Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵԾԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՍՏԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՆԱՆԿԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարութ Սասունյան

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը, ո­րը լիո­վին ան­տե­ղյակ է տն­տե­սա­գի­տու­թյու­նից, հան­դի­պել է ա­մե­րի­կյան 26 խո­շոր ըն­կե­րու­թյուն­նե­րի գլ­խա­վոր ղե­կա­վար­նե­րի հետ և բազ­մա­թիվ ստեր ա­սել նրանց Թուր­քիա­յի տն­տե­սու­թյան մա­սին։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը սնան­կա­ցած է, և Թուր­քիա­յի մի­լիո­նա­վոր քա­ղա­քա­ցի­ներ հայ­տն­վել են սո­վի եզ­րին, մինչ կո­րո­նա­վի­րու­սը մո­լեգ­նում է ան­տա­ռա­յին հր­դե­հի նման՝ Թուր­քիան դարձ­նե­լով աշ­խար­հում հին­գե­րորդ եր­կի­րը վա­րակ­վա­ծու­թյամբ։

Ա­հա Էր­դո­ղա­նի ստե­րից մի քա­նի­սը, որ նա ա­սել է ա­մե­րի­կա­ցի գլ­խա­վոր ղե­կա­վար­նե­րին.
ՙՇատ եր­կր­նե­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րից ու մա­տա­կա­րար­ման շղ­թա­յի խա­փա­նում­նե­րից ոչ մե­կը չի ե­ղել Թուր­քիա­յում։ Այն ժա­մա­նակ, երբ աշ­խար­հի շատ տն­տե­սու­թյուն­ներ փա­կու­ղի մտան, մենք շա­րու­նա­կե­ցինք ներդ­րում­ներ ա­նել ինչ­պես պե­տա­կան, այն­պես էլ մաս­նա­վոր հատ­ված­նե­րում։
Մեր մաս­նա­վոր հատ­վա­ծի ջան­քե­րի, մեր պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան և ե­ռան­դուն հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ մեր տն­տե­սու­թյու­նը 2020 թվա­կա­նը փա­կեց ա­ճով։ Մենք 1.8 տո­կոս ցու­ցա­նի­շով G-20-ի ա­մե­նաա­րագ զար­գա­ցող եր­կիրն ենք Չի­նաս­տա­նից հե­տո։
Չնա­յած ար­տա­հան­ման մեր ա­վան­դա­կան շու­կա­նե­րում լուրջ տն­տե­սա­կան անկ­մանն ու ար­տա­քին պա­հան­ջար­կի կր­ճատ­մա­նը, մենք հա­սել ենք 170 մի­լիարդ դո­լա­րի ար­տա­հան­ման։ Թուր­քիա­յի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծա­վալն ա­ճել է 4 տո­կո­սով և գե­րա­զան­ցել 21 մի­լիարդ դո­լա­րը։
2021թ. հուն­վար-ապ­րիլ ա­միս­նե­րին մեր ար­տա­հա­նու­մը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 33.1 տո­կո­սով։
2021 թ. ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում մեր ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րանքն ա­ճել է 12.3 տո­կո­սով ՝ նա­խորդ տար­վա նույն ե­ռամ­սյա­կի հա­մե­մատ։ Մենք նաև նկա­տում ենք ներդ­րում­նե­րի պա­հան­ջար­կի զգա­լի աճ Թուր­քիա­յում։
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ընդ­հա­նուր ուղ­ղա­կի ներդ­րում­նե­րը Թուր­քիա­յում հա­սել են 13 մի­լիարդ դո­լա­րի, իսկ թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ներդ­րում­նե­րը ԱՄՆ-ում`7.2 մի­լիարդ դո­լա­րի։ Ցան­կա­նում եմ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ա­մե­րի­կյան բո­լոր ըն­կե­րու­թյուն­նե­րին, ո­րոնք վս­տա­հում են Թուր­քիա­յին և Թուր­քիա­յի տն­տե­սու­թյա­նը՚։
Զար­մա­նա­լիո­րեն, Էր­դո­ղանն այ­նու­հետև ո­րո­շեց պատ­մել ա­մե­րի­կա­ցի գլ­խա­վոր ղե­կա­վար­նե­րին Բայ­դե­նի կող­մից ապ­րի­լի 24-ին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին, այդ­պի­սով նրանց տե­ղե­կաց­նե­լով հա­յե­րի դեմ Օս­մա­նյան Թուր­քիա­յի ի­րա­կա­նաց­րած սար­սա­փե­լի զանգ­վա­ծա­յին հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։
ՙՉնա­յած նա­խա­գահ Բայ­դե­նի հայ­տա­րա­րու­թյու­նը 1915 թ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին լրա­ցու­ցիչ բեռ է դնում մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա, ես հա­վա­տում եմ, որ հան­դի­պու­մը, ո­րը մենք կանց­կաց­նենք պա­րոն Բայ­դե­նի հետ ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վում [հու­նի­սին], կար­ձա­նագ­րի մի նոր դա­րաշր­ջա­նի սկիզբ՚, հույս հայտ­նեց Էր­դո­ղա­նը։
Այ­նու­հետև Էր­դո­ղա­նը հա­կա­սեց իր բազ­մա­թիվ դա­ժան, ան­մարդ­կա­յին, հա­կա­սե­մա­կան և ցե­ղա­յին խտ­րա­կա­նու­թյան հան­րա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ու քա­ղա­քա­կա­նու­թյա­նը՝ ա­սե­լով. ՙՄենք եր­բեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ խե­ղա­թյուր­ված մտա­ծե­լա­կեր­պե­րը, ինչ­պի­սիք են՝ այ­լա­տյա­ցու­թյու­նը, հա­կա­սե­մա­կա­նու­թյու­նը և ցե­ղա­յին խտ­րա­կա­նու­թյու­նը, տեղ գտ­նեն մեր հա­սա­րա­կու­թյան մեջ։ Մենք վճ­ռա­կա­նո­րեն շա­րու­նա­կում ենք մեր ջան­քե­րը բա­րե­փո­խե­լու տն­տե­սու­թյու­նը, ա­զա­տու­թյուն­նե­րը, օ­րենք­ներն ու ար­դա­րու­թյու­նը՝ ըստ փո­փոխ­վող պայ­ման­նե­րի և կա­րիք­նե­րի։ Մենք հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­րել ենք Մար­դու ի­րա­վունք­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեր ծրա­գի­րը և տն­տե­սու­թյան բա­րե­փո­խում­նե­րի մեր ծրա­գի­րը՚։
Այժմ դի­մենք աշ­խար­հի մե­ծա­գույն տն­տե­սա­գետ­նե­րից մե­կին`Թուր­քիա­յում ծն­ված հա­յազ­գի Տա­րոն Ա­ճե­մօղ­լուին, որն այժմ Բոս­տո­նի Մա­սա­չու­սեթ­սի տեխ­նո­լո­գիա­կան ինս­տի­տու­տի տն­տե­սա­գի­տու­թյան պրո­ֆե­սոր է։ Նրա ա­նու­նը հա­ճախ նշ­վում է որ­պես Նո­բե­լյան մր­ցա­նա­կի ա­պա­գա թեկ­նա­ծու։
Տե­սազ­րույ­ցի ըն­թաց­քում Ա­ճե­մօղ­լուն ուղ­ղա­կիո­րեն հա­կա­սեց Էր­դո­ղա­նի՝ Թուր­քիա­յի տն­տե­սու­թյան վե­րա­բե­րյալ քա­րոզ­չա­կան պատ­կե­րին՝ ա­սե­լով. ՙԵս մեծ մտա­վա­խու­թյուն ու­նեմ, որ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը կա­րող է խո­րա­նալ Թուր­քիա­յում՚։
Թուր­քիան ապ­րում է ա­մե­նա­ծանր տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մե­րը վեր­ջին հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Ե­ղել են խո­շոր ճգ­նա­ժա­մեր, ո­րոնք սկս­վել են ոչ միայն հա­մա­ճա­րա­կից հե­տո, այլև դրա­նից ա­ռաջ։ Պարտ­քե­րի ա­վե­լա­ցու­մը, հաշ­վեկ­շիռ­նե­րի վատ­թա­րա­ցու­մը, կա­րո՞ղ է ճիշտ ար­դյունք բեր­վել դրանց դեմ։ Ոչ։ Ին­չո՞ւ։ Քիչ մար­դիկ կան պաշ­տո­նա­կա­լու­թյու­նում, որ կա­րող են պատ­շաճ կեր­պով գործ ու­նե­նալ տն­տե­սու­թյան հետ և բա­րե­լա­վել այն։ Հատ­կա­պես Բե­րաթ Ալ­բայ­րա­կի [Է­կո­նո­մի­կա­յի և գան­ձա­պե­տա­րա­նի նա­խա­րա­րը և Էր­դո­ղա­նի փե­սան] օ­րոք կա­յա­ցած խմ­բա­կը չէր կա­րող ճիշտ մո­տե­ցում ցու­ցա­բե­րել ա­նե­լիք­նե­րի հար­ցում։ Ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը շատ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու­նի բռ­նա­պե­տու­թյուն­նե­րի և մե­նա­տի­րա­կան հա­մա­կար­գե­րի նկատ­մամբ։ Բայց ա­մե­նա­մեծ ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մե­կը նրանց ձգ­տումն է՝ ա­մե­նա­մեծ սխալ­նե­րը, տա­ղանդ­ներն ու ան­կա­րո­ղու­թյու­նը ա­ռաջ­նա­կարգ դիր­քե­րում պա­հե­լը ա­վե­լի թույլ է։ Հատ­կա­պես, երբ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ էին Թուր­քիա­յում և ամ­բողջ իշ­խա­նու­թյու­նը հա­վաք­վեց պա­լա­տում, դա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան վրա։
Հատ­կա­պես վեր­ջին հինգ տա­րի­նե­րին գոր­ծազր­կու­թյունն ու ան­հա­վա­սա­րու­թյու­նը [Թուր­քիա­յում] հա­սել են շատ բարձր մա­կար­դա­կի։
Առևտրի կենտ­րոն­ներն ու շի­նա­րա­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հինգ տա­րի շա­րու­նակ ի­րենց հաշ­վեկշ­ռում հս­կա­յա­կան խն­դիր­ներ են ու­նե­ցել, դեռ կան­գուն են։ Որ­քա՞ն կկա­րո­ղա­նան կան­գուն մնալ։ Ինչ­պի­սի՞ն կլի­նի ազ­դե­ցու­թյու­նը բան­կե­րի վրա։ Որ­քա՞ն ժա­մա­նակ կկա­րո­ղա­նանք պահ­պա­նել տո­կո­սադ­րույք­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյունն այս ճա­նա­պար­հով, մինչ մեր պա­հուստ­ներն այդ­քան նվա­զել են։ Այս չա­փե­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, շատ ա­վե­լի բա­ցա­սա­կան կդառ­նան։ Այս խն­դիր­նե­րը առ­կա են ոչ միայն Թուր­քիա­յում, դրանք կան նաև այլ տե­ղե­րում, բայց որ­տեղ էլ որ տես­նում ես այդ խն­դիր­նե­րը, տես­նում ես տն­տե­սու­թյու­նը ճիշտ չկա­ռա­վա­րե­լու ո­րո­շում­նե­րի դե­րը՚։
Հու­սով եմ, որ ա­մե­րի­կա­ցի գլ­խա­վոր ղե­կա­վար­ներն ա­վե­լի շատ ու­շադ­րու­թյուն կդարձ­նեն Ա­ճե­մօղ­լուի ճշգ­րիտ գնա­հատ­մա­նը, քան Էր­դո­ղա­նի քա­րոզ­չու­թյա­նը, ո­րը Թուր­քիան հասց­րել է տն­տե­սա­կան ա­ղե­տի։

Թարգմանությունը՝
Ռուզաննա Ավագյանի