[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԴ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԻՐԱՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հու­նի­սի կե­սե­րին Ի­րա­նում կկա­յա­նան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ի­րա­նի պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը յու­րօ­րի­նակ է։ Քա­ղա­քա­ցի­ներն ընտ­րում են խոր­հր­դա­րան եւ նա­խա­գահ, իսկ եր­կի­րը փաս­տա­ցի կա­ռա­վա­րում է հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դը կամ Ռահ­բա­րը, որ պաշ­տո­նա­վա­րում է ցմահ, ո­րե­ւէ ո­րո­շում, հրո­վար­տակ կամ այլ ակտ չի ըն­դու­նում, բայց ի­րա­վա­սու է կա­սեց­նել նա­խա­գա­հի հրա­մա­նա­գի­րը, խոր­հր­դա­րա­նի ըն­դու­նած օ­րեն­քը, ե­թե հա­մա­րի, որ հա­կա­սում են իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ո­գուն։ Նա­խա­գա­հը կա­ռա­վա­րու­թյուն նշա­նա­կում է խոր­հր­դա­րա­նի հա­մա­ձայ­նու­թյամբ, որն ի­րա­վա­սու է ան­վս­տա­հու­թյուն հայտ­նել ցան­կա­ցած նա­խա­րա­րի եւ պե­տու­թյան ղե­կա­վա­րին։

Ճիշտ նույն ո­ճի մեջ է Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ու թեեւ մի­ջազ­գա­յին ըն­կա­լումն այն է, որ Ի­րա­նը խիստ ա­վան­դա­պահ եւ սկզ­բուն­քա­յին կողմ­նո­րո­շում­նե­րի կրո­նա­պե­տու­թյուն է, փաս­տա­ցի Թեհ­րա­նը վա­րում է ի­րոք բազ­մա­վեկ­տոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ հիմ­քում ու­նե­նա­լով չա­փա­զանց պրագ­մա­տիկ նպա­տակ­ներ։ Ի մաս­նա­վո­րի՝ Չի­նաս­տա­նի հետ քսան­հինգ տար­վա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րի թա­նա­քը դեռ չչո­րա­ցած՝ Ի­րա­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­ներ է գոր­ծու­ղել ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զա­րի­ֆին, որ­տեղ վեր­ջինս հա­մա­տեղ շա­հեր եւ դրանց ի­րաց­ման մի­ջոց­ներ է փնտ­րում։ Եւ այդ քայ­լը ոչ ո­քի չի զար­մաց­նում։ Առ­ջե­ւում նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար կոշտ մր­ցակ­ցու­թյուն է, իսկ Ի­րա­նի նախ­կին նա­խա­գահ Ահ­մե­դի­նե­ջադն ար­դեն հասց­րել է գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տել, որ երկ­րի հարս­տու­թյուն­նե­րը եւ ռազ­մա­վա­րա­կան կշի­ռը տրա­մադ­րում է Չի­նաս­տա­նին։ Անհ­րա­ժեշտ է ցույց տալ, որ Ի­րա­նը սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի եր­կիր չէ, ու­նակ է տա­րա­ծաշր­ջա­նա­յին լուրջ դե­րա­կա­տար լի­նել եւ հա­վա­սա­րակշ­ռել Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ, ճիշտ է, թուր­քա­կան էթ­նիկ ինք­նու­թյու­նը գե­րիշ­խող է դե­մոգ­րա­ֆիկ ա­ռու­մով, բայց չէ՞ որ այն­տեղ է նաեւ Տա­ջիկս­տա­նը՝ հին ի­րա­նա­կան քա­ղա­քակր­թու­թյան անտ­րո­հե­լի մաս­նի­կը։ Ա­հա այս­պի­սի սե­փա­կան խաղ է նա­խա­ձեռ­նում Ի­րա­նը։ Այն բա­նից հե­տո, երբ քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից բո­լո­րը ձգ­տում են ա­ռա­վե­լա­գույն շահ կոր­զել։ Երբ Չի­նաս­տա­նը սկ­սում է գոր­ծի դնել ՙՄեկ գո­տի՝ մեկ ճա­նա­պարհ՚ գեո­քա­ղա­քա­կան նա­խա­գի­ծը, ո­րի ի­րա­ցումն անհ­նար է ա­ռանց Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եր­կր­նե­րի մի­ջեւ գո­նե սկզ­բուն­քա­յին հար­ցե­րում նվա­զա­գույն կոն­սեն­սու­սի։
Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րում Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Զա­րի­ֆի հան­դի­պում­նե­րին եւ բա­վա­կան բարդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, կար­ծես թե՝ ի գի­տու­թյուն Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Ռու­սաս­տա­նի, ոչ ա­ռանց ի­րա­նա­կան կող­մի հա­մա­ձայ­նու­թյան մի­ջազ­գա­յին մա­մուլ տե­ղե­կատ­վու­թյուն է սպր­դել ի­րա­նա-ա­մե­րի­կյան գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեկ­նար­կի մա­սին։ Վեր­լու­ծա­բան­նե­րը են­թադ­րում են, որ այդ նախ­նա­կան քն­նար­կում­ներն սկս­վել են Շվեյ­ցա­րիա­յում եւ ըն­թա­նում են ա­ռայժմ փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դակ­նե­րում, բայց՝ մի քա­նի աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րի ձե­ւա­չա­փով։ Տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վել, որ Բայ­դե­նի վար­չա­կազ­մում ու­սում­նա­սի­րում են Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րաց­ման գեո­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը։ Կաս­կա­ծից դուրս է, որ գոր­ծըն­թա­ցը խթան­վել է Չի­նաս­տան-Ի­րան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կա­րից Վա­շինգ­տո­նի լուրջ ան­հան­գս­տու­թյամբ։ Ոչ մի փոր­ձա­գետ չի ժխ­տում, որ Չի­նաս­տան-Աֆ­ղանս­տան-Ի­րան ա­ռանց­քը մե­ծա­պես կսահ­մա­նա­փա­կի Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ ե­թե այդ օ­ղա­կից Ի­րա­նը դուրս բեր­վի, ա­պա ՙՄե­տաք­սի ճա­նա­պար­հի՚ ցա­մա­քա­յին-եր­կա­թու­ղա­յին նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը, որ են­թադ­րում է ուղ­ղա­կի հա­ղոր­դակ­ցու­թյուն Չի­նաս­տա­նի եւ Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րի մի­ջեւ, մե­ծա­պես հար­ցա­կա­նի տակ կընկ­նի։
Հնա­րա­վո՞ր է Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սկզ­բուն­քա­յին բա­րե­լա­վում։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ փոր­ձա­գետ­նե­րի մեծ մասն այս հար­ցին միան­շա­նակ բա­ցա­սա­կան պա­տաս­խան կտար։ Այ­սօր ոչ ոք նման վս­տա­հու­թյուն չու­նի։ Ա­վե­լին, հենց ա­մե­րի­կյան մա­մուլն է նա­խա­գահ Բայ­դե­նին հու­շում­ներ ա­նում, որ­պես­զի Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում հնա­րա­վո­րինս նր­բան­կատ գոր­ծի։ Ա­հա տե­ղե­կատ­վա­կան այս ֆո­նին հայտ­նի է դար­ձել, որ ի­րա­նա­կան մի նավ Կար­միր ծո­վում են­թարկ­վել է հար­ձակ­ման։ Գրե­թե ոչ մի կաս­կած չկա, որ դա Իս­րա­յե­լի ձե­ռա­գիրն է։ Հրեա­կան պե­տու­թյու­նը խան­դով է վե­րա­բեր­վում ի­րա­նա-ա­մե­րի­կյան ցան­կա­ցած բնույ­թի շփ­ման, քա­նի որ ե­թե այդ եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գո­նե ՙձն­հալ՚ ար­ձա­նագր­վի, ա­պա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Իս­րա­յե­լի նշա­նա­կու­թյու­նը նկա­տե­լիո­րեն կն­վա­զի։ Ի՞նչ է ակն­կալ­վում։ Ի­րա­նը մնում է ան­կան­խա­տե­սե­լի։ Ցան­կա­ցած պա­հի երկ­րի հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դը կա­րող է ա­մե­նա­հե­ռա­վոր գոր­ծու­ղու­մից ետ կան­չել ոչ միայն արտ­գործ­նա­խա­րա­րին, այ­լեւ նա­խա­գա­հին։ Այս հա­մա­տեքս­տում պետք է փոր­ձել հաս­կա­նալ, թե Ի­րա­նի Ռահ­բար Ա­լի Խա­մե­նեին սկզ­բուն­քո­րեն վե­րա­նա­յե՞լ է գեո­քա­ղա­քա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը։
Մի բան ակն­հայտ է. նրա աչ­քի ա­ռաջ փլուզ­վում է իս­լա­մա­կան հա­մե­րաշ­խու­թյան քա­րոզ­չու­թյու­նը, Պար­սից ծո­ցի ա­րա­բա­կան միա­պե­տու­թյուն­նե­րը հաշ­տու­թյան ձեռք են մեկ­նում Իս­րա­յե­լին, իսկ Թուր­քիան Սի­րիա­յի հյու­սի­սում հաս­տատ­վե­լով՝ կտ­րել է շիա­դա­վան խմ­բա­վո­րում­նե­րի եւ Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Նոր ի­րա­վի­ճա­կում Ի­րա­նը պար­տադր­ված է փո­խել խա­ղի կա­նոն­նե­րը։ Եւ ե­թե մոտ ա­պա­գա­յում ա­կա­նա­տես լի­նենք ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման, ա­պա չպետք է զար­մա­նանք։ Ի­րա­նը գա­ղա­փա­րի եր­կիր է, բայց ոչ այն աս­տի­ճա­նի, որ­պես­զի իր ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը դնի սպառ­նա­լի­քի տակ։