[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՌԸ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Ո՞ՐՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Հու­նի­սի 16 –ին Ժնե­ւում տե­ղի է ու­նե­ցել ՌԴ եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի ա­ռա­ջին դեմ առ դեմ հան­դի­պու­մը։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քին հե­տե­ւող մա­մու­լը սր­ված ու­շադ­րու­թյուն է սե­ւե­ռել այն փաս­տին, որ 5 ժամ ծրագր­ված բա­նակ­ցու­թյուն­նե­րը տե­ւել են միայն 3,5 ժամ, իսկ եր­կու եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րը ՙնույ­նիսկ մի կտոր հաց չեն կի­սել՚։ Կող­մե­րի մի­ջեւ սառ­նու­թյան երկ­րորդ բնու­թագ­րիչն այն է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ոչ միայն հա­մա­ձայ­նեց­ված պրես-ռե­լիզ չի տա­րած­վել, այ­լեւ նա­խա­գահ­ներն ա­ռան­ձին-ա­ռան­ձին են մա­մու­լի ա­սու­լիս անց­կաց­րել։

Ռու­սաս­տա­նյան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյունն, այ­դու­հան­դերձ, Պու­տին-Բայ­դեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի եր­կու դրա­կան ար­դյունք է ար­ձա­նագ­րում. Դես­պան­նե­րը կվե­րա­դառ­նան Մոսկ­վա եւ Վա­շինգ­տոն, դի­վա­նա­գի­տա­կան ա­ռօ­րյա աշ­խա­տան­քը կվե­րա­կան­գն­վի եւ կս­տեծ­վեն կի­բեր­հար­ձա­կում­նե­րի դեմ հա­մա­տեղ պայ­քա­րի աշ­խա­տան­քա­յին խմ­բեր։
Բայց սա, ի­հար­կե, ռուս-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այս­բեր­գի միայն ե­րե­ւա­ցող մասն է։ Հարկ է լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նել, թե ով­քեր էին ընդգրկված կող­մե­րի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րում։ Ռու­սաս­տա­նը, բա­ցի ԱԳ նա­խա­րար Լավ­րո­վից, Ժնեւ էր տա­րել նաեւ նրա տե­ղա­կալ Ռյաբ­կո­վին, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Կո­զա­կին, նա­խա­գա­հի օգ­նա­կան Ու­շա­կո­վին, ինչ­պես նաեւ ԶՈՒ ԳՇ պետ Գե­րա­սի­մո­վին։
Ա­մե­րի­կյան պատ­վի­րա­կու­թյան կազ­մում պետ­քար­տու­ղար Բլին­կե­նից բա­ցի ընդգրկված էին նրա տե­ղա­կալ Վիկ­տո­րյա Նու­լան­դը, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի Ռու­սաս­տա­նի եւ Եվ­րա­սիա­յի բյու­րո­յի գլ­խա­վոր տնօ­րեն Է­րիկ Գրի­նը եւ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով գլ­խա­վոր խոր­հր­դա­կան Ջեյք Սա­լի­վա­նը։
Ընդ ո­րում, ինչ­պես բա­նակ­ցու­թյուն­նե­րին հե­տե­ւող լրագ­րող­ներն են ար­ձա­նագ­րել, ընդ­լայն­ված՝ պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի լրիվ կազ­մով քն­նար­կում­նե­րը տե­ւել են ա­վե­լի եր­կար, քան՝ նա­խա­գահ­նե­րի ա­ռանձ­նազ­րույ­ցը։ Եւ կող­մերն ակն­հայ­տո­րեն պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի կազ­մում ներգ­րա­վել են, այս­պես ա­սած, հա­վա­սա­րա­զոր ծանր­քա­շա­յին­ներ։ Սա, մա­նա­վանդ, ակն­հայտ է Նու­լանդ-Կո­զակ դա­սա­վո­րու­թյու­նից։
Ե­թե պե­տա­կան դե­պար­տա­մեն­տում Վիկ­տո­րյա Նու­լան­դի կու­րա­ցիա­յի տակ է Ուկ­րաի­նա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­լոր­տը, ա­պա ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում ռե­գիո­նալ քա­ղա­քա­կա­նու­թյան տեխ­նի­կա­կան ճար­տա­րա­պե­տը Դմիտ­րի Կո­զակն է։ Նշա­նա­յին է նաեւ, որ ՌԴ նա­խա­գա­հի ձե­ւա­վո­րած պատ­վի­րա­կու­թյան կազ­մում անվ­տան­գա­յին հար­ցե­րի պա­տաս­խա­նա­տու է նշա­նակ­վել ԶՈՒ ԳՇ պետ Գե­րա­սի­մո­վը։ Վեր­ջինս Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նում ե­րեք հան­դի­պում է ու­նե­ցել Եվ­րո­պա­յում ԱՄՆ զին­ված ու­ժե­րի միա­ցյալ հրա­մա­նա­տա­րի հետ։
Այս ՙման­րուք­նե­րը՚ բա­ցա­հայտ վկա­յում են, որ Ժնե­ւում ՌԴ-ԱՄՆ մի­ջեւ ծա­վալ­վել են լուրջ, ծանր եւ բա­նա­վի­ճա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ։ ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը մա­մու­լի ա­սու­լի­սում հայ­տա­րա­րել է, որ Բայ­դե­նի հետ այն­քան հե­ռու չեն գնա­ցել, որ­պես­զի ՙինչ-որ բան բա­ժա­նեն՚։ Նա­խա­գահ Պու­տի­նը, թե­րեւս, կա­րող էր ա­սել, որ դա տե­ղի չի ու­նե­ցել ՙա­ռայժմ՚։ Նրա խոս­քի տո­նայ­նու­թյու­նից հս­տակ եզ­րա­կաց­վում է, որ կող­մերն, այ­նուա­մե­նայ­նիվ, քն­նար­կել են ՙազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի հս­տա­կեց­ման եւ փո­խա­դար­ձա­բար կար­միր գծեր ներ­կա­յաց­նե­լու՚ հետ կապ­ված լր­ջա­գույն հար­ցեր։

ՌԴ-ԱՄՆ գա­գաթ­նա­ժո­ղո­վում քն­նարկ­վել են նաեւ ՙտա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տու­թյուն­նե­րը՚։ Թե ի՞նչ սկզ­բուն­քով՝ ինտ­րի­գը դրա­նում է։ Մենք կա­րող ենք են­թադ­րու­թյուն­ներ ա­նել կողմ­նա­կի տե­ղե­կատ­վու­թյան հի­ման վրա։ Ա­ռա­ջի­նը, որ աչ­քի է զար­նում, Ուկ­րաի­նա­յին եւ Վրաս­տա­նին ՆԱ­ՏՕ-ի ան­դա­մի թեկ­նա­ծուի կար­գա­վի­ճակ չշ­նոր­հելն է։ Ի­հար­կե, ո­րո­շու­մը վերջ­նա­կան չէ, բայց այս պա­հին դա ո­րո­շա­կիո­րեն մեղ­մում է ՌԴ-ԱՄՆ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը։ Ան­կաս­կած, Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա-Բալ­թի­կա­յից մին­չեւ Սեւ ծով սուբ­ռե­գիո­նում մր­ցակ­ցու­թյու­նը չի դա­դա­րի։
Բայց այս­տեղ մեզ հա­մար կա­րե­ւոր մի նր­բու­թյուն կա։ ՆԱ­ՏՕ-ն եւ ԱՄՆ-ը հատ­կա­պես Թուր­քիա­յին ու­շագ­րավ ա­ռա­ջար­կու­թյուն են ա­րել՝ Ա­լյան­սի զոր­քերն Աֆ­ղանս­տա­նից դուրս բե­րե­լուց հե­տո մնալ այդ երկ­րում։ Էր­դո­ղա­նը նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն տվել է՝ պայ­մա­նով, որ ՆԱ­ՏՕ-ն կցու­ցա­բե­րի ՙպա­հանջ­ված դի­վա­նա­գի­տա­կան, ֆի­նան­սա­կան եւ լո­գիս­տիկ ա­ջակ­ցու­թյուն՚։
Inopressa.ru-ն թե­մա­յի վե­րա­բե­րյալ թուր­քա­կան մա­մու­լից հրա­պա­րա­կում­նե­րի դի­տար­կում­ներ է ա­րել, ո­րոն­ցում, որ­քան էլ զար­մա­նա­լի թվա, գե­րիշ­խում է պե­սի­միզ­մը։ Թուրք վեր­լու­ծա­բան­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­մա­րում է, որ Էր­դո­ղա­նը Բրյու­սե­լում ըն­դու­նել է ՙՆԱ­ՏՕ-ի թե­լադ­րած պայ­ման­նե­րը՚։ Այն է՝ Թուր­քիան ա­ռայժմ չի ստա­նա ա­մե­րի­կյան F-35՝ հին­գե­րորդ սերն­դի ռազ­մա­կան օ­դա­նա­վեր, ՀՕՊ ՙ Patriot՚ հր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր, իսկ ռու­սա­կան C 400-ը, ո­րի դի­մաց Թուր­քիան եր­կու­սու­կես մի­լիարդ դո­լար է վճա­րել, այդ­պես էլ ՙկմ­նան պա­հեստ­նե­րում եւ մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան չեն դր­վի՚։
Այս զի­ջում­նե­րին զու­գա­հեռ, ինչ­պես թուրք մեկ­նա­բան­ներն են ներ­կա­յաց­նում, Էր­դո­ղա­նը խոս­տա­ցել է ՙսահ­մա­նա­փա­կել ակ­տի­վու­թյու­նը Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում, զս­պել Հու­նաս­տա­նի հետ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, Սի­րիա­յում գոր­ծել ԱՄՆ հետ հա­մա­ձայ­նեց­ված, սահ­մա­նա­փա­կել Լի­բիա­յում ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը՚։ Թուր­քա­կան մա­մու­լը նաեւ ա­վե­լաց­նում է, որ Էր­դո­ղա­նը ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նին վս­տա­հեց­րել է, որ Ուկ­րաի­նա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՙխոր­քա­յին ծա­վա­լում­ներ չեն ու­նե­նա՚։
Փո­խա­րե­նը Թուր­քիան հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում դե­րա­կա­տար լի­նել Աֆ­ղանս­տա­նում։ Թուր­քա­կան մա­մու­լը դրան մո­տե­նում է սկեպ­տի­ցիզ­մով։ Այն­տեղ գտ­նում են, որ Աֆ­ղանս­տա­նում գործ­նա­կան ո­չինչ ա­նել հնա­րա­վոր չէ, ե­թե սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյուն չլի­նի ՙԹա­լի­բա­նի՚ հետ։ Իսկ վեր­ջինս միան­շա­նա­կո­րեն պն­դել է, որ մին­չեւ սեպ­տեմ­բե­րի 11-ը Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ի հետ միա­սին պետք է զոր­քե­րը հե­ռաց­նի, ո­րից հե­տո Աֆ­ղանս­տա­նը, որ­պես ՙիս­լա­մա­կան պե­տու­թյուն բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կկա­ռու­ցի՚ Ան­կա­րա­յի հետ։

Գեո­քա­ղա­քա­կան ինտ­րիգն ակն­հայտ է։ ՆԱ­ՏՕ-ն Թուր­քիա­յին մղում է դե­պի ա­րե­ւելք, որ­պես­զի զս­պի Էր­դո­ղա­նի ծա­վա­լա­պաշ­տու­թյու­նը դե­պի Բալ­կան­ներ, Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա եւ Սեւ ծով-Բալ­թի­կա սուբ­ռե­գիոն։ Գործ­նա­կա­նում դա հա­մընկ­նում է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րու­թյա­նը։ Բայց Թուր­քիա­յի հա­վա­նա­կան ներ­կա­յու­թյունն Աֆ­ղանս­տա­նում Ռու­սաս­տա­նի հա­մար լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր է, ո­րով­հե­տեւ այդ դեպ­քում Թուր­քիան կամ­րապ­նդ­վի Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում։
Չա­փա­զանց մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ դե­պի Աֆ­ղանս­տան թուր­քա­կան ռազ­մա­բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման դեպ­քում Ադր­բե­ջա­նը կու­նե­նա ՙլո­գիս­տիկ հա­բի՚ նշա­նա­կու­թյուն, եւ Թուր­քիան այդ հան­գա­ման­քը կօգ­տա­գոր­ծի, որ­պես­զի հիմ­նադ­րի ՙտա­րան­ցիկ կա­յան­ներ՚։ Ֆոր­մալ ա­ռու­մով դրանք չեն լի­նի ռազ­մա­հե­նա­կա­յան­ներ, բայց փաս­տա­ցի կկա­տա­րեն այդ դե­րը։
Կքն­նար­կի՞ Թուր­քիան Աֆ­ղանս­տա­նում մնա­լու հե­ռան­կա­րը Ռու­սաս­տա­նի հետ։ Սա միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է։ Բայց դժ­վար է կան­խա­տե­սել Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը։ Ադր­բե­ջա­նա­կան ՙԱտ­լաս՚ վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Էլ­խան Շա­հի­նօղ­լուն բաց ար­տա­հայտ­վել է, որ ե­թե ԼՂ-ում կան ռուս խա­ղա­ղա­պահ­ներ, ա­պա ՙպետք է լի­նի նաեւ Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյուն, հա­կա­ռակ դեպ­քում ի՞նչ գոր­ծի­քա­կազ­մով է ա­պա­հով­վե­լու Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը՚։
Այս դի­տար­կու­մը վկա­յում է, որ ԼՂ-ում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Բաք­վում դի­տարկ­վում է որ­պես Ադր­բե­ջա­նի ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախ­տում՚։ Ի­րա­վի­ճա­կը հա­վա­սա­րակշ­ռե­լու հա­մար ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը խո­սում են ԼՂ շուրջ գո­տում Թուր­քիա­յի ռազ­մա­կան հե­նա­կա­յան­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։ Նո­յեմ­բե­րի 9/10-ի Հայ­տա­րա­րու­թյու­նը նա­խա­տե­սում է միայն ռուս-թուր­քա­կան հա­մա­տեղ մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րո­նի ստեղ­ծում, ինչն ար­դեն իսկ ար­ված է։
Կա­րե­լի է զգու­շո­րեն կան­խա­տե­սել, որ մո­տա­կա մեկ-եր­կու ամս­վա կտր­ված­քով հնա­րա­վոր է ռուս-թուր­քա­կան բարձր մա­կար­դա­կի բա­նակ­ցու­թյուն։ Կող­մե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կու­տակ­վել են բազ­մա­թիվ հար­ցեր՝ ռազ­մա­քա­ղա­քա­կա­նից մին­չեւ տու­րիզմ եւ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյուն։ Բրյու­սե­լում Էր­դո­ղա­նը բա­նակ­ցել է նաեւ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի հետ։ Ստաց­վում է, որ Թուր­քիան ԵԱՀԿ ՄԽ ա­րեւմ­տյան եր­կու հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հետ երկ­խո­սու­թյուն է ու­նե­ցել, հե­տե­ւա­բար պա­հանջ­ված է նաեւ նույն մա­կար­դա­կի ռուս-թուր­քա­կան քն­նար­կու­մը։
Մա­նա­վանդ որ Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է պն­դել, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յուն խա­ղա­ղու­թյան հե­ռան­կա­րը Ռու­սաս­տան, Թուր­քիա, Ի­րան, Ադր­բե­ջան, Հա­յաս­տան եւ Վրաս­տան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն է։ Իսկ ա­ռանց Ռու­սաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան, կո­մու­նի­կա­ցիոն եւ լո­գիս­տիկ մո­դե­րա­ցիա­յի դրան անհ­նար է հաս­նել։