[ARM]     [RUS]     [ENG]

ԱՖՂԱՆԱԿԱՆ ԹՆՋՈՒԿԸ, ՄԻՋԻՆԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՙԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ՚. Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Աֆ­ղանս­տա­նից ԱՄՆ զոր­քե­րի դուրս­բեր­մա­նը զու­գա­հեռ՝ կտ­րուկ վատ­թա­րա­ցել է անվ­տան­գա­յին մի­ջա­վայրն Աֆ­ղանս­տա­նում, կա­ռա­վա­րա­կան ու­ժե­րի և ՙԹա­լի­բան՚ շարժ­ման միջև բա­խում­նե­րի պատ­ճա­ռով ան­կա­յու­նու­թյան մեծ օ­ջախ դարձ­նե­լով Մի­ջին Ա­սիան։

Բանն այն է, որ ՙԹա­լի­բան՚ շարժ­ման զի­նյալ­նե­րը վեր­ջին շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման են ան­ցել՝ վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լով Ուզ­բեկս­տա­նի և Տա­ջիկս­տա­նի հետ սահ­մա­նի մի շարք հատ­ված­նե­րի նկատ­մամբ։ Տա­ջիկս­տա­նի դեպ­քում խոս­քը սահ­մա­նի 70 տո­կո­սի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան մա­սին է։ Ի դեպ, Աֆ­ղանս­տա­նի կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րը մեծ խմ­բա­քա­նակ­նե­րով նա­հան­ջե­լով թա­լիբ զի­նյալ­նե­րի գրոհ­նե­րից՝ անց­նում են Տա­ջիկս­տան ու ա­պաս­տան խնդ­րում այդ երկ­րից? Տա­ջիկս­տա­նի նա­խա­գահ Է­մո­մա­լի Ռահ­մո­նը կար­գադ­րել է լրա­ցու­ցիչ 20 հա­զար զին­ծա­ռա­յող տե­ղա­կա­յել տա­ջի­կաաֆ­ղա­նա­կան սահ­մա­նին՝ ու­ժե­ղաց­նե­լու սահ­մա­նի պաշտ­պա­նու­թյու­նը? Այս ա­մե­նին լրա­ցու­ցիչ հե­տաք­րք­րու­թյուն ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ՙտո­նայ­նու­թյուն՚ է հա­ղոր­դում հան­գա­ման­քը, որ ա­մե­րի­կյան զոր­քերն Աֆ­ղանս­տա­նը գրե­թե ամ­բող­ջու­թյամբ լքել են ու գաղտ­նիու­թյան պայ­ման­նե­րում, ա­ռանց պաշ­տո­նա­կան Քա­բու­լին պատ­շաճ տե­ղե­կաց­նե­լու։ Ընդ ո­րում, կաս­կա­ծից վեր է, որ Աֆ­ղանս­տա­նից ԱՄՆ զոր­քե­րի դուրս­բե­րու­մից հե­տո Քա­բու­լի կա­ռա­վա­րու­թյու­նը եր­կար չի կա­րո­ղա­նա պաշ­տո­նա­վա­րել, և մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ իշ­խա­նու­թյու­նը կանց­նի ՙԹա­լի­բան՚ շարժ­մա­նը, ին­չը լիո­վին նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծե­լու Աֆ­ղանս­տա­նի հարևան եր­կր­նե­րի հա­մար։
Ինչ­պես հայտ­նի է, Աֆ­ղանս­տա­նի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րի գրա­վու­մը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի թա­լիբ­նե­րի հա­մար, ո­րով նրանք վե­րահս­կո­ղու­թյուն են ստա­նում հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րի նկատ­մամբ, ինչ­պես նաև կան­խե­լով այդ շր­ջան­նե­րում ներ­քա­ղա­քա­կան հնա­րա­վոր դա­վադ­րու­թյուն­ներն ի­րենց նկատ­մամբ։ Այս ուղ­ղու­թյամբ, ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րից ստաց­վող տե­ղե­կատ­վու­թյան, թա­լիբ­նե­րը ժամ առ ժամ են հա­ջո­ղու­թյան հաս­նում, մեծ սպառ­նա­լիք ստեղ­ծե­լով հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին Տա­ջիկս­տա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Թուրք­մենս­տա­նի հա­մար։ Ըստ էու­թյան, այն, ինչ այ­սօր կա­տար­վում է Աֆ­ղանս­տա­նում, ան­մի­ջա­կան սպառ­նա­լիք է Ի­րա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի, Ղա­զախս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Պա­կիս­տա­նի և ա­ռա­ջին հեր­թին՝ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի հա­մար։ Ու­շագ­րավն այն է, որ Աֆ­ղանս­տա­նի ան­մի­ջա­կան հարևան­նե­րը, ինչ­պես ՀԱՊԿ ան­դամ եր­կր­ներ են, այ­սինքն՝ հա­մար­վում են ՀԱՊԿ անվ­տան­գա­յին գո­տում գտն­վող եր­կր­ներ, այն­պես էլ՝ թյուր­քա­լե­զու եր­կր­ներ, այս գո­տի­նե­րում մեծ է՝ ինչ­պես Ռու­սաս­տա­նի հետ­խոր­հր­դա­յին, այն­պես էլ՝ Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյու­նը։
Պա­տա­հա­կան չէ, որ աֆ­ղա­նա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու­շի ու­շով հետևում են թե՛ Ռու­սաս­տա­նում, թե՛ Թուր­քիա­յում։ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը վեր­ջին օ­րե­րին հե­ռա­խո­սազ­րույց­ներ է ու­նե­ցել Տա­ջիկս­տա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ­նե­րի հետ, ՀԱՊԿ ա­նու­նից ա­ռա­ջար­կե­լով անվ­տան­գա­յին ա­ջակ­ցու­թյուն Տա­ջիկս­տա­նին ՌԴ նա­խա­գա­հի ու ԱԳ նա­խա­րա­րի ա­նու­նից։ Ժա­մա­նակ չի կորց­նում նաև Ան­կա­րան, ո­րը ստա­ցել է Քա­բու­լի օ­դա­նա­վա­կա­յա­նի վե­րահս­կո­ղու­թյու­նը, դրա­նով ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն ստա­նա­լով մի­ջի­նա­սիա­կան եր­կր­նե­րի նկատ­մամբ, նրանց գցե­լով Թուր­քիա­յից ու­ղիղ կախ­վա­ծու­թյան մեջ։ Հու­նի­սի 17-ին Սպի­տակ տու­նը հայ­տա­րա­րել էր, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­ներ Ջո Բայ­դե­նը և Էր­դո­ղա­նը ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում կա­յա­ցած ա­ռա­ջին երկ­կողմ հան­դիպ­ման ժա­մա­նակ հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել Քա­բու­լի օ­դա­նա­վա­կա­յա­նի շուրջ։ Կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են, որ Աֆ­ղանս­տա­նից ՆԱ­ՏՕ-ի ու­ժե­րը դուրս բե­րե­լուց հե­տո Թուր­քիան ա­ռա­ջա­տար դեր է ու­նե­նա­լու Քա­բու­լի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում։
Վեր­ջին օ­րե­րին Թուր­քիա­յի Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քարն այ­ցե­լեց Ղր­ղըզս­տան և Տա­ջիկս­տան՝ պատ­րաստ­վե­լով խո­րաց­նել ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն այդ եր­կր­նե­րի հետ, ո­րոնց միջև ապ­րիլ ամ­սին սահ­մա­նա­յին բա­խում­ներ էին բռնկ­վել սահ­մա­նա­զատ­ման բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում։ Ա­քա­րի Տա­ջիկս­տան այ­ցի ըն­թաց­քում քն­նարկ­վեց ՙԹա­լի­բան՚ շարժ­ման ակ­տի­վու­թյու­նը, իսկ Ղր­ղըզս­տա­նում ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րի դի­մաց Թուր­քիան ակն­կա­լում է նաև, որ նախ­կին ի­մամ ու քա­րո­զիչ Ֆե­թուլ­լահ Գյու­լե­նի FETO կազ­մա­կեր­պու­թյու­նը (ՙՖե­թուլ­լա­հա­կան­նե­րի ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն՚) կճա­նաչ­վի՝ որ­պես ա­հա­բեկ­չա­կան։
Ռուս թուր­քա­գետ Վիկ­տոր Նա­դեին-Ռաևսկին 168 am-ի հետ զրույ­ցում ա­սաց, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ո­րոշ տա­րա­ծաշր­ջան­նե­րում իր ու­ղիղ ազ­դե­ցու­թյու­նը կան­խամ­տած­ված կեր­պով փո­խան­ցում է թուր­քա­կան կող­մին՝ նախ մեղ­մե­լու թուրք-ա­մե­րի­կյան լար­վա­ծու­թյու­նը, տրա­մադ­րու­թյուն­նե­րը ՆԱ­ՏՕ-ում և ստեղ­ծե­լով Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գոր­ծու­նեու­թյան լայն դաշտ, բա­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Ըստ նրա, բա­ցի այդ, Թուր­քիան ու­նի ազ­դե­ցու­թյուն Մի­ջին Ա­սիա­յում և դա ա­նընդ­հատ մե­ծաց­րել է շուրջ 30 տա­րի, ներդ­րում ու­նե­ցել մշա­կույ­թի, պատ­մու­թյան, քա­րոզ­չու­թյան ձևա­վոր­ման հար­ցում, ին­չը ներ­կա­յումս մեծ լծակ ու ա­ռա­վե­լու­թյուն է դար­ձել Թուր­քիա­յի ձեռ­քում։
ՙՕ­րի­նակ՝ Թյուր­քա­կան խոր­հուր­դը, որն ի­րա­կա­նում գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով լուրջ զենք է Ան­կա­րա­յի հա­մար։ Ան­կա­րան գու­մար­ներ է ներդ­րել այս եր­կր­նե­րում, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան օ­ղակ­նե­րում, ձևա­վո­րե­լով թուր­քա­կան հա­յացք ու տե­սա­կետ։ Այ­սինքն՝ թեև սա հետ­խոր­հր­դա­յին ՀԱՊԿ տա­րա­ծաշր­ջան է, թու­րա­նա­կան գա­ղա­փար­ներն այս­տեղ գե­րիշ­խում են։ Այ­նուա­մե­նայ­նիվ, աֆ­ղա­նա­կան թն­ջու­կը դեռ շատ ջուր է տա­նե­լու, բա­նակ­ցու­թյուն­ներ են սկս­վել, և ու­շագ­րավն այն է, որ բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րը մաս­նա­կից են նաև Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ու այս­տեղ է, որ պետք է հետևել բո­լոր գո­տի­նե­րի զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե բա­նակ­ցու­թյուն­ներն ինչ­պես կա­րող են ըն­թա­նալ և որ գո­տում որ եր­կիրն ինչ զի­ջում­ներ է ա­նե­լու։ Ընդ­հան­րա­պես կա մեծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քար ՀԱՊԿ գո­տու շուրջ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Ռու­սաս­տա­նին փո­խա­րի­նել Թուր­քիա­յով այս եր­կր­նե­րը դեռ պատ­րաստ չեն, քա­նի որ ՌԴ-ն ու­նի լծակ­ներ, բայց գոր­ծըն­թա­ցին պետք է հետևեն, և Ռու­սաս­տա­նում՝ ևս՚,- ա­սաց Նա­դեին-Ռաևսկին։
Նրա կար­ծի­քով՝ հա­րավ­կով­կա­սյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վրա ազ­դե­ցու­թյու­նը կա­րե­լի է գնա­հա­տել գլո­բալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կոն­տեքս­տում։
Իր հեր­թին՝ ռուս քա­ղա­քա­գետ Ա­լեք­սեյ Մա­լա­շեն­կոն ա­սաց, որ միան­շա­նակ դժ­վար է պն­դել, որ աֆ­ղա­նա­կան ան­կա­յու­նու­թյու­նը դուրս կգա սահ­ման­նե­րից՝ տա­րած­վե­լով դե­պի հարևան եր­կր­ներ։
Ըստ նրա, հաշ­վի առ­նե­լով այդ վտան­գը և այն խն­դի­րը, որն ու­նե­նա­լու է ՙԹա­լի­բան՚ շար­ժու­մը՝ ու­շադ­րու­թյուն ներ­քին վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի վրա, հարևան եր­կր­նե­րը ներդ­րում­նե­րով կա­րող են կա­յու­նաց­նել Աֆ­ղանս­տա­նում տի­րող ի­րա­վի­ճա­կը՝ այն դարձ­նե­լով կա­ռա­վա­րե­լի։
ՙԴա շատ հնա­րա­վոր է և դա պետք է ա­նել, որ­պես­զի Աֆ­ղանս­տա­նը չդառ­նա ա­նընդ­հատ ներ­քին պա­տե­րազմ­նե­րի մեջ խո­րա­սուզ­ված եր­կիր։ Կլի­նի՞ այդ­պես, թե՞ ոչ, կդժ­վա­րա­նամ ա­սել։ Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին ու Թուր­քիա­յին, ա­պա՝ ա­յո, ևս մեկ ան­կա­յու­նու­թյան գո­տի, որ­տեղ այս եր­կու եր­կր­նե­րը ևս մեկ բա­նակ­ցա­յին օ­ջախ են ստա­նում, Թուր­քիան լուրջ խա­ղա­քարտ ու­նի՝ ի դեմս օ­դա­նա­վա­կա­յա­նի, բայց կար­ծում եմ՝ Ղա­րա­բա­ղյան թե­մա­տի­կա­յի վրա այս ա­մենն ի­րա­վի­ճա­կա­յին ու­ղիղ անդ­րա­դարձ մոտ ա­պա­գա­յում չի ու­նե­նա՚,- նկա­տեց նա։
Ինչ վե­րա­բե­րում է ՀԱՊԿ-ի պատ­րաս­տա­կա­մու­թյա­նը՝ ա­ջակ­ցել Տա­ջիկս­տա­նին, ան­տե­սե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տի­րող ի­րա­վի­ճա­կը, Մա­լա­շեն­կոն ա­սաց, որ Մի­ջին Ա­սիա­յում այն­պի­սի սուր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել, որ ար­ձա­գան­քի բա­ցա­կա­յու­թյու­նը լուրջ ի­մի­ջա­յին հար­ված կլի­ներ ՀԱՊԿ-ի հա­մար։
Ըստ նրա, այս­տեղ խոս­քը նաև ա­հա­բեկ­չա­կան շարժ­ման գոր­ծու­նեու­թյան մա­սին է, ո­րը Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյան հա­մար ևս կարևոր թե­մա է։
ՙԻնչ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ՌԴ-ն օ­պե­րա­ցիա սկ­սեց Սի­րիա­յում՝ պայ­քար ա­հա­բեկ­չու­թյան դեմ, որ­պես­զի ա­հա­բե­կիչ­նե­րը Սի­րիա­յից չտա­րած­վեն և չմո­տե­նան ՌԴ սահ­ման­նե­րին։ Սա, կար­ծում եմ, խո­սուն է։ Ի­հար­կե, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ևս խն­դիր կա, դա ևս քն­նարկ­ման ար­ժա­նի է, տար­բեր կար­ծիք­ներ են հն­չում։ Կար­ծում եմ՝ բարձ­րաս­տի­ճան մա­կար­դա­կով այդ հար­ցը ներ­կա­յումս քն­նարկ­վում է ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­մա­նը՚,- ա­սաց նա։