[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԴԱՇԻՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ՞Ն

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Լավ­րո­վի Պե­կին կա­տա­րած այ­ցից հե­տո ՉԺՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը դի­վա­նա­գի­տա­կան ու­ղե­ւո­րու­թյուն կա­տա­րեց Ի­րան, Թուր­քիա­յի եւ Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան մի քա­նի եր­կր­ներ։ Չի­նաս­տա­նը, ե­րե­ւում է, ԱՄՆ հետ գլո­բալ մր­ցակ­ցու­թյան մեջ շեշ­տը դնում է եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան-կո­մու­նի­կա­ցիոն ին­տեգ­րա­ցիա­յի ծրագ­րի վրա։ Այդ մա­սին փոր­ձա­գի­տա­կան հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­նե­րը խո­սում են 2010-ա­կան թվա­կան­նե­րից, բայց նա­խա­գի­ծը քա­ղա­քա­կան ա­ռու­մով ամ­բող­ջա­կան տես­քի է ե­կել 2019թ. գար­նա­նը։

Որ­քա­նո՞վ է մեծ այն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Չի­նաս­տա­նը քսան­հին­գա­մյա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձա­յնա­գիր է ստո­րագ­րել Ի­րա­նի հետ, քն­նարկ­վում է թուրք-չի­նա­կան տն­տե­սա­կան ին­տեգ­րա­ցիա­յի հե­ռան­կա­րը։ ՉԺՀ-ն մեծ ներդ­րում­ներ է կա­տա­րում Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րում։ Չի­նա­կան ապ­րանք­նե­րի առ­ջեւ բաց է Եվ­րա­միու­թյան եւ Ռու­սաս­տա­նի շու­կան։ Տն­տե­սա­կան-կո­մու­նի­կա­ցիոն այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րող է վե­րա­ճել ռազ­մաքա­ղա­քա­կան ին­տեգ­րա­ցիա­յի։
Փոր­ձա­գետ­նե­րը նման են­թադ­րու­թյուն ա­նում են՝ ար­ձա­նագ­րե­լով, որ ռուս-չի­նա­կան եւ չին-ի­րա­կա­նա­կան ու թուրք-չի­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո ԱՄՆ Ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ա­կա­դե­միա­յում տե­ղի է ու­նե­ցել ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով նա­խա­գահ Բայ­դե­նի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան Ջեյք Սե­լի­վա­նի հան­դի­պու­մը նրա ճա­պո­նա­ցի եւ հա­րավ­կո­րեա­ցի պաշ­տո­նա­կից­ներ Սի­գե­րու Կի­տա­մու­րա­յի եւ Սուհ Հու­նի մի­ջեւ։
Վեր­լու­ծա­բան­նե­րը հատ­կա­պես կա­րե­ւո­րել են, որ ԱՄՆ-ին հա­ջող­վել է անվ­տան­գա­յին հար­ցե­րում բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ բե­րել Ճա­պո­նիա­յի եւ Հա­րա­վա­յին Կո­րեա­յի հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին, քա­նի որ, չնա­յած ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րում հա­մընկ­նող դիր­քո­րո­շում­նե­րին, եր­կու եր­կր­նե­րը պատ­մա­կա­նո­րեն վի­ճե­լի սուր հար­ցեր ու­նեն։ Մաս­նա­վո­րա­պես, Հա­րա­վա­յին Կո­րեան տաս­նա­մյակ­ներ ի վեր Ճա­պո­նիա­յից նյու­թա­կան եւ բա­րո­յա­կան փոխ­հա­տու­ցում է պա­հան­ջում Կո­րեա­կան թե­րակղ­զու օ­կու­պա­ցիա­յի շր­ջա­նում կո­րեա­ցի ժո­ղովր­դի շա­հա­գործ­ման, նրա դեմ բռ­նու­թյուն­նե­րի հա­մար։
Ե­րե­ւում է, սա­կայն, որ տա­րա­ծաշր­ջա­նում Չի­նաս­տա­նի ազ­դե­ցու­թյան դեմ միաս­նա­կան ալյ­անս ձե­ւա­վո­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը Ճա­պո­նիա­յին եւ Հա­րա­վա­յին Կո­րեա­յին ստի­պել է առ­ժա­մա­նակ մի կողմ թող­նել տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Քն­նար­կում­նե­րի մա­սին պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ սլաք­ներն ուղղ­ված են Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի դեմ, իսկ խն­դի­րը ներ­կա­յաց­ված է այն­պես, որ ԱՄՆ-ը, Ճա­պո­նիան եւ Հա­րա­վա­յին Կո­րեան մտադր­ված են ջան­քեր հա­մա­տե­ղել Կո­րեա­կան թե­րակղ­զին մի­ջու­կա­զեր­ծե­լու ուղ­ղու­թյամբ։
Մի­ջազ­գա­յին մա­մու­լը, մինչ­դեռ, հա­մա­րում է, որ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յի մի­ջու­կա­յին ծրագ­րի թե­ման միայն ար­տա­քին ֆոն է։ Այդ կերպ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ձգ­տում է անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ՄԱԿ-ից եւ ՄԱ­ԳԱ­ՏԷ-ից քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­նալ, բայց ի­րա­կա­նում քն­նարկ­վում է Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-Ճա­պո­նիա-Հա­րա­վա­յին Կո­րեա ռազ­մաքա­ղա­քա­կան ա­լյան­սի ձե­ւա­վոր­ման հար­ցը՝ հե­ռա­հար նպա­տակ ու­նե­նա­լով ընդ­գր­կել նաեւ այլ եր­կր­նե­րի։
Ըստ ե­րե­ւույ­թին, այդ նույն ուղ­ղու­թյամբ է աշ­խա­տում նաեւ Չի­նաս­տա­նը։ Սկզ­բուն­քո­րեն դա է Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խո­րաց­նե­լու ու­ղեգ­ծի ի­րա­կան շար­ժա­ռի­թը։ Թուր­քիան ա­մուր կա­պեր ու­նի տա­րա­ծաշր­ջա­նի ազ­դե­ցիկ եր­կր­նե­րից Պա­կիս­տա­նի հետ։ Թուր­քիան փոր­ձում է ազ­դե­ցու­թյուն հաս­տա­տել նաեւ Աֆ­ղանս­տա­նում եւ, կար­ծես, ո­րո­շա­կի քայ­լեր ար­դեն ձեռ­նար­կում է։ Աֆ­ղանս­տա­նի վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը երկ­րի էթ­նիկ խմ­բե­րի պաշ­տո­նա­կան ռեեստր է նե­րա­ռել նաեւ թա­թար­նե­րին, որ թյուր­քա­կան ծագ­ման փոք­րա­մաս­նու­թյուն են։
Ե­թե Չի­նաս­տա­նին հա­ջող­վի Թուր­քիա­յի մի­ջո­ցով շա­հել Պա­կիս­տա­նի եւ Աֆ­ղանս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյու­նը, ա­պա ՙՄեկ գո­տի՝ մեկ ու­ղի՚ մե­գա­նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցումն ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան հե­ռան­կար կու­նե­նա՝ Չի­նաս­տա­նի հա­մար ա­պա­հո­վե­լով ոչ միայն ցա­մա­քա­յին ուղ­ղա­կի ելք Եվ­րո­պա, այ­լեւ ծո­վա­յին ա­վե­լի հար­մար հա­ղոր­դակ­ցու­թյուն։ Այս ի­մաս­տով ԱՄՆ-Ճա­պո­նիա-Հա­րա­վա­յին Կո­րեա ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­լյան­սի ձե­ւա­վո­րու­մը նաեւ ա­մե­րի­կյան տն­տե­սա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան նպա­տակ է հե­տապն­դում։
Միա­ժա­մա­նակ ԱՄՆ-ը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն մե­ծաց­նում է ազ­դե­ցու­թյու­նը Եվ­րա­միու­թյան ան­դամ եր­կր­նե­րի վրա։ Վա­շինգ­տո­նը նպա­տա­կադր­վել է միա­վո­րել Եվ­րո­պան՝ որ­պես Ռու­սաս­տա­նին ՙզս­պե­լու ծրագ­րի՚ գոր­ծի­քա­կազմ։ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յի պոստ­կո­մու­նիս­տա­կան եւ պոստ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րում ԱՄՆ-ը բա­վա­րար ազ­դե­ցու­թյուն ու­նի եւ ամ­րապ­նդ­վում է, իսկ Ա­րեւմ­տյան Եվ­րո­պա­յում նրա նա­խա­ձեռ­նու­թյուն­ներն ա­ռայժմ բախ­վում են Գեր­մա­նիա­յի եւ, մա­սամբ, Ֆրան­սիա­յի դի­մադ­րու­թյա­նը։
Կան­խա­տե­սում­նե­րը, որ ԱՄՆ-ում դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան թեկ­նա­ծուի հաղ­թա­նա­կի դեպ­քում մի­ջազ­գա­յին ի­րա­վի­ճա­կը սր­վե­լու է, կար­ծես ի­րա­կա­նա­նում են։ Ռու­սաս­տա­նի հա­մար լուրջ փոր­ձու­թյուն կլի­նի Ուկ­րաի­նա­յի ա­րեեւլ­քում ճգ­նա­ժա­մը, ին­չին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ձգ­տում է ԱՄՆ-ը՝ հա­կա­մար­տու­թյան դր­դե­լով Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Չի­նաս­տա­նի պա­րա­գա­յում հնա­րա­վոր են ան­կար­գու­թյուն­ներ ույ­ղու­րաբ­նակ ինք­նա­վա­րու­թյան տա­րած­քում։
Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքստն, այս­պի­սով, գնում է բե­ւե­ռաց­ման։ Մի կող­մում ԱՄՆ-ն է՝ Եվ­րա­միու­թյան դաշ­նա­կից­նե­րի, մաս­մամբ՝ Իս­րա­յե­լի եւ Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան միա­պե­տու­թյուն­նե­րի հետ, մյու­սում՝ Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը։ Թուր­քիան դե­ռեւս ՙճո­ճա­նակ՚ է։ Դժ­վար է կան­խա­տե­սել նաեւ Ի­րա­նի ընտ­րու­թյու­նը։ Մեր տա­րա­ծաշր­ջա­նը չի­նա­կան ՙՄե­տաք­սի ճա­նա­պար­հի՚ գո­տում է։ Այս կտր­ված­քով են գնա­հատ­վում Հա­յաս­տա­նով անց­նող կո­մու­նի­կա­ցիա­նե­րը։