[ARM]     [RUS]     [ENG]

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՙՊՈՐՏԱՊԱՐ Է ՊԱՐԵԼ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Inopressa.ru-ն թուր­քա­կան մա­մու­լից հատ­ված­ներ է հրա­պա­րա­կել՝ ԱՄՆ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի ա­ռա­ջին հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ։ ԱՄՆ-ում Թուր­քիա­յի նախ­կին դես­պան Լա­ղօղ­լուի կար­ծի­քով՝ ՙթուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում նոր դա­րաշր­ջա­նի մա­սին խո­սե­լու ոչ մի ի­մաստ չկա, կող­մե­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ երկ­կողմ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող ոչ մի հար­ցում ա­ռա­ջըն­թաց չեն ար­ձա­նագ­րել՚։ Նախ­կին դես­պա­նի հա­մար հատ­կա­պես ցա­վա­լի է, որ Թուր­քիան հե­ռաց­վել է F-35 ռազ­մա­կան ինք­նա­թի­ռի ծրագ­րից եւ ՙչի ստա­նա ՀՕՊ Patriot հա­մա­կար­գեր՚։

ՙՀյու­րիեթ՚ հե­ղի­նա­կա­վոր թեր­թի մեկ­նա­բա­նի ու­շադ­րու­թյու­նը հատ­կա­պես կենտ­րո­նա­ցել է բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո Էր­դո­ղա­նի այն հայ­տա­րա­րու­թյան վրա, որ ՙփառք աստ­ծո, հայ­կա­կան հար­ցին անդ­րա­դարձ չի ե­ղել՚։ Հե­ղի­նա­կը հի­շեց­րել է, որ Բրյու­սել ու­ղե­ւոր­վե­լուց ա­ռաջ Էր­դո­ղա­նը Ստամ­բու­լի օ­դա­նա­վա­կա­յա­նում հայ­տա­րա­րել է, թե ԱՄՆ նա­խա­գա­հից ՙան­պայ­ման կհարց­նիՙ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին։ Մեկ­նա­բա­նի հա­յաց­քով՝ ՙԷր­դո­ղա­նը շատ ու­րախ է, որ այդ թե­ման չի քն­նարկ­վել, բայց չէ՞ որ այն նրա օ­րա­կար­գում էրՙ-եւ հա­մա­րում, որ Թուր­քիա­յի նա­խա­գա­հը պար­զա­պես ՙչի հա­մար­ձակ­վել ե­րես առ ե­րես խո­սել այդ մա­սին՚։
Հա­ջորդ ձա­խո­ղու­մը, որ թույլ է տվել Էր­դո­ղա­նը, հա­մար­վում է Լի­բիա­յում Թուր­քիա­յի հե­տա­գա քայ­լե­րի սահ­մա­նա­փակ­ման խիստ պա­հան­ջը, որ ներ­կա­յաց­րել է ԱՄՆ նա­խա­գա­հը։ Haber7-ի վեր­լու­ծա­բա­նը գտ­նում է, որ Էր­դո­ղա­նին չի հա­ջող­վել դրա դի­մաց ստա­նալ խոս­տում, որ Վա­շինգ­տո­նը չի ա­ջակ­ցի Սի­րիա­յի հյու­սիս-ա­րե­ւե­լյան շր­ջա­նի քր­դա­կան ու­ժե­րին։ Ա­վե­լին, դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րից հայտ­նի է դար­ձել, որ դե­պի Սի­րիա­յի՝ Թուր­քիա­յին սահ­մա­նա­մերձ շր­ջան­ներ մար­դա­սի­րա­կան ՙմի­ջան­ցք­նե­րի թե­ման քն­նարկ­վել է ՌԴ եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ՚։
Ե­թե այս տե­ղե­կատ­վու­թյու­նը մոտ է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա պետք է են­թադ­րել, որ Էր­դո­ղա­նի այ­ցը Շու­շի եւ այն­տեղ Ադր­բե­ջա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­ման մա­սին Հռ­չա­կագ­րի ստո­րագ­րու­մը Ռու­սաս­տա­նի ուղ­ղու­թյամբ Թուր­քիա­յի հա­կա­քայլն է։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը ՙշշուկ­ներՙ է ո­րա­կել մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը, որ Թուր­քիան Ադր­բե­ջա­նում ռազ­մա­հե­նա­կա­յան­ներ է ստեղ­ծում։
ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Պես­կովն իր հեր­թին ա­սել է, որ Մոսկ­վան մշ­տա­կան կա­պի մեջ է Բաք­վի, Ե­րե­ւա­նի եւ Ան­կա­րա­յի հետ եւ ա­ջակ­ցում է տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան հաս­տատ­մա­նը։ Ըստ Պես­կո­վի՝ ի­րա­վի­ճա­կի շուրջ չեն կա­րող ձեռ­նարկ­վել ՙա­պա­կա­յու­նաց­նող քայ­լեր՚։ Սա կա­րե­լի է հա­մա­րել զգու­շա­ցում Թուր­քիա­յին եւ Ադր­բե­ջա­նին։
Բաք­վի մա­մու­լը, մինչ­դեռ, քն­նար­կում է թե­մա, որ ե­թե ԼՂ գո­տում կան ռուս խա­ղա­ղա­պահ­ներ, ա­պա պետք է լի­նեն նաեւ թուր­քա­կան ու­ժեր։ Թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը Բաք­վում հա­մա­րում են ՙԱդր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ե­րաշ­խիք՚։ Կա­րե­լի է են­թադ­րել, որ Ադր­բե­ջա­նում ո­րե­ւէ վս­տա­հու­թյուն չու­նեն քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի հե­տե­ւանք­նե­րի մի­ջազ­գա­յին լե­գի­տի­մաց­ման հար­ցում եւ փոր­ձում են ա­ռա­վե­լա­գույ­նը ձեռք բե­րել ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից։
Թուր­քա­կան ՙԵ­նի շա­ֆագ՚ պար­բե­րա­կա­նը, մինչ­դեռ, տպա­վո­րու­թյուն ու­նի, որ Բրյու­սե­լում Էր­դո­ղա­նը ՙպոր­տա­պար է պա­րել եւ ըն­դու­նել ՆԱ­ՏՕ-ի բո­լոր նա­խա­պայ­ման­նե­րը՚։ Մեկ­նա­բա­նի կար­ծի­քով՝ ՙմո­տե­նում է ռուս-թուր­քա­կան եւ թուրք-չի­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խո­րաց­ման ա­վար­տը՚։ Նա նույ­նիսկ կար­ծում է, որ Էր­դո­ղա­նը Բա­քու է ու­ղե­ւոր­վել, որ­պես­զի ՙպայ­մա­նա­վոր­վի ռու­սա­կան ՀՕՊ C 400 հա­մա­կար­գերն Ադր­բե­ջան տե­ղա­փո­խե­լու հար­ցում՚։
Սա շատ էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տե­ղե­կատ­վու­թյուն է, ին­չի հա­վաս­տիու­թյան դեպ­քում պետք է եզ­րա­կաց­նել, որ ՆԱ­ՏՕ-ն դեմ է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ին­տեգ­րա­ցիա­յին։ Չի բա­ցառ­վում, որ այս­տեղ էլ գործ ու­նենք ռուս-ա­մե­րի­կյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյան հետ։ Ե­թե հե­տե­ւեն նման զար­գա­ցում­ներ, ա­պա բա­ցառ­ված չէ, որ Թուր­քիան ստիպ­ված լի­նի են­թարկ­վել ՆԱ­ՏՕ-ի սահ­մա­նա­փա­կում­նե­րին։
ՆԱ­ՏՕ-ն Թուր­քիա­յին ա­ռա­ջար­կում է Աֆ­ղանս­տա­նը։ Դա ո­րոշ ա­ռու­մով նման է Էր­դո­ղա­նին ծու­ղակ ներ­քա­շե­լու։ Ե­թե նա ըն­դու­նի այդ ա­ռա­ջար­կու­թյու­նը, ա­պա մեծ է ՙԹա­լի­բա­նի՚ հետ ռազ­մա­կան բախ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը։ Ե­թե մեր­ժի, ա­պա Թուր­քիան կար­ժա­նա­նա ՆԱ­ՏՕ-ի կող­մից հա­մա­պա­տաս­խան վե­րա­բեր­մուն­քի։

;