[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՔԱՅԼԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը կարևոր ի­րա­դար­ձու­թյան շե­մին է. հու­նի­սի 16-ին Ժնևում ա­ռա­ջին ան­գամ կհան­դի­պեն մի­ջու­կա­յին եր­կու գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ Վլա­դի­միր Պու­տինն ու Ջո Բայ­դե­նը։ Մինչ այդ նա­խա­տես­վել էր ԱՄՆ նա­խա­գա­հի մաս­նակ­ցու­թյու­նը ՙՄեծ յոթ­նյա­կի՚ (G7) և ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րին։ Բայ­դե­նը պետք է հան­դի­պում անց­կաց­նի նաև Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի հետ։

Արևմտյան մա­մու­լում տեղ են գտել տա­րաբ­նույթ հրա­պա­րա­կում­ներ Բայ­դե­նի եվ­րո­պա­կան ուղևո­րու­թյան և Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ դեմ առ դեմ ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պում անց­կաց­նե­լու վե­րա­բե­րյալ։ ՌԴ նա­խա­գահն ա­մե­րի­կյան NBC հե­ռուս­տաա­լի­քին տված հար­ցազ­րույ­ցում կար­ծիք էր հայտ­նել, ըստ ո­րի՝ Ռու­սաս­տա­նի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վեր­ջին տա­րի­նե­րին վատ­թա­րա­ցել ու հա­սել են ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կին։ Նրա խոս­քով՝ Ջո Բայ­դենն ար­մա­տա­պես տար­բեր­վում է իր նա­խոր­դից. Դո­նալդ Թրամ­փը կո­լո­րի­տա­յին անձ­նա­վո­րու­թյուն է, իսկ ներ­կա­յիս նա­խա­գա­հը կա­րիե­րա­յին քա­ղա­քա­կան գոր­ծիչ է, որն իր ողջ գի­տակ­ցա­կան կյանքն անց­կաց­րել է քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը հույս է հայտ­նել, որ ԱՄՆ ղե­կա­վա­րու­թյան կող­մից իմ­պուլ­սիվ գոր­ծո­ղու­թյուն­ներ չեն լի­նի։ Պու­տին-Բայ­դեն հան­դիպ­ման հետ կապ­ված՝ մեջ­բե­րենք ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի կան­խա­տե­սու­մը. ՙՉու­նենք չա­փա­զանց­ված ակն­կա­լիք­ներ, ա­ռաջ­խա­ղաց­ման պատ­րանք­ներ, բայց կա ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով մտ­քեր փո­խա­նա­կե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն, հաս­կա­նա­լու, թե ո­րոնք են սպառ­նա­լիք­նե­րը եր­կու մի­ջու­կա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի հա­մար։ Եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի երկ­խո­սու­թյան բուն փաստն ինք­նին դրա­կան է, և այդ հար­ցում լիո­վին հա­մաձայն ենք մեր ա­մե­րի­կա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ՚։
Արևմտյան աղ­բյուր­նե­րը նաև հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն­ներ են ներ­կա­յաց­րել եվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նում նա­խա­տես­ված հան­դի­պում­նե­րի վե­րա­բե­րյալ։ Հու­նի­սի 7-ին ա­վե­լի քան 60 քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ դի­մում են հղել ԱՄՆ և ՌԴ նա­խա­գահ­նե­րին, ո­րում կոչ են ա­րել նրանց թույլ չտալ սպա­ռա­զի­նու­թյան մր­ցա­վազք և բա­րե­լա­վել Ռու­սաս­տա­նի ու ԱՄՆ-ի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը, հղում ա­նե­լով ԱՄՆ ղե­կա­վա­րու­թյա­նը մոտ կանգ­նած վեր­լու­ծա­կան կենտ­րո­նին, նշել է, որ Բրյու­սե­լում կա­յա­նա­լիք ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վում ու­շադ­րու­թյու­նը կսևեռ­վի Եվ­րա­միու­թյան ընդ­հա­նուր պաշտ­պա­նա­կան ռազ­մա­վա­րու­թյան մշակ­ման վրա։ Նոր մո­տե­ցում­նե­րի վրա հիմն­ված ռազ­մա­վա­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի ԵՄ-ին և ՆԱ­ՏՕ-ին կյան­քի կո­չել ա­վե­լի հա­վակ­նոտ ծրագ­րեր։

ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տե­ված Բայ­դեն-Էր­դո­ղան հան­դի­պու­մը թուր­քա­կան կող­մին ոչ մի լավ բան չի խոս­տա­նում, և այս ա­ռու­մով Ան­կա­րա­յի մտա­հո­գու­թյուն­նե­րը հիմ­նա­վոր են։ Ե­թե Էր­դո­ղա­նին մի ժա­մա­նակ թվում էր, թե ամ­բողջ տա­րա­ծաշր­ջանն իր գր­պա­նում է, այժմ նա ԱՄՆ-ի հա­մար օգ­տա­կար դաշ­նա­կից դառ­նա­լու ու­ղի­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ է փնտ­րում, գրում է թուր­քա­կան պար­բե­րա­կա­նը։ Ներ­կա­յում Թուր­քիա­յի տն­տե­սու­թյու­նը լիո­վին կախ­ված է նրա­նից, թե ինչ դիր­քո­րո­շում կոր­դեգ­րի Վա­շինգ­տո­նը։
Ռու­սաս­տա­նի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­մանն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կշո­շափ­վի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը։ Կա­րե­լի է ա­սել, որ դրա հա­մար եր­կու կող­մե­րից հա­մա­պա­տաս­խան ֆոն ստեղծ­վել է։ Հու­նի­սի 9-ին Երևան ժա­մա­նեց ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Ֆի­լիպ Ռի­քե­րը, ով տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցով ժա­մա­նել էր նախ՝ Բա­քու և ա­պա՝ Երևան։ Ադր­բե­ջան­ցի լրագ­րո­ղը նրան հարց­րել է՝ ար­դյո՞ք ԱՄՆ-ը հայ­տն­վել է խա­ղից դուրս վի­ճա­կում և հար­ցե­րը տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծում են Ռու­սաս­տա­նը, Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը։ Ի պա­տաս­խան՝ Ռի­քերն ա­սել է, որ Վա­շինգ­տո­նը մտա­դիր է մաս­նակ­ցել Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև հա­կա­մար­տու­թյան լու­ծու­մը գտ­նե­լու գոր­ծըն­թա­ցին։ ԱՄՆ-ը նաև կոչ է ուղ­ղել Հա­յաս­տա­նին ու Ադր­բե­ջա­նին հնա­րա­վո­րինս շուտ սկ­սել հա­կա­մար­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ լուծ­ման նպա­տա­կով ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո։ Պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը ներ­կա­յաց­րել է արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված՝ նա նշել է, որ այդ հար­ցը պետք է վերջ­նա­կան հա­մա­ձայ­նեց­նել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ՝ Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի մաս­նակ­ցու­թյամբ, ո­րոնք տվյալ փու­լում, երևի թե, պետք է կենտ­րո­նա­նան ոչ թե կար­գա­վի­ճա­կի խնդ­րի վրա, այլ նպաս­տեն վս­տա­հու­թյան ամ­րապ­նդ­մա­նը, հու­մա­նի­տար հար­ցե­րի կար­գա­վոր­մա­նը։ Նա հա­մոզ­մունք է հայտ­նել, որ 2-3 տա­րի անց այն­պի­սի ի­րադ­րու­թյուն կլի­նի, որ ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցը կկար­գա­վոր­վի շատ ա­վե­լի հեշտ։ Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման այս հա­մա­տեքս­տում պետք է դի­տար­կել հու­նի­սի 12-ին Ադր­բե­ջա­նից 15 հայ ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձը Հա­յաս­տան։ Վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ այս գոր­ծըն­թա­ցում կարևոր դեր է խա­ղա­ցել Երևա­նում Ռի­քե­րի հետ իր հան­դի­պու­մը, ով հայ­տա­րա­րել էր, որ պետ­քար­տու­ղար Բլին­քե­նի հանձ­նա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ ին­քը պետք է այս օ­րե­րի ըն­թաց­քում ինչ-որ ճեղ­քում ա­պա­հո­վի գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցում։ Հայ ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձը տե­ղի ու­նե­ցավ նաև Վրաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան և Եվ­րա­միու­թյան գոր­ծադ­րած ջան­քե­րի շնոր­հիվ։
Ինչ խոսք, մար­դա­սի­րա­կան բո­լոր հար­ցե­րը կա­րե­լի է լու­ծել մի­ջազ­գա­յին հան­րու­թյան միաս­նա­կան ջան­քե­րով, բայց փաստն այն է, որ նման նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը զերծ չեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տից: Ան­չափ կարևոր է մեկ այլ փաս­տի ար­ձա­նագ­րու­մը. ի­րա­կա­նու­թյան դաշ­տից դուրս է մնա­ցել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պն­դու­մը, թե Ար­ցա­խի խն­դի­րը լուծ­ված է։ Լավ­րո­վը շատ պարզ հաս­կաց­րեց, որ ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է վերջ­նա­կան հա­մա­ձայ­նեց­նել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Սա, ար­դյո՞ք, նշա­նա­կում է, որ Մինս­կի խմ­բում ար­դեն երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում հե­տա­գա քայ­լե­րը հա­մա­ձայ­նեց­նե­լու շուրջ։ Մնում է սպա­սել եր­կու գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­ման ա­վար­տին հն­չեց­վե­լիք հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։
;