[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵ­ՐԻ­ՆԵ­ՐԻ ՀԱՐ­ՑԸ ԿՈ­ՄՈՒ­ՆԻ­ԿԱ­ՑԻԱ­ՆԵ­ՐԻ Ա­ՊԱՇՐ­ՋԱ­ՓԱԿ­ՄԱՆ ՀԵՏ ՓՈԽ­ԿԱ­ՊԱԿ­ՑԵԼՆ ԱՆՏ­ՐԱ­ՄԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ Է

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Շվե­դիա­յի արտ­գործ­նա­խա­րար Անն Լին­դեն, մար­տի 14-ին տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցով գտն­վե­լով Բաք­վում, հան­դի­պում էր ու­նե­ցել Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ։ Վեր­ջինս ա­սել էր, որ Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րա­կանգ­նու­մը կա­րող է ե­լա­կետ դառ­նալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ան­ցյա­լում թող­նե­լու հա­մար։ Ա­լիևը, զար­մա­նա­լիո­րեն, չօգ­տա­գոր­ծեց հետ­պա­տե­րազ­մյան իր թե­զը, ըստ ո­րի՝ հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է և ին­քը քն­նար­կե­լու բան չու­նի։ Նա նաև հրա­ժար­վեց այն տո­նայ­նու­թյու­նից, որն ի ցույց էր դրել ա­մե­րի­կա­ցի և Ֆրան­սիա­ցի հա­մա­նա­խա­գահ­նե­րի՝ Բա­քու կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ։ Այս դեպ­քում նա ա­ռաջ մղեց տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցը, բնա­կա­նա­բար, այն ներ­կա­յաց­նե­լով ադր­բե­ջա­նա­կան շա­հե­րի պրիզ­մա­յով։ Ու­րեմն, ըստ Ա­լիևի, հա­կա­մար­տու­թյունն ամ­բող­ջու­թյամբ լուծ­ված չէ, քա­նի դեռ հա­յե­րը փակ են պա­հում իր հա­մար հույժ կարևոր հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րը։ Եվ քա­նի որ այդ­պես է, նա չի կա­րող թեր­թել պատ­մու­թյան այս է­ջը։ Ա­լիևի պահ­ված­քը չի վրի­պել ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի ու­շադ­րու­թյու­նից, ին­չը հիմք է տվել նրան իր պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նշե­լու, որ ՙեր­կար ճա­նա­պարհ կա անց­նե­լու՝ մինչև տևա­կան ու կա­յուն խա­ղա­ղու­թյուն, և այս­տեղ կազ­մա­կեր­պու­թյունն ա­նե­լիք ու­նի՚։
ԵԱՀԿ-ն ի՞նչ չա­փով ա­նե­լիք ու­նի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում, դեռ այն­քան էլ պարզ չէ։ Ի­րո­ղու­թյունն այն է, որ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փում մեծ ճեղք­վածք է ա­ռա­ջա­ցել։ Հիմ­նախն­դի­րը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում կար­գա­վո­րե­լու և, առ­հա­սա­րակ, այս ձևա­չա­փի կեն­սու­նա­կու­թյանն առ­նչ­վող հար­ցե­րը ակ­տիվ քն­նար­կում­նե­րի տե­ղիք են տվել։ ԱՄՆ-ից Մինս­կի խմ­բի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Ռի­չարդ Հոգ­լան­դը ICR Center-ի հա­մար գրած իր հոդ­վա­ծում նշել է, որ Երևա­նը Մինս­կի խմ­բի պահ­պա­նումն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում՝ ԼՂ վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կը ո­րո­շե­լու հա­մար։ Բա­քուն պա­կաս վճ­ռա­կան չէ մյուս ուղ­ղու­թյամբ՝ պն­դե­լով, որ ԼՂ-ն Ադր­բե­ջա­նի ան­բա­ժա­նե­լի մասն է և միշտ կլի­նի։ Նախ­կին հա­մա­նա­խա­գա­հը հարց է տվել՝ ԵԱՀԿ Մինս­կի խումբն ու­նի՞ որևէ դե­րա­կա­տա­րու­թյուն. Հա­յաս­տա­նը միան­շա­նակ ՙա­յո՚ է ա­սում, Բա­քուն՝ միան­շա­նակ ՙոչ՚։ Այս­պի­սով, Մինս­կի խմ­բի ստա­տուս քվոն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կմ­նա հա­րա­բե­րա­կան ան­հայ­տու­թյան մեջ, եզ­րա­կաց­րել է Հոգ­լան­դը։
Մոսկ­վա­յում, հա­վա­նա­բար, փոքր-ինչ այլ կար­ծի­քի են։ Ներ­կա պայ­ման­նե­րում, երբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազմն է, հա­կա­մար­տող կող­մե­րի միջև միջ­նոր­դա­վոր­ված կապն ա­պա­հով­վում է Մոսկ­վա­յի կող­մից։ Բա­ցի այդ, Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է կա­տա­րել տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պան­ման ե­րաշ­խա­վո­րի դե­րը։ Այս հա­մա­տեքս­տում դի­տար­կենք ապ­րի­լի 1-ին Մոսկ­վա­յում ԱՊՀ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տին ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյա­նի մաս­նակ­ցու­թյու­նը և նրա ա­ռան­ձին հան­դի­պու­մը ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հետ։ Լավ­րով-Այ­վա­զյան զրույ­ցում անդ­րա­դարձ է ե­ղել հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան երկ­կողմ օ­րա­կար­գի հար­ցե­րին, ինչ­պես նաև բարձր մա­կար­դա­կով շփում­նե­րի ա­ռա­ջի­կա ժա­մա­նա­կա­ցույ­ցին։ Այ­վա­զյանն անդ­րա­դար­ձել է Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ հայ­տն­ված տա­րածք­նե­րում մշա­կու­թա­յին և կրո­նա­կան կո­թող­նե­րի մի­տում­նա­վոր թի­րա­խա­վոր­ման խնդ­րին, նաև շեշ­տել ադր­բե­ջա­նա­կան կող­մում՝ Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կոպ­տա­գույն խախտ­մամբ պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի և պա­տանդ­նե­րի ան­հա­պաղ հայ­րե­նա­դարձ­ման կարևո­րու­թյու­նը։ Նույն օրն արտ­գործ­նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տի շր­ջա­նակ­նե­րում կա­յա­ցած Լավ­րով-Բայ­րա­մով հան­դիպ­մա­նը քն­նարկ­վել է ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կա­տար­ման ըն­թաց­քը։ Հայ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի թե­ման Մոսկ­վան մշ­տա­պես պա­հում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ երկ­խո­սու­թյան օ­րա­կար­գում՝ ել­նե­լով մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի նոր­մե­րի պահ­պան­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նից։ Օ­րերս հայ լրագ­րող­ներն այդ հարցն էին ուղ­ղել ՀՀ-ում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նին։ Դես­պանն ա­սել է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մում գե­րի ըն­կած­նե­րի փո­խա­նակ­ման աշ­խա­տան­քը պետք է ա­վար­տին հասց­վի։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյունն աշ­խա­տում է ՙբո­լո­րը՝ բո­լո­րի դի­մաց՚ սկզ­բուն­քը կյան­քի կո­չե­լու ուղ­ղու­թյամբ։
Բա­քուն, ըստ երևույ­թին, փոր­ձում է հայ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը փոխ­կա­պակ­ցել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հետ։ Դես­պան Կո­պիր­կի­նը Բաք­վին հաս­կաց­նում է, որ գե­րի­նե­րի հայ­րե­նա­դարձ­ման գոր­ծըն­թացն ա­ռանց ա­վե­լորդ շա­հար­կում­նե­րի պետք է ա­վար­տին հասց­վի։ Ապ­րի­լի 7-ին Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք Պու­տին-Փա­շի­նյան հան­դիպ­մա­նը ՀՀ վար­չա­պետն այս հար­ցը պետք է կտ­րուկ դնի, մա­նա­վանդ որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դեմն ազ­դակ­ներ է հղում առ այն, որ ի­րեն ա­ռա­վե­լա­պես հե­տաք­րք­րում է Մեղ­րիի մի­ջանց­քի գա­ղա­փա­րի կյան­քի կո­չու­մը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը, ե­լույթ ու­նե­նա­լով Թյուր­քա­լե­զու պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խոր­հր­դի գա­գաթ­նա­ժո­ղո­վում, ա­սել էր, որ ՙադր­բե­ջա­նա­կան Զան­գե­զու­րը՚ խա­ղա­լու է թյուր­քա­կան աշ­խար­հը միա­վո­րե­լու դեր, քա­նի որ այն­տե­ղով անց­նող տրանս­պոր­տի, կա­պի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խագ­ծե­րը կմիա­վո­րեն ամ­բողջ թյուր­քա­կան աշ­խար­հը։ Բա­քուն թե­ժաց­նում է մթ­նո­լոր­տը՝ մինչև վերջ բա­ցա­հայ­տե­լով իր մտադ­րու­թյուն­նե­րը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ԱԳն-ն այս պա­րա­գա­յում մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը կոչ է ա­նում հա­մար­ժեք քայ­լեր ձեռ­նար­կել և թույլ չտալ թյուր­քա­կան և մահ­մե­դա­կան հա­սա­րա­կու­թյուն­նե­րի հա­մախմ­բում Ադր­բե­ջա­նի նկր­տում­նե­րի շուրջ։