Logo
Print this page

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ ՉԷ՞ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ

Ռու­սաս­տա­նի և Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­ներ Վլա­դի­միր Պու­տինն ու Է­մա­նուել Մակ­րո­նը պայ­մա­նա­վոր­վել են Ար­ցա­խյան հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում կոնկ­րետ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես գալ։

Նա­խա­գա­հա­կան հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել վեր­սկ­սել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նա­կում ջան­քե­րը Ղա­րա­բա­ղյան կար­գա­վոր­ման շուրջ։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, այդ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մա­սին հայտ­նի կդառ­նա ա­ռա­ջի­կա օ­րե­րին։ Օ­րերս էլ Հայ­կա­կան հար­ցը սկ­սեց աշ­խար­հում ակ­տի­վո­րեն շր­ջա­նառ­վել ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նի՝ Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մից հե­տո, ո­րը, ըստ փոր­ձա­գետ­նե­րի, ուղղ­ված է Էր­դո­ղա­նի հետ խն­դիր­նե­րի կար­գա­վոր­մա­նը և, մաս­նա­վո­րա­պես, Ղա­րա­բա­ղյան հար­ցում ա­մե­րի­կյան ներգ­րավ­ման վե­րա­կան­գն­մա­նը։ Նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի վե­րա­գոր­ծարկ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չա­փա­զանց փոքր էին, հաշ­վի առ­նե­լով ՌԴ նա­խա­գա­հի, ԱԳ նա­խա­րա­րի, ինչ­պես նաև Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի դիր­քո­րո­շում­ներն ու արևմտյան միջ­նորդ­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը հետ­պա­տե­րազ­մյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյան վե­րա­բե­րյալ։
Դժ­վար չէ հի­շել, թե ինչ­պի­սի ան­հա­ջող այց ու­նե­ցան ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը տա­րա­ծաշր­ջան՝ պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո՝ դեկ­տեմ­բե­րի կե­սե­րին, ո­րին չէր մաս­նակ­ցում ռուս հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Պո­պո­վը։ Ադր­բե­ջա­նում հա­մա­նա­խա­գահ­նե­րին բա­վա­կա­նին սուր և ոչ դի­վա­նա­գի­տա­կան ձևա­կեր­պում­նե­րով էին ըն­դու­նել։ Վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում հա­մա­նա­խա­գահ­նե­րը հան­դես են ե­կել եր­կու հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րոն­ցից մե­կը՝ ապ­րի­լի կե­սե­րին, ո­րում նրանք ող­ջու­նում էին զո­հե­րի ա­ճյուն­նե­րի վե­րա­դար­ձը, հա­կա­մար­տու­թյան ար­դյուն­քում տե­ղա­հան­ված­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման, մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան և կյան­քի հա­մար­ժեք պայ­ման­նե­րի տրա­մադր­ման, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նի տրանս­պոր­տա­յին ա­պաշր­ջա­փակ­մանն ուղղ­ված կա­ռու­ցո­ղա­կան քն­նար­կում­նե­րի շա­րու­նա­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցը։
Նրանք կոչ էին ա­րել հա­տուկ ու­շադ­րու­թյուն դարձ­նել վերջ­նա­կան հա­մա­պար­փակ և կա­յուն կար­գա­վոր­ման ձեռք­բեր­մա­նը` կող­մե­րին լավ հայտ­նի սկզ­բունք­նե­րի հի­ման վրա, խոր­հուրդ տա­լով ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում վեր­սկ­սել բարձր մա­կար­դա­կի քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նը հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո։
Դրան զու­գա­հեռ՝ Ռու­սաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան գե­րա­տես­չու­թյու­նը ևս տար­բեր մա­կար­դակ­նե­րով սկ­սեց խո­սել ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փը վե­րա­կանգ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ ՌԴ Դաշ­նա­յին խոր­հր­դի մի­ջազ­գա­յին հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գրի­գո­րի Կա­րա­սինն ա­սել էր, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի միջև պար­բե­րա­կան հան­դի­պում­նե­րի պրակ­տի­կան կա­րող է վե­րա­կան­գն­վել, ին­չը շո­շա­փե­լի մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք կս­տա­նար։ Իր հեր­թին Իլ­համ Ա­լիևն ա­սել էր, թե սպա­սում է ԵԱՀԿ ՄԽ-ի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մանն ուղղ­ված ա­ռա­ջարկ­նե­րի։ Նա նշել էր, որ այդ խմ­բի գոր­ծու­նեու­թյան հա­մար ո­րոշ ո­լորտ­ներ տես­նում է, բա­ցա­ռու­թյամբ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը, քա­նի որ, նրա խոս­քով, հա­կա­մար­տու­թյու­նը կար­գա­վոր­ված է։
Բա­ցի լո­կալ հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րից, ին­տեն­սիվ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պրո­ցես­ներ են ըն­թա­նում Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Թուր­քիա­յի շուրջ, ո­րոն­ցում ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նեն Արևմուտքն ու ԱՄՆ նոր վար­չա­կար­գը, և ո­րոն­ցում հայ­կա­կան հար­ցե­րը վե­րած­վել են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­կա­յու­թյան ու մր­ցակ­ցու­թյան գոր­ծիք­նե­րի։
ՙ168 Ժամ՚-ի հետ զրույ­ցում գեր­մա­նա­ցի քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան Ու­վե Հալ­բախն ա­սաց, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը փոր­ձում է հիմ­քեր ստեղ­ծել ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տան­քի վերս­կս­ման և Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հարցն ակ­տիվ քն­նար­կում­նե­րի օ­րա­կարգ բե­րե­լու հա­մար։ Ըստ նրա, հաշ­վի առ­նե­լով այն, թե ինչ ազ­դե­ցու­թյուն ու­նի Թուր­քիան Ադր­բե­ջա­նի հա­մար և ինչ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, Թուր­քիան ա­ռանց­քա­յին հարց է այս ա­մե­նում, ո­րի նկատ­մամբ ճն­շու­մով ԱՄՆ-ն լու­ծում է մի քա­նի հարց, ո­րոն­ցից միայն մե­կը՝ Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցա­յին հար­ցի ուղ­ղու­թյամբ։
Նրա կար­ծի­քով, կա գլո­բալ հա­մա­ձայ­նու­թյուն՝ վեր­սկ­սել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փի ներ­քո, քա­նի որ Ռու­սաս­տա­նը ևս ա­ռանց Արևմուտ­քի և ա­ռանց հա­վա­սա­րակ­շռ­ված Մինս­կի խմ­բի՝ կորց­նում է լիա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյու­նը գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ՝ չնա­յած այն հան­գա­ման­քին, որ տե­ղա­կա­յել է խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն։
ՙԹուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը խն­դիր­ներ է ստեղ­ծում (այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի հա­մար) և որ­քան էլ տա­րօ­րի­նակ է՝ այս հար­ցում այն փոքր-ինչ հա­վա­սա­րակշ­ռե­լու, Ղա­րա­բա­ղյան հար­ցում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը փոք­րաց­նե­լու հա­մար հար­կա­վոր է Մինս­կի խում­բը, որ­տեղ Ռու­սաս­տա­նի ու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի աշ­խա­տան­քի հե­տաքր­քիր նա­խա­դեպ կա` այն ա­ռու­մով, որ Ռու­սաս­տա­նին հաշ­վի էին առ­նում։ Ներ­կա­յումս չի բա­ցառ­վում, որ Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը դառ­նա Ֆրան­սիա­յի ու ԱՄՆ-ի ա­ռաջ մղե­լու թե­ման, ո­րից պա­տե­րազ­մից հե­տո խո­սում են միայն Ֆրան­սիան ու ԱՄՆ-ն։ Ռու­սաս­տա­նը հաս­կա­նում է, որ այդ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­մե­նա­քի­չը 5 տա­րի շա­րու­նակ­վե­լու են, ուս­տի ին­չո՞ւ դրանք չսկ­սել այ­սօր, հատ­կա­պես, երբ զար­գա­ցում­ներն աշ­խար­հում տա­րե­րա­յին են, ու բարդ է ա­սել, թե ինչ կլի­նի մեկ տա­րի անց, ե­թե ի­րե­րի դրու­թյու­նը մնա նույ­նը՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը։
Ըստ նրա, ի վեր­ջո, վեր­ջին շր­ջա­նում նկատ­վում է, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան, ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­վա­ծու­թյան նո­տա­ներ են պա­րու­նա­կում, ինչն էա­կա­նո­րեն երևում է Ադր­բե­ջա­նից ստաց­վող ազ­դակ­նե­րից։
Մեզ հետ զրույ­ցում ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան Վլա­դի­միր Եվ­սեևն ա­սաց, որ Ռու­սաս­տա­նին ձեռն­տու է, որ­պես­զի ԵԱՀԿ ՄԽ շր­ջա­նա­կում բա­նակ­ցու­թյուն­նե­րը վերս­կս­վեն, քա­նի որ արևմտյան եր­կր­նե­րը սկ­սե­լու են ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ կաս­կա­ծի տակ դնել այն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել պա­տե­րազ­մից հե­տո։ Ըստ նրա, Ռու­սաս­տա­նը եր­բեք չի ձգ­տել գոր­ծել Ֆրան­սիա­յից ու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից կտր­ված։
ՙՈւ­զում եմ հի­շեց­նել, որ հրա­դա­դա­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես ե­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում՝ ինչ­պես Ֆրան­սիան, այն­պես էլ՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, և դրանք չպահ­պան­վե­ցին, այ­նու­հետև Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը հրա­վիր­վե­ցին Ռու­սաս­տան։ Ա­նընդ­հատ կապ կար Ֆրան­սիա­յի ու Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի միջև։ Հաս­կա­նա­լի էր, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը գոր­ծըն­թա­ցից պայ­մա­նա­վոր­ված էր նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րով, և այդ դե­րը ստանձ­նել էր Ֆրան­սիան, ո­րը սո­վո­րա­բար ա­վե­լի պա­սիվ դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­նում Ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին։
Պա­տե­րազ­մից հե­տո որևէ լուրջ հարց, բա­ցի ճա­նա­պարհ­նե­րից, կող­մե­րը չեն քն­նար­կում, և կարևոր է, որ­պես­զի կող­մե­րը վե­րա­դառ­նան մի մի­ջա­վայր, որ­տեղ կերկ­խո­սեն, և որ­տեղ չի լի­նի նաև Թուր­քիան։ Չեմ կա­րող մեծ հույ­սեր կա­պել այն հան­գա­ման­քի հետ, թե բո­լոր հար­ցե­րի շուրջ ան­մի­ջա­պես պայ­մա­նա­վոր­վե­լու են, սա­կայն հան­դի­պե­լը և զրու­ցե­լը կարևոր եմ հա­մա­րում։ Կար­ծում եմ՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րը կսկ­սեն հու­մա­նի­տար հար­ցե­րից և կանց­նեն նաև կար­գա­վի­ճա­կի հար­ցի քն­նարկ­մա­նը։ Ակն­հայտ է, որ այդ հար­ցը պետք է քն­նարկ­վի, և դրա­նից խու­սա­փել հնա­րա­վոր չէ, թեև այս պա­հին կար­գա­վի­ճա­կը, ըստ էու­թյան, հետևյալն է, որ անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նում են խա­ղա­ղա­պահ­նե­րը, և դա 5 տա­րի ժամ­կե­տով է, սա­կայն ա­ռանց հիմ­քի, ո­րի հա­մար ևս հար­կա­վոր է ԵԱՀԿ ՄԽ-ն ու մի­ջազ­գա­յին գոր­ծըն­թա­ցը՚,- պար­զա­բա­նեց նա։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.