[ARM]     [RUS]     [ENG]

Բաքվում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանությունները մեկնաբանել են Շուշի այցելության մերժումը

Ադր­բե­ջա­նում ԱՄՆ դես­պա­նու­թյու­նը, ի պա­տաս­խան ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ հարց­ման, մեկ­նա­բա­նել է, թե ին­չու դես­պա­նը չի գնա­ցել օ­կու­պաց­ված Շու­շի։

ԱՄՆ դես­պա­նու­թյու­նը հայտ­նել է, որ չեն մեկ­նա­բա­նում դես­պա­նի ժա­մա­նա­կա­ցույ­ցի հետ կապ­ված ման­րա­մաս­նե­րը կամ այն պատ­ճառ­նե­րը, թե ին­չու նա չի կա­րող ներ­կա լի­նել ո­րո­շա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րի։
ՙՆշենք, որ ուր­բաթ օ­րը Բաք­վում ե­ղել են մի շարք դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ով­քեր չեն կա­րո­ղա­ցել մեկ­նել Ֆի­զու­լի և Շու­շի՚,-ա­սել են ԱՄՆ դես­պա­նու­թյու­նից։

Հար­ցին՝ ԱՄՆ-ը տար­բեր պատ­ժա­մի­ջոց­ներ է սահ­մա­նում Ռու­սաս­տա­նի դեմ։ Ին­չու՞ են Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հա­մա­հունչ գոր­ծում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում Ռու­սաս­տա­նի հա­մախ­մբ­ված դիր­քո­րոշ­ման հետ, ԱՄՆ դես­պա­նու­թյու­նը պա­տաս­խա­նել է.
ՙԱՄՆ-ը Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նեց 2014 թվա­կա­նին Ուկ­րաի­նա­յի տա­րած­քը գրա­վե­լու, կի­բեր վնա­սա­կար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մարդ­կանց առևտրի, զեն­քի տա­րած­ման և այլ վնա­սա­կար գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար։
ԱՄՆ-ը Ռու­սաս­տա­նի հետ առ­ճա­կա­տում չի փնտ­րում։ Մենք ան­համ­բեր սպա­սում ենք այն օր­վան, երբ Ռու­սաս­տա­նը կվե­րա­դառ­նա մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­նոն­նե­րի վրա հիմն­ված մո­դե­լի, ո­րը մեզ հնա­րա­վո­րու­թյուն կտա կա­ռու­ցել ա­վե­լի կա­յուն և կան­խա­տե­սե­լի երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­ներ։
Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը չեն բա­ցա­ռում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ռու­սաս­տա­նի հետ՝ որ­պես Եվ­րո­պա­յի անվ­տան­գու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ԵԱՀԿ) Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­ներ, երկ­կողմ և գլո­բալ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցե­րի շուրջ, ինչ­պի­սիք են պատ­ժա­մի­ջոց­նե­րը, զեն­քի կր­ճա­տու­մը և կլի­մա­յի փո­փո­խու­թյու­նը՚։
Հար­ցին՝ ին­չո՞ւ Մինս­կի խմ­բի ե­րեք հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րը՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի, Ռու­սաս­տա­նի և Ֆրան­սիա­յի դես­պան­նե­րը, հան­դես ե­կան նույն դիր­քո­րոշ­մամբ և մեր­ժե­ցին հու­լի­սի 9-ին Շու­շի այ­ցե­լե­լու հրա­վե­րը, դես­պա­նու­թյունն ա­սել է.
ՙՄենք չենք մեկ­նա­բա­նում մեր դես­պա­նի ժա­մա­նա­կա­ցույ­ցի ման­րա­մաս­նե­րը։ Խոր­հուրդ ենք տա­լիս կապ­վել Ֆրան­սիա­յի և Ռու­սաս­տա­նի դես­պա­նատ­նե­րի հետ՝ այլ դես­պա­նատ­նե­րի վե­րա­բե­րյալ ման­րա­մաս­նե­րի հա­մար՚։
ԱՄՆ դես­պա­նատ­նից հե­տո Ֆրան­սիա­յի դես­պա­նա­տու­նը պա­տաս­խա­նել է լրատ­վա­մի­ջո­ցի խնդ­րան­քին, թե ինչ շար­ժա­ռիթ­նե­րով Ադր­բե­ջա­նում Ֆրան­սիա­յի դես­պան Զա­քա­րի Գրո­սը մեր­ժել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հրա­վե­րը այ­ցե­լել Շու­շի՝ Բաք­վում հա­վա­տար­մագր­ված դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի հետ։
ՙԴես­պա­նու­թյու­նը չի մեկ­նա­բա­նում դես­պա­նի ժա­մա­նա­կա­ցույ­ցը՚, - աս­վում է Ֆրան­սիա­յի դես­պա­նա­տան կող­մից ու­ղարկ­ված պաշ­տո­նա­կան նա­մա­կում։
Կայ­քը գրում է, որ մնում է սպա­սել Ռու­սաս­տա­նի դես­պա­նի պա­տաս­խա­նին։
Հի­շեց­նենք, որ Բաք­վում հա­վա­տար­մագր­ված եր­կր­նե­րից 46-ի դես­պան­ներն ու դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հու­լի­սի 9-10-ը Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հրա­վե­րով այ­ցե­լել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի՝ ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի կող­մից օ­կու­պաց­ված տա­րածք­ներ, այդ թվում՝ Ար­ցա­խի մշա­կու­թա­յին մայ­րա­քա­ղաք Շու­շի։ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բում հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րի՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ֆրան­սիա­յի և ԱՄՆ-ի դես­պան­նե­րը, սա­կայն, մեր­ժել էին Ա­լիևի հրա­վե­րը։ Ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րը ե­ռա­նա­խա­գահ­նե­րի այս քայ­լը ո­րա­կել են որ­պես ՙդե­մարշ՚ Ա­լիևի դեմ։

168.am