­լո­քոս­տի զո­հե­րի հետ­նորդ­նե­րը զի­նում են Ադր­բե­ջա­նին՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված­նե­րի ժա­ռանգ­նե­րին սպա­նե­լու հա­մար ո­րոշ գու­մա­րի դի­մաց...
Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ պահ­պա­նե­լու ևս եր­կու պատ­ճառ ու­նի։ Ա­ռա­ջին, Իս­րա­յե­լի շահն է՝ հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ հա­վա­քել Ի­րա­նի վե­րա­բե­րյալ և մուտ­քի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նալ Ադր­բե­ջա­նի օ­դա­նա­վա­կա­յան­ներ Ի­րա­նի մի­ջու­կա­յին պա­շար­նե­րի վրա իս­րա­յե­լա­կան հար­ձակ­ման դեպ­քում։ Հա­վա­նա­բար սա նկա­տի ու­ներ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը, երբ իր երկ­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Իս­րա­յե­լի հետ հա­մե­մա­տում էր սառ­ցա­լե­ռան հետ. ՙԴրա ի­նը տաս­նե­րոր­դա­կան մա­սը ջրի տակ է՚։ Իս­րա­յե­լի հա­մար երկ­րորդ պատ­ճա­ռը՝ մու­սուլ­մա­նա­կան երկ­րի հետ լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տումն է, հաշ­վի առ­նե­լով ա­րա­բա-իս­րա­յե­լա­կան հա­կա­մար­տու­թյու­նը և մահ­մե­դա­կան աշ­խար­հից դրա մե­կու­սա­ցու­մը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Իս­րա­յե­լի և ա­րա­բա­կան մի շարք եր­կր­նե­րի վեր­ջին մեր­ձեց­ման լույ­սի ներ­քո, Իս­րա­յե­լի հա­մար Ադր­բե­ջա­նի ար­ժեքն այս ա­ռու­մով նվա­զում է։
Մյուս կող­մից, Ադր­բե­ջանն ակն­կա­լում է ա­ռա­վե­լա­գույ­նի հասց­նել իր քա­ղա­քա­կան շա­հե­րը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում՝ օգտ­վե­լով Իս­րա­յե­լի և ա­մե­րի­կա­ցի հրեա­նե­րի ազ­դե­ցու­թյու­նից Վա­շինգ­տո­նում՝ հա­կազ­դե­լու Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան լոբ­բիին։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Ադր­բե­ջանն ու Իս­րա­յե­լը թաքց­նում են ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րին խան­գա­րող մի քա­նի հար­ցեր։ Ա­ռա­ջին հեր­թին, Իս­րա­յե­լը 1993 թվա­կա­նին բա­ցել է իր դես­պա­նա­տու­նը Բաք­վում, մինչ­դեռ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վել է բա­ցել իր դես­պա­նա­տու­նը կամ նույ­նիսկ հյու­պա­տո­սու­թյու­նը Իս­րա­յե­լում՝ մտա­հոգ­վե­լով ա­րա­բա­կան և մահ­մե­դա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի, հատ­կա­պես Ի­րա­նի հետ, իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մար։ Միայն այս փաս­տը հեր­քում է եր­կու եր­կր­նե­րի թվա­ցյալ բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Մեկ այլ հա­կա­սու­թյուն՝ Ադր­բե­ջա­նի հա­կաիս­րա­յե­լա­կան քվե­ներն ու ե­լույթ­նե­րը ՄԱԿ-ում և Իս­լա­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյու­նում։ Ադր­բե­ջա­նի կող­մից Իս­րա­յե­լի վեր­ջին քն­նա­դա­տա­կան գոր­ծո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ 2021 թ. մար­տի 18-ին Շվեյ­ցա­րիա­յի Ժնև քա­ղա­քում կա­յա­ցած ՄԱԿ-ի Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի նիս­տում։
Ադր­բե­ջա­նի հա­ճա­խա­կի ջա­տա­գով Սայ­մըն Վի­զըն­տա­լի կենտ­րո­նը, ան­մի­ջա­պես դա­տա­պար­տեց ՄԱԿ-ում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցուց­չի ե­լույ­թը՝ խս­տո­րեն մե­ղադ­րե­լով Ադր­բե­ջա­նին՝ ՙհրեա­կան պե­տու­թյան դեմ փաս­տա­ցի ՙա­րյու­նա­լի զր­պար­տու­թյուն՚ ա­նե­լու մեջ՚։
Խո­սե­լով Խոր­հր­դի օ­րա­կար­գի 7-րդ կե­տի՝ ՙՊա­ղես­տի­նում և այլ գրա­վյալ ա­րա­բա­կան տա­րածք­նե­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի ի­րա­վի­ճա­կի՚ մա­սին, մար­տի 18-ին ՄԱԿ-ում Ադր­բե­ջա­նի մշ­տա­կան ա­ռա­քե­լու­թյան եր­րորդ քար­տու­ղար Քամ­րան Սեյ­ֆու­լաևը ե­րեք րո­պեա­նոց ե­լույթ ու­նե­ցավ՝ խս­տիվ քն­նա­դա­տե­լով պա­ղես­տին­ցի­նե­րի նկատ­մամբ Իս­րա­յե­լի պե­տու­թյան վե­րա­բեր­մուն­քը։ Ա­հա թե ինչ ա­սաց նա.
ՙՊա­տիվ ու­նեմ փո­խան­ցել այս հայ­տա­րա­րու­թյու­նը Չե­զոք եր­կր­նե­րի շարժ­ման ա­նու­նից [Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը շարժ­ման նա­խա­գահն է, ո­րը բաղ­կա­ցած է 120 եր­կր­նե­րից]։

Շար­ժու­մը գնա­հա­տան­քով է նշում Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի զե­կույ­ցը Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի 43-րդ նս­տաշր­ջա­նին ներ­կա­յաց­ված գրա­վյալ սի­րիա­կան Գո­լա­նում իս­րա­յե­լա­կան բնա­կա­վայ­րե­րի վե­րա­բե­րյալ։
Շար­ժումն իր լուրջ մտա­հո­գու­թյունն է հայտ­նում իս­րա­յե­լա­կան բնա­կա­վայ­րե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան և դրա հետ կապ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շա­րու­նակ­ման վե­րա­բե­րյալ, նե­րա­ռյալ բնա­կա­վայ­րե­րի ընդ­լայ­նու­մը, հո­ղե­րի սե­փա­կա­նազր­կու­մը, տնե­րի քան­դու­մը և գույ­քի բռ­նագ­րա­վումն ու ոչն­չա­ցու­մը, ին­չը փո­խել է գրա­վյալ տա­րածք­նե­րի ու գրա­վյալ սի­րիա­կան Գո­լա­նի ֆի­զի­կա­կան բնու­թա­գիրն ու ժո­ղովր­դագ­րա­կան կազ­մը։
Գլ­խա­վոր ա­սամբ­լեան, Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը և Մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հուր­դը հաս­տա­տել են, որ իս­րա­յե­լա­կան բնա­կա­վայ­րե­րի կա­ռու­ցումն ու ընդ­լայ­նու­մը և հա­րա­կից այլ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Պա­ղես­տի­նի գրա­վյալ տա­րած­քում և գրա­վյալ սի­րիա­կան Գո­լա­նում ա­նօ­րի­նա­կան են՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մա­ձայն։ Շար­ժու­մը խո­րա­պես մտա­հոգ­ված է ՄԱԿ-ի բազ­մա­թիվ պաշ­տո­նա­կան զե­կույց­նե­րով, մաս­նա­վո­րա­պես՝ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի վեր­ջին զե­կույ­ցով, ո­րը վե­րա­հաս­տա­տել է Պա­ղես­տի­նի ժո­ղովր­դի մար­դու ի­րա­վունք­նե­րի շա­րու­նա­կա­կան ոտ­նա­հա­րում­նե­րը իս­րա­յե­լա­կան ու­ժի կող­մից գրա­վյալ Պա­ղես­տի­նի պե­տու­թյան ամ­բողջ տա­րած­քում։
Այս ա­ռու­մով, Շար­ժու­մը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը կոչ է ա­նում ճն­շում գոր­ծադ­րել, որ­պես­զի ան­մի­ջա­պես դա­դա­րեց­վի Իս­րա­յե­լի կող­մից այս ա­նօ­րի­նա­կան մի­տում­նե­րի շա­րու­նա­կու­մը, ին­չը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի բա­ցա­հայտ խախ­տում է։
Ա­վե­լին, Շար­ժու­մը հաս­տա­տա­պես հա­մոզ­ված է, որ Իս­րա­յե­լը, որ­պես բռ­նա­զավ­թող տե­րու­թյուն, պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի, ինչ­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյան, այն­պես էլ մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի հա­մա­կարգ­ված խախ­տում­նե­րի հա­մար ա­րա­բա­կան բո­լոր գրա­վյալ տա­րածք­նե­րում, նե­րա­ռյալ սի­րիա­կան Գո­լա­նում։
Շար­ժումն ըն­դգ­ծում է, որ Իս­րա­յե­լը, որ­պես բռ­նա­զավ­թող տե­րու­թյուն, պետք է ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կի պա­ղես­տին­ցի բո­լոր բան­տար­կյալ­նե­րին, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րին ու կա­նանց։ Այն նաև պետք է դա­դա­րեց­նի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի լուրջ խախ­տում­նե­րը և լիո­վին վե­րաց­նի Գա­զա­յի շր­ջա­փա­կու­մը՝ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան նկատ­մամբ շա­րու­նակ­վող պատ­ժիչ մի­ջոց­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար և ա­զատ ար­ձա­կի կա­լան­քի տակ գտն­վող պա­ղես­տին­ցի ե­րե­խա­նե­րին՝ հա­մա­ձայն մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ՙԵ­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ հա­մա­ձայ­նագ­րի։
Ամ­փո­փե­լով, Շար­ժումն իր լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նում Պա­ղես­տի­նի պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյա­նը՝ Պա­ղես­տի­նի պե­տու­թյան տա­րածք­նե­րի բռ­նա­զավթ­մա­նը վերջ դնե­լու և Պա­ղես­տի­նի ժո­ղովր­դի օ­րի­նա­կան ի­րա­վունք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ շա­րու­նա­կա­կան ջան­քե­րին՚։
Զա­վեշ­տա­լի է, որ Սայ­մըն Վի­զըն­տա­լի կենտ­րո­նի պաշ­տո­նյա­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ Ադր­բե­ջա­նին քծ­նե­լուց, բազ­միցս այդ եր­կիր այ­ցե­լե­լուց և նրան որ­պես Իս­րա­յե­լի մտե­րիմ բա­րե­կամ գո­վա­բա­նե­լուց հե­տո, այժմ բո­ղո­քում են Իս­րա­յե­լի հաս­ցեին Բաք­վի կոշտ քն­նա­դա­տու­թյու­նից։ Հու­սով եմ, որ հրեա և իս­րա­յել­ցի ղե­կա­վար­նե­րը գի­տակ­ցում են, որ այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը խա­բել է ի­րենց և սո­վո­րել են այն ու­սա­նե­լի դա­սը, որ չի կա­րե­լի վս­տա­հել ոչ­խա­րի մոր­թով գայ­լին։ Նրանք պետք է նաև գի­տակ­ցեն, որ, ինչ­պես ա­սաց­վածքն է ա­սում. ՙշնե­րի հետ քնողն արթ­նա­նում է լվե­րով՚։ Իս­րա­յել­ցի և հրեա պաշ­տո­նյա­նե­րը կար­ծես թե ո­չինչ չեն սո­վո­րել Թուր­քիա­յի կող­մից խաբ­ված լի­նե­լու ի­րենց փոր­ձից։ Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ Թուր­քիա­յին ա­ջակ­ցե­լուց հե­տո, նույ­նիսկ խայ­տա­ռակ կեր­պով խո­չըն­դո­տե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­մա­նը Կոնգ­րե­սում, իս­րա­յել­ցի և հրեա պաշ­տո­նյա­նե­րը այժմ մե­ղադ­րում են Թուր­քիա­յին հա­կա­սե­մա­կա­նու­թյան և Իս­րա­յե­լի նկատ­մամբ թշ­նա­ման­քի մեջ։ Հա­յե­րը տա­րի­ներ շա­րու­նակ զգու­շաց­նում էին նրանց, որ չվս­տա­հեն Թուր­քիա­յին, և որ նրանց կհար­վա­ծեն թի­կուն­քից ա­մե­նաանս­պա­սե­լի պա­հին, սա­կայն ա­պար­դյուն։ Փո­խա­դարձ շա­հա­գործ­ման այս գռե­հիկ խա­ղում իս­րա­յե­լա­ցի­ներն ու ա­մե­րի­կա­ցի հրեա­նե­րը մնա­ցին դա­տար­կա­ձեռն։ Նույ­նը կա­տար­վում է նաև Ադր­բե­ջա­նի հետ նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ա­վե­լի վատ կլի­նի, ե­թե նրանք ա­րագ ուշ­քի չգան։
Չի կա­րե­լի ա­մեն ինչ գնա­հա­տել միայն նավ­թով, զեն­քով ու փո­ղով։ Շատ ա­վե­լի ար­ժե­քա­վոր բա­ներ կան մարդ­կու­թյան, ար­դա­րու­թյան և ճշ­մար­տա­ցիու­թյան նման, քան ֆի­նան­սա­կան ու անձ­նա­կան շա­հը։ Սա­կայն այս անձ­նա­սի­րա­կան աշ­խար­հում գրե­թե անհ­նա­րին է նման պար­կեշտ վար­քա­գիծ ակն­կա­լել...