[ARM]     [RUS]     [ENG]

Հա­յաս­տա­նը դեռ սգում է. Պա­տե­րազ­մում պար­տու­թյու­նը վե­րա­բա­ցել է տու­ժած ժո­ղովր­դի հին վեր­քե­րը: Foreign Policy

 

ՙԱ­րա­րա­տի նման ճեր­մակ գա­գաթ չկա՚,- գրել է հայ բա­նաս­տեղծ Ե­ղի­շե Չա­րեն­ցը՝ երկ­գա­գաթ լե­ռան մա­սին, որն ամ­բողջ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին խոր­հր­դա­նիշն է։ Երևա­նում պարզ օ­րը Ա­րա­րա­տը գե­րակշ­ռում է լանդ­շաֆ­տով՝ կանգ­նե­լով վար­դա­գույն քա­րե շեն­քե­րից և Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քի լայն պո­ղո­տա­նե­րից վեր։

Բայց Ա­րա­րա­տը մոտ չէ։ Այն ան­հա­վա­նա­կան հե­ռու է՝ Թուր­քիա­յի հետ եր­կար փակ սահ­մա­նից այն կողմ, որն հա­յերն ան­վա­նում են Արևմտյան Հա­յաս­տան։ Այն­տեղ հա­յեր չեն մնա­ցել, գո­նե բա­ցա­հայտ։ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին խոր­հր­դա­նի­շը՝ ամ­բողջ ժո­ղովր­դի ինք­նու­թյան տի­պօ­րի­նա­կը, գտն­վում է թշ­նա­մա­կան հարևա­նի սահ­մա­նում։ Այս մա­սին Foreign Policy կայ­քում գրում է լրագ­րող Նեյլ Հաուե­րը։
Նշ­վում է, որ կորց­րա­ծի ա­նընդ­հատ հի­շե­ցու­մը, սա­կայն, միայն մեկն է այն բազ­մա­թիվ կո­րուստ­նե­րից, որ տպ­վել է Հա­յաս­տա­նի վրա։ Դրան­ցից ա­մե­նա­վեր­ջի­նը ան­ցյալ տա­րի էր՝ սեպ­տեմ­բե­րի 27-ից նո­յեմ­բե­րի 10-ը, 21-րդ դա­րի ա­մե­նա­դա­ժան պա­տե­րազմ­նե­րից մե­կում։ 44 օր­վա ըն­թաց­քում հայ­կա­կան ու­ժե­րը բախ­վում էին հարևան Ադր­բե­ջա­նի ու­ժե­րի հետ, պա­տե­րազ­մի վեր­ջին շր­ջա­նում, վի­ճա­հա­րույց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քի շուրջ, որն ի սկզ­բա­նե մե­ծա­մաս­նու­թյամբ էթ­նիկ հայ­կա­կան տա­րածք էր, ո­րը գտն­վում էր Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­յին սահ­ման­նե­րում։ Պա­տե­րազ­մը վեց շա­բաթ տևած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում սպա­նեց առն­վազն 6000 մար­դու, այդ թվում՝ առն­վազն 3,300 հայ զին­վոր, ին­չը հա­մար­ժեք է ԱՄՆ-ի՝ ա­վե­լի քան 350,000 զորք կորց­նե­լուն, մե­կու­կես ամս­վա ըն­թաց­քում։
Հոդ­վա­ծա­գի­րը գրում է, որ սա հա­յե­րի ա­ռա­ջին կո­րուս­տը չէր ու անդ­րա­դառ­նում է 1915թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյա­նը` նշե­լով, որ այն պա­տա­հա­կան չէր, այլ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ման­րակր­կիտ պլա­նա­վոր­ված հա­ջոր­դա­կա­նու­թյուն էր, ո­րը մշակ­վել էր Օս­մա­նյան կայս­րու­թյան ե­րիտ­թուր­քե­րի հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից՝ ան­հա­վա­տա­րիմ ըն­կալ­վող բնակ­չու­թյան սպառ­նա­լի­քը զս­պե­լու հա­մար։
ՙՀա­յաս­տա­նը կլի­նի 20-րդ դա­րի ա­ռա­ջին ազ­գը, ո­րը ծն­վեց ցե­ղաս­պա­նու­թյու­նից՚,-աս­վում է հոդ­վա­ծում, նշե­լով, որ վե­րապ­րած­նե­րը հա­վերժ կբ­նու­թագր­վեն ի­րենց տրավ­մա­յով, ի­րենց տնե­րը կորց­նե­լու հի­շո­ղու­թյուն­նե­րով, իսկ Ցե­ղաս­պա­նու­թյան պատ­մու­թյուն­նե­րը կփո­խանց­վեին նրանց սե­րունդ­նե­րին՝ յու­րա­քան­չյուր սերն­դի վրա դրոշ­մե­լով տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գու­թյու­նը և դրա կրկ­նու­թյան վա­խը։

Չնա­յած ճնշ­ված, Ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին հի­շո­ղու­թյուն­նե­րը Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում եր­բեք չեն մա­րել. 1965 թ., սպան­դի 50-րդ տա­րե­լի­ցին, 100 000 հա­յեր հա­վաք­վել էին Երևա­նի օ­պե­րա­յին թատ­րո­նի առջև՝ պա­հան­ջե­լով, որ Խոր­հր­դա­յին Կա­ռա­վա­րու­թյու­նը ճա­նա­չի ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Հայ­կա­կան ազ­գա­յին գի­տակ­ցու­թյու­նը վե­րածն­վեց 1988-ի փետր­վա­րին, երբ ան­նա­խա­դեպ զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րը Երևա­նի փո­ղոց­նե­րում պա­հան­ջում էին էթ­նիկ հայ­կա­կան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը միաց­նել Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նին։ Հա­րյուր հա­զա­րա­վոր ցու­ցա­րար­ներ դուրս ե­կան ա­ջակ­ցե­լու Ղա­րա­բա­ղի միա­վոր­մա­նը Հա­յաս­տա­նի հետ: Այն ազ­գա­յին զգաց­մունք­նե­րի ա­մե­նա­մեծ դրսևո­րում­նե­րից մեկն էր, ո­րը Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը երբևէ տե­սել էր։
Հե­ղի­նակն անդ­րա­դառ­նում է նաև Սում­գա­յի­թի ջար­դե­րին։
ՙ1988-ն այս­քա­նով չա­վարտ­վեց Հա­յաս­տա­նի հա­մար։ Դեկ­տեմ­բե­րի 7-ին 6,8 բալ ուժգ­նու­թյամբ երկ­րա­շարժ տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի հյու­սիս-արևմուտ­քում գտն­վող Սպի­տակ քա­ղա­քում։ Մո­տա­կայ­քում էր գտն­վում Լե­նի­նա­կան (այժմ հայտ­նի է որ­պես Գյում­րի) քա­ղա­քը՝ Հա­յաս­տա­նի` մե­ծու­թյամբ երկ­րորդ քա­ղա­քը։ Մի ակն­թար­թում այն քանդ­վեց։ Մոտ 50,000 մարդ սպան­վեց, և դրա­նից մի քա­նի ան­գամ ա­վե­լի մարդ ա­նօթևան դար­ձավ։ Ե­րեք տաս­նա­մյակ անց, ար­դյուն­քում առն­վազն 10,000-ը դեռ ա­նօթևան են և ա­վե­լի քան մեկ սե­րունդ ապ­րում են ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան­նե­րում՚,- գրում է հոդ­վա­ծա­գի­րը։
Նշ­վում է, որ 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նը հար­ձա­կում գոր­ծեց։ Տա­րի­ներ շա­րու­նակ Բա­քուն զին­վել էր մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի ա­ռա­ջա­դեմ ռազ­մա­կան սար­քա­վո­րում­նե­րով և ա­պա­հո­վել էր իր դաշ­նա­կից Թուր­քիա­յի ա­մուր ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյու­նը։
ՙԵս հոկ­տեմ­բե­րի սկզ­բին այ­ցե­լել եմ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ։ Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը գրե­թե ա­մա­յի էր. հան­գս­տու­թյու­նը, ո­րը խախ­տում էին միայն ռազ­մա­ճա­կատ ուղևոր­վող մե­քե­նա­նե­րը, եր­բեմն տա­րեց հե­տիոտն ու պար­բե­րա­բար հն­չող օ­դա­յին ազ­դան­շան­ներ, ո­րոնք նա­խազ­գու­շաց­նում էին հր­թիռ­նե­րի ա­ռա­ջի­կա հար­ված­նե­րի մա­սին։ Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյունն աշ­խար­հում ա­մե­նա­ռազ­մա­կա­նաց­ված­նե­րից մեկն է։ Բո­լոր տղա­մար­դիկ անց­նում են եր­կու տար­վա պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը խրա­մատ­նե­րում։
Քա­ղա­քի ա­պաս­տա­րան­նե­րից մե­կում մի թո­շա­կա­ռու ա­սաց ինձ, որ ճա­կա­տում չորս թոռ է ու­նե­ցել. մեկն ար­դեն սպան­վել էր մար­տե­րում։ Նրա ա­մու­սի­նը զոհ­վել էր ա­ռա­ջին պա­տե­րազ­մում։ Մե­կը դժ­գո­հեց, որ սա ար­դեն իր տե­սած եր­րորդ պա­տե­րազմն է։ Ղա­րա­բա­ղում պա­տե­րազ­մի ող­բեր­գու­թյու­նը պար­զա­պես կյան­քի ե­րեսն է։
Պա­տե­րազ­մը ձգ­վում էր, հոկ­տեմ­բե­րի կե­սե­րին, Երևա­նին վիշտ էր պա­տել։ Փո­ղո­ցում դեմ­քերն ա­վե­լի մթ­նե­ցին և ցնց­վե­ցին։ Բո­լորն էլ ա­ռաջ­նագ­ծում ինչ-որ մե­կին գի­տեին։ Մեծ մասն ար­դեն ինչ-որ մե­կին կորց­րել էր՚,- գրում է Հաուե­րը։
Պա­տե­րազմն ա­վարտ­վեց նո­յեմ­բե­րի 10-ին՝ 44 օր անց։ Դրա­նով հա­յե­րը կորց­րե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և նրա շր­ջա­կա տա­րած­քի գրե­թե ե­րեք քա­ռոր­դը, ո­րը նրանք ու­նեին սկզ­բում։ Զոհ­ված­նե­րի թի­վը, ո­րոնք դեռ թար­մաց­վում են, ներ­կա­յումս կազ­մում է 4,000 մարդ։
Անդ­րա­դառ­նա­լով Ստե­փա­նա­կեր­տին` նշում է, որ Ար­ցա­խի մայ­րա­քա­ղաքն ինք­նին կր­կին լի էր կյան­քով նո­յեմ­բե­րի 24-25-ին, պա­տե­րազ­մի ա­վար­տից հա­զիվ եր­կու շա­բաթ անց, փո­ղոց­նե­րը խառ­նաշ­փոթ էին մարդ­կան­ցով։ Բայց կարճ զրույցն այն ա­մենն է, ինչ անհ­րա­ժեշտ է նոր­մա­լու­թյան պատ­րան­քը խոր­տա­կե­լու հա­մար։
Հոդ­վա­ծա­գիրն անդ­րա­դառ­նում է տե­ղա­հան­ված հա­յե­րին։
ՙՏե­ղա­հա­նու­թյան նոր ա­լի­քը պա­տե­րազ­մի մարդ­կա­յին ող­բեր­գու­թյուն­նե­րից մեկն է։ Տա­րա­ծաշր­ջա­նի ան­վա­նա­կան ան­կախ հա­յաս­տա­նյան կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, ա­վե­լի քան 40,000 ղա­րա­բաղ­ցի հա­յեր այժմ մշ­տա­պես տե­ղա­հան­ված են. Նրանց տնե­րը գրա­վել է Ադր­բե­ջա­նը կամ հե­տա­գա­յում հան­ձն­վել է Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյա­նը։

Այս վեր­ջին կորս­տի վիշ­տը մաս­նա­տել է հայ հա­սա­րա­կու­թյու­նը։ Մատ­նա­ցույց ա­նե­լը և դա­վա­ճա­նու­թյան մե­ղադ­րանք­նե­րը ա­միս­ներ շա­րու­նակ թու­նա­վո­րել են հայ­կա­կան սո­ցիա­լա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ Սփյուռ­քի շր­ջա­նում։ Ութ մի­լիոն մարդ, սփյուռ­քը հիմ­նա­կա­նում բաղ­կա­ցած է ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ ե­ղած­նե­րի ժա­ռանգ­նե­րից, ո­րոնք մե­ծա­ցել են պատ­մու­թյուն­նե­րով, թե ինչ­պես են ի­րենց տա­տիկ-պա­պիկ­ներն ու պա­պե­րը տե­սել ի­րենց ըն­կեր­նե­րին և հա­րա­զատ­նե­րին, ով­քեր մա­հա­պատ­ժի են են­թարկ­վել օս­մա­նյան զին­վոր­նե­րի կող­մից, երբ նրանք փախ­չում էին Սի­րիա­յի ա­նա­պատ­նե­րով, հի­մա նրանք տե­սան, թե ինչ­պես է հեր­թա­կան պա­տե­րազ­մի ա­ղե­տը պա­տա­հում ի­րենց ժո­ղովր­դի հետ։
Հի­մա քիչ բան է հս­տակ թվում Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ։ Գրե­թե թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված այս փոքր պե­տու­թյան հա­մար նրա գո­յու­թյունն այժմ վտանգ­ված է։ Շա­տե­րը գո­յատևման ի­րենց միակ հույ­սը տես­նում են ազ­գա­յին տն­տե­սա­կան, գի­տա­կան և, հատ­կա­պես, ռազ­մա­կան զար­գաց­ման ար­մա­տա­պես հա­ջող­ված ծրագ­րի ձեռ­նարկ­ման մեջ, ո­րը նման է Իս­րա­յե­լին՝ ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած մեկ այլ փոք­րիկ ազ­գի, ո­րին հարևան­նե­րի դեմ բազ­մա­կի հաղ­թա­կան պա­տե­րազմ­ներ էին պետք գո­յատևե­լու հա­մար։
Ա­մե­նա­մեծ վա­խը, ինչ­պես ինձ ա­սաց մի հայ ըն­կեր, այն է, որ հա­յե­րը կու­նե­նան նույն ճա­կա­տա­գի­րը, ինչ ա­սո­րի­նե­րը, նրանց եղ­բայր­նե­րը, ո­րոնք նույն­պես օս­մա­նյան դա­րաշր­ջա­նի ցե­ղաս­պա­նու­թյուն են կրել. օ­տար եր­կր­նե­րում սփռ­ված հնա­գույն ժո­ղո­վուրդ՝ ա­ռանց պե­տու­թյան, որ կա­րող է ի­րե­նը կո­չել։
Չնա­յած ան­ցած մի քա­նի ա­միս­նե­րի ա­ղե­տին` հա­յե­րը հի­շում են ի­րենց ա­մե­նա­մեծ գրող­նե­րից Վի­լյամ Սա­րո­յա­նի՝ 1936թ. գր­ված ՙՀա­յը և հա­յը՚ աշ­խա­տու­թյան հեգ­նա­կան խոս­քե­րը. ՙԿու­զե­նա­յի աշ­խար­հիս ե­րե­սին տես­նել այն ու­ժը, որ խա­թա­րել կա­րե­նար այս ցե­ղը, հպարտ մարդ­կանց այս ցե­ղը, ո­րի պատ­մու­թյու­նը պատմ­ված, բո­լոր կռիվ­նե­րը մղ­ված ու տա­նուլ են տր­ված, ո­րի շի­նու­թյուն­նե­րը խոր­տակ­ված, գր­քե­րը չըն­թերց­ված ու եր­գե­րը լռած են։
Փոր­ձե՜ք կոր­ծա­նել այս ցե­ղը, ա­սա­ցե՜ք՝ դար­ձյալ 1915 է, ու աշ­խար­հի աչ­քը՝ պա­տե­րազ­մի ծխով բռն­ված։ Կոր­ծա­նե՜ք Հա­յաս­տա­նը, տե­սե՜ք՝ կկա­րո­ղա­նաք։ Ի­րենց տնե­րից քշե­ցե՜ք ա­նա­պատ, մի մո­ռա­ցեք ձեռք­նե­րից խլել ճամ­փի հացն ու ջրի վեր­ջին ում­պը, կրա­կի՜ տվեք ի­րենց ու ի­րենց Աստ­ծու տնե­րը։ Տե­սե՜ք՝ նրանք դար­ձյալ պի­տի չապ­րեն։ Տե­սե՜ք՝ ցե­ղը դար­ձյալ պի­տի չհառ­նի, երբ նրան­ցից եր­կու­սը քսան տա­րի հե­տո հան­դի­պեն ու ծի­ծա­ղեն ի­րենց մայ­րե­նի լեզ­վով՚։