[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նը բար­բա­րո­սա­բար է վե­րա­բեր­վում հայ­կա­կան այն մշա­կու­թա­յին կո­թող­նե­րին, ո­րոնք ան­ցել են իր օ­կու­պա­ցիա­յի տակ։ Սկ­սած հայ­կա­կան գե­րեզ­մա­նոց­նե­րից, ե­կե­ղե­ցի­նե­րից մինչև հու­շար­ձան­ներ, ոչն­չաց­վում ու դրանց հայ­կա­կան հետ­քը վե­րաց­վում է Ադր­բե­ջա­նի կող­մից մշակ­ված պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում։ Այդ ճա­կա­տագ­րին է ար­ժա­նա­նում նաև Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին, որն ամ­բող­ջո­վին Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է ոչն­չաց­նել, ե­կե­ղե­ցին ներ­սից և դր­սից ամ­բող­ջու­թյամբ պա­տել են եր­կա­թյա ձո­ղե­րով ու թա­փան­ցիկ պո­լիէ­թի­լե­նա­յին թա­ղան­թով:

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յանն անդ­րա­դառ­նա­լով թշ­նա­մու այս բար­բա­րո­սու­թյուն­նե­րին, նշեց, որ ադր­բե­ջան­ցի­նե­րը միշտ էլ այդ­պես են վար­վել հայ­կա­կան մշա­կույ­թի հետ։
ՙԱյն, ինչ կա­տար­վում է Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հետ՝ Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան բուն պատ­կերն է։ Ես զար­մա­նում եմ, որ մար­դիկ դեռ զար­մա­նում են այս ա­մե­նի վրա, ի՞նչ էին սպա­սում Ադր­բե­ջա­նից, ի­հար­կե, նա ոչն­չաց­նե­լու է։ Մենք չգի­տեի՞նք, թե նրանք ինչ պլան­ներ ու­նեն, ի­հար­կե, ոչն­չաց­նե­լու։ Նրանք հայ­կա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը ոչն­չաց­նում են, ցե­ղաս­պա­նու­թյան են են­թար­կում, սա պարզ չէ՞, թե՞ առ­հա­սա­րակ պարզ չի ե­ղել։ Այդ­քան ա­սում էինք, որ այս­պես է լի­նե­լու, Ադր­բե­ջա­նում հա­յա­տյա­ցու­թյու­նը պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է և չի փոխ­վե­լու, հույ­սեր մի փայ­փա­յեք։ Ի­հար­կե, մենք նա­ցիզ­մով չպետք է տա­ռա­պենք, սե­փա­կան ազ­գի նկատ­մամբ սե­րը չպետք է դրսևոր­վի այ­լոց նկատ­մամբ ա­տե­լու­թյամբ։ Կան օ­բյեկ­տիվ գոր­ծըն­թաց­ներ, ադր­բե­ջա­նա­կան ազ­գը լրիվ ձևա­վոր­ված չէ, այն­տեղ կան շատ փոք­րա­մաս­նու­թյուն­ներ, դրա հա­մար վա­խե­նում են, որ այդ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րը կա­րող են ինք­նո­րոշ­ման կամ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քար ստեղ­ծեն, նրանց հա­մար որ­պես օ­րի­նակ ծա­ռա­յում է Ար­ցա­խը։ Հետևա­բար՝ նրանք ի՞նչ պետք է ա­նեն՝ ոչն­չաց­նեն մեր ժա­ռան­գու­թյու­նը՚,- ա­սաց Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Դ. Բա­բա­յա­նի խոս­քով՝ Ադր­բե­ջա­նը Սուրբ Ղա­զան­չե­ցո­ցը կամ Դա­դի­վան­քը չի կա­րո­ղա­նում բա­ցեի­բաց ոչն­չաց­նել, քա­նի որ շատ հայտ­նի ե­կե­ղե­ցի­ներ են, բա­ցի այդ, Դա­դի­վան­քի անվ­տան­գու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը գտն­վում է Ռու­սաս­տա­նի հո­վա­նու ներ­քո, ուս­տի փոր­ձում են այլ ձևե­րով ոչն­չաց­նել։ Ցան­կա­նում են այդ ե­կե­ղե­ցի­նե­րի հայ­կա­կա­նու­թյու­նը ոչն­չաց­նել, ին­չը որևէ մե­կի հա­մար չպետք է տա­րօ­րի­նակ լի­նի, քա­նի որ այդ ա­մե­նը Ադր­բե­ջա­նի եր­կա­րա­մյա քա­ղա­քա­կա­նու­թյունն է։
Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի կող­մից Դա­դի­վան­քում հայ ուխ­տա­վոր­նե­րի մուտ­քի ար­գել­քին, արտ­գործ­նա­խա­րարն ըն­դգ­ծեց, որ այս ա­մենն Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան դրսևո­րումն է։
ՙԵ­թե հայ ուխ­տա­վոր­ներ են գնում Դա­դի­վանք, նշա­նա­կում է՝ դա հայ­կա­կան է, չէ՞, այ­սինքն՝ նրանց պետք է, որ ոչն­չաց­նեն այդ հայ­կա­կա­նու­թյու­նը։ Հետևա­բար՝ սա է Ադր­բե­ջա­նի բուն էու­թյու­նը։ Կրկ­նում եմ՝ ցա­վա­լի է, որ կան մար­դիկ, ո­րոնք մինչև այ­սօր չեն հաս­կա­ցել ակն­հայտ ճշ­մար­տու­թյու­նը։ Տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ես չեմ տես­նում հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ Ադր­բե­ջա­նը մեզ հա­մար կա­րող է դառ­նալ բա­րի հարևան։ Իսկ որ­պես­զի գո­նե կա­յու­նու­թյուն լի­նի, մենք պետք է ու­ժեղ, հա­մախ­մբ­ված լի­նենք, ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­նանք։ Մտա­ծել, որ Ադր­բե­ջա­նը մեկ օ­րում փոխ­վե­լու է, այդ­պես չէ՝ չի փոխ­վե­լու՚,- հա­մոզ­մունք հայտ­նեց Դ. Բա­բա­յա­նը։