[ARM]     [RUS]     [ENG]

ՙՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ՚ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հու­լի­սի 13-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի է ու­նե­ցել ՌԴ եւ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում։ ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգ­նած լրատ­վա­մի­ջո­ցի հա­մա­րում ու­նե­ցող Regnum-ը բա­նակ­ցու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ կան­խա­տե­սում էր ա­րել, որ դրանք ՙկարճ կտե­ւեն՚։ Այդ կան­խա­տե­սու­մը, սա­կայն, ար­դա­րաց­ված չէր։ Պու­տի­նը եւ Լու­կա­շեն­կոն խո­սել են 5 ժամ 20 րո­պե, ո­րից հե­տո մա­մու­լի հա­մար հայ­տա­րա­րու­թյուն չեն ա­րել։

Դա թույլ է տվել փոր­ձա­գետ­նե­րին եզ­րա­կաց­նե­լու, որ ՙբազ­մա­թիվ հար­ցեր մնա­ցել են կադ­րի ե­տե­ւում՚։ Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նը նույն­պես դա է վկա­յում։ Ան­հա­վա­նա­կան է, որ նա­խա­գահ­նե­րը մոտ վեց ժամ բա­նակ­ցել են, որ­պես­զի հան­գեն գա­լիք տա­րի Բե­լա­ռու­սի հա­մար ռու­սա­կան գա­զի գի­նը չբարձ­րաց­նե­լու ո­րոշ­ման կամ Պու­տի­նը ժա­մա­նակ է ծախ­սել, որ­պես­զի Լու­կա­շեն­կո­յից լսի, թե Բե­լա­ռուսն ՙա­մե­նայն սր­բու­թյամբ կկա­տա­րի ռու­սա­կան վար­կե­րը մա­րե­լու պար­տա­վո­րու­թյու­նը՚։
Независимая газета-ի Մինս­կի սե­փա­կան թղ­թա­կի­ցը դի­տար­կել է բե­լա­ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան գնա­հա­տա­կան­նե­րը եւ ա­ռանձ­նաց­րել եր­կու տե­սա­կետ։ Ա­ռա­ջինն այն է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, քն­նարկ­վել է Լու­կա­շեն­կո­յի հա­մար ՙան­ցան­կա­լի՝ իշ­խա­նու­թյան վե­րահս­կե­լի տրան­զի­տի հար­ցը՚։ Բե­լա­ռու­սի եր­կա­րա­մյա ղե­կա­վարն, ի­րոք, Մոսկ­վա­յի հա­մար խն­դիր է դար­ձել։ Ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ է, ինչ Լու­կա­շեն­կոն մա­նեւ­րում է Ռու­սաս­տա­նի եւ Եվ­րա­միու­թյան մի­ջեւ՝ ըստ կո­նյունկ­տու­րա­յի փոր­ձե­լով օ­գուտ­ներ քա­ղել թե մե­կից, թե մյու­սից։
Ռու­սաս­տա­նյան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը եր­բեմն նույ­նիսկ բաց տեքս­տով Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հին մե­ղադ­րում է ՙազ­գայ­նա­կա­նու­թյուն սեր­մա­նե­լու՚ մեջ։ Նա­խա­գա­հու­թյան ա­վե­լի քան քսան տա­րի­նե­րին Լու­կա­շեն­կոն երկ­րում ար­տո­նել է մոտ մե­կու­կես հա­զար հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի եւ հիմ­նադ­րամ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րոնք ա­րեւմ­տյան դրա­մաշ­նորհ­նե­րի մի­ջո­ցով քա­րո­զում են ՙա­ռան­ձին բե­լա­ռու­սա­կան ինք­նու­թյուն՚՝ ի հա­կակ­շիռ ՙռու­սա­կան աշ­խար­հի՚ քա­ղա­քակր­թա­կան մո­դե­լի, որ ա­ռաջ է մղում Մոսկ­վան։
Փաս­տա­ցի եվ­րո­պա­կան հան­րու­թյունն այ­սօր Լու­կա­շեն­կո­յին չի ճա­նա­չում որ­պես Բե­լա­ռու­սի ըն­տր­ված ա­ռաջ­նորդ՝ ան­ցյալ տա­րի տե­ղի ու­նե­ցած նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո։ Լու­կա­շեն­կո­յի մր­ցա­կից Տի­խա­նովս­կա­յան գրա­սե­նյակ է բա­ցել Լիտ­վա­յում եւ ի­րեն հա­մա­րում է Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կան նա­խա­գահ։ Ռու­սաս­տա­նը չի ճա­նա­չում Տի­խա­նովս­կա­յա­յին։ Միա­ժա­մա­նակ Մոսկ­վան, կար­ծես, հաս­կա­նում է, որ Բե­լա­ռու­սում ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղու­թյան կո­րուս­տը կա­րող է բե­րել Ուկ­րաի­նա­յի նա­խա­դե­պի կրկ­նու­թյա­նը։ Այս ի­մաս­տով շատ հա­վա­նա­կան է, որ Ռու­սաս­տանն, ի­րոք, Բե­լա­ռու­սում Լու­կա­շեն­կո­յին փո­խա­րի­նող է փնտ­րում։ Եւ դա փոր­ձում է ա­նել նույն Լու­կա­շեն­կո­յի մի­ջո­ցով։
Երկ­րորդ տե­սա­կե­տը բխում է այս կան­խադ­րույ­թից եւ հան­գում հե­տե­ւյա­լին՝ մին­չեւ Լու­կա­շեն­կո­յի ի­րա­վա­հա­ջոր­դի հար­ցի լու­ծու­մը Ռու­սաս­տա­նը ձգ­տում է հաս­նել Բե­լա­ռու­սի տա­րած­քում նոր ռազ­մա­կա­յան­նե­րի տե­ղա­բաշխ­ման, ար­դյու­նա­բե­րա­կան խո­շոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի մաս­նա­վո­րեց­ման, ինչ­պես նաեւ Եվ­րա­միու­թյան ա­րե­ւե­լյան սահ­ման­նե­րի նկատ­մամբ միգ­րա­ցիոն էքս­պան­սիա­յի։ Վեր­ջին հան­գա­մանքն ար­դեն Լիտ­վա-Բե­լա­ռուս սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյուն է ա­ռա­ջաց­րել։
Ան­հաս­կա­նա­լի է, թե որ­տե­ղից են Բե­լա­ռու­սի տա­րած­քում կու­տակ­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից եւ Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յից ա­պօ­րի­նի միգ­րանտ­ներ, բայց Բե­լա­ռուսն ար­դեն իսկ մի քա­նի հա­րյուր ներ­գաղ­թյա­լի թույլ է տվել հա­տել Լիտ­վա­յի հետ սահ­մա­նը եւ անց­նել այդ երկ­րի տա­րածք։ Եվ­րա­միու­թյու­նը ստիպ­ված կլի­նի Լու­կա­շեն­կո­յի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սել՝ կան­խե­լու ներ­գաղ­թյալ­նե­րի զանգ­վա­ծա­յին հոս­քը։ Ռու­սաս­տա­նը ձգ­տում է վե­րահս­կել այդ գոր­ծըն­թա­ցը՝ ԵՄ հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լրա­ցու­ցիչ լծակ ու­նե­նա­լու հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է Բե­լա­ռու­սի տա­րած­քում ռազ­մա­կան հե­նա­կա­յան­նե­րին, ա­պա այդ հար­ցը քն­նարկ­վում է վա­ղուց եւ այդ­պես էլ վերջ­նա­կան լու­ծում չի ստա­նում։ Ըստ ե­րե­ւույ­թին, ի­րա­վի­ճակն ար­դեն այն­պի­սին է, որ Լու­կա­շեն­կոն ստիպ­ված պի­տի լի­նի կամ Եվ­րա­միու­թյան խա­ղի կա­նոն­ներն ըն­դու­նել՝ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նել Տի­խա­նովս­կա­յա­յին, կամ հա­մա­ձայ­նել Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջար­կու­թյա­նը եւ գնալ կա­ռա­վա­րե­լի ու իր հա­մար ե­րաշ­խա­վոր­ված՝ իշ­խա­նու­թյան տրան­զի­տի։
Ա­վե­լի վաղ Բե­լա­ռու­սի նա­խա­գահն ու­ներ Ուկ­րաի­նա­յի միջ­նոր­դա­վոր­ված ա­ջակ­ցու­թյու­նը։ Ներ­կա­յումս այդ ռե­սուրսն սպառ­ված է, քա­նի որ Ուկ­րաի­նան ին­քը Եվ­րա­միու­թյան ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նի եւ չի կա­րող սե­պա­րատ օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րել Լու­կա­շեն­կո­յին, ում հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտքն ան­վա­նում է ՙբռ­նա­պետ՚։ Չա­փա­զանց ու­շագ­րավ է, որ ՌԴ եւ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ­նե­րը հան­դի­պել են Ուկ­րաի­նա­յի մա­սին Վլա­դի­միր Պու­տի­նի հե­ղի­նա­կա­յին հոդ­վա­ծի հրա­պա­րակ­ման հա­ջորդ օ­րը։ Այդ հոդ­վա­ծի գլ­խա­վոր թեզն այն է, որ Ուկ­րաի­նան ՙոր­պես պե­տու­թյուն կա­րող է գո­յու­թյուն ու­նե­նալ միայն Ռու­սաս­տա­նի հետ՚։
ՙՎա­շինգ­տոն փոստ՚ ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր պար­բե­րա­կա­նը գրել է, որ Պու­տին-Բայ­դեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում կող­մե­րը սկզ­բուն­քա­յին հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել, եւ ՙՈւկ­րաի­նան այդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փազ­լի մի դե­տալն է ըն­դա­մե­նը՚։ ԱՄՆ-ը Ուկ­րաի­նա­յին կոչ է ա­րել Չի­նաս­տա­նի հետ ՙհա­րա­բե­րու­թյուն­նե­րում չա­փա­զանց զգոն լի­նել՚։ Հու­լի­սի 24-25-ին սպաս­վում է Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կու այ­ցը Վա­շինգ­տոն եւ հան­դի­պու­մը Ջո­զեֆ Բայ­դե­նի հետ։ Դրան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կհա­ջոր­դի Դոն­բա­սի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րին ԱՄՆ ներգ­րա­վու­մը։
Կա­րե­լի է, այս­պի­սով, են­թադ­րել, որ Բե­լա­ռու­սի եւ Ուկ­րաի­նա­յի հար­ցե­րում Ռու­սաս­տա­նի ինք­նավս­տա­հու­թյու­նը գո­նե ընդ­հա­նուր գծե­րով Ա­րեւ­մուտ­քի հետ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի մաս է կազ­մում։ Եւ ե­թե հա­ջող­վի քա­ղա­քա­կան կոն­սեն­սու­սով ձե­ւա­վո­րել նոր պե­տա­կան դու­մա եւ կա­ռա­վա­րու­թյուն, ա­պա աշ­նա­նա­վեր­ջին, թե­րեւս, կգոր­ծարկ­վի Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տու­թյան փաս­տա­ցի ստեղծ­ման ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը։