[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱ՞Ն

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Լավ­րո­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո Չի­նաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը դի­վա­նա­գի­տա­կան տուր­նեի է մեկ­նել Ի­րան, Թուր­քիա, Սաու­դյան Ա­րա­բիա եւ Ա­րա­բա­կան միա­ցյալ է­մի­րու­թյուն­ներ։ Ա­րա­բա­կան այս եր­կր­նե­րը, մա­նա­վանդ Սաու­դյան Ա­րա­բիան, տաս­նա­մյակ­ներ ի վեր հան­դի­սա­ցել է տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ գեո­քա­ղա­քա­կան շա­հե­րի հիմ­նա­կան պրո­վայ­դե­րը։ Նա­խա­գա­հա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի ա­վար­տին Դո­նալդ Թրամ­փին հա­ջող­վել էր Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան եր­կր­նե­րի եւ Իս­րա­յե­լի մի­ջեւ դի­վա­նա­գի­տա­կան շփում­նե­րի հաս­նել, ին­չը գնա­հատ­վել էր որ­պես ԱՄՆ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան նշա­նա­կա­լի ձեռք­բե­րում։

ԱՄՆ-Չի­նաս­տան գեր­լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում Չի­նաս­տա­նի ԱԳ նա­խա­րա­րի այ­ցը Սաու­դյան Ա­րա­բիա եւ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ըն­դու­նե­լու­թյու­նը վկա­յում են, որ Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան եր­կր­նե­րում իշ­խում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րա­կողմ­նո­րոշ­ման մի­տում­ներ։ Չա­փա­զանց ու­շագ­րավ է, որ Չի­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը չի այ­ցե­լել Իս­րա­յել, ին­չը բաց ակ­նարկ է, որ հրեա­կան պե­տու­թյու­նը չի դիտ­վում որ­պես գոր­ծըն­կեր այն ծրագ­րե­րում, որ Պե­կի­նը մտա­դիր է ի­րա­կա­նաց­նել Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան, Ա­ռա­ջա­վոր Ա­սիա­յի եւ Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւել­քի տա­րա­ծաշր­ջան­նե­րում։
Մի­ջազ­գա­յին փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը Չի­նաս­տան-Ռու­սաս­տան՝ ԱԳ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո հար­ցադ­րում էին ա­րել, թե որ­տե՞ղ կլի­նի Թուր­քիան՝ ԱՄՆ-Եվ­րա­միու­թյուն դա­շին­քու՞մ, թե Ռու­սաս­տան-Չի­նաս­տան նա­խագ­ծե­րու՞մ։
Այ­սօր զգու­շա­վոր կան­խա­տե­սում կա­րե­լի է ա­նել, որ Թուր­քիան մաս կկազ­մի այս­պես կոչ­ված Մեծ Եվ­րա­սիա գեո­քա­ղա­քա­կան մե­գա­տա­րա­ծաշր­ջա­նին։ Ան­կա­րա­յում Չի­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել ոչ միայն իր թուրք պաշ­տո­նակ­ցի, այ­լեւ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հետ։ Ե­թե ի­րա­վի­ճա­կը բնու­թագ­րենք որ­պես գոր­ծարք, ա­պա բո­լոր նա­խան­շան­նե­րը կան ա­սե­լու, որ
-Թուր­քիան Չի­նաս­տա­նին խոս­տա­ցել է չմի­ջամ­տել թյուր­քա­խոս ույ­ղուր­նե­րով բնա­կեց­ված Սինց­զյա­նի ի­րա­վի­ճա­կին
-Չի­նաս­տա­նը խոս­տա­ցել է բազ­մա­մի­լիարդ ներդ­րում­ներ ա­նել թուր­քա­կան տն­տե­սու­թյան մեջ
-Չի­նաս­տա­նը բա­ցում է շու­կան թուր­քա­կան կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի եւ շի­նա­նյու­թե­րի առ­ջեւ։
Ա­վե­լի ծա­վա­լուն ծրագ­րեր են քն­նար­կել Չի­նաս­տա­նը եւ Ի­րա­նը, որ­տեղ ՉԺՀ ԱԳ նա­խա­րա­րը բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել ի­րան­ցի պաշ­տո­նակ­ցի, նա­խա­գահ Ռու­հա­նիի եւ հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ Խա­մե­նեի խոր­հր­դա­կան Լա­րի­ջա­նիի հետ։ Խոս­քը քսան­հինգ տար­վա չի­նա­կան ներդ­րում­նե­րի մա­սին է, ո­րոնց ընդ­հա­նուր ծա­վա­լը գնա­գատ­վում է ա­վե­լի քան եր­կու հա­րյուր մի­լիարդ դո­լա­րի սահ­ման­նե­րում։ Սա ԱՄՆ եւ Եվ­րա­միու­թյան կող­մից պատ­ժա­մի­ջոց­նե­րի են­թարկ­վող Ի­րա­նի հա­մար պար­զա­պես փր­կօ­ղակ է։
Ընդ ո­րում, Չի­նաս­տա­նը ներդ­րում­նե­րի հար­ցում ո­րե­ւէ սահ­մա­նա­փա­կում չի ներ­կա­յաց­րել։ Դա Ի­րա­նին թույլ կտա ի­րա­կա­նաց­նել նաեւ ռազ­մա­տեխ­նո­լո­գիա­կան ծրագ­րեր՝ ար­դիա­կա­նաց­նե­լու Զին­ված ու­ժե­րը։ Իս­րա­յե­լի հետ տեխ­նո­լո­գիա­կան մր­ցակ­ցու­թյան մեջ գտն­վող Ի­րա­նի հա­մար սա ար­դեն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր է։
Ըստ ե­րե­ւույ­թին, լուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում ռուս-թուր­քա­կան ուղ­ղու­թյամբ՝ կապ­ված Ադր­բե­ջա­նի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի թյուր­քա­խոս պե­տու­թյուն­նե­րի ին­տեգ­րաց­ման հե­ռան­կա­րի հետ։ Խիստ ակ­նա­ռու է, որ վեր­ջին պա­հին Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը ՙհե­տաձ­գել է՚ Ղա­զախս­տան այ­ցը։ Նա­խա­պես ա­նոն­սա­վոր­ված էր, որ Թուր­քիան քն­նար­կում է ՙԹու­րա­նի բա­նակ՚ ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րը՝ նպա­տակ ու­նե­նա­լով ներգ­րա­վել նաեւ Պա­կիս­տա­նին։
Բա­ցառ­ված չէ, որ ռուս-չի­նա­կան Մեծ Եվ­րա­սիա նա­խագ­ծին Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը փոխ­հա­տու­ցում է ա­ռան­ձին ՙԹուր­քա­կան աշ­խար­հի՚ էր­դո­ղա­նյան նա­խագ­ծի առ­կախ­մա­նը։
Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը, որ­քան հաս­կաց­վում է, փոր­ձում են հար­թել նաեւ թուրք-ի­րա­նա­կան ա­վան­դա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը։ Ի­րա­նի տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցը, շատ հնա­րա­վոր է, կհաղ­թա­հա­րի կենտ­րո­նա­կան եւ հյու­սի­սա­յին տա­րա­ծաշր­ջան­նե­րի մի­ջեւ ճեղք­ված­քը, իսկ դա կկան­խի Ատր­պա­տա­կա­նի թյուր­քա­խոս բնակ­չու­թյան ան­ջա­տո­ղա­կան ձգ­տում­նե­րը։ Ան­կաս­կած է, որ Թուր­քիան նույն­պես հա­վաս­տիա­ցում­ներ կս­տա­նա, որ Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը չեն ա­ջակ­ցի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում քր­դա­կան պե­տու­թյան ստեղծ­ման ծրագ­րին։
Իր հեր­թին Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ձե­ւա­վո­րում է ազ­դե­ցու­թյան ա­լյանս՝ փոր­ձե­լով հա­մախմ­բել Եվ­րա­միու­թյան, ինչ­պես նաեւ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յի եւ պոստ­խոր­հր­դա­յին ո­րոշ եր­կր­նե­րի։
Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ սր­վե­լու է Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քի ի­րա­վի­ճա­կը։ Ա­մե­նե­ւին էլ բա­ցառ­ված չէ, որ Դոն­բա­սում կվերս­կս­վեն մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ի­րա­վի­ճա­կը չա­փա­զանց ան­կա­յուն է նաեւ Մոլ­դո­վա­յում, որ­տեղ նա­խա­գա­հի պաշ­տո­նում ըն­տր­վել է ա­րեւմ­տա­մետ Մա­յա Սան­դուն եւ պա­հան­ջում է, որ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը հե­ռա­նան Մեր­ձդ­նեստ­րից։
Այս հա­մա­տեքս­տում հարկ է ա­ռանձ­նաց­նել Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Զուլ­ֆու­գա­րո­վի տե­սա­կե­տը, ըստ ո­րի ԼՂ՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան շր­ջա­նին ՙսպաս­վում է պարզ ռեին­տեգ­րա­ցիա՝ ա­ռանց ո­րե­ւէ կար­գա­վի­ճա­կի՚։ Զուլ­ֆու­գա­րո­վը խիստ քն­նա­դա­տու­թյան է են­թար­կել ԱՄՆ-ին եւ ԵԱՀԿ-ին, որ ՙփոր­ձում են վե­րա­կեն­դա­նաց­նել ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցը՚։
Զուլ­ֆու­գա­րո­վը քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից ա­ռաջ հան­դես էր ե­կել ՙԱդր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը բա­ցա­ռա­պես ու­ժի գոր­ծադր­մամբ վե­րա­կանգ­նե­լու՚ կո­չով։ Կա­րե­լի է ա­սել, որ ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցի մա­սին նրա դի­տար­կու­մը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է պաշ­տո­նա­կան Բաք­վի մո­տեց­մա­նը։
Ե­թե փոր­ձենք ընդ­հան­րաց­նել, ա­պա սպա­սե­լի է, որ ԱՄՆ-ը եւ Եվ­րա­միու­թյու­նը, որ­պես հա­կակ­շիռ Մեծ Եվ­րա­սիա­յի ռուս-չի­նա­կան նա­խագ­ծի, Հա­յաս­տա­նում ար­տա­քին քա­ղա­քա­կան զոն­դաժ են ի­րա­կա­նաց­նե­լու։ Ար­դեն իսկ ուր­վագծ­վում է քա­ղա­քա­կան բե­ւեռ, ո­րը հան­դես է գա­լիս Հա­յաս­տա­նը ՙռուս-թուր­քա­կան աք­ցա­նից դուրս բե­րե­լու՚ պլատ­ֆոր­մով։ Սկս­վում է դի­վա­նա­գի­տա­կան փոր­ձու­թյան նոր շր­ջան։