[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՊԿ-Ն ՊԱՐ­ՏԱ­ՎՈՐ Է ԿԱՆ­ԽԵԼ ԼԱՅ­ՆԱ­ՄԱՍՇ­ՏԱԲ ԳՈՐ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՎՏԱՆ­ԳԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Հա­յաս­տա­նում խո­րա­ցող ներ­քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի հետևան­քով ա­ռա­ջա­ցած ան­կա­յու­նու­թյա­նը գու­մար­վեց ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի ա­պօ­րի­նի ներ­խու­ժու­մը Սյու­նի­քի տա­րածք։ ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի խախ­տումն ու նրա ինք­նիշ­խա­նու­թյան նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գանք­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի ընդ­գծ­ված ակ­տի­վու­թյու­նը ցույց են տա­լիս, որ խն­դի­րը, բնավ, լո­կալ բնույթ չի կրում։ Պա­տե­րազ­մից ա­միս­ներ անց հա­կա­ռա­կոր­դը ներ­կա­յաց­նում է պա­հանջ­ներ, ո­րոնք ընդ­հա­նուր ա­ղերս չու­նեն ՌԴ միջ­նոր­դու­թյամբ հա­կա­մար­տող կող­մե­րի միջև ան­ցյալ տար­վա նո­յեմ­բե­րին ըն­դուն­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան դրույթ­նե­րի հետ։ Ադր­բե­ջանն ա­մեն գնով փոր­ձում է կյան­քի կո­չել Մեղ­րիի մի­ջանց­քի գա­ղա­փա­րը, մինչ­դեռ, հայ հան­րու­թյու­նը դա դի­տար­կում է որ­պես երկ­րի անվ­տան­գու­թյանն ուղղ­ված մեծ մար­տահ­րա­վեր։

Փաստն այն է, որ հա­կա­ռա­կոր­դը Սյու­նիք ներ­խու­ժեց ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի Երևան ու Բա­քու կա­տա­րած այ­ցե­րից հե­տո։ Ըստ ա­մե­նայ­նի, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը մի­ջանց­քի հար­ցը նո­րից է ար­ծար­ծել։ Թուր­քիա­յի հետ ցա­մա­քա­յին կապ ստեղ­ծե­լու ե­րա­զանքն Իլ­համ Ա­լիևին հան­գիստ չի տա­լիս։ Դա նրան անհ­րա­ժեշտ է օ­դի ու ջրի պես։ Ա­ռանց Թուր­քիա­յի Ադր­բե­ջա­նը վեր­ջին պա­տե­րազ­մում նման ար­դյուն­քի չէր կա­րող հաս­նել։ Բաք­վում ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ մի­ջանց­քի գա­ղա­փա­րը կա­րե­լի է կյան­քի կո­չել ու­ժի մի­ջո­ցով։ Այս մտադ­րու­թյու­նը լիո­վին հաս­կա­նա­լի է նաև ռու­սաս­տա­նյան կող­մին։ Բայց կա մի հարց՝ ար­դյո՞ք ՌԴ-ին ձեռն­տու է ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գա­ցու­մը։
Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­ներն սկս­վել են մա­յի­սի 13-ից։ Նույն օ­րը ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նեց, որ Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան սադ­րանքն է ի­րա­կա­նաց­րել Վար­դե­նի­սի և Սի­սիա­նի սահ­մա­նա­յին հատ­ված­նե­րում։ Սյու­նի­քում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված՝ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյանն Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիս­տեր անց­կաց­րեց։ Հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նի կող­մից դի­վեր­սիա­յի փորձ է ձեռ­նարկ­վել, և խն­դի­րը պետք է կար­գա­վոր­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։ ԱԽ քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նի բնո­րոշ­մամբ, խն­դի­րը լո­կալ բնույթ չի կրում, այն ա­վե­լի լայ­նա­մասշ­տաբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմք ու­նի։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը հույս են հայտ­նել, որ ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վոր է շտ­կել դաշ­նա­կից­նե­րի հետ հա­մա­տեղ։ ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սը ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նի և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Ա­րա Այ­վա­զյա­նի հետ քն­նար­կեց ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ ՀԱՊԿ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան հա­մա­ձայն՝ կա­ռույ­ցում ու­շադ­րու­թյամբ հետևում են ի­րա­վի­ճա­կի զար­գաց­մա­նը Հա­յաս­տա­նի Սյու­նի­քի մար­զի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում գոր­ծո­ղու­թյուն­ներ կձեռ­նարկ­վեն։
ՀԱՊԿ-ի շր­ջա­նակ­նե­րում տար­վող բա­նակ­ցու­թյուն­նե­րից զատ՝ հարկ է կարևո­րել նաև ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի ար­ձա­գանք­նե­րը։ Նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րոնն իր նա­խա­ձեռ­նու­թյամբ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Փա­շի­նյա­նի հետ։ Մակ­րո­նը վե­րա­հաս­տա­տեց Ֆրան­սիա­յի հա­վա­տար­մու­թյու­նը ՀՀ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը և ըն­դգ­ծեց Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քից ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի ան­հա­պաղ դուրս բեր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ա­ռա­վել ու­շագ­րավ էր Ե­լի­սե­յան պա­լա­տից հն­չած հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը հետևել է Մակ­րոն-Փա­շի­նյան հե­ռա­խո­սազ­րույ­ցին։ Փա­րիզն ի­րա­զե­կեց, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան և անվ­տան­գու­թյան վե­րա­կան­գն­ման նպա­տա­կով ի­րա­վի­ճա­կը հնա­րա­վոր է կար­գա­վո­րել ՄԱԿ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մի­ջո­ցով։
ՀՀ Խոր­հր­դա­րա­նի ար­տա­հերթ նիս­տում վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տարն ի­րա­զե­կեց Սյու­նի­քի շուրջ ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։ Նշեց, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի կա­պակ­ցու­թյամբ ռազ­մա­կան օգ­նու­թյան ակն­կա­լի­քով ին­քը նա­մակ է գրել ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին։ Ո­րոշ ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­րեց Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի հետ ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցից։ Մակ­րոնն ա­սել էր, որ դի­տար­կում է խն­դի­րը ՄԱԿ Անվ­տան­գու­թյան խոր­հուրդ տե­ղա­փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում Ֆրան­սիան պատ­րաստ է խնդ­րի կար­գա­վոր­ման նպա­տա­կով ՄԱԿ-ի ման­դա­տի ներ­քո ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել։ ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյան անվ­տան­գու­թյանն առ­նչ­վող խն­դի­րը նման տար­բե­րա­կով կար­գա­վո­րելն, ինչ խոսք, ան­ցան­կա­լի է։ Այդ կար­գի խն­դիր­նե­րի հան­գու­ցա­լու­ծու­մը պետք է տե­ղի ու­նե­նա Դա­շին­քի շր­ջա­նակ­նե­րում։
Ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու գոր­ծըն­թա­ցում Արևմուտ­քի ցու­ցա­բե­րած ակ­տի­վու­թյու­նը շա­րու­նակ­վեց։ Հատ­կան­շա­կան է, որ Սյու­նի­քի սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պը ԱՄՆ-ն ու Ֆրան­սիան դի­տար­կե­ցին նաև ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հա­մա­տեքս­տում։ Մա­յի­սի 17-ին ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ Ֆրան­սիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ժան Իվ Լը Դրիա­նի հետ, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վեց ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը։ Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի խոս­նակ Նեդ Փրայ­սի ի­րա­զեկ­մամբ՝ կող­մե­րը, որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­ներ, կարևո­րել են հա­կա­մար­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ քա­ղա­քա­կան կար­գա­վո­րու­մը
ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի խախտ­ման փաս­տին ան­տար­բեր չմ­նաց տա­րա­ծաշր­ջա­նի կարևոր դե­րա­կա­տար Ի­րա­նը։ ԱԳՆ խոս­նա­կի ար­ձա­գան­քում ընդ­գծ­ված էր, որ Ի­րա­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել եր­կու եր­կր­նե­րի միջև առ­կա տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Սյու­նի­քի մար­զի վեր­ջին սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պի խա­ղաղ լուծ­մա­նը։
Մոսկ­վան ար­ձա­գան­քեց ֆրանս-ա­մե­րի­կյան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տի­րող ի­րա­վի­ճա­կի շուրջ հույ­զեր ուռ­ճաց­նե­լու ոչ մի ա­ռիթ չկա, հայ­տա­րա­րեց Լավ­րո­վը։ Մա­յի­սի 17-ին կա­յա­ցավ ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սի հե­ռա­խո­սազ­րույ­ցը ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյա­նի հետ։ Պարզ դար­ձավ, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը քն­նարկ­վե­լու է Տա­ջիկս­տա­նի մայ­րա­քա­ղաք Դու­շան­բեում կա­յա­նա­լիք ՀԱՊԿ ան­դամ եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տին։
Խնդ­րի հան­գու­ցա­լու­ծու­մը տրա­մա­բա­նո­րեն կա­պակց­վում է հենց այս ձևա­չա­փով քն­նար­կում­նե­րին, քա­նի որ ադր­բե­ջա­նա­կան սադ­րանքն ուղղ­ված է, նախևա­ռաջ, նո­յեմ­բե­րյան ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նո­ղի՝ Ռու­սաս­տա­նի դեմ։ Բա­ցի այդ, Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցու­թյու­նը ՀԱՊԿ-ին ու նաև հան­գա­ման­քը, որ ի­րա­վի­ճա­կի շուրջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կր­քե­րը չեն հան­դարտ­վում, ստի­պում են կա­ռույ­ցին ստանձ­նել տա­րա­ծաշր­ջա­նում լայ­նա­մասշ­տաբ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վտան­գը կան­խե­լու պար­տա­վո­րու­թյուն։