[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՆԻՍԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ա­մե­րի­կյան The Washington Post պար­բե­րա­կա­նը, որ ոչ պաշ­տո­նա­կան լրատ­վա­մի­ջո­ցի մի­ջազ­գա­յին հա­մա­րում ու­նի, անդ­րա­դար­ձել է Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի սե­փա­կան մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը նո­րաց­նե­լու խնդ­րին։ Հե­ղի­նա­կը հի­շեց­րել է ՌԴ նա­խա­գա­հի՝ Դաշ­նա­յին ժո­ղո­վին Ու­ղեր­ձի այն հատ­վա­ծը, որ­տեղ Վլա­դի­միր Պու­տի­նը հայ­տա­րա­րել է միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ, հի­պեր­ձայ­նա­յին ՙԱ­վան­գարդ՚ եւ ՙՑիկ­րոն՚ հր­թիռ­նե­րի, ինչ­պես նաեւ ՙՊո­սեյ­դոն՚ մի­ջու­կա­յին տոր­պե­դի մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան անց­նե­լու մա­սին։

Սյու­նա­կա­գի­րը մեջ­բե­րել է ա­մե­րի­կյան սե­նա­տոր­նե­րից մե­կին, ով մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի հար­ցե­րով են­թա­կո­մի­տեի նա­խա­գահն է եւ նոր է վե­րա­դար­ձել ստու­գայ­ցից։ Հա­մե­մա­տե­լով ԱՄՆ կես­դա­րյա վա­ղե­մու­թյան հո­րանց­քա­յին բա­զա­վոր­ման հր­թիռ­նե­րը Պու­տի­նի կող­մից ա­նոն­սա­վոր­ված ռու­սաս­տա­նյան մի­ջոց­նե­րի հետ, նա ա­սել է, թե ԱՄՆ դեպ­քում դա նույնն է, ինչ ՙմարդ կյան­քը վս­տա­հի 1970թ. ար­տադ­րու­թյան ավ­տո­մե­քե­նա­յին՚։ Սե­նա­տո­րը ճիշտ է հա­մա­րել ԱՄՆ-Ռու­սաս­տան՝ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րի սահ­մա­նա­փակ­ման շուրջ հա­մա­ձայ­նու­թյու­նը, բայց միա­ժա­մա­նակ ա­սել, որ Պեն­տա­գո­նը ՙզսպ­ման սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ար­դիա­կա­նաց­ման խն­դիր պի­տի լու­ծի՚։
Այ­դու­հան­դերձ, ա­մե­րի­կյան կող­մի հիմ­նա­կան ան­հան­գս­տու­թյունն է, որ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րի սահ­մա­նա­փակ­ման պայ­մա­նա­գի­րը Չի­նաս­տա­նի վրա չի տա­րած­վում, եւ Պե­կի­նը ո­րո­շել է ա­ռա­ջի­կա տաս­նա­մյա­կում կրկ­նա­պատ­կել իր մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը։ Հղում ա­նե­լով հե­տա­խու­զու­թյան տվյալ­նե­րին, ա­մե­րի­կյան թեր­թը գրում է, որ Չի­նաս­տա­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել ՙմո­բիլ հր­թի­ռա­կիր­նե­րի ծրագ­րին՚։ Ըստ այդմ, չի­նա­կան բա­նա­կը կս­տա­նա մի քա­նի հա­րյուր բեռ­նա­տար մե­քե­նա­ներ, ո­րոնց թափ­քը հար­մա­րեց­ված է միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րի ար­ձակ­մա­նը։
Ստաց­վում է, որ մոտ ա­պա­գա­յում Չի­նաս­տա­նի բա­րե­կարգ­ված ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րին կհայ­տն­վեն ծած­կա­քո­ղարկ­ված բա­նա­կա­յին բեռ­նա­տար­ներ, եւ հա­կա­ռա­կոր­դի հա­մար գրե­թե անհ­նար կլի­նի ճշ­տո­րո­շել՝ ո՞րն է դրան­ցից մի­ջու­կա­յին հր­թի­ռա­կիր, ո՞­րը՝ ոչ։ Սա­ռը պա­տե­րազ­մի դա­րաշր­ջա­նում ԽՍՀՄ-ն օգ­տա­գոր­ծել է մի­ջու­կա­յին հր­թի­ռի ար­ձակ­ման հնա­րա­վո­րու­թյամբ օժտ­ված գնացք­ներ։ Չի­նաս­տանն այս ա­ռու­մով մի քայլ ա­ռաջ է ան­ցել։ Եր­կաթ­գիծն ա­մեն դեպ­քում ա­վե­լի հեշտ է թի­րա­խա­վո­րել, քան՝ ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րը։
ԱՄՆ-ում են­թադ­րում են, որ Չի­նաս­տա­նը մի­ջու­կա­յին զի­նա­նոցն ար­դիա­կա­նաց­նում եւ կրկ­նա­պատ­կում է, որ­պես­զի Թայ­վա­նը միա­վո­րե­լու դեպ­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը չփոր­ձի ուժ կի­րա­ռել։ Փոր­ձա­գետ­նե­րը զու­գա­հեռ են անց­կաց­նում Ղրի­մի եւ Թայ­վա­նի մի­ջեւ։ Ե­թե Ղրի­մը եւ Սե­ւաս­տո­պո­լը ե­րաշ­խա­վո­րում են Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը Սեւ­ծո­վյան եւ ան­գամ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի տա­րա­ծաշր­ջան­նե­րում, Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յում եւ Բալ­կան­նե­րում, ա­պա, Թայ­վա­նում վե­րահս­կո­ղու­թյուն հաս­տա­տե­լու դեպ­քում, Չի­նաս­տա­նը գրե­թե ան­խո­ցե­լի կդառ­նա ԱՄՆ-ի, Ճա­պո­նիա­յի, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի հա­մար եւ դո­մի­նան­տու­թյուն կս­տա­նա Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան հի­պեր­տա­րա­ծաշր­ջա­նում։
Ի՞նչ ըն­թացք կու­նե­նա ա­մե­րի­կյան մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցի ար­դիա­կա­նաց­ման ծրա­գի­րը։ Հու­նի­սի կե­սե­րին են­թադր­վում է ՌԴ եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում։ Մյուս կող­մից հարց է, թե ինչ­պե՞ս է Չի­նաս­տա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րին մո­տե­նում Ռու­սաս­տա­նը։ Տա­րա­ծաշր­ջա­նում մի­ջու­կա­յին զենք ու­նեն Պա­կիս­տա­նը եւ Հնդ­կաս­տա­նը, թեեւ դա պաշ­տո­նա­պես չի հաս­տա­վում։ Մի­ջու­կա­յին զեն­քի ծրա­գիր ու­նի նաեւ Ի­րա­նը։ Ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի կա­ռուց­ման փա­թե­թում Թուր­քիան Ռու­սաս­տա­նի հետ քն­նար­կում է մի­ջու­կա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րին հա­ղոր­դակց­վե­լու հնա­րա­վո­րու­թյան հար­ցը։
Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ե­թե ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու լի­նենք օ­բյեկ­տի­վո­րեն, լից­քա­թա­փում չի սպաս­վում։ Ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րե­լի է սպա­սել, դա Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ լար­վա­ծու­թյու­նը չխո­րաց­նե­լու հար­ցով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը կա­րող է լի­նել։ Անս­պա­սե­լի զար­գա­ցում­ներ են հնա­րա­վոր Կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա­յում։ Քա­ղա­քա­կան ճգ­նա­ժամ է հա­սու­նա­նում Մեծ Բրի­տա­նիա­յում, որ­տեղ Շոտ­լան­դիան եւ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիան վերս­տին բարձ­րաց­նում են սե­ցե­սիա­յի հան­րաք­վեի հար­ցը։
Գեո­քա­ղա­քա­կան մր­ցակ­ցու­թյու­նը տեկ­տո­նա­կան ճեղք­վածք է տա­լիս Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում։ Տա­ջիկս­տա­նը եւ Ղր­ղըզս­տա­նը մոտ են լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մին։ Զու­գա­հե­ռա­բար չի թու­լա­նում նաեւ Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քի ճգ­նա­ժա­մը։ Ճիշտ է, ուղ­ղա­կի առ­ճա­կատ­ման սպառ­նա­լի­քը, կար­ծես, ան­ցյա­լում է, բայց ոչ մի ե­րաշ­խիք չկա, որ X պա­հի մար­տե­րը չեն վերս­կս­վի։ Հու­նի­սի կե­սե­րին նշա­նակ­ված է ՆԱ­ՏՕ-ի վե­հա­ժո­ղով։ Այդ շր­ջա­նակ­նե­րում ԱՄՆ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը դեմ առ դեմ բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րե­լու։
Հու­նի­սին Հա­յաս­տա­նում պետք է նոր կա­ռա­վա­րու­թյուն ձե­ւա­վոր­վի։ Ընտ­րու­թյու­նը սուղ է, մար­տահ­րա­վեր­ներն՝ ա­վե­լի քան ա­ռար­կա­յա­կան։

;