[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԵՒՄՈՒՏՔ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ա­րեւմ­տյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին, ըստ ե­րե­ւույ­թին, Ռու­սաս­տա­նի ներ­քին ի­րա­վի­ճա­կի մա­սին ինչ-որ տե­ղե­կու­թյուն­ներ են հայտ­նի դար­ձել։ Ին­չի՞ հետ է դա կապ­ված՝ չա­փա­զանց դժ­վար է գու­շա­կել։ Մա­մու­լը, սա­կայն, ու­շադ­րու­թյուն է դարձ­րել ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյան խո­ղո­վա­կով ՌԴ նախ­կին նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւի հե­ղի­նա­կա­յին հոդ­վա­ծի տա­րած­մա­նը, որ­տեղ նա Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին եւ ՆԱ­ՏՕ-ին կոշտ ու­ղերձ է հղել՝ ա­սե­լով, որ ՙե­թե պա­տե­րազ­մում հաղ­թող կող­մը դրան հաս­նում է ու­ժաս­պա­ռու­թյան մի­ջո­ցով, ա­պա դա հաղ­թա­նակ չէ՚։

Փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ ակ­նարկն այն մա­սին է, որ ե­թե դի­մա­կա­յու­թյու­նը վե­րա­ճի ռազ­մա­կան բախ­ման եւ փո­խա­դար­ձա­բար մի­ջու­կա­յին զենք կի­րառ­վի, ա­պա ոչ Ռու­սաս­տա­նը կլի­նի հաղ­թող, ոչ՝ ԱՄՆ-ը։ Վեր­լու­ծա­բան­նե­րը գտ­նում են, որ այս ու­ղեր­ձի ի­րա­վուն­քը վե­րա­պա­հե­լով Մեդ­վե­դե­ւին, ՌԴ նա­խա­գա­հը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել է ի­րա­վա­հա­ջոր­դին, եւ դա հս­տակ պա­տաս­խան է ա­րեւմ­տյան մա­մու­լի հար­ցադր­մա­նը, թե ՙի՞նչ է լի­նե­լու Ռու­սաս­տա­նը Պու­տի­նից հե­տո՚։
Բայց ա­վե­լի խո­րա­դի­տակ վեր­լու­ծա­բան­նե­րը Պու­տին-Մեդ­վե­դեւ փո­խա­տե­ղու­թյու­նը գնա­հա­տում են նվազ հա­վա­նա­կան եւ ըն­դգ­ծում պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ Ռու­սաս­տա­նում գոր­ծող եւ նախ­կին բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կա­նու­թյան քա­ղա­քա­կան հայ­տի հան­գա­ման­քը։ Ի դեպ, այս թրենդն զգաց­նել է տվել նաեւ Ֆրան­սիա­յում, որ­տեղ եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի գե­նե­րալ­ներ նա­խա­գահ Մակ­րո­նին զգու­շաց­րել են ռազ­մա­կան հե­ղաշ­րջ­ման մա­սին, ե­թե քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյա­նը չհա­ջող­վի վե­րա­կանգ­նել նե­րազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը։
Ռու­սաս­տա­նի պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րը կկա­յա­նան ա­ռա­ջի­կա սեպ­տեմ­բե­րին։ Ա­ռայժմ իշ­խող ժՊՌ­վՈÿ ՀՏրրՌÿ կու­սակ­ցու­թյան ֆոր­մալ ա­ռաջ­նոր­դը նախ­կին նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դեւն է։ Փոր­ձա­գետ­նե­րը, մինչ­դեռ, շատ հա­վա­նա­կան են հա­մա­րում, որ նրան կփո­խա­րի­նի նա­խա­գահ Պու­տի­նը եւ ան­ձամբ կգլ­խա­վո­րի կու­սակ­ցու­թյան հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կը։ ՙԼե­ւա­դա՚ կենտ­րո­նի սոց­հար­ցում­նե­րը հե­տաքր­քիր պատ­կեր են պար­զել. Պու­տի­նին ա­ջակ­ցում է հարց­ման են­թարկ­ված­նե­րի 60 տո­կո­սը, բայց վս­տա­հում՝ 30 տո­կո­սը։
Ռու­սաս­տա­նի հար­ցե­րով բրի­տա­նա­ցի փոր­ձա­գետ Մարկ Գե­լոի­թը ֆրան­սիա­կան Le Figaro պար­բե­րա­կա­նի հա­մար այս ի­րա­վի­ճա­կը բա­ցատ­րել է այն­պես, որ ռու­սաս­տան­ցի­նե­րի մեծ մա­սը նա­խա­գահ Պու­տի­նի եր­կու կեր­պար ու­նի։ Ա­ռա­ջի­նը սիմ­վո­լիկ հայ­րե­նա­սերն ու ան­գամ սր­բա­պատ­կերն է, երկ­րոր­դը՝ ռեալ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը, ո­րին էլ բա­ցար­ձակ վս­տա­հում է քա­ղա­քա­ցի­նե­րի ոչ ա­վե­լի, քան մեկ եր­րոր­դը։ Բրի­տա­նա­ցի փոր­ձա­գե­տը գտ­նում է, որ Պու­տի­նը ՙնման­վում է սահ­մա­նադ­րա­կան միա­պե­տի՚ եւ գործ­նա­կա­նում վե­րահս­կում է անվ­տան­գու­թյունն ու Զին­ված ու­ժե­րը, իսկ ըն­թա­ցիկ կա­ռա­վա­րումն ի­րա­կա­նաց­նում է ՙտեխ­նոկ­րատ վար­չա­պետ Մի­շուս­տի­նը՚։
Մարկ Գե­լիո­թը տես­նում է ՙե­րեք պայ­մա­նա­կան Ռու­սաս­տան՚։ Ա­ռա­ջի­նը նա­խա­գահ Պու­տինն է՝ զին­վո­րա­կան եւ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի վեր­նա­խա­վի հետ։ Երկ­րոր­դը տեխ­նոկ­րատ պրագ­մա­տիկ­ներն են եւ ձեռ­նե­րեց­նե­րը՝ ՙմի­լիար­դա­տե­րե­րից մին­չեւ մի քա­նի մի­լիոն դո­լար ու­նե­ցող­ներ՚։ Եր­րոր­դը ՙբուն հա­սա­րա­կու­թյունն է՚։ Ընդ ո­րում, փոր­ձա­գե­տը չա­փա­զանց ու­շագ­րավ դի­տար­կում է ա­նում այն ի­մաս­տով, որ տեխ­նոկ­րատ­նե­րը եւ ձեռ­նե­րեց­նե­րը ՙձգ­տում են ու­նե­նալ ոչ թե անձ­նա­կան, այլ օ­րեն­քով սահ­ման­ված ա­պա­հո­վու­թյան ե­րաշ­խիք­ներ՚։ Այ­սինքն, նրանք ա­պա­գան կա­պում են ոչ այն­քան Պու­տի­նի ի­րա­վա­հա­ջոր­դի, այլ՝ ի­րա­վա­կան ռե­ֆոր­մա­ցիա­յի հետ, ո­րը թույլ կտա ի­րենց լե­գի­տիմ եւ ա­պա­հո­վագր­ված մե­ծա­հա­րուստ­ներ զգալ, թո­թա­փել իշ­խա­նու­թյու­նից կախ­վա­ծու­թյու­նը։
Բրի­տա­նա­ցի փոր­ձա­գետն այս եզ­րա­կա­ցու­թյու­նից բխեց­նում է, որ հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը ստիպ­ված է վե­րա­նա­յել Ռու­սաս­տա­նի հան­դեպ վե­րա­բեր­մուն­քը եւ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, ինչ­պես նա է կար­ծում, նպաս­տում է նա­խա­գահ Պու­տի­նի շուրջ ո­րո­շա­կի կոն­սո­լի­դաց­մա­նը, երբ հան­րու­թյու­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին դի­տար­կում է որ­պես Ռու­սաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան թշ­նա­մի։
Նա խոր­հուրդ է տա­լիս աշ­խա­տել ռու­սա­կան հան­րա­յին շր­ջա­նակ­նե­րի հետ, ոչ թե սահ­մա­նա­փա­կել ռու­սաս­տան­ցի­նե­րի հետ շփում­նե­րը, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, սեր­տաց­նել կա­պե­րը, ա­զա­տա­կա­նաց­նել ՌԴ քա­ղա­քա­ցի­նե­րի տե­ղա­շար­ժը դե­պի ԱՄՆ եւ Եվ­րա­միու­թյան եր­կր­ներ, գոր­ծի դնել դրա­մաշ­նոր­հա­յին ճկուն քա­ղա­քա­կա­նու­թյուն։ ՙՄենք չենք կա­րող փո­խա­կեր­պել Ռու­սաս­տա­նը, մենք պետք է աշ­խա­տենք նվա­զա­գույ­նի հասց­նել նրա­նից ե­կող սպառ­նա­լիք­նե­րը՚,- ամ­փո­փում է Մարկ Գե­լիո­թը, որ իր երկ­րում ու­նի Ռու­սաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գծով հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գե­տի հա­մա­րում։