[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Չնա­յած ի­րա­վի­ճա­կի լար­վա­ծու­թյա­նը, որ դր­սե­ւոր­վում է ԱՄՆ կող­մից Ռու­սաս­տա­նի դեմ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րով, դի­վա­նա­գետ­նե­րի փո­խա­դարձ ար­տաքս­մամբ, նույ­նիսկ դես­պան­նե­րի ետ­կան­չով, ան­գամ ԱՄՆ-ը Ռու­սաս­տա­նի ոչ բա­րե­կամ եր­կր­նե­րի ցան­կում նե­րառ­ե­լով, Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը չեն փա­կել հա­ղոր­դակ­ցու­թյու­նը։ ԱՄՆ նա­խա­գա­հի հրա­վե­րով Վլա­դի­միր Պու­տի­նը մաս­նակ­ցել է կլի­մա­յի հար­ցով հա­մաշ­խար­հա­յին հե­ռա­վար խոր­հր­դա­ժո­ղո­վին, իսկ եր­կու եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­ման հարցն օ­րա­կար­գում է։

Ճիշտ է, հա­վա­նա­կան գա­գաթ­նա­ժո­ղո­վի անց­կաց­ման վայ­րը եւ ժամ­կետ­նե­րը դե­ռեւս հաս­տատ­ված չեն։ Սպի­տակ տան մա­մու­լի խոս­նալ Ջեն Փսա­կին ան­ցած եր­կու­շաբ­թի դժ­վա­րա­ցել է հս­տա­կեց­նել՝ ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու՞մ են լու­րե­րը, որ ԱՄՆ եւ ՌԴ նա­խա­գահ­նե­րը կհան­դի­պեն հու­նի­սի 15-16-ին, իսկ ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կովն ա­սել է, որ ՙ­առայժմ հան­դիպ­ման վայր չի նշ­վել՚։ Դա հաս­կա­նա­լի է։ Աշ­խար­հում հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճակն այն­պի­սին է, որ եր­կու եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­մե­նա­խիստ մի­ջո­ցա­ռում­ներ են պետք, որ­պես­զի բարձր մա­կար­դա­կի հան­դի­պու­մը կա­յա­նա։ Մա­նա­վանդ որ ա­ռա­ջի­կա­յում մեկ­նար­կում են ՆԱ­ՏՕ-ի լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­ներ։ ԽՍՀՄ փլու­զու­մից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ՆԱ­ՏՕ-ն Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին մոտ կու­տա­կել է ա­վե­լի քան քա­ռա­սուն հա­զար զին­ծա­ռա­յող, հա­զա­րա­վոր միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա, հր­թի­ռա-հրե­տա­նա­յին հա­մա­կար­գեր։ Դրանք Ռու­սաս­տա­նի հետ հա­վա­նա­կան ռազ­մա­կան բախ­ման սցե­նար ու­նեն։ Այս ի­մաս­տով շատ բան կախ­ված կլի­նի ԱՄՆ նա­խա­գա­հի աշ­խա­տան­քա­յին ժա­մա­նա­կա­ցույ­ցից։ Տպա­վո­րու­թյուն կա, որ նա ՌԴ պաշ­տո­նակ­ցի հետ հան­դի­պու­մը կփոր­ձի հա­մա­տե­ղել եվ­րո­պա­կան ու­ղե­ւո­րու­թյան հետ։ Ըստ այդմ, ԱՄՆ նա­խա­գա­հը հու­նի­սի կե­սե­րին կայ­ցե­լի Մեծ Բրի­տա­նիա, որ­տեղ գու­մար­վում է Մեծ յոթ­նյա­կի գա­գաթ­նա­ժո­ղով։ Այ­նու­հե­տեւ նա կայ­ցե­լի Բրյու­սել՝ մաս­նակ­ցե­լու ՆԱ­ՏՕ-ի վե­հա­ժո­ղո­վին եւ ԱՄՆ-Եվ­րա­միու­թյուն բարձր մա­կար­դա­կի հան­դիպ­մա­նը։
Կհա­մա­ձայ­նի՞ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պաշ­տո­նակ­ցի հետ հան­դի­պել Մեծ Բրի­տա­նիա­յում կամ Բրյու­սե­լում։ Տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ Ռու­սաս­տա­նի հա­մար ցան­կա­լի է ԱՄՆ-ի հետ դիր­քո­րո­շում­ներ ճշ­տել ա­վե­լի վաղ, քան տե­ղի կու­նե­նա Մեծ յոթ­նյա­կի կամ ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վը։ Ըստ էու­թյան, այդ գծին պետք է որ ա­ջակ­ցեն նաեւ եվ­րո­պա­կան ո­րոշ եր­կր­ներ։ Մա­նա­վանդ՝ Ֆրան­սիան եւ Գեր­մա­նիան, որ ի­րենց հեր­թին մար­տա­վա­րա­կան խն­դիր­ներ ու­նեն եւ չեն ցան­կա­նում ուղ­ղա­կի առ­ճա­կատ­ման գնալ Ռու­սաս­տա­նի հետ։
Ռուս-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­ված են Օ­բա­մա­յի նա­խա­գա­հու­թյան վեր­ջին շր­ջա­նից ի վեր։ Այդ ըն­թաց­քում բարձր մա­կար­դա­կի վեր­ջին հան­դի­պու­մը կա­յա­ցել է Հել­սին­կիում՝ 2018թ.-ին, բայց հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սկզ­բուն­քա­յին փո­փո­խու­թյուն տե­ղի չի ու­նե­ցել։ Ներ­կա­յումս ի­րա­վի­ճակն ա­ռա­վել սուր է։ ԱՄՆ-ը եւ Ռու­սաս­տա­նը հիմ­նա­վոր տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու­նեն մի­ջազ­գա­յին գրե­թե բո­լոր հար­ցե­րում։ Դաշ­նա­յին ժո­ղո­վին ա­մե­նա­մյա Ու­ղեր­ձում ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը ոչ մի անդ­րա­դարձ չի կա­տա­րել ա­ռան­ձին վերց­րած ռուս-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Նա ըն­դգ­ծել է, որ աշ­խար­հը վա­ղուց այ­լեւս միա­բե­ւեռ չէ, միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­րող են ար­դյու­նա­վետ լի­նել, ե­թե կա­ռուց­վում են փո­խա­դարձ հար­գան­քի վրա եւ հաշ­վի են առ­նում եր­կու կող­մե­րի կեն­սա­կան շա­հե­րը։ Իր հա­մար Ռու­սաս­տանն այդ գի­ծը սահ­մա­նել է՝ հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քը չի կա­րող են­թարկ­վել եվ­րաատ­լան­տյան դա­շին­քի ազ­դե­ցու­թյա­նը։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը շա­րու­նա­կում է պն­դել, որ Ուկ­րաի­նան եւ Վրաս­տա­նը գոր­ծըն­կեր­ներ են եւ ՆԱ­ՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու ճա­նա­պարհ ու­նեն։
ԱՄՆ-ը եւ Ռու­սաս­տանն, ի­հար­կե, շատ ա­վե­լի խոր հա­կա­սու­թյուն­ներ ու­նեն, նե­րա­ռյալ՝ զուտ քա­ղա­քակր­թա­կա­նը, բայց մեզ հա­մար ա­ռա­վել կա­րե­ւոր է անվ­տան­գա­յին բա­ղադ­րի­չը։ Սեւ­ծո­վյան-կաս­պյան տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան գե­րա­կա­յու­թյու­նը հա­վա­սա­րակշ­ռում է Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տու­թյու­նը։ Ներ­կա­յումս բարդ են թուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Թուր­քա­կան մա­մու­լը նույ­նիսկ գրում է, որ Ուկ­րաի­նա­յում եւ Սեւ ծո­վում ԱՄՆ-ի ռազ­մա­կան ակ­տի­վու­թյունն ՙուղ­ղված է Թուր­քիա­յին զս­պե­լուն՚։ Բա­վա­կան բարդ խճան­կար է ստաց­վում։ Ռու­սաս­տա­նը եւ ԱՄՆ-ը կու­նե­նա՞ն այս եւ այլ կե­տե­րում հա­մա­գոր­ծակ­ցե­լու կամք եւ պատ­րաս­տա­կա­մու­թյուն։ Առ­հա­սա­րակ կկա­յա­նա՞ Պու­տին-Բայ­դեն հան­դի­պու­մը։ Ու­շագ­րավ է, որ ՆԱ­ՏՕ-ի վե­հա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում ակն­կալ­վում է նաեւ Թուր­քիա­յի եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի փակ հան­դի­պում։
Հա­վա­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով հա­մընկ­նում են Հա­յաս­տա­նի ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին։ Ի՞նչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նան դրանք ընտ­րա­զանգ­վա­ծի կողմ­նո­րոշ­ման վրա։ Մեր դեպ­քում շատ բան կախ­ված է լի­նե­լու նոր իշ­խա­նու­թյան ոչ միայն լե­գի­տի­մու­թյու­նից, այ­լեւ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մից եւ քա­ղա­քա­կան գոր­ծու­նա­կու­թյու­նից։