Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՇՈՒ­ՇԻԻ ՀՌ­ՉԱ­ԿԱ­Գ­ՐԻ՚ ՀՌ­ՉԱ­ԿԱԳՐ­ՄԱՆ ՄԱ­ՍԻՆ

Նել­լի Օ­ՀԱՆ­ՋԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցե­րով խոր­հր­դա­կան

Հայ­կա­կան Շու­շին այն աշ­խար­հագ­րա­կան տա­րածքն է, ո­րի շուրջ հյուս­վեց 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քի և հետ­պա­տե­րազ­մյա շր­ջա­նի Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան սիմ­վո­լի­կան։
Էր­դո­ղա­նի՝ հու­նի­սի 15-ի այ­ցը Շու­շի հիմք դրեց նաև Թուր­քիա­յի հա­րավ­կով­կա­սյան ագ­րե­սիվ տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան սիմ­վո­լի­կա­յին։ Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հռ­չա­կագ­րի ստո­րագր­ման վայր ըն­տր­վեց Շու­շին, քա­նի որ բռ­նա­զավթ­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րի, հա­րավ­կով­կա­սյան ազ­դե­ցու­թյան տա­րած­քա­յին ըն­կա­լում­նե­րի, ինչ­պես նաև ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան տան­դե­մի հաղ­թա­նա­կի ըն­կա­լում­ներն ամ­բող­ջա­նում են Շու­շիում և Շու­շիով։
Այցն Ադր­բե­ջա­նում Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյան ցու­ցի­չի հեր­թա­կան սանդ­ղա­կը գրան­ցեց, մաս­նա­վո­րա­պես սկ­սած 1991 թ. Ադր­բե­ջա­նում իշ­խա­նա­կան է­լի­տա­նե­րը զգու­շա­նում էին թուր­քա­կան ազ­դե­ցու­թյան ու­ժե­ղա­ցու­մից։ Այ­սօր Թուր­քիան ազ­դա­րա­րեց այդ ՙազ­դե­ցու­թյան ի­րա­վուն­քի վաս­տա­կու­մը՚, քա­նի որ 44-օ­րյա պա­տե­րազ­մում իր գոր­ծուն ռազ­մա­կան մաս­նակ­ցու­թյամբ ա­պա­հո­վել էր պա­տե­րազ­մի ել­քը և հիմ­նա­վո­րել իր ներ­կա­յու­թյու­նը Շու­շիում։
Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի միջև բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում ո­լոր­տա­յին նշա­նա­կու­թյան պայ­մա­նագ­րեր կան, բա­ցա­կա­յող կամ թար­մաց­ման են­թա­կա պայ­մա­նագ­րե­րի շար­քը լրաց­վել էր նա­խորդ տար­վա երկ­րորդ կի­սա­մյա­կում։ Ուս­տի պա­տա­հա­կան չէ, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին փաս­տա­թուղթն ա­ռա­վե­լա­պես հռ­չա­կագ­րա­յին բնույթ ու­նի։ Այն ա­ռա­վե­լա­պես վե­րա­բե­րե­լու է Ադր­բե­ջա­նի կող­մից ժա­մա­նա­կա­վոր բռ­նա­զավթ­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րում Թուր­քիա­յի ա­ռայժմ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյան լե­գի­տի­մաց­մա­նը։
Հռ­չա­կագ­րով նա­խա­տես­վում է ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն և ռազ­մա­կան փո­խօգ­նու­թյուն։ Այս կե­տը հատ­կա­պես դեկ­լա­րա­տիվ բնույթ ու­նի և ուղղ­ված է տա­րա­ծաշր­ջա­նի պե­տու­թյուն­նե­րին, քա­նի որ, որ­պես այդ­պի­սին Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հատ­կա­պես ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը գործ­նա­կա­նում տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի։ Որ­պես դրո­նա­յին պա­տե­րազ­մում թուր­քա­կան ներ­դր­ման խոր­հր­դան­շա­կան քայլ՝ Ի. Ա­լիևի կող­մից պարգևատր­վեց Հա­լուկ Բայ­րաք­թա­րը, նշ­վեց նաև ա­ռա­ջի­կա­յում Ադր­բե­ջա­նում ԱԹՍ-նե­րի գոր­ծա­րա­նի բաց­ման ծրագ­րի մա­սին։
Հատ­կան­շա­կան է, որ ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­նե­րը որ­պես հա­ջո­ղու­թյուն են գրան­ցում այն, որ հռ­չա­կա­գի­րը չի նա­խա­տե­սել Ադր­բե­ջա­նում օ­տար ռազ­մա­կան բա­զա­նե­րի և կոն­տին­գեն­տի տե­ղա­կա­յու­մը։ Հարկ է նշել, որ ադր­բե­ջա­նա­կան մե­դիա­դաշ­տում նա­խօ­րեին քն­նարկ­վում էր հռ­չա­կագ­րով՝ ՆԱ­ՏՕ-ի, այդ թվում նաև թուր­քա­կան ու­ժե­րի Ադր­բե­ջա­նում տե­ղա­կայ­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը։
Այ­ցի ար­դյուն­քում նա­խա­տես­վում է գե­նե­րալ հյու­պա­տո­սու­թյան բա­ցում Շու­շիում, ինչն ար­դեն ի­րա­վա­քա­ղա­քա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյուն է ա­պա­հո­վում Թուր­քիա­յի հա­մար Ադր­բե­ջա­նի կող­մից ժա­մա­նա­կա­վոր բռ­նա­զավթ­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րում։
Հռ­չա­կագ­րի տն­տե­սա­կան ուղ­ղույ­թում թուր­քա­կան հե­ռագ­նա ծրագ­րերն են՝ տն­տե­սա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյամբ և ծրագ­րե­րով Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րում տա­րա­ծաշր­ջա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան սահ­մա­նում։ Դեկ­լա­րա­ցիա­յում ար­դեն իսկ հս­տակ շեշ­տադ­րում­ներ կան «Զան­գե­զու­րի մի­ջանց­քով ավ­տո­մո­բի­լա­յին և եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պարհ­նե­րի մա­սի­նե։
ՙՇու­շիի հռ­չա­կագ­րով՚ հռ­չա­կագր­վել է Թուր­քիա­յի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նում բազ­մա­վեկ­տոր ներ­կա­յաց­վա­ծու­թյան վտան­գա­վոր նոր մեկ­նար­կը, ո­րը սպառ­նում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը, ՀՀ-ին, ՌԴ-ին և Ի­րա­նին։
Այս ա­մե­նով հան­դերձ, չպետք է կար­ծել, որ թուր­քա­կան ներ­կա­յաց­վա­ծու­թյու­նը Ադր­բե­ջա­նում և Ադր­բե­ջա­նի կող­մից ժա­մա­նա­կա­վո­րա­պես օ­կու­պաց­ված հայ­կա­կան տա­րածք­նե­րում սա­հուն ըն­թացք է ու­նե­նա­լու։