Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇԱ­ՀԵ­ՐԻ ՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐԱԿ­ՇՌ­ՄԱՆ ԹԵ­ԼԱԴ­ՐԱՆ­ՔՈՎ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Թուր­քիա­յի նկատ­մամբ Արևմուտ­քի կող­մից շա­րու­նակ­վող ճն­շում­նե­րը, ո­րոնք եր­կու հիմ­նա­կան ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի մր­ցակ­ցու­թյան են­թա­տեքստ ու­նեն, ան­կան­խա­տե­սե­լի դաշ­նակ­ցի հե­տա­գա ակ­տի­վու­թյունն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան­խե­լու նպա­տակ են հե­տապն­դում։ Խոս­քը ոչ միայն Հա­րա­վա­յին Կով­կա­սում, այլև մյուս տա­րա­ծաշր­ջան­նե­րում թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րը զս­պե­լու մա­սին է։ Թուր­քիա­յի ղե­կա­վա­րու­թյունն այս ի­մաս­տով լավ ժա­մա­նակ­ներ չի ապ­րում, նույ­նիսկ անն­կատ չի մնում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սով պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յի պա­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Ա­վե­լի պատ­կե­րա­վոր՝ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի լե­զուն, անհ­րա­ժեշ­տա­բար, հայ­տն­վել է Իլ­համ Ա­լիևի բե­րա­նում։ Նման ոչ բա­րեն­պաստ ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը պատ­րաստ­վում է ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նի հետ հան­դիպ­մա­նը։ Իսկ հու­նի­սի 7-ին արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն պաշ­տո­նա­կան այ­ցով ար­դեն գտն­վում էր Փա­րի­զում։ Էր­դո­ղա­նը ՙTRT՚-ի (Թուր­քիա­յի պե­տա­կան ռա­դիո­հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն) թղ­թա­կից­նե­րի հետ զրույ­ցում խո­սել է հու­նի­սի 14-ին Բրյու­սե­լում ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում ԱՄՆ նա­խա­գա­հի հետ նա­խա­տես­ված հան­դիպ­ման մա­սին։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հին նա ա­ռա­ջին հեր­թին հարց­նե­լու է, թե որն է թուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա լար­վա­ծու­թյան պատ­ճա­ռը, չէ՞ որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում՝ թե՜ դե­մոկ­րա­տա­կան և թե՜ հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նող նա­խա­գահ­նե­րի կա­ռա­վար­ման օ­րոք երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյուն չի ե­ղել։ Չնա­յած Էր­դո­ղա­նը հար­ցը Վա­շինգ­տո­նին է ուղ­ղել, բայց ո­րո­շել է ինքն էլ պա­տաս­խա­նել՝ պատ­ճա­ռը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան հարցն է։ Էր­դո­ղա­նին զայ­րաց­նում է Վա­շինգ­տո­նի կող­մից այդ զգա­յուն հարցն օ­րա­կարգ բե­րե­լը։ Նա այ­նու­հետև անդ­րա­դար­ձել է Ար­ցա­խի խնդ­րին և ա­սել, որ տա­րի­ներ շա­րու­նակ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը չեն կա­րո­ղա­ցել խն­դի­րը լու­ծել, Ադր­բե­ջանն ինքն է իր խն­դի­րը լու­ծել։ ՙՀի­մա այս­տեղ, ընդ­հան­րա­պես, որևէ կապ չու­նե­ցող Թուր­քիա­յին ինչ­պե՞ս եք այդ հար­ցի մեջ գցում՚,-ա­սել է Էր­դո­ղա­նը՝ հա­վե­լե­լով, որ Թուր­քիան գա­ճաճ պե­տու­թյուն չէ, և նրանք, ով­քեր Թուր­քիա­յին այս կերպ նեղն են գցում, կարևոր բա­րե­կամ են կորց­նում։

Ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար Մևլութ Չա­վու­շօղ­լուն իր հեր­թին Փա­րիզ կա­տա­րե­լիք այ­ցին ըն­դա­ռաջ պաշ­տո­նա­կան տե­սա­կետ է փո­խան­ցել ֆրան­սիա­կան L’Opinion թեր­թին, ո­րում Ֆրան­սիա­յին ան­վա­նել է ՙբա­րե­կամ և դաշ­նա­կից եր­կիր՚, ո­րի հետ միաս­նա­բար կա­րող են նպաս­տել կա­յուն խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Դա էլ իր հեր­թին կօգ­նի Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի բար­գա­վաճ­մա­նը։ Չա­վու­շօղ­լուն խիստ դժ­գոհ է հայ ՙծայ­րա­հե­ղա­կան­նե­րից՚, ո­րոնք ի­րենց ան­հիմն հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով պա­տանդ են վերց­րել թուրք-ֆրան­սիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ե­թե հնա­րա­վոր լի­նի դա կան­խել, ա­պա Թուր­քիան և Ֆրան­սիան ի­րենց հա­մա­տեղ ջան­քե­րով կա­րող են լա­վա­գույնս նպաս­տել Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յու­նու­թյա­նը։ Չա­վու­շօղ­լուն թուր­քա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հասց­րել է բարձ­րա­կե­տին՝ ա­սե­լով, որ թուրք-ֆրան­սիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ե­ղել է լար­վա­ծու­թյան շր­ջան, ինչն ան­սո­վոր է դաշ­նա­կից եր­կր­նե­րի հա­մար։ Բայց այս տար­վա մար­տին եր­կու եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի միջև կա­պը վե­րա­կան­գն­վել է, ո­րը, նրա հա­մոզ­մամբ, ա­պա­գա­յում ա­վե­լի է ամ­րապ­նդ­վե­լու։ Արտ­գործ­նա­խա­րա­րի խոս­քից հի­շյալ մեջ­բե­րում­նե­րը ներ­կա­յաց­րել է ՙermenihaber՚ կայ­քը։
Նա­խա­գա­հի և արտ­գործ­նա­խա­րա­րի արևմտյան ազ­դակ­ներն ա­վե­լի շատ մտա­հո­գու­թյուն­նե­րի տպա­վո­րու­թյուն են թող­նում։ ԱՄՆ-ը ՆԱ­ՏՕ-ի ա­ռա­ջա­տարն է, Ֆրան­սիան էլ այն եր­կիրն է, ո­րը հայ ժո­ղովր­դի հետ ու­նի ա­ռանձ­նաշ­նոր­հյալ հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Միա­ցյալ Նա­հանգ­ներն ու Ֆրան­սիան, ակն­հայ­տո­րեն, Թուր­քիա­յի նկատ­մամբ մեծ ճն­շում­ներ են գոր­ծադ­րում, ո­րի պատ­ճա­ռը 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Թուր­քիա­յի՝ Հա­րա­վա­յին Կով­կաս ներ­խու­ժումն է և ռուս-թուր­քա­կան մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րո­նի ի հայտ գա­լը։ Թուր­քա­կան բա­նա­կի հետ տա­րա­ծաշր­ջան ներ­խու­ժե­ցին նաև ծայ­րա­հեղ իս­լա­մի հետևորդ վարձ­կան-ա­հա­բե­կիչ­ներ, ո­րոնք վա­յե­լում են Էր­դո­ղա­նի հո­վա­նա­վո­րու­թյու­նը։ Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քում այս փաս­տի հետ չեն կա­րող հա­մա­կերպ­վել այն պարզ պատ­ճա­ռով, որ նման ըն­թաց­քը հա­կա­սում է դա­շին­քի ռազ­մա­վա­րու­թյա­նը։ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը հի­շյալ հար­ցազ­րույ­ցում փոր­ձել է մեղ­քը վա­նել ի­րե­նից՝ ա­սե­լով, թե Ադր­բե­ջանն ինքն է լու­ծել իր խն­դի­րը՝ դրա­նով ա­վե­լի ակ­նա­ռու դարձ­նե­լով իր խոս­քի ան­լր­ջու­թյու­նը։ Փաստ է նաև, որ Սպի­տակ տան կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չու­մը թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը, մեղմ ա­սած, նեղն է գցել։ Այդ հարցն օ­րա­կարգ բե­րե­լով՝ Արևմուտ­քը դե­ղին քարտ ցույց տվեց Էր­դո­ղա­նին՝ նա­խազ­գու­շաց­նե­լով ՆԱ­ՏՕ-ի դաշ­նա­կից­նե­րի տրա­մադր­վա­ծու­թյան և հնա­րա­վոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ Ինչ վե­րա­բե­րում է Չա­վու­շօղ­լուի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ա­պա դրանք ըն­դա­մե­նը քծ­նանք են, ոչ ա­վե­լին։ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիան ու Ֆրան­սիան չեն կա­րող բա­րե­կամ ու դաշ­նա­կից պե­տու­թյուն­ներ լի­նել։ Մյուս տա­րա­ծաշր­ջան­նե­րում՝ նույն­պես։
Արևմուտ­քը, միա­ժա­մա­նակ, շա­րու­նա­կում է քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հետ, որ­քա­նով դա հնա­րա­վոր է։ Հու­նի­սի 7-ին տե­ղի ու­նե­ցավ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի և Եվ­րո­պա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րի ըն­թաց­քում քն­նարկ­վեց ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը։ Այս մա­սին տե­ղե­կաց­րել է ՙՌԻԱ Նո­վոս­տի՚-ն՝ հղում ա­նե­լով Կրեմ­լի մա­մու­լի ծա­ռա­յու­թյա­նը։ Ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներ են հա­մար­վում տա­րա­ծաշր­ջա­նում տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին կա­պե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը, հու­մա­նի­տար խն­դիր­նե­րի լու­ծու­մը։ Աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ Մի­շե­լը կարևո­րել է այն աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մի­ջո­ցով։ Նույն օ­րը ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել Ֆրան­սիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ժան Իվ Լե Դրիա­նի և Գեր­մա­նիա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րար Հեյ­կո Մաա­սի հետ։ Ընդ­գծ­վել է այն միտ­քը, որ Մինս­կի հա­մա­ձայ­նագ­րե­րին այ­լընտ­րանք չկա, հետևա­բար, բո­լոր կող­մերն ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն։ Վե­րը նշ­ված հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, կար­ծես, ուր­վագծ­վում է մի պատ­կեր, ո­րում Արևմուտքն ու Ռու­սաս­տա­նը փոր­ձում են ա­ռաջ շարժ­վել շա­հե­րի հա­վա­սա­րակ­շռ­ման ճա­նա­պար­հով, իսկ Արևմուտ­քի դաշ­նա­կից Թուր­քիան հայ­տն­վել է ան­կյուն քշ­վա­ծի կար­գա­վի­ճա­կում։