[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՎ. ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

Մեկ­նար­կել է ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հետ­պա­տե­րազ­մյան հեր­թա­կան այ­ցը տա­րա­ծաշր­ջան, ո­րի շր­ջա­նա­կում մա­յի­սի 5-6-ը նա լի­նե­լու է Երևա­նում, իսկ մա­յի­սի 10-11-ը՝ Բաք­վում։ Այ­ցը կազ­մա­կերպ­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու լո­կալ մի շարք ու­շագ­րավ զար­գա­ցում­նե­րի ֆո­նին՝ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան հա­մա­նա­խա­գահ­նե­րը ջա­նում են վեր­սկ­սել ԵԱՀԿ ՄԽ աշ­խա­տան­քը, ԱՄՆ վար­չա­կազ­մը կոշտ, միևնույն ժա­մա­նակ՝ ճկուն քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում ՌԴ-ի, Թուր­քիա­յի և Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ, Բայ­դե­նը ճա­նա­չել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, ռուս-ի­րա­նա­կան և ի­րա­նա­չի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում նոր ի­րո­ղու­թյուն­ներ են ի հայտ գա­լիս։

Զու­գա­հեռ՝ հուն­վա­րի 11-ի ե­ռա­կողմ բարձ­րաս­տի­ճան հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պե­տե­րի մա­կար­դա­կով շա­րու­նակ­վում են տա­րա­ծաշր­ջա­նում ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րը։
Ըստ փոխ­վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Մհեր Գրի­գո­րյա­նի՝ աշ­խա­տան­քա­յին խմ­բի քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են, այս փու­լում կարևոր աշ­խա­տանք են կա­տա­րում փոր­ձա­գետ­նե­րը, ո­րոնք վերջ­նա­կան կար­ծիք են հայտ­նե­լու նաև ճա­նա­պարհ­նե­րի ու բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման անվ­տան­գու­թյան մա­սով, և այս փու­լում ու­սում­նա­սիր­վում է ճա­նա­պարհ­նե­րի տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը։ Նա կար­ծիք է հայտ­նել, որ հնա­րա­վոր է գտ­նել բա­լան­սա­վոր­ված շա­հեր են­թադ­րող լու­ծում, ինչն էլ ճա­նա­պարհ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը կե­րաշ­խա­վո­րի:
ՙԱ­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կանգ­նումն է, ո­րով­հետև ժա­մա­նա­կին ե­ղել են են­թա­կա­ռուց­վածք­ներ, ին­չը նշա­նա­կում է, որ այս կամ այն վայ­րում, ըստ էու­թյան, կա նման են­թա­կա­ռուց­վածք ու­նե­նա­լու տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը, բայց՝ ինչ վի­ճա­կում են դրանք հի­մա, ինչ ժամ­կետ­նե­րում և ինչ ռե­սուրս­նե­րի մո­բի­լի­զաց­մամբ հնա­րա­վոր է դա վե­րա­կանգ­նել, պետք է հաշ­վարկ­վի և տեխ­նի­կա­կան զն­նու­թյուն ար­վի՚,- ա­սել է Գրի­գո­րյանն օ­րերս տված իր հար­ցազ­րույ­ցում:
Սրան զու­գա­հեռ՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը գրե­թե ա­մեն շա­բաթ անդ­րա­դառ­նա­լով տվյալ թե­մա­յին՝ սպառ­նա­լիք­նե­րով է հան­դես գա­լիս և նշում, որ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի պրո­յեկ­տը կի­րա­կա­նաց­վի պար­տադ­րան­քով, իսկ հայ­կա­կան կող­մը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ որևէ խոսք մի­ջանց­քի մա­սին չկա նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նում, և այս հար­ցով կար­ծես ա­նո­րո­շու­թյու­նը շա­րու­նակ­վում է։
Ռուս թուր­քա­գետ Վիկ­տոր Նա­դեին-Ռաևսկին մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ այս մի­ջանցք-ճա­նա­պարհ պրո­յեկ­տի վրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ ու­շադ­րու­թյուն է սևեռ­ված։ Նրա խոս­քով, պրո­ցես­նե­րին և նրան, թե ինչ է լի­նե­լու, հետևում են ինչ­պես Թուր­քիա­յում, Ռու­սաս­տա­նում, այն­պես էլ Ի­րա­նում, Չի­նաս­տա­նում, ԱՄՆ-ում, Եվ­րո­պա­յում։ Ա­վե­լին, վեր­լու­ծա­բա­նի հա­մոզ­մամբ, բո­լոր խա­ղա­ցող­ներն ակն­կա­լում են սե­փա­կան շա­հե­րը բա­վա­րա­րող լու­ծում­ներ։
ՙԱյս ա­մե­նում Ռու­սաս­տա­նը խն­դիր ու­նի պահ­պա­նել այն դե­րը, ինչ ու­նե­ցել է այս գոր­ծըն­թա­ցում պա­տե­րազ­մի դա­դա­րե­ցու­մից հե­տո, ին­չը վեր­ջին շր­ջա­նում, հատ­կա­պես Բայ­դե­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տան­քի անց­նե­լուց հե­տո, ո­րը խա­ղի նոր կա­նոն­ներ է փոր­ձում թե­լադ­րել, փոխ­վել է և սխալ քա­ղա­քա­կա­նու­թյան դեպ­քում գու­ցե կորս­վի։ Այս ճա­նա­պարհ­նե­րի նկատ­մամբ մեծ է հե­տաք­րք­րու­թյու­նը, քա­նի որ դրանք նաև շա­հույթ­ներ են բե­րե­լու, կա­պե­լու են տա­րա­ծաշր­ջան­ներ, հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լու նոր է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և տա­րանց­ման ու­ղի­նե­րի հա­մար` ստ­վե­րե­լով ար­դեն իսկ առ­կա այլ մեծ պրո­յեկտ­ներ։
Ուս­տի այս­տեղ կան բո­լո­րի շա­հե­րը՝ այս կամ այն տես­քով։ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հա­մար սա Մեծ Թու­րա­նին հաս­նե­լու ճա­նա­պար­հին պատ­մա­կան նվա­ճում կլի­նի, բայց, ինչ­պես տես­նում ենք, խո­չըն­դոտ­ներ կան, քա­նի որ Թուր­քիա­յի նկատ­մամբ վս­տա­հու­թյան մա­կար­դա­կը բա­վա­րար չէ ո՜չ Արևմուտ­քում, ո՜չ էլ՝ մյուս կող­մե­րում, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նում։ Աշ­խար­հում մր­ցակ­ցու­թյան բնույ­թը չի փոխ­վել, կան շա­հեր, պայ­քար ազ­դե­ցու­թյան հա­մար՝ այդ շա­հե­րը ստա­նա­լու հա­մար՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը, շա­րու­նա­կե­լով, որ այս հար­ցե­րին է միտ­ված նաև ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի այ­ցը։ Սա­կայն նա նաև ըն­դգ­ծեց, որ այ­ցը չէր ա­ռանձ­նաց­նի այս գլո­բալ պրո­ցես­նե­րում, քա­նի որ դրանք պար­զա­պես մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մի մաս են, այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է նաև հե­ռա­կա ռե­ժի­մով, հե­ռա­կա ռե­ժի­մով ո­րո­շում­ներ են կա­յաց­վում ԵԱՀԿ ՄԽ գոր­ծու­նեու­թյան մա­սով, բարձ­րաս­տի­ճան բա­նակ­ցու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում, ո­րոնք ազ­դում են ար­դեն ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա։
ՙԱկն­հայտ է, որ Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը դժ­գոհ են ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րից, ո­րով պայ­մա­նա­վոր­ված՝ կոշ­տաց­նում են հռե­տո­րա­բա­նու­թյու­նը՝ Հա­յաս­տա­նին ըն­դա­ռաջ քայ­լե­րի փո­խա­րեն, ինչն այս պրո­յեկտ­նե­րի օգ­տին չէ, հատ­կա­պես, երբ վե­րա­կան­գն­վում է նաև ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փը, ո­րի շր­ջա­նա­կում քն­նարկ­վե­լու են հար­ցեր, ո­րոնք Ադր­բե­ջա­նի սր­տով չեն։ Մի­ջա՞նցք, թե՞ ճա­նա­պարհ հար­ցի քն­նար­կու­մը տե­ղին չեմ հա­մա­րում, քա­նի որ էա­կանն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պրո­ցես­ներն են, բա­նակ­ցու­թյուն­նե­րը և ոչ ճա­նա­պար­հի ձևա­չա­փը, որն այս դեպ­քում բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի բա­ղադ­րիչ է։ Այս պա­հին միայն ար­ձա­նագ­րում եմ, որ բա­վա­կա­նին մեծ զար­գա­ցում­ներ կան այս տա­րա­ծաշր­ջա­նի շուրջ, սա­կայն թե ար­դյուն­քում այս պրո­ցես­նե­րի ինչ­պի­սի դա­սա­վո­րու­թյուն կլի­նի, չեմ կա­րող ա­սել, քա­նի որ ա­մեն բան ըն­թաց­քի մեջ է, և կա դի­մա­կա­յու­թյուն, ո­րը հաս­կա­նա­լի չէ՝ ինչ­պես կա­վարտ­վի՚,- ա­սաց վեր­լու­ծա­բա­նը։