Logo
Print this page

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ՞

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն ա­սել է, որ Պու­տին-Բայ­դեն հան­դիպ­ման ժամ­կետ­ներ դե­ռեւս չեն քն­նարկ­վում։ Դրան նա­խոր­դել է Սպի­տակ տան մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հա­ղոր­դագ­րու­թյու­նը, որ ա­մե­րի­կյան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ տե­ղի է ու­նե­ցել նա­խա­գահ­ներ Բայ­դե­նի եւ Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի կա­րե­ւո­րա­գույն ազ­դակն այն է, որ ԱՄՆ-ը ա­ռա­ջար­կել է եր­րորդ երկ­րի տա­րած­քում կազ­մա­կեր­պել դեմ առ դեմ հան­դի­պում։ Ըստ ա­մե­րի­կյան պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան, Բայ­դենն ա­սել է, որ մտա­դիր է Ռու­սաս­տա­նի հետ կա­ռու­ցել կա­յուն եւ կան­խա­տե­սե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ։

Մի­ջազ­գա­յին փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը գտ­նում են, որ այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցը Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ա­ռա­ջին հա­ջո­ղու­թյունն է։ Նման եզ­րա­հանգ­ման հիմք է ըն­դուն­վում Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քում եւ Ղրի­մում կա­ցու­թյու­նը։ Ոչ պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Ռու­սաս­տա­նը Ուկ­րաի­նա­յի հետ սահ­մա­նին կենտ­րո­նաց­րել շուրջ 40 000 զին­ծա­ռա­յող, զրա­հա­տեխ­նի­կա եւ հրե­տա­նա-հր­թի­ռա­յին մի­ջոց­ներ, նույն­քան էլ՝ Ղրի­մում։ Ռու­սա­կան ռազ­մա­նա­վե­րը պա­րե­կում են Սեւ ծո­վը։ Հայտ­նի է դար­ձել, որ ա­մե­րի­կյան ՙՖրանկ­լին Ռուզ­վելտ՚ ռազ­մա­նա­վը մտել է Մի­ջերկ­րա­կան ծով, իսկ ՆԱ­ՏՕ-ն եվ­րո­պա­կան թա­տե­րա­բե­մում մար­տա­կան տագ­նա­պի ազ­դան­շան է տվել։
Ո­րոշ հրա­պա­րա­կում­նե­րում ի­րա­վի­ճա­կը հա­մե­մատ­վում է Կա­րի­բյան ճգ­նա­ժա­մի հետ, երբ ԱՄՆ-ը եւ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը մի­ջու­կա­յին բա­խու­մից հե­ռու էին ըն­դա­մե­նը մեկ քայլ։ Այն ժա­մա­նակ լար­վա­ծու­թյու­նը հաղ­թա­հար­վեց փոխ­զի­ջում­նե­րով. ԽՍՀՄ-ը Կու­բա­յից հե­ռաց­րեց մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով հր­թիռ­նե­րը, իսկ ԱՄՆ-ը՝ Թուր­քիա­յից։ Ռուս-ա­մե­րի­կյան ներ­կա­յիս լար­վա­ծու­թյու­նը ռազ­մա­կան ա­ռու­մով հե­ռու է Կա­րի­բյան ճգ­նա­ժա­մից, այ­սօր մի­ջու­կա­յին զեն­քի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ չկան։ Քա­ղա­քա­կան տե­սա­կե­տից, սա­կայն, հա­մե­մա­տու­թյու­նը տե­ղին է։
ԱՄՆ նա­խա­գա­հը Կոնգ­րե­սից 715 մի­լիարդ դո­լա­րի լրա­ցու­ցիչ հատ­կա­ցում­ներ է խնդ­րել ՙՌու­սաս­տա­նին զս­պե­լու հա­մար՚։ Նա­խա­գահ Բայ­դե­նը դի­վա­նա­գի­տա­կան ահ­ռե­լի ջան­քեր է գոր­ծադ­րում, որ­պես­զի միա­վո­րի եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը։ Ա­ռայժմ գոր­ծըն­թա­ցը տե­սա­նե­լի դր­սե­ւո­րում­ներ չու­նի, բայց ոչ ոք չի կաս­կա­ծում, որ Վա­շինգ­տո­նը հատ­կա­պես ճն­շում է գոր­ծադ­րում Գեր­մա­նիա­յի նկատ­մամբ։ Բեռ­լի­նում քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տի­րույ­թում մնում են եվ­րատ­լան­տյան հա­մե­րաշ­խու­թյան ու­ղեգ­ծում, բայց գործ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նի հետ տն­տե­սա­կան եւ ա­ռեւտ­րա­յին կա­պե­րը ոչ միայն պահ­պան­վում են, այ­լեւ խոս­վում է նոր նա­խագ­ծում­նե­րի մա­սին։ Նույ­նը՝ Ֆրան­սիա­յի պա­րա­գա­յում։

Ռուս-ա­մե­րի­կյան հնա­րա­վոր երկ­խո­սու­թյան շուրջ քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի հա­մա­տեքս­տում է գնա­հատ­վում նաեւ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի օ­րերս տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյու­նը։ Ո­րոշ դի­տար­կում­նե­րով՝ Ռու­սաս­տա­նը միա­ցել է ԱՄՆ-ի եւ Ֆրան­սիա­յի նա­խա­ձեռ­նու­թյա­նը՝ որ­պես թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի վեր­ջին օ­րե­րի ակն­հայտ ոչ կա­ռու­ցո­ղա­կան կեց­ված­քի հա­կակ­շիռ։ Այդ­պես է, թե՝ ոչ, հաս­կա­նա­լի կլի­նի ՌԴ նա­խա­գա­հի՝ Դաշ­նա­յին ժո­ղո­վին Ու­ղեր­ձից, որ կհ­րա­պա­րակ­վի ապ­րի­լի 21-ին։
Ու­շագ­րավ է, որ դե­ռեւս փետր­վա­րին նա­խա­տես­ված այդ մի­ջո­ցա­ռու­մը հե­տաձգ­վել է եւ գրե­թե սինխ­րո­նաց­վել ԱՄՆ նա­խա­գա­հի ապ­րիլք­սան­չոր­սյա ու­ղեր­ձին։ Փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը տպա­վո­րու­թյուն ու­նի, որ ԱՄՆ նա­խա­գա­հը ապ­րի­լի 24-ին հաս­կա­նալ է տա­լու Թուր­քիա­յի վե­րա­բե­րյալ Սպի­տակ տան ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի քա­ղա­քա­կան մշա­կում­նե­րը։ Սկզ­բուն­քո­րեն ԱՄՆ-ը եւ Ռու­սաս­տա­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նի ա­պա­գա­յի հար­ցում տա­րա­կար­ծիք են։
Այս ֆո­նին դի­տար­ժան է տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ նա­խա­պատ­րաստ­վում է Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի այ­ցը Վրաս­տան։ Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո դա հայ-վրա­ցա­կան բարձր մա­կար­դա­կի ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան շփումն է։ Վրաս­տա­նը լուրջ խն­դիր­նե­րի է բախ­վել։ Եվ­րաին­տեգր­ման նրա ճա­նա­պար­հին խո­չըն­դոտ է ռուս-թուր­քա­կան ՙԿով­կա­սյան պլատ­ֆոր­մի՚ ա­ռա­ջար­կու­թյու­նը։ Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես չի հայ­տա­րա­րել 3+3 ձե­ւա­չա­փով տա­րա­ծաշր­ջա­նա­յին ին­տեգ­րա­ցիա­յին միա­նա­լու մա­սին, բայց ա­ռանց Հա­յաս­տա­նով անց­նող կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բաց­ման ո­րե­ւէ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն չի կա­րող լի­նել։
ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյան մեջ այդ հար­ցը շո­շափ­ված է ընդ­հա­նուր ձե­ւա­կեր­պում­նե­րով։ Դրա­նից հե­տե­ւում է, որ հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը նույ­նա­կան չեն։ Այ­դու­հան­դերձ, հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րե­ւոր է նրա­նով, որ վերս­տին շեշտ­վում է ԼՂ քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ հայտ­նի սկզ­բունք­նե­րի հի­ման վրա։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րը նաեւ ըն­դգ­ծել են Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ այ­ցե­լե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Դա նշա­նա­կում է Ար­ցա­խի սու­բյեկ­տու­թյան վե­րա­հաս­տա­տում։
Ան­շուշտ, քա­ղա­քա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի շու­տա­փույթ մեկ­նար­կի հա­վա­նա­կա­նու­թյու­նը նվազ է։ Իլ­համ Ա­լիե­ւը խիստ դժ­գո­հու­թյուն է հայտ­նել ԱՄՆ-ից, որ քա­ղա­քա­կան կո­մու­նի­կա­ցիա չի հաս­տա­տում Բաք­վի հետ։ Կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձել է Բայ­դե­նի վար­չա­կազ­մի հետ կապ հաս­տա­տել, բայց՝ մնա­ցել ա­նար­ձա­գանք։ Ուկ­րաի­նա­յի հար­ցում ռուս-ա­մե­րի­կյան ո­րե­ւէ կոն­սեն­սու­սի դեպ­քում ԼՂ քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կի հա­վա­նա­կա­նու­թյու­նը կմե­ծա­նա։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.