[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՍԽԵՄԱՆԵ՞Ր

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուր­քիան փոր­ձար­կել է ուկ­րաի­նա­կան ար­տադ­րու­թյան շար­ժի­չով Բայ­րաք­դար ա­նօ­դա­չու թռ­չող սարք։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, այն կա­րող է օ­դում մնալ ա­վե­լի քան տա­սը ժամ, փոր­ձար­կում­ներն ան­ցել են հա­ջող։ Ուկ­րաի­նա­կան կող­մը հայ­տա­րա­րել է, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում թուր­քա­կան Բայ­րաք­դար­ներ կս­տա­նա։ Թուրք-ուկ­րաի­նա­կան ռազ­մա­տեխ­նո­լո­գիա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հա­մար մտա­հո­գիչ է, թե­ման քն­նարկ­վել է արտ­գործ­նա­խա­րար­ներ Լավ­րո­վի եւ Չա­վու­շօղ­լուի` վեր­ջերս Ան­թա­լիա­յում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը, բայց գործ­նա­կան ար­դյունք, ե­րե­ւում է, չկա։

Այս հա­մա­պատ­կե­րին ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն է հայտ­նել Независимая Газета -ն՝ ա­սե­լով, որ Դոն­բա­սում կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րին ՙկա­րող է միա­նալ նաեւ ԱՄՆ-ը՚։ 2015 թվա­կա­նից ի վեր այդ հար­ցով քն­նար­կում­ներ են ըն­թա­նում Ուկ­րաի­նա­յի, Ռու­սաս­տա­նի, Գեր­մա­նիա­յի եւ Ֆրան­սիա­յի մի­ջեւ, ձեռք են բեր­վել ո­րո­շա­կի հա­մա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնք, սա­կայն, պաշ­տո­նա­կան Կիե­ւի կող­մից չեն կա­տար­վում։
Ի­րա­վի­ճա­կի նր­բու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ Կիե­ւը պա­հան­ջում է Ռու­սաս­տա­նի հետ պե­տա­կան սահ­մա­նի վե­րա­կանգ­նում, ո­րից հե­տո միայն, հնա­րա­վոր է տես­նում Դոն­բա­սի ան­ջատ­ված շր­ջան­նե­րի կար­գա­վի­ճա­կի եւ տե­ղում իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի ձե­ւա­վոր­ման հար­ցի լու­ծու­մը, իսկ Ռու­սաս­տա­նը գտ­նում է, որ նախ պետք է կար­գա­վոր­վեն Կիեւ-Դոն­բա­սի ան­ջատ­ված ՙհան­րա­պե­տու­թյուն­նե­րի՚ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, այ­նու­հե­տեւ՝ վե­րա­կան­գն­վի ռուս-ուկ­րաի­նա­կան պե­տա­կան սահ­մա­նը։
Կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րին ԱՄՆ-ի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ուկ­րաի­նա­կան կող­մի պա­հանջն է։ Կիե­ւը գտ­նում է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ՙկա­րող են պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր լի­նել՚։ Ու­շագ­րավ է, որ Դոն­բա­սի հար­ցով ԱՄՆ-ի մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րած­վում այն բա­նից հե­տո, երբ Վա­շինգ­տո­նը սա­ռեց­նում է Ուկ­րաի­նա­յին 100 մի­լիոն դո­լա­րի ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը։ Բա­ցառ­ված չէ, որ նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­ված լի­նի ՌԴ եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։
Ա­րեւմ­տյան մա­մու­լը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն պն­դում է, որ ԱՄՆ-Ռու­սաս­տան, Ռու­սաս­տան-ՆԱ­ՏՕ դի­մա­կա­յու­թյան թա­տե­րա­բե­մը Սեւ­ծո­վյան ա­վա­զա­նից եւ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յից ՙտե­ղա­փոխ­վում է Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան տա­րա­ծաշր­ջան՚։ Հնա­րա­վոր է դիտ­վում լար­վա­ծու­թյան եր­կու օ­ջախ՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա եւ Թայ­վան։ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ուղ­ղու­թյամբ ար­դեն իսկ լուրջ զար­գա­ցում­ներ են սկս­վել։ Տա­ջիկս­տա­նը պա­հես­տա­զո­րից 20 հա­զար մարդ է հա­վա­քագ­րում՝ ամ­րապն­դե­լու Աֆ­ղանս­տա­նի հետ սահ­մա­նը։
Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նը Տա­ջիկս­տա­նի նա­խա­գահ Ռահ­մո­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում վս­տա­հեց­րել է, որ կցու­ցա­բե­րի ա­ջակ­ցու­թյուն՝ ինչ­պես երկ­կողմ ձե­ւա­չա­փով, այն­պես էլ ՀԱՊԿ-ի։ Խոս­քը, սա­կայն, ա­ռա­ջին հեր­թին նյու­թա­կան եւ տեխ­նի­կա­կան ա­ջակ­ցու­թյան մա­սին է, թեեւ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը չի բա­ցա­ռել, որ գոր­ծի կդր­վեն նաեւ Տա­ջիկս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­հե­նա­կա­յա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Սա ա­վե­լի շատ թվում է քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն, ո­րով­հե­տեւ մինչ այդ Վա­շինգ­տոն են հրա­վիր­վել Տա­ջիկս­տա­նի եւ Ուզ­բեկս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րը։ ԱՄՆ-ը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եր­կր­նե­րի հետ դի­վա­նա­գի­տա­կան նոր ո­րա­կի շփում­ներ է նա­խա­ձեռ­նում, ին­չին ի պա­տաս­խան Ռու­սաս­տա­նը ձգ­տում է պահ­պա­նել իր ազ­դե­ցու­թյու­նը։ Ան­հա­վա­նա­կան չէ, որ Կենտ­րո­նա­կան Ա­սիա-Աֆ­ղանս­տան-Պա­կիս­տան ուղ­ղու­թյամբ ան­կա­յու­նու­թյու­նը ստեղծ­վում է, որ­պես­զի Ռու­սաս­տա­նը հար­կադր­ված լի­նի ա­վե­լի ու ա­վե­լի մեծ ռազ­մա­կան ծախ­սեր ա­նել։
Քար­նե­գի հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ Ռու­սաս­տա­նին ոչ այն­քան ար­տա­քին սպառ­նա­լիք­ներն են վտան­գա­վոր, որ­քան՝ ներ­քին ան­վս­տա­հու­թյու­նը։ Խոս­քը սո­ցիա­լա­կան ա­պա­տիա­յի մա­սին է, որ Ռու­սաս­տա­նում տի­րում է հա­մա­վա­րա­կի, տն­տե­սա­կան անկ­ման եւ սղա­ճի ի­րա­վի­ճակ։ Դա չի կա­րող քա­ղա­քա­կան հե­տե­ւանք­ներ չու­նե­նալ։
Սեպ­տեմ­բե­րի 19-ին տե­ղի կու­նե­նան Պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներ։ Ըստ ե­րե­ւույ­թին, դրանք սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն։ Քա­րո­զար­շա­վին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կներգ­րավ­վի նա­խա­գահ Պու­տի­նը։ Իշ­խող կու­սակ­ցու­թյան հա­մա­պե­տա­կան ցու­ցա­կը կգլ­խա­վո­րի վար­չա­պետ Մի­շուս­տի­նը։ Քար­նե­գի կենտ­րո­նի վեր­լու­ծու­թյամբ՝ Ռու­սաս­տա­նը պետք է ձե­ւա­վո­րի ՙիշ­խա­նու­թյան ար­ժա­նի­նե­րի նոր է­լի­տա՚։
Ե­թե Ռու­սաս­տա­նում սկս­վի իշ­խա­նու­թյան տրան­զի­տի ան­ցու­մա­յին փուլ, ա­պա Մոսկ­վա­յում ստիպ­ված կլի­նեն պաու­զա վերց­նել։ ԱՄՆ նա­խա­գահ Բայ­դե­նը հայ­տա­րա­րել է, որ Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան կամ ոչ ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին կխո­սի վեց ա­միս հե­տո։ Դա այն շր­ջա­նը կլի­նի, երբ պետ­դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներն ա­վարտ­ված եւ նոր կա­ռա­վա­րու­թյուն կազ­մա­վոր­ված կլի­նի։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր սխե­մա­նե­րի մա­սին, այս­պի­սով, հնա­րա­վոր է խո­սել աշ­նա­նը կամ տա­րե­վեր­ջին։