[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԵՂ. ՈՐՏԵ՞Ղ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ե­րե­ւում է, ռու­սա­կան կող­մը նկա­տե­լիո­րեն ան­հան­գս­տա­ցած է Թուր­քիա­յի գեո­քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րից։ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը վեր­լու­ծա­կան է հրա­պա­րա­կել Թուր­քիա-ԱՄՆ եւ Թուր­քիա-ՆԱ­ՏՕ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շուրջ։ Գլ­խա­վոր եզ­րա­կա­ցու­թյունն այն է, որ թուրք-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ՙկար­ծես նկատ­վում է մեղ­մա­ցում, թեեւ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը պահ­պան­վում են՚։

Regnum-ի մեկ­նա­բա­նը մի փոքր բա­ցել է փա­կագ­ծե­րը։ Թուր­քիան չի հրա­ժար­վում ռու­սա­կան C 400 ՀՕՊ հր­թի­ռա­յին հա­մա­կար­գից, բայց ՙխոս­տա­ցել է դրանք ա­ռայժմ մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան չկանգ­նեց­նել՚։ Ո­րոշ տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ Էր­դո­ղա­նը Շու­շիում Ա­լիե­ւի հետ քն­նար­կել է դրանք Ադր­բե­ջա­նում տե­ղա­կա­յե­լու հար­ցը, բայց ՙվերջ­նա­կան ո­րո­շում չի ըն­դուն­վել՚։
Վեր­ջին օ­րե­րին Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ըն­դու­նել է ՆԱ­ՏՕ-ի բա­վա­կան ներ­կա­յա­ցուց­չա­կան պատ­վի­րա­կու­թյուն։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը հայտ­նի չեն։ Ռու­սաս­տա­նում մտա­հո­գու­թյուն ու­նեն, որ Աֆ­ղանս­տա­նից դուրս բեր­վող ա­մե­րի­կյան զոր­քե­րի հա­մար Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րից մե­կում կամ Ադր­բե­ջա­նում ՙկս­տեղծ­վի ժա­մա­նա­կա­վոր լո­գիս­տիկ կենտ­րոն՚։
Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ո­րե­ւէ եր­կիր ՆԱ­ՏՕ-ի պատ­վի­րա­կու­թյուն դե­ռեւս չի այ­ցե­լել։ Հայտ­նի է նաեւ, որ Թուր­քիա­յին ա­ռա­ջարկ­վել է պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նել Քա­բու­լի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի պահ­պա­նու­թյան հա­մար։ Ան­կա­րան փո­խա­րե­նը ֆի­նան­սա­կան, քա­ղա­քա­կան եւ լո­գիս­տիկ ա­ջակ­ցու­թյուն է խնդ­րել։ Բա­ցառ­ված չէ, որ Թուր­քիան ՆԱ­ՏՕ-ին ա­ռա­ջար­կի օգ­տա­գոր­ծել Ադր­բե­ջա­նի կո­մու­նի­կա­ցիոն եւ լո­գիս­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րել է, որ քն­նարկ­վում է Ուկ­րաի­նա­յի հետ Թուր­քիա­յի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­ման։ Ի?նչ մա­կար­դա­կում է դա տե­ղի ու­նե­նում՝ ման­րա­մաս­նու­թյուն­ներ հայտ­նի չեն։ Տպա­վո­րու­թյուն կա, որ Թուր­քիան ո­րո­շա­կի սպա­սում­նե­րի մեջ է, թե ինչ­պես կդա­սա­վոր­վեն ռուս-ա­մե­րի­կյան եւ հատ­կա­պես ռուս-չի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Այս վեր­ջի­նը, մա­նա­վանդ, Թուր­քիա­յի հա­մար կա­րե­ւոր նշա­նա­կու­թյուն ու­նի։ Հա­րա­վա­յին Կով­կա­սում Թուր­քիա­յի ՙփա­փուկ ու­ժի կի­րառ­ման՚ քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մեծ մա­սով պայ­մա­նա­վոր­ված է ՙՄեկ գո­տի՝ մեկ ճա­նա­պարհ՚՝ Չի­նաս­տա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող ծրագ­րից։ Ե­թե Չի­նաս­տա­նը դե­պի Եվ­րո­պա ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյան երկ­րորդ ցա­մա­քա­յին եր­թու­ղի ընտ­րի Պա­կիս­տան-Ի­րան-Թուր­քիա եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, ա­պա Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ՙՄեղ­րիի մի­ջանց­քի՚ բա­ցու­մը հիմ­նա­վո­րե­լու ար­դեն գեո­քա­ղա­քա­կան հիմ­նա­վո­րում կու­նե­նան։
Դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը հայտ­նում են, որ հու­լի­սի 15 –ին, ի նշա­նա­վո­րում եր­կու եր­կր­նե­րի մի­ջեւ բա­րե­կա­մու­թյան եւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րի 20-ա­մյա­կի, Պե­կին կու­ղե­ւոր­վի ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը։ Այդ մա­սին պաշ­տո­նա­կան հաս­տա­տում դե­ռեւս չկա, բայց վեր­լու­ծա­բան­նե­րը հակ­ված են եզ­րա­կաց­նե­լու, որ ԱՄՆ նա­խա­գա­հի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ՌԴ նա­խա­գա­հը ՙՉի­նաս­տա­նի ա­ռաջ­նորդ Սի Ծին­փի­նի հետ խոր­հր­դատ­վու­թյուն­նե­րի կա­րիք ու­նի՚։
Նույն հե­տաք­րք­րու­թյունն ու­նի նաեւ Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը։ Ըստ ե­րե­ւույ­թին, հենց ռուս-չի­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­վար­տին է սպա­սում Թուր­քիան, որ­պես­զի ա­վե­լի հս­տա­կեց­նի ԱՄՆ-ի եւ ՆԱ­ՏՕ-ի հետ հե­տա­գա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Դա նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար է պաու­զա­յի պահ։ Բաք­վի մա­մու­լում եւ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ադր­բե­ջա­նա­կան սեգ­մեն­տում ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ են դժ­գո­հու­թյուն­ներ հն­չում Ռու­սաս­տա­նի հաս­ցեին։
Այս տե­սա­կե­տից չա­փա­զանց ու­շագ­րավ է ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ար­ձա­գան­քը Ստե­փա­նա­կեր­տի վեր­ջին օ­րե­րի ՙինք­նա­բուխ ակ­ցիա­նե­րին՚։ Հիմ­նա­կան ու­ղեր­ձը, որ ադր­բե­ջա­նա­կան հան­րու­թյա­նը հղ­վում է, կա­րե­լի է ամ­փո­փել այս­պես. Ար­ցա­խում նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում նոր ընտ­րու­թյուն­ներ ՙթույլ չեն տր­վի՚։ Ա­վե­լին, հա­վա­նա­կան ա­նիշ­խա­նու­թյան դեպ­քում ՙա­ռայժմ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­տեղ պա­րե­տա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կի­րա­կա­նաց­վեն, իսկ ռուս­նե­րը Ղա­րա­բա­ղում հա­վերժ չեն մնա­լու՚։
Այս­պի­սով, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­մե­մա­տա­բար թու­լա­ցած լար­վա­ծու­թյու­նը կա­րող է ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան են­թարկ­վել, ե­թե Թուր­քիան Հա­րա­վա­յին Կով­կա­սում լրա­ցու­ցիչ ներգ­րավ­վա­ծու­թյան ե­րաշ­խիք­ներ ստա­նա։ Այս հա­մա­տեքս­տում Ստե­փա­նա­կեր­տի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը բո­լո­րո­վին էլ սպոն­տան չեն դի­տարկ­վում։ Ադր­բե­ջա­նը տեն­դո­րեն նա­խա­պատ­րաստ­վում է նոր ի­րա­վի­ճա­կում իր շա­հերն ա­ռաջ մղե­լուն։
Բաք­վի հա­մար գեր­խն­դիր է ԼՂ կար­գա­վի­ճա­կի հար­ցի չե­ղար­կու­մը։ Իշ­խա­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան մար­մին­նե­րը լու­ծա­րե­լու եւ ինչ-որ ՙԿո­մի­տե՚ ձե­ւա­վո­րե­լու մա­սին ստե­փա­նա­կեր­տյան ակ­ցիա­նե­րում հն­չող կո­չե­րը, կար­ծես, ներ­գր­վում են ադր­բե­ջա­նա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րին։