[ARM]     [RUS]     [ENG]

1991-ԻՆ ՀԱՍ­ԿԱ­ՑԱՆՔ, ՈՐ Ա­ԶԱ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԵՆ ՄՈՒ­ՐՈՒՄ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ապ­րի­լի 30-ին, լրա­նում է ՙԿոլ­ցո՚ գոր­ծո­ղու­թյան 30-րդ տա­րին։ Մեր զրույ­ցը ՙ1991. Կոլ­ցո՚ վա­վե­րագ­րա­կան գր­քի հե­ղի­նակ, վաս­տա­կա­վոր լրագ­րող Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-ՙԿոլ­ցո՚ օ­պե­րա­ցիա. ի՞նչ էր դա, հարց­նում եմ, ո­րով­հետև մեր սե­րուն­դը հա­մա­րյա ան­տե­ղյակ է և չի կա­րո­ղա­նում պատ­կե­րաց­նել, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել ան­ցյալ դա­րի 90-ա­կան­նե­րին։
-Ազ­գա­յին իղ­ձե­րի ու նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հը հայ ժո­ղովր­դի հա­մար ու­նե­ցել է հան­գր­վան­ներ՝ հե­րո­սա­կան պա­հեր, ա­վա­րայր­ներ, գող­գո­թա­ներ, պար­տու­թյուն­ներ և ան­կում­ներ։ 1991-ն այդ շղ­թա­յի մի օ­ղակն էր, երբ դր­ված էր Ար­ցա­խի լի­նել-չլի­նե­լու հար­ցը։ 1990թ. Ղա­րա­բա­ղում հայ­տա­րար­վել էր ար­տա­կարգ դրու­թյուն, ո­րի հա­մա­ձայն դա­դա­րեց­վում է ինք­նա­պաշտ­պա­նու­թյան պա­հա­կա­կե­տե­րի, կա­մա­վոր ժո­ղովր­դա­կան դրու­ժի­նա­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։ Մտց­վում է անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում, զեն­քի առ­կա­յու­թյան դեպ­քում վար­չա­կան կամ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կում։ Նույն թվա­կա­նի հու­լի­սի 15-ին ԽՍՀՄ նա­խա­գահ Գոր­բա­չո­վի հրա­մա­նագ­րով ԽՍՀՄ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րին ի­րա­վունք է տր­վում օգ­տա­գոր­ծել ներ­քին զոր­քեր, իսկ ա­ռան­ձին գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ԽՍՀՄ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Հրա­մա­նագ­րե­րը տր­վել են տա­րա­ծաշր­ջա­նում իբր ՙլար­վա­ծու­թյու­նը թու­լաց­նե­լու՚, ՙի­րադ­րու­թյու­նը կա­յու­նաց­նե­լու՚ պատր­վա­կով։ Այս հրա­մա­նագ­րե­րը դար­ձան այն ՙի­րա­վա­կան՚ դաշ­տը, ո­րի սահ­ման­նե­րում ի­րա­գործ­վեց հան­րա­հայտ ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը։ Ե­թե Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին եր­կու տա­րի­նե­րին (1988-1990թթ.) խոր­հր­դա­յին կենտ­րո­նը հա­կա­մար­տու­թյան տա­րա­ծաշր­ջա­նում վա­րում էր հա­վա­սա­րակ­շռ­վող քա­ղա­քա­կա­նու­թյուն, ա­պա 1990-ից պատ­կե­րը կտ­րուկ փոխ­վում է։ Դա այն թվա­կանն է, երբ Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հուրդն ըն­դու­նեց ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը։ Հա­յաս­տա­նում կո­մու­նիստ­նե­րը պար­տու­թյուն էին կրել, Ադր­բե­ջա­նը թե­կուզ ձևա­կա­նո­րեն կո­մու­նիս­տա­կան էր, վա­յե­լում էր Մոսկ­վա­յի հո­վա­նա­վո­րու­թյու­նը։ Սում­գա­յի­թի, Բաք­վի, Գան­ձա­կի և այլ տա­րածք­նե­րի հայ բնակ­չու­թյու­նը կո­ղոպտ­վել, թա­լան­վել, բռ­նա­տե­ղա­հան­վել էր, իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հա­կա­մար­տու­թյունն ու­ժե­ղա­նում էր։ Նշենք, որ ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժիմն օգ­տա­գոր­ծե­լով` մար­զը զի­նա­թա­փել էին։

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյու­նը ցույ­ցե­րով ու հան­րա­հա­վաք­նե­րով, բո­ղոք­նե­րով ու նա­մակ­նե­րով փոր­ձում էր պաշտ­պա­նել ան­ձի և ազ­գի ապ­րե­լու ի­րա­վուն­քը, ո­րը մի­ջազ­գայ­նո­րեն հաս­տատ­ված է ՄԱԿ-ի 1948թ. Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի բա­նաձևե­րով ու Կոն­վեն­ցիա­յի դրույթ­նե­րով։ Ոտ­նա­հար­վում էր մար­դու ապ­րե­լու ի­րա­վունքն իր հա­զա­րա­մյա հո­ղում։ 1991-ին ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյամբ փորձ էր ար­վում վերջ­նա­կա­նա­պես լու­ծել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախն­դի­րը։ Ադր­բե­ջա­նա­կան բան­տե­րը լց­վե­ցին հա­զա­րա­վոր հա­յոր­դի­նե­րով։ Ար­ցա­խի խն­դի­րը փորձ էին ա­նում լու­ծել ա­հա­բեկ­չու­թյուն­նե­րով, սպա­նու­թյուն­նե­րով, խոշ­տան­գում­նե­րով, թուր­քա­կան միջ­նա­դա­րյան ձևե­րով։ Մենք կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես­ներն ենք։ Ա­զե­րիա­կան բան­տե­րից ու կա­լա­նա­վայ­րե­րից վե­րա­դառ­նում էին մեծ մա­սը հաշմ­ված և խե­ղան­դամ, շա­տե­րին տան­ջա­մահ են ա­րել բան­տե­րում։ ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան հետևան­քով հա­յա­թափ­վե­ցին Գե­տա­շե­նը (2700 բնա­կիչ), Մար­տու­նա­շե­նը (300), Հադ­րու­թի շր­ջա­նի 16-17 գյու­ղեր (1491), Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի չորս գյու­ղեր։
Ադր­բե­ջա­նը Ար­ցա­խի հան­դեպ վա­րում էր պե­տա­կա­նո­րեն մշակ­ված, ծրագր­ված բռ­նա­տե­ղա­հան­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը ցի­նի­կա­բար չէին էլ թաքց­նում։ Հի­շենք նաև ԽՍՀՄ նա­խա­գահ Մ. Գոր­բա­չո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ՙԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նի անխ­զե­լի մասն է։ Պետք է ինչ­քան հնա­րա­վոր է ա­րա­գո­րեն կյան­քը վե­րա­դարձ­նել նոր­մալ հու­նին՚։ 1991-ի ապ­րի­լի 30-ին սկս­վեց ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը Ադր­բե­ջա­նի ՆԳՆ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­նե­րի, ինչ­պես նաև ԽՍՀՄ ներ­քին գոր­ծե­րի և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան զո­րա­մա­սե­րի հա­մա­տեղ ու­ժե­րով։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը տա­րա­ծեց խու­ճապ, սար­սափ, ո­րը տևեց մինչև 1991-ի օ­գոս­տո­սի կե­սե­րը։ Ել­նե­լով ցե­ղաս­պա­նու­թյու­նը կան­խե­լու և մե­ղան­վոր­նե­րին պատ­ժե­լու մա­սին ՄԱԿ-ի 1948թ. Կոն­վեն­ցիա­յի դրույթ­նե­րից` բո­լոր հիմ­քե­րը կան ա­սե­լու, որ կա­տար­վա­ծը ցե­ղաս­պա­նու­թյուն էր, ո­րին ա­ռայ­սօր մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը գնա­հա­տա­կան չի տվել։
-Եվ երևի դժ­վար էր գր­վում այդ ծանր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։
-Ի­հար­կե։ Ա­զե­րիա­կան բան­տե­րից վե­րա­դար­ձած­ներն ա­հա­սար­սուռ բա­ներ էին պատ­մում, ո­րը և լսելն էր դժ­վար, և գրե­լը։ Շա­տե­րը նույ­նիսկ հրա­ժար­վում էին պատ­մել, քա­նի որ դժ­վար էր վե­րապ­րե­լը։
-Իսկ ի՞նչ մեզ սո­վո­րեց­րեց 30 տա­րին։
-Այն, ինչ կա­տար­վել է 30 տա­րի ա­ռաջ, շա­տերս ա­կա­նա­տեսն ենք ե­ղել։ Մեր հի­շո­ղու­թյու­նը դեռ շատ թարմ է, ոչ միայն, որ քիչ ժա­մա­նակ է ան­ցել, այլև որ թուրք ա­զե­րին թարմ է պա­հում մեր հի­շո­ղու­թյու­նը, վկա­յու­թյու­նը՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մը, Թա­լի­շում խոշ­տանգ­ված խա­ղաղ բնա­կիչ­նե­րը՝ ծե­րու­նի­նե­րը, 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հե­տո կա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը…
Ա­սում ենք, բայց դա­սեր չենք քա­ղում ոչ միայն 100 և ա­վե­լի տա­րի ա­ռաջ, այլև 30 տա­րի ա­ռաջ կա­տար­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից։ Միա­միտ, հա­վա­տա­վոր, ան­միա­բան… Մենք չսո­վո­րե­ցինք ա­պա­վի­նել մեր սե­փա­կան ու­ժե­րին…
-Ձեր կար­ծի­քով ինչ­պե՞ս մեզ հա­ջող­վեց դի­մա­նալ, հաղ­թա­հա­րել, հե­տո էլ հաղ­թա­կան ճա­կա­տա­մարտ մղել։
-ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը մեզ հաս­կաց­նել տվեց, որ զեն­քով է հնա­րա­վոր պաշտ­պա­նել ապ­րե­լու ի­րա­վուն­քը։ Որ ե­թե գա­լիս են քեզ սպա­նե­լու՝ դու պի­տի սպա­նես։ 1991-ին հաս­կա­ցանք, որ թույ­լին միայն կա­րեկ­ցում են, հաս­կա­ցանք, որ ա­զա­տու­թյու­նը չեն մու­րում։ Բռ­նու­թյունն ու­նե­ցավ իր հա­կազ­դե­ցու­թյու­նը։