[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔԱ՞Ր ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Ռու­սաս­տա­նի պե­տա­կան դու­ման օ­րեն­քով ար­գե­լել է Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պե­տե­րազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վե­րագ­րել ինչ­պես նա­ցիստ­նե­րին, այն­պես էլ խոր­հր­դա­յին ա­ռաջ­նորդ Ստա­լի­նին։ Քա­ղա­քակր­թա­կան բա­նա­վեճն, այս­պի­սով, Ռու­սաս­տա­նում կար­գա­վոր­վե­լու է ի­րա­վա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րով։ 1980-ա­կան թվա­կան­նե­րի երկ­րորդ կե­սին ԽՍՀՄ-ում զգա­լի ար­խի­վա­յին փաս­տաթղ­թեր էին գաղտ­նա­զերծ­վել։ Դրանք վկա­յում էին Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին նա­խոր­դած տա­րի­նե­րին գեր­մա­նա-խոր­հր­դա­յին առևտրատն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին։

Վեր­ջին եր­կու տաս­նա­մյակ­նե­րին այդ թե­մա­յով նոր բա­ցա­հայ­տում­ներ չեն ար­վել։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը չէին խրա­խու­սում նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յի հետ ԽՍՀՄ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­մա­յով ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը։ Այժմ ար­դեն դրանք ար­գել­վում են օ­րեն­քով։ Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում ՌԴ պետ­դու­մա­յի այդ քայլն ըն­դու­նել են որ­պես ազ­դան­շան, որ Ռու­սաս­տա­նը ՙխո­րաց­նում է քա­ղա­քակր­թա­կան ան­ջր­պե­տը՚։
Այդ խզու­մը տե­ղի է ու­նե­նում Եվ­րո­պա­յում հու­նի­սին մեկ­նար­կե­լիք ՆԱ­ՏՕ-ի լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման հա­մա­տեքս­տում։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին տր­վել է ՙԵվ­րո­պա­յի պաշտ­պա­նու­թյուն՚ ան­վա­նու­մը։ Դրանց կմաս­նակ­ցեն ՆԱ­ՏՕ-ի ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րը, ինչ­պես նաեւ Կո­սո­վոն, Մոլ­դո­վան եւ Վրաս­տա­նը։ Վեր­ջին եր­կու­սը պոստ­խոր­հր­դա­յին տա­րած­քի եր­կր­ներ են։ Մոլ­դո­վա­յում նա­խա­գա­հի պաշ­տո­նում ըն­տր­վել է ա­րեւմ­տա­մետ Սան­դուն։ Վրաս­տա­նը գրե­թե տասն­հինգ տա­րի է՝ հայ­տա­րա­րել է եվ­րաատ­լան­տյան ընտ­րու­թյան մա­սին։
Լր­ջա­գույն խն­դիր է ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը։ Haber7 թուր­քա­կան կայ­քը հան­րա­յին կար­ծի­քի հար­ցում է անց­կաց­րել, ո­րի ար­դյունք­նե­րը մի բան են վկա­յում՝ Թուր­քիա­յում ՆԱ­ՏՕ-ի նկատ­մամբ տե­սա­կետ­նե­րը տար­բեր են, գնա­լով ա­ճում են հա­կաա­րեւմ­տյան տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ Հան­րու­թյան ո­րո­շա­կի խա­վեր նույ­նիսկ գտ­նում են, որ Թուր­քիան պետք է հե­ռա­նա ՆԱ­ՏՕ-ից։
Բա­վա­կան ու­շագ­րավ է, որ թուրք հան­րու­թյան մի խա­վի կար­ծի­քով Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յում, Բալ­կան­նե­րում եւ Սեւ ծո­վի ա­վա­զա­նում ՆԱ­ՏՕ-ի զոր­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րոնց կմաս­նակ­ցի ա­վե­լի քան 28 հա­զար զին­վոր, խոր­քա­յին ծրագ­րա­վոր­մամբ ուղղ­ված են ոչ միայն Ռու­սաս­տա­նի, այ­լեւ՝ Թուր­քիա­յի դեմ, հե­տապն­դում են թուր­քա­կան ազ­դե­ցու­թյու­նը սահ­մա­նա­փա­կե­լու նպա­տակ։ Թուրք ըն­թեր­ցող­նե­րից մե­կը գրել է. ՙՄենք գի­տենք, որ ա­մեն ինչ մեր դեմ է, բայց ձևաց­նում ենք, թե չենք հաս­կա­նում եւ ան­գամ մաս­նակ­ցում ենք այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին՚։
Թուր­քիան մտել է իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րի փուլ։ 2024 թվա­կա­նին պետք է տե­ղի ու­նե­նան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Եր­կու տա­րի հե­տո լրա­նում է Թուր­քիա­յի հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հա­րյու­րա­մյա­կը։ Հան­րա­պե­տու­թյան հիմ­նա­դիր Մուս­տա­ֆա Քե­մա­լի կու­սակ­ցու­թյու­նը ներ­կա­յումս ընդ­դի­մու­թյուն է եւ պայ­քա­րում է երկ­րի ա­րեւմ­տյան-աշ­խար­հիկ կա­ռուց­ված­քի պահ­պան­ման հա­մար։ Իշ­խա­նու­թյուն պա­հե­լու հար­ցում Էր­դո­ղա­նը հա­մա­գոր­ծակ­ցում է ազ­գայ­նա­կան-իս­լա­մա­կան ու­ժե­րի, նույ­նիսկ ծայ­րա­հե­ղա­կան ՙԳորշ գայ­լեր՚ խմ­բա­վոր­ման հետ։
Ա­րեւմ­տյան փոր­ձա­գետ­նե­րը եւ վեր­լու­ծա­բան­նե­րը տագ­նապ են հն­չեց­նում, որ Էր­դո­ղա­նի իս­լա­մա­կան քա­րոզ­չու­թյու­նը փո­խել է ան­գամ Ստամ­բու­լի հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը։ Եր­բեմ­նի ա­ռա­ջա­դեմ-եվ­րո­պա­մետ մե­գա­պո­լի­սը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի ան­հան­դուր­ժո­ղա­կան է դառ­նում այ­լա­դա­վան­նե­րի եւ ոչ թյուր­քա­կան ինք­նու­թյան դեմ։ Ստամ­բու­լի քա­ղա­քա­պե­տի վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թա­նակ է տա­րել քե­մա­լիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը, բայց դա, ինչ­պես ա­րեւմ­տյան մա­մուլն է ար­ձա­նագ­րում, կա­րող է ՙվեր­ջին հա­ջո­ղու­թյու­նը լի­նել, ե­թե ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Էր­դո­ղա­նը հաղ­թի՚։
Թուր­քիան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է, որ պա­տե­րազմ է սկ­սում քր­դա­կան ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան դեմ։ Ան­ցյալ շա­բաթ պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վել Հա­յաս­տա­նին սահ­մա­նա­կից Աղ­րի եւ Իգ­դիր գա­վառ­նե­րում, ինչ­պես նաեւ Կար­սի շր­ջա­նում։ Թուր­քիան ծանր հար­ված­ներ է հասց­րել նաեւ Ի­րա­քի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րին, որ­տեղ, ինչ­պես Ան­կա­րան է պն­դում, կան քր­դա­կան զին­ված խմ­բա­վո­րում­նե­րի զի­նա­պա­հեստ­ներ։
Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում է՝ փո­խա­դար­ձա­բար ակն­կա­լե­լով ԱՄՆ-ի եւ Հյու­սիս-ատ­լան­տյան դա­շին­քի ա­ջակ­ցու­թյու­նը, երբ հարկ կլի­նի քր­դե­րի դեմ ա­վե­լի լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի անց­նել։ Հու­նի­սի կե­սե­րին նա­խա­տես­ված է ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյուն­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղով, ո­րին կմաս­նակ­ցի ԱՄՆ նա­խա­գահ Բայ­դե­նը։ ԱՄՆ-ը փոր­ձում է կոն­սո­լի­դաց­նել Եվ­րա­միու­թյու­նը եւ ՆԱ­ՏՕ-ն։ Եվ­րա­միու­թյու­նը մեր­ժել է Թուր­քիա­յի ան­դա­մու­թյու­նը։ Չի բա­ցառ­վում, որ տե­ղի ու­նե­նա նաեւ ՆԱ­ՏՕ-ի հետ խզում։
;