[ARM]     [RUS]     [ENG]

Ղա­րա­բա­ղյան հար­ցի շուրջ ինչ-որ բան է նա­խա­պատ­րաստ­վում. Տա­րա­սով

 

Արևմուտ­քը և, մաս­նա­վո­րա­պես, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում ստեղծ­ված հետ­պա­տե­րազ­մյան ստա­տուս-քվոն փո­խե­լուն ուղղ­ված կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի են դի­մում։

Օ­րերս ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը, իր նա­խընտ­րա­կան խոստ­մա­նը հա­վա­տա­րիմ, ճա­նա­չեց Ցե­ղաս­պա­նու­թյու­նը` լար­վա­ծու­թյան նոր ուղ­ղու­թյուն բա­ցե­լով Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
Իսկ նա­խօ­րեին հե­ռա­խո­սազ­րույց տե­ղի ու­նե­ցավ Ֆրան­սիա­յի և Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­ներ Է­մա­նուել Մակ­րո­նի ու Վլա­դի­միր Պու­տի­նի միջև, ո­րի ըն­թաց­քում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վեց վեր­սկ­սել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նա­կում ջան­քե­րը ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման շուրջ։ Ու­շագ­րավ հան­գա­մանքն այն է, ո­րը տեղ է գտել Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի՝ Ե­լի­սե­յան պա­լա­տի հա­ղոր­դագ­րու­թյու­նում, կող­մե­րը խոս­տա­ցել են ՙա­ռա­ջի­կա օ­րե­րին՚ ներ­կա­յաց­նել ՙկոնկ­րետ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ՚ Ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման հար­ցի ուղ­ղու­թյամբ։
Ըստ նույն աղ­բյուր­նե­րի՝ զրույ­ցը տե­ղի է ու­նե­ցել ֆրան­սիա­կան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Խո­սե­լով Ար­ցա­խում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին՝ Մակ­րոնն ՙըն­դգ­ծել է գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­ման, մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան և մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման գոր­ծում կոնկ­րետ ա­ռա­ջըն­թա­ցի հաս­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՚։
Կրեմ­լի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նում նշ­ված է նաև նո­յեմ­բե­րի 9-ի և հուն­վա­րի 11-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին։
Ի դեպ, ՙԱ­զա­տու­թյուն՚ ռա­դիո­կա­յա­նին տված հար­ցազ­րույ­ցում ՀՀ-ում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սին ա­սել է. ՙԿաս­կա­ծից վեր է, որ Ռու­սաս­տա­նը կարևոր դեր խա­ղաց պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու ա­ռու­մով, սա­կայն, թեև պա­տե­րազ­մը կանգ­նեց­վել է կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյամբ, մենք տես­նում ենք, որ առ­կա են շատ կարևոր հար­ցեր, ո­րոնք պետք է լուծ­վեն?ն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը, տե­ղա­հան­ված մարդ­կանց խն­դիր­նե­րը: Այն­պես որ, մի քա­նի հար­ցեր կան, որ դեռ մնում են օ­րա­կար­գում ԱՄՆ-ի և Մինս­կի խմ­բի մյուս հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի հա­մար: Եվ մենք մտա­դիր ենք այս հար­ցե­րին հե­տա­մուտ լի­նել՚:
168.am-ի հետ զրույ­ցում ռու­սա­կան ՙՌեգ­նում՚ լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան խմ­բա­գիր, կով­կա­սա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սովն ա­սաց, որ Մակ­րո­նը բարձ­րաց­նում է ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­ման հար­ցը, հայ­տա­րա­րում է, որ պատ­րաստ է աշ­խա­տել, սա­կայն խն­դիրն այն է, որ Ադր­բե­ջա­նը հա­մա­ձայն չէ ա­ռա­ջարկ­վող օ­րա­կար­գին, քա­նի որ օ­րա­կար­գում ա­ռա­ջարկ­վող հար­ցե­րի ցան­կում է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հս­տա­կեց­ման հար­ցը, իսկ Ադր­բե­ջա­նը հա­մա­րում է, որ Ղա­րա­բա­ղի հարց գո­յու­թյուն չու­նի ընդ­հան­րա­պես։ Մոսկ­վան, նրա խոս­քով, չի հրա­ժար­վել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի աշ­խա­տան­քից, թեև կան ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­ներ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հետ։
ՙԵս գտ­նում եմ, որ մենք կա­ջակ­ցենք Մինս­կի խմ­բի աշ­խա­տան­քին, այդ դեպ­քում Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, այս­պես թե այն­պես, վերս­կս­վե­լու են և, կար­ծում եմ, հենց սրա­նից է խոսք ե­ղել Պու­տին-Մակ­րոն հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում, և, ի­հար­կե, Մակ­րո­նը հե­տաքր­քր­վում է, թե ինչ­պես են ի­րա­կա­նաց­վում այդ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, քա­նի որ նա ևս ա­նուղ­ղա­կիո­րեն կանգ­նած էր այս գոր­ծըն­թա­ցի թի­կուն­քում։
Ա­մե­րի­կա­ցի­նե­րը ճա­նա­չե­ցին Ցե­ղաս­պա­նու­թյունն այն ժա­մա­նակ, երբ հա­յե­րին ա­մե­նա­քիչն էր դա հար­կա­վոր։ Դա պետք էր ա­նել, օ­րի­նակ, 2015 թվա­կա­նին, երբ հա­րյու­րա­մյակն էր, ար­վել է հայ­տա­րա­րու­թյուն, որն ի­րա­վա­կան ուժ չու­նի, քա­նի որ որևէ ստո­րագ­րու­թյուն չկա։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րը պա­տե­րազ­մի հետևանք­նե­րը լե­գի­տիմ չեն հա­մա­րում և ցան­կա­նում են գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վեր­սկ­սել Մինս­կի խմ­բի մի­ջո­ցով։ Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը տե­ղի ու­նե­ցավ այն ժա­մա­նակ, երբ Երևա­նի և Ան­կա­րա­յի միջև սկս­վել էին չբարձ­րա­ձայն­վող կոն­տակտ­ներ։ Թեև Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, որ պատ­րաստ է շա­րու­նա­կել երկ­խո­սու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, կար­ծում եմ, որ թուր­քերն այն­քան հպարտ են, որ միան­գա­մից չեն գնա, այլ դա­դար կտան, ին­չը նշա­նա­կում է, որ Ղա­րա­բա­ղյան կար­գա­վո­րու­մը կկանգ­նի և ժա­մա­նա­կա­վո­րա­պես կդա­դա­րի։

Այ­սինքն՝ մի կող­մից ֆրան­սիա­ցի­ներն են փոր­ձում հաս­նել ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տան­քի ակ­տի­վաց­ման, մյուս կող­մից՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ո­րոնք աշ­խա­տում են, ըստ էու­թյան, ստաց­վում է, որ ի­րա­վի­ճա­կի վատ­թա­րաց­ման օգ­տին, և շատ հնա­րա­վոր է, որ Վա­շինգ­տո­նի ու Փա­րի­զի միջև երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում ԵԱՀԿ ՄԽ-ում ի­րենց քայ­լե­րի հա­մա­ձայ­նեց­ման շուրջ՚,- ա­սաց Տա­րա­սո­վը։
Ըստ նրա` ակն­հայտ է, որ ՄԽ օ­րա­կար­գը նե­րա­ռե­լու է հու­մա­նի­տար հար­ցեր, գե­րի­նե­րի փո­խա­նա­կում, սահ­ման­նե­րի հարց, որն ըն­դու­նե­լի օ­րա­կարգ է բո­լոր կող­մե­րի հա­մար, իսկ ե­թե հար­ցե­րի շար­քում լի­նի Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, ա­պա կարևոր կլի­նի այս­տեղ Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը։
ՙԴեռ հաս­կա­նա­լի չէ, թե ինչ­պես կա­ռար­կա­յա­նա այս ցան­կու­թյու­նը, բայց այն, որ Մակ­րո­նի հետ Մոսկ­վան աշ­խա­տում է, նշա­նա­կում է, որ ինչ-որ բան է պատ­րաստ­վում՚,- նշեց ռուս վեր­լու­ծա­բա­նը։
Անդ­րա­դառ­նա­լով Սյու­նի­քով մի­ջանց­քի կամ ճա­նա­պար­հի ի­րա­գործ­ման պրո­յեկ­տին՝ Տա­րա­սովն ա­սաց, որ ա­ռանց Բաք­վի և Երևա­նի միջև նոր­մալ երկ­խո­սու­թյան՝ հնա­րա­վոր չէ ի­րա­կա­նաց­նել այդ ճա­նա­պար­հը։
ՙՆրանք ստիպ­ված են լի­նե­լու աշ­խա­տան­քա­յին կոն­տակտ­ներ հաս­տա­տել Երևա­նի հետ, իսկ ինչ­պե՞ս դա ա­նել?լ պետք է ստեղ­ծել բա­րեն­պաստ մթ­նո­լորտ, իսկ մենք տես­նում ենք տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ։ Տես­նում ենք, որ խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի հա­մար խո­չըն­դոտ­ներ են ձևա­վոր­վում, և գլ­խա­վորն այն է, որ այս ա­մե­նը չհաս­նի ռազ­մա­կան բա­խում­նե­րի։ Ե­թե ՄԽ-ն սկ­սի աշ­խա­տել, դա կլի­նի զու­գա­հեռ գոր­ծըն­թաց։ Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցում էա­կան հան­գա­մանք­ներ կան, երբ Պու­տինն ա­սաց, որ Հա­յաս­տա­նը չի ճա­նա­չել Ղա­րա­բա­ղը, նա նկա­տի ու­ներ, որ ի­րա­վա­բա­նո­րեն ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը գտն­վում են Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, սա­կայն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սան­կյու­նից այն սահ­մա­նա­փակ կոն­տին­գենտ է Ադր­բե­ջա­նի տա­րած­քում։ Դուք ինք­ներդ չեք հա­մա­րում, որ այն Ձեր տա­րածքն է, այս­տեղ խն­դիր կա։ Իսկ ՄԽ-ն Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ազ­դե­ցու­թյան լծակ է, հաս­կա­նա­լի է, որ ներ­կա­յումս ստեղծ­ված կար­գա­վի­ճա­կը պետք է փա­թե­թա­վո­րել ճիշտ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի շր­ջա­նա­կում, հաս­կա­նա­լի է, որ այս­քան հա­զա­րա­վոր զո­հե­րից հե­տո միա­սին ապ­րել, հա­մա­կե­ցու­թյուն հնա­րա­վոր չէ, իսկ այս ա­մե­նը կա­րող է տե­ղի ու­նե­նալ Մինս­կի խմ­բի մի­ջո­ցով։ Այդ ֆո­նին ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը լո­կալ բնույթ են կրում, հատ­կա­պես, երբ դրան­ցում որևէ խոսք չկա Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին։ Մոկս­վան աշ­խա­տում է ՄԽ-ի հետ կար­գա­վի­ճա­կի, ինչ­պես նաև խա­ղա­ղա­պահ­նե­րի կար­գա­վի­ճա­կի շուրջ։ Շատ են չլուծ­ված հար­ցե­րը՚,- ա­սաց Տա­րա­սո­վը։
Հար­ցին, թե հնա­րա­վո՞ր է մի­ջանցք, ե­թե հայ­կա­կան կող­մը դրան դեմ է, Տա­րա­սո­վը պա­տաս­խա­նեց, որ, ե­թե դա տն­տե­սա­պես ձեռն­տու լի­նի՝ ին­չո՞ւ ոչ, Հա­յաս­տանն էլ իր պայ­ման­ներն է դնում։
ՙՓա­շի­նյա­նը հի­մա հա­մա­ձայն չէ, սա­կայն այլ բա­ներ ևս ա­սում է, ո­րը թույլ է տա­լիս, որ ո­րո­շա­կի շա­հե­րի կամ այլ ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման դեպ­քում դա հնա­րա­վոր է՚,- նկա­տեց նա։