[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ ԱՆ­ԴԱՄ­ՆԵ­ՐԻ Ե­ՐԱ­ԶԱՆՔՆ ԱՅՍ ԱՆ­ԳԱՄ ԹԵ­ՐԵՎՍ ԿՅԱՆ­ՔԻ ԿԿՈՉ­ՎԻ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Կո­զակ­ներն Ան­դր­կով­կա­սում ի հայտ են ե­կել դեռևս 18-րդ դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դում՝ Պետ­րոս Ա­ռա­ջի­նի Պար­սից ար­շա­վան­քի ժա­մա­նակ« ռու­սա­կան զոր­քե­րի կազ­մում։ Սա­կայն Ան­դր­կով­կա­սում մշ­տա­կան տե­ղա­կայ­ման հի­մուն­քով նրանց զանգ­վա­ծա­յին տե­ղա­փոխ­ման պատ­ճառ հան­դի­սա­ցան 19-րդ դա­րի պա­տե­րազմ­նե­րը՝ ռուս-պարս­կա­կան (1826-1828թթ.), ռուս-թուր­քա­կան (1828-1829թթ.) և Ղրի­մի պա­տե­րազ­մը (1853-1856թթ.)։

Ըն­դուն­ված է հա­մա­րել, որ ա­ռա­ջին ռուս­ներն Ան­դր­կով­կա­սում հայ­տն­վել են ե­կել 19-րդ դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րին։ Այս­տեղ աք­սո­րում էին հե­րե­տի­կոս­նե­րին ու ա­ղան­դա­վոր­նե­րին։ Այդ ժա­մա­նակ Կով­կա­սի գլ­խա­վոր կա­ռա­վա­րի­չը Ի.Ֆ. Պասկևիչ-Է­րի­վանս­կին էր։ Նրա հրա­մա­նով Ան­դր­կով­կա­սի տա­րա­ծաշր­ջան աք­սոր­ված բո­լոր ՙդու­խո­բո­րեց­նե­րին և այլ ա­ղան­դա­վոր­նե­րին՚ բնա­կեց­րին Ղա­րա­բա­ղի նա­հան­գում։ Եվ ա­հա 19-րդ դա­րի 30-ա­կան թթ. Դո­նից 40 ըն­տա­նիք տե­ղա­փոխ­վում է Ղա­րա­բաղ։
1833թ. ա­ռա­ջին ռուս բնա­կա­վայ­րը դար­ձավ Կա­րյա­գի­նո գյու­ղը՝ 213 բնա­կի­չով, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում թի­վը հա­սավ 700-ի։
Սա­կայն 19-րդ դա­րի 50-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած Ան­դր­կով­կա­սի վե­րաբ­նա­կեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյունն սկս­վեց ի­րա­կա­նաց­վել հա­մա­կայ­սե­րա­կան մասշ­տա­բով՝ ՙայն­տեղ ռու­սա­կան իշ­խա­նու­թյան ամ­րապ­նդ­ման և կայս­րու­թյան հետ երկ­րա­մա­սի ձուլ­ման…՚ մի­տու­մով։ Այս­պես, Ա.Պ. Եր­մո­լո­վի հրա­մա­նով, ով զբա­ղեց­նում էր Վրաս­տա­նի Գլ­խա­վոր զո­րահ­րա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը և Կով­կա­սում գլ­խա­վո­րում էր ռազ­մա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյու­նը, ա­մե­նուր ստեղծ­վե­ցին շտաբ-կա­յան­ներ՝ դրանց կից տն­տե­սու­թյուն­նե­րով, այդ թվում և Ղա­րա­բա­ղում։ Սա­կայն Եր­մո­լո­վի նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը չէր կա­րող նշա­նա­կա­լի ար­դյունք տալ. ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ոչ մեծ շտաբ-կա­յան­նե­րի զին­վո­րա­կան և կի­սա­զին­վո­րա­կան բնակ­չու­թյունն ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է ցր­վեր, քա­նի որ ծա­ռա­յու­թյան ա­վար­տից հե­տո նրանք մեկ­նում էին հայ­րե­նիք։ Նմա­նօ­րի­նակ վայ­րե­րից մե­կը պահ­պան­վել է ներ­կա­յիս Ստե­փա­նա­կեր­տի տա­րած­քում։ Ստե­փա­նա­կեր­տում ռու­սա­կան շտա­բը տե­ղա­կայ­ված էր այ­սօր­վա Կենտ­րո­նա­կան պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի զո­րա­մա­սի տա­րած­քում։ Տե­ղա­կայ­ման վայ­րին կո­զակ­նե­րը բա­վա­կա­նին հա­ջող ըն­տե­լա­ցել էին։ Ե­լի­զա­վետ­պոլ նա­հան­գում ռուս բնա­կա­վայ­րե­րի նկա­րագ­րու­թյամբ զբաղ­վող Ի.Լ. Սե­գա­լը գրում է. ՙԲնա­կա­վայ­րը (ա­վե­լի շուտ՝ բնա­վայ­րը) կազմ­ված է պաշ­տո­նա­թող զին­վո­րա­կան­նե­րից, ինչ­պես նաև նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից, ով­քեր ծա­ռա­յու­թյան ա­վար­տից հե­տո չցան­կա­ցան հայ­րե­նիք վե­րա­դառ­նալ՚։ Դա են վկա­յում նաև Ստե­փա­նա­կեր­տում մայր տա­ճա­րի տա­րած­քի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ հայտ­նա­բեր­ված գտա­ծո­նե­րը (ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է զո­րա­մա­սին հա­րա­կից տա­րած­քում)` ռու­սա­կան կա­յա­զո­րի վար­ժահ­րա­պա­րա­կի սա­լա­հա­տա­կից հատ­ված­ներ։ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ­մամբ այդ սպի­տակ սա­լա­քա­րե­րը տե­ղադր­վել են տա­ճա­րի պա­տե­րից մե­կի դի­մաց՝ ի հի­շա­տակ ռուս-ար­ցա­խյան պատ­մա­կան բա­րե­կա­մու­թյան։
Կո­զակ­նե­րի կյան­քում ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ էր զբա­ղեց­նում Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին։ Բո­լոր գն­դե­րում կա­յին մա­տուռ­ներ ու գն­դե­րեց­ներ։ Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի կա­ռուց­վել էր նաև Ստե­փա­նա­կեր­տում։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ ԿՊՇ ա­կում­բի պա­տի վրա ԱՀ ռուս հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կա­խել էին վա­հա­նակ, որ­տեղ գր­ված էր, որ 1861թ. այս վայ­րում Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի է ե­ղել։ Իսկ 1847 թվա­կա­նից Հադ­րու­թում էր տե­ղա­կայ­ված Պոլ­տա­վա­կան կո­զա­կա­յին հե­ծե­լա­զո­րի շտա­բը։ Այս­պի­սով, Ղա­րա­բա­ղում ի հայտ ե­կան բնա­կա­վայ­րեր, որ­տեղ հա­յերն ու ռուս­ներն ապ­րում էին միա­սին, ստեղ­ծում հա­մա­տեղ ըն­տա­նիք­ներ։ Ռու­սա­կան մշա­կույթն ու ռու­սե­րե­նը Ղա­րա­բա­ղի հա­յե­րի կյան­քի ան­բա­ժա­նե­լի մա­սը դար­ձան և` հա­կա­ռա­կը։ Այդ­պես շա­րու­նակ­վեց ընդ­հուպ մինչև 20-րդ դա­րի 90-ա­կան թվա­կան­նե­րը։

ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո, սա­կայն, օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ռուս բնակ­չու­թյան թվա­քա­նա­կը նկա­տե­լիո­րեն նվա­զեց։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի մեծ մա­սի փակ­վե­լը, սո­ցիա­լա­կան կյան­քում ան­կա­յու­նու­թյու­նը ռուս բնակ­չու­թյան մի մա­սի ար­տա­գաղ­թի պատ­ճառ դար­ձան։ Այ­դու­հան­դերձ, այ­սօր Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ռուս­ներն ի­րենց թվա­քա­նա­կով զբա­ղեց­նում են երկ­րորդ տե­ղը, իսկ 1999թ. հիմն­վեց ՙՂա­րա­բա­ղի ռուս հա­մայնք՚ ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը։
Մեզ հե­տաք­րք­րեց, թե ար­դյո՞ք Ղա­րա­բա­ղում մինչ օրս մնա­ցել են ա­ռա­ջին կո­զակ­նե­րի սե­րունդ­ներ։ Մեր փնտր­տուք­ներն ա­պար­դյուն չան­ցան։ Ստե­փա­նա­կեր­տում գտանք մի մար­դու, ով դեռևս 19-րդ դա­րում այս­տեղ տե­ղա­փոխ­ված Դո­նի կո­զակ­նե­րի ու­ղիղ ժա­ռանգն է։ Խար­չեն­կո Վլա­դի­միր Մի­խայ­լո­վիչ։ Նրա նախ­նի­նե­րը Դո­նից են։ ՙԱյս­տեղ ե­կել ենք շատ վա­ղուց։ Նույ­նիսկ դժ­վա­րա­նում եմ ա­սել` կոնկ­րետ երբ, բայց գի­տեմ, որ մենք` որ­պես ղա­րա­բաղ­ցի, կամ եր­րորդ, կամ չոր­րորդ սե­րունդն ենք։ Հայրս՝ Խար­չեն­կո Մի­խա­յիլ Ե­գո­րո­վի­չը, դեռևս ան­ցյալ դա­րի քսա­նա­կան թվա­կան­նե­րին այս­տեղ ծա­նո­թա­ցել էր մորս՝ Կոնդ­րատևա Վե­րա­յի հետ։ Նրանք ա­մուս­նա­ցել էին 1926թ., ու­նե­ցել մեկ աղ­ջիկ, ա­պա` 1939թ. տղա, այ­սինքն` ինձ։ 1935թ. հայրս ա­վար­տել էր Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան ա­նաս­նա­բու­ժա­կան տեխ­նի­կու­մը։ Աշ­խա­տում էր որ­պես ա­վագ ձիա­պան` տեխ­նի­կու­մին կից տն­տե­սու­թյու­նում։ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նա մեկ­նեց ճա­կատ և պա­տե­րազ­մի հենց սկզ­բում էլ զոհ­վեց։ Մեզ, բազ­մա­թիվ մեր հա­սա­կա­կից­նե­րի նման, մե­ծաց­րել է մայրս՚,-իր կեն­սագ­րու­թյա­նը հա­կիրճ ծա­նո­թաց­րեց Վլա­դի­միր Մի­խայ­լո­վի­չը։
Մեր հար­ցին` կցան­կա­նա՞ վե­րա­դառ­նալ նախ­նի­նե­րի հայ­րե­նիք կամ, ընդ­հան­րա­պես, տե­ղա­փոխ­վել Ռու­սաս­տան, պա­տաս­խա­նեց. ՙՈր­տեղ էլ լի­նեի, ինձ միշտ ձգում էր հայ­րե­նիքս՝ Ստե­փա­նա­կեր­տը, քա­ղաք, ո­րը շատ եմ սի­րում։ Ես շատ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ էի ստա­նում, ան­գամ նա­վա­տոր­մում ծա­ռա­յու­թյանս ժա­մա­նակ։ ԻՆձ ա­ռա­ջար­կում էին ար­տագ­նա նա­վար­կու­թյուն, աշ­խա­տանք կե­տոր­սա­կան նա­վա­կազ­մում, այ­նու­հետև քույրս էր ինձ հրա­վի­րում Ղրիմ, բայց ես հրա­ժար­վե­ցի՚։
-Վլա­դի­մի՜ր Մի­խայ­լո­վիչ, ար­դեն 80 տա­րի է` ապ­րում եք Ստե­փա­նա­կեր­տում, ա­սա­ցեք խնդ­րեմ, Ձեր հան­դեպ զգա­ցե՞լ եք կան­խա­կալ վե­րա­բեր­մունք` որ­պես այ­լազ­գի։
-Եր­բե՜ք, հա­կա­ռա­կը, միշտ հար­գա­լից վե­րա­բեր­մունք եմ զգա­ցել իմ հան­դեպ, և ոչ միայն իմ. Ղա­րա­բա­ղում միշտ մեծ հար­գան­քով ու պատ­կա­ռան­քով են վե­րա­բեր­վում ռուս ժո­ղովր­դին« ու ես դրա կեն­դա­նի վկա­յու­թյունն եմ։
Ռուս հա­մայն­քի բո­լոր ան­դամ­նե­րի նվի­րա­կան ե­րա­զանքն է` ու­նե­նալ ի­րենց Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին։ Մեր թեր­թը հա­ճախ է լու­սա­բա­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ապ­րող ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի, այդ թվում և ռուս­նե­րի թե­ման։ Ռուս հա­մայն­քի նա­խա­գահ Գա­լի­նա Սո­մո­վա­յի հետ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նա հաս­տա­տեց, որ ռու­սա­կան ե­կե­ղե­ցի ե­ղել է և՜ Շու­շիում, և՜ Ստե­փա­նա­կեր­տում՝ Կենտ­րո­նա­կան պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի ա­կում­բի տե­ղում։ Մենք՝ ռուս հա­մայն­քի ան­դամ­ներս, նա­մա­կով դի­մել էինք այն ժա­մա­նակ­վա Հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Ա­լեք­սի Երկ­րոր­դին` մեր ցան­կու­թյու­նը հայտ­նե­լով ԼՂՀ-ում ռու­սա­կան ե­կե­ղե­ցի ու­նե­նալ։ Ա­լեք­սի Երկ­րոր­դը տվեց իր օրհ­նու­թյու­նը՚,-տե­ղե­կաց­րել է Գ. Սո­մո­վան։
Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես ող­ջու­նե­ցին այդ մտահ­ղա­ցու­մը, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը ռուս հա­մայն­քին տրա­մադ­րել էր 6110 քառ. մ տա­րածք« և 2010թ. Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հիմ­նար­կե­քի հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը: Սուրբ Աստ­վա­ծա­ծին Հո­վա­նի տա­ճա­րի օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը կա­տար­վեց Մոսկ­վա­յի պատ­րիար­քա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Հայր Ա­լեք­սանդ­րի ձե­ռամբ: Ա­պա­գա ե­կե­ղե­ցու տե­ղում տե­ղադր­վեց խաչ: Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը Հայր Ա­լեք­սանդրն ա­սաց հետևյա­լը. ՙՌու­սաս­տա­նից միշտ չէ, որ միայն լավն ու բա­րին է հաս­նում աշ­խար­հին, այդ թվում և այս եր­կիր: Բայց ա­հա այն, ինչ կա­տա­րում ենք այ­սօր, այն ինչ Ռու­սաս­տա­նից է բեր­վում այս ե­կե­ղե­ցու օծ­մամբ և հիմն­մամբ, միայն բա­րին է սփ­ռում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բնակ­վող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար: Ա­ղո­թում եմ Աստ­ծուն, որ այս տա­ճարն ընդ­միշտ հան­դի­սա­նա ոչ միայն բա­րե­կա­մու­թյան խոր­հր­դա­նիշ, պար­զա­պես բա­րե­կա­մու­թյան նշան, այլև ի­րա­պես միա­վո­րի մեր ժո­ղո­վուրդ­նե­րին, մեր հա­վա­տա­ցյալ­նե­րին՚:
Դժ­բախ­տա­բար, այս գա­ղա­փա­րը դեռևս կյան­քի չի կոչ­վել: Սպա­սում էին Կի­րիլ պատ­րիար­քին...
2021թ. մար­տի 27-ին Ի­վա­նյան ա­վա­նում տե­ղադր­վեց և օծ­վեց Ուղ­ղա­փառ խաչ:
Օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը կա­տա­րեց Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու քա­հա­նա Հայր Բո­րի­սը: Իսկ հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի գե­նե­րալ-մա­յոր Սեր­գեյ Ժմու­րի­նը իր խոս­քում նշեց, որ շատ շու­տով այդ վայ­րում կսկս­վի Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը:
Այս ան­գամ Ար­ցա­խի ռուս հա­մայն­քի ան­դամ­նե­րի ե­րա­զան­քը թերևս կյան­քի կկոչ­վի: