[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ԼԻԵ­ՎԸ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻՆ ՈՒ ԱՆ­ԿԱ­ՐԱ­ՅԻՆ ԿՊԱ­ՀԻ ՆՈՒՅՆ ՀԵ­ՌԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՎՐԱ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյանն Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցու­թյան հար­ցը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան կարևոր խն­դիր­նե­րից է։ Ռու­սաս­տա­նը մշ­տա­պես ա­ռաջ է քա­շել Մեծ Եվ­րա­սիա­յի տես­լա­կա­նը, ո­րում հետ­խոր­հր­դա­յին պե­տու­թյուն­նե­րից բա­ցի նե­րառ­վում են Ի­րա­նը, Չի­նաս­տա­նը ու նաև Հա­րա­վարևե­լյան Ա­սիա­յի եր­կր­ներ։ Միու­թյան հիմ­նա­կան ան­դամ­ներն են Ռու­սաս­տա­նը, Ղա­զախս­տա­նը, Բե­լա­ռու­սը, Հա­յաս­տա­նը և Ղր­ղըզս­տա­նը։ Կան նաև դի­տորդ եր­կր­ներ, և Ադր­բե­ջա­նի ներ­կա­յու­թյունն այս կար­գա­վի­ճա­կում քն­նարկ­վել է ա­վե­լի վաղ։
Ան­դա­մակ­ցու­թյան հար­ցի շուրջ Մոսկ­վա­յի ու Բաք­վի միջև քն­նար­կում­ներն ա­նար­դյու­նա­վետ էին, ո­րով­հետև ադր­բե­ջա­նա­կան կող­մը չէր շտա­պում ըն­դա­ռա­ջել Ռու­սաս­տա­նին։ Իլ­համ Ա­լիևը շր­ջա­նա­ռու­թյան մեջ էր դնում նման դեպ­քե­րի հա­մար հա­տուկ մշակ­ված մի բա­նաձև՝ Բա­քուն նա­խընտ­րում է հա­վա­սար հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նել հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րից։ Դա, ի­հար­կե, դի­վա­նա­գի­տո­րեն ձևա­կերպ­ված հայ­տա­րա­րու­թյուն էր, նույ­նիսկ մինչ պա­տե­րազ­մը պարզ էր, որ Ադր­բե­ջա­նին Եվ­րա­սիա­կան միու­թյուն ներ­քա­շե­լու գի­նը ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի ադր­բե­ջա­նան­պաստ լու­ծումն է։ 2020թ. թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յից հե­տո այս գա­ղա­փա­րին, բնա­կա­նա­բար, նոր շունչ պի­տի հա­ղորդ­վեր։ Դա տե­ղի ու­նե­ցավ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի Բա­քու կա­տա­րած այ­ցից հե­տո։ Ռու­սաս­տա­նյան ՙՌԲԿ՚ գոր­ծա­կա­լու­թյու­նը տե­ղե­կաց­րեց, որ ԵԱՏՄ եր­կր­նե­րը քն­նար­կում են Ադր­բե­ջա­նի պատ­վի­րա­կու­թյան հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թյու­նը ԵԱՏՄ միջ­կա­ռա­վա­րա­կան խոր­հր­դի նիս­տին, ո­րը տե­ղի կու­նե­նա Կա­զա­նում ապ­րի­լի 29-30-ը։ Հղում ա­նե­լով դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րին, ՙՌԲԿ՚-ն նշել է, որ ե­թե Երևա­նը հա­մա­ձայ­նի, Բա­քուն կկա­րո­ղա­նա իր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ու­ղար­կել Կա­զան։ Որ Բե­լա­ռուսն է ստանձ­նել ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցու­թյան հար­ցում միջ­նորդ պե­տու­թյան դե­րը, վկա­յում են ռու­սա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը։ Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն Բա­քու է այ­ցե­լել գլ­խա­վո­րա­պես այդ խն­դի­րը քն­նար­կե­լու նպա­տա­կով։ Եվ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն էլ իր հեր­թին ա­սել է, որ Բե­լա­ռու­սը՝ որ­պես Հա­յաս­տա­նի գոր­ծըն­կեր և ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի ան­դամ, միևնույն ժա­մա­նակ, որ­պես Ադր­բե­ջա­նին մոտ կանգ­նած պե­տու­թյուն, կա­պեր հաս­տա­տե­լու մեջ կա­րող է կարևոր դեր խա­ղալ։

Ադր­բե­ջա­նի ին­տեգ­րու­մը Եվ­րա­սիա­կան տն­տե­սա­կան միու­թյա­նը բխում է ա­ռա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նի շա­հե­րից, Ադր­բե­ջանն էլ այժմ ա­սում է, որ դա հա­մա­պա­տաս­խա­նում է նաև իր տն­տե­սա­կան շա­հե­րին։ Սկզ­բում Բա­քուն կա­րող է դի­տոր­դի կար­գա­վի­ճակ ստա­նալ, ինչ­պես Մոլ­դո­վան է ստա­ցել։ Ար­դյո՞ք Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցու­թյան հար­ցում Հա­յաս­տա­նը կտա իր հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Մա­նա­վանդ որ, լուծ­ված չէ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը, և մեր ռազ­մա­գե­րի­նե­րին ու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց շա­րու­նա­կում են պա­հել Ադր­բե­ջա­նում։ Վեր­ջինս, ան­տե­սե­լով մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի պա­հանջ­ներն ու հոր­դոր­նե­րը, չի ցան­կա­նում վե­րա­դարձ­նել նրանց։ Բա­ցի այդ, հա­կա­մար­տող կող­մե­րի միջև խն­դիր­ներ կան տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում։ Բա­քուն ա­ռաջ է քա­շում Մեղ­րիի մի­ջանց­քի հար­ցը, իսկ Երևանն ար­դեն ա­սում է, որ հա­մա­ձայն է եր­կա­թու­ղու կա­ռուց­մա­նը, ո­րը կա­պե­լու է Ադր­բե­ջա­նին ու Նա­խիջևա­նին Մեղ­րիի տա­րած­քով, սա­կայն դրան զու­գա­հեռ՝ պետք է սկս­վի Իջևա­նի տա­րած­քով եր­կաթգ­ծի վե­րա­կանգ­նու­մը։ Երևա­նը նաև ա­ռա­ջար­կում է բա­ցել Երևան-Թբի­լի­սի-Բա­քու եր­կա­թու­ղին, իսկ Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում է նախևա­ռաջ բա­ցել Մեղ­րիի ճա­նա­պար­հը, ո­րից հե­տո միայն անց­նել տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մյուս ու­ղի­նե­րին։
ԵԱՏՄ միջ­կա­ռա­վա­րա­կան խոր­հր­դի նիս­տի նա­խօ­րեին պա­տա­հա­կան չէր ռուս քա­ղա­քա­գետ, թուրք-ադր­բե­ջա­նա­կան լոբ­բին­գի հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ և Եվ­րա­սիա­կան շարժ­ման ղե­կա­վար Ա­լեք­սանդր Դու­գի­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Ռու­սաս­տանն իր խոս­տու­մը կա­տա­րել է և հի­մա հերթն Ադր­բե­ջա­նինն է, ա­սել է նա։ Փա­կագ­ծե­րը բա­ցե­լով՝ նշել է, որ Պու­տինն ու Ա­լիևը մեծ դժ­վա­րու­թյամբ ստեղ­ծե­ցին մո­դե­լը, ո­րը բե­րեց Ղա­րա­բա­ղում Բաք­վի հա­մար նման դրա­կան ար­դյուն­քի։ Նրա խոս­քով՝ շատ կարևոր է, թե ինչ­պես է նոր պայ­ման­նե­րում Ա­լիևը կա­ռու­ցե­լու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Մոսկ­վա­յի ու Ան­կա­րա­յի հետ։ Այժմ Ա­լիևին պետք է շա­րու­նա­կել վե­րա­կանգ­նել Ղա­րա­բա­ղը, և այդ գոր­ծըն­թա­ցը պետք է շատ նուրբ լի­նի, ո­րով­հետև դրա­նից շատ բան է կախ­ված։ Թե ին­չում է կա­յա­նում հար­ցի ՙնր­բու­թյու­նը՚, Դու­գինն ար­տա­հայ­տել է շատ պարզ ձևով. ՙՄենք նպաս­տե­ցինք Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի միջև խա­ղա­ղու­թյան կնք­մա­նը, մենք օգ­նե­ցինք Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­նել Ղա­րա­բա­ղը։ Բայց այդ կար­գա­վի­ճա­կը պետք է լի­նի, հա­կա­ռակ դեպ­քում ի­րա­վի­ճակն այս­պի­սի տեսք կու­նե­նա՝ մենք զո­հա­բե­րե­ցինք մեր դաշ­նակ­ցին, իսկ պա­տաս­խան ստա­նում ենք՝ ոչ մի դեպ­քում, ոչ դաշ­նակ­ցա­յին ուժ՚։ Դու­գի­նը սրա­նով հաս­կա­նալ տվեց, որ Բա­քուն, փաս­տո­րեն, նոր պայ­ման­նե­րում պետք է հս­տա­կեց­նի իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Մոսկ­վա­յի և Ան­կա­րա­յի հետ։ Այ­սինքն՝ Ռու­սաս­տա­նի հա­մար շատ կարևոր է Բաք­վի կողմ­նո­րո­շու­մը. դե­պի Թուր­քիա կն­շա­նա­կի դե­պի Արևմուտք, դե­պի Մոսկ­վա՝ կն­շա­նա­կի Ադր­բե­ջա­նի ան­դա­մակ­ցու­թյու­նը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Բայց, մյուս կող­մից, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մնա­ցած մա­սի վրա Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան տա­րա­ծու­մը, ինչ­պես ա­սում են, հա­վա­սա­րա­զոր է ԼՂ-ի նա­խիջևա­նաց­ման։ Ար­դյո՞ք Ռու­սաս­տա­նը կգ­նա նման քայ­լի։ Ա­ռա­ջի­կա հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում այդ տար­բե­րա­կի ի­րա­կա­նա­ցու­մը, թերևս, քիչ հա­վա­նա­կան է։ Դրա­նից հետևում է, որ Ադր­բե­ջանն այդ նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մոսկ­վա­յից ու Ան­կա­րա­յից կմ­նա հա­վա­սար հե­ռա­վո­րու­թյան վրա։ Դու­գի­նի մտա­հո­գու­թյան ա­ռանց­քում հենց այս խն­դիրն է։